| Online ISSN | : | 2953-7991 |
| Print ISSN | : | 1829-1759 |
Հոդվածում քննարկված են երկրաֆիզիկական մեթոդների ընտրության և կիրառման հարցեր` կապված սկառնամագնետիտային տիպի երկաթի հանքավայրերի ուսումնասիրման արդյունավետության բարձրացման հետ, ինչպես հանքավայրի քարտեզագրման, այնպես էլ առանձին հանքային մարմիների տեղադրման էլեմենտների որոշման և կանխատեսումային ռեսուրսների գնահատման տեսանկյունից:
Երևանի համալիր երկրաքիմիական հանույթի հողային նմուշներն օգտագործվել են գնահատելու քաղաքի հողերի ռադիոակտիվ վիճակը՝ պայմանա- վորված բնական առաջնային ռադիոնուկլիդների ակտիվությամμ (K-40, Th-232, U-238): Գամմա-սպեկտրաչափական աշխատանքների համար ընտրվել են 52 քաղաքային և 8 ֆոնային տարածքի հողային նմուշներ: Տարրալուծման աշխատանքները կատարվել են գամմա-սպեկտրաչափով (CANBERRA), որին կցված է գերմաքուր գերմանիումով դետեկտոր (HpGe): Արդյունքները ցույց են տվել բնական ռադիոնուկլիդների տարածական բաշխվածության կախվածություն քաղաքի երկրաբանական հիմքից. հյուսիսում, որտեղ գերակայում են հրաբխային ծագման ապարներ, գրանցվել են ակտիվության բարձր մակարդակներ, իսկ հարավում՝ նստվածքային ապարներով հարուստ տարածքում գերակայում են ցածր ռադիոակտիվ մակարդակներ։ Ֆոնային տարածքի հողերը գրանցվել են ցածր ակտիվության մակարդակներ։ Երևանի հողերը ռադիոլոգիապես անվտանգ են։
Աշխատանքում ուսումնասիրվել, վերլուծվել և գնահատվել են Արարատյան դաշտի և նրա նախալեռնային գոտու ձմեռային շրջանի օդի ջերմաստիճանի փոփոխությունները և տարածաժամանակային բաշխման օրինաչափությունները: Որպես ելակետային տվյալներ աշխատանքում օգտագործվել են ԱԻՆ Հիդրոմետ ծառայության ձմեռային շրջանի օդի ջերմաստիճանի փաստացի դիտարկումների օրական միջին և բացարձակ նվազագույն արժեքները: Պարզվել է, որ ուսումնասիրվող տարածքում նկատվում է օդի ջերմաստիճանի ձմեռային շրջանի օրական միջին և էքստրեմալ նվազագույն արժեքների գերազանցապես աճի միտում, այսինքն` ձմեռների մեղմացում:
Բացահայտված են որոշակի օրինաչափություններ աջափնյա և ձախափնյա վտակներով ու ձորակներով Մարմարիկ գետի լանջերի մասնատման ինտենսիվության և երկրորդ ու երրորդ կարգի վտակների ավազանների երկարության և լայնության համամասնության մեջ: Մարմարիկ գետը դասվում է վեցերրորդ կարգի մեջ: Առավել μարձր կարգ ունեն ձախափնյա վտակները: Նման մասնատումը բացատրվում է ձախափնյա և աջափնյա լանջերի երկրաբանական կառուցվածքով, μուսածածկի բնույթով և թեքությամբ:
Տարածքի հորիզոնական և ուղղաձիգ մասնատվածությունը, խիստ կլիմայական պայմանները և բնաաշխարհագրական այլ գործոններ նեղացնում են ՀՀ բնակեցման արեալը: Այս գործոնները անմիջական կամ միջնորդավորված ձևով ազդում է ՀՀ գյուղական տարածքների զարգացման վրա: Հոդվածում վիճակագրական և փաստական տվյալների վերլուծության, ընդհանրացման և ամփոփման հիման վրա հիմնավորվել է գյուղական տարածքների և տարաբնակեցման դերը լեռնայն և բարձր լեռնային տարածքների զարգացման գործում ՀՀ օրինակով:
Վերջին երկու տասնամյակում տեղական մակարդակում ՀՀ վարչատարածքային բաժանման կատարելագործման խնդիրը մշտապես գտնվել է հետազոտողների ուշադրության կենտրոնում: Տվյալ հոդվածում ներկայացվում են ՀՀ սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային մի շարք տարածքներում խոշորացված համայնքների վերակազմավորման առաջարկություններ` հաշվի առնելով նշված տարածքների տեղական մակարդակում տարաբնակեցման տարածքային կառուցվածքի առանձնահատկությունները:
Զբոսաշրջությունը աննախադեպ զարգացում է ապրում: Մեծ է նրա դերը հասարակական կյանքի տարածքային կազմակերպման, կայուն մարդկային զարգացման գործընթացի ձևավորման գործում: Խնդիրը կայուն զբոսաշրջային համակարգի ստեղծման մեջ է: Այս գործում մեծ դեր կարող են կատարել աշխարհագրական գիտության չորս մոտեցումները՝ տարածքայնություն, կոնկրետություն, համալիրություն, գլոμալայնություն, որոնք օգնում են աշխարհագրական միջավայրի բոլոր տարրերի համալիր օգտագործման միջոցով ստեղծել կայուն զբոսաշրջության մոդել:
Գլոբալիզացիայի և համընդհանուր ինտեգրվածության գործընթացների հետ մեկտեղ ժամանակակից աշխարհում դիտվում է տեղային ռեսուրսների արժեքի բարձրացման միտում: Զբոսաշրջային օբյեկտների և տարածքների նկատմամբ դիրքորոշման մեջ կարևորագույն դեր են խաղում լրատվամիջոցները (ԶԼՄ): ԶԼՄ-ները ստեղծում են ներկայացվող զբոսաշրջային ուղղության յուրահատուկ պատկեր: Այս պարագայում շատ կարևոր է հասկանալ, թե ԶԼՄ-ների հենց, որ տեսակն է բոլորից շահավետ ծառայում այդ նպատակին: ԶԼՄ-ների տարբեր ճյուղերի ընդհանուր զննությունը բերում է այն եզրակացությանը, որ ԶԼՄ-րի ոչ բոլոր ճյուղերն ունեն հավասար ազդեցություն զբոսաշրջային ապրանքի առաջխաղացման հարցում: Զբոսա- շրջային տարածքների գրագետ և բազմակողմանի ներկայացումը հնարավոր է միայն ԶԼՄ-ների բոլոր ճյուղերի մասնակցության դեպքում, զբոսաշրջային ապրանքի առաջխաղացման յուրաքանչյուր փուլում, հաշվի առնելով յուրաքանչյուրի տեսակարար կշիռը:
Հոդվածում ներկայացված են լանդշաֆտների գեղագիտական հատկությունն երի գնահատման երկու եղանակ` լուսանկարով և հաշվարկային: Այս եղանակները կարելի է օգտագործել տարμեր նպատակներով: