Հտ․ 53 No. 3 (250) (2019)

Հրատարակվել է: 2019-12-16

Երկաբանություն

  • Երկաբանություն

    "ԶՈՆԴՈՒՄ ԴԱՇՏԻ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ" ՄԵԹՈԴԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԽՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

    Վ․Պ․ Վարդանյան, Մ․Ա․ Գրիգորյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերին ձևավորվող ստոր երկրյա ջրերի հոսքերը տեղափոխվում և բեռնաթափվում են հիմնականում Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի հայտնի ստորերկրյա ջրավազանում: Հոդվածում ներկայացվում են նշված տարածքում մեր կողմից կատարված էլեկտրահետախուզական ուսումնասիրությունների արդյունքները: "Զոնդում դաշտի կայունացման" մեթոդով որոշվել է ստորերկրյա ջրերի տեղադրման խորությունները: Վերը նշված մեթոդի դաշտային տվյալների մեկնաμանման համար կիրառվել է համակարգչային "ПОДБОР-4" ծրագիրը:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ԷԼԵԿՏՐԱՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

    Վ․Պ․ Վարդանյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Ստորերկրյա ջրերի ձևավորման օրինաչափությունների տակ հասկացվում են ստորերկրյա ջրերի տարածքային, ժամանակային և գենետիկական կապերը՝ շրջանի երկրաբանա-ջրաերկրաμանական պայմանների և բնատարածքային համալիրի հետ։ Որպես ջրահսկողական չափանիշ պետք է նշել բարձր ճեղքավորվածությունը, նրա բացարձակ ուղղվածությունը, լիթոլոգիական, գեոմորֆոլոգիական, գեոբուսաբանական և ուրիշ առանձնահատկությունն երը։ Վերը նշված չափանիշների առկայությունը թույլ է տալիս հեռանկարային տեղամասերի որոշումը` նպատակաուղղված դաշտային հետազոտություններ անցկացնելու համար։ Այդ մեթոդներից ամենահիմնականը մենք նախընտրում ենք երկրաֆիզիկականները, որոնք հաջողությամμ կիրառվում են որոշ հրաբխային մարզերում ստորերկրյա ջրերի որոնման ժամանակ։

    Հղումներ
  • Երկաբանություն

    ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԴԱՇՏԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՆԱԿԱՆ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (ըստ Մոզրով և Արջի քարայրներում կատարված դիտարկումների տվյալների)

    Ա․Ս․ Սարդարյան, Մ․Ա․ Գրիգորյան, Վ․Պ․ Վարդանյան, Մ․Ս․ Մկրտչյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Աշխատանքում ներկայացված են ռադիոակտիվ դաշտի ուսումնասիրությունն երը ստորերկրյա բնական և արհեստական դատարկություններում: ՀՀ Մոզրով և Արջի քարայրներում դաշտային դիտարկումների հիման վրա պարզվել է, որ բնական և արհեստական դատարկություններում իոնոսֆերայից դեպի Երկիր ներթափանցող $γ$ ճառագայթների բացակայության հետևանքով, ռադիոակտիվ դաշտի ինտենսիվությունն ավելի փոքր է, քան Երկրի մակերևույթին, ինչը պետք է հաշվի առնել փակ տարածքների շահագործման, տուրիստական երթուղիների ընտրության և շինարարական աշխատանքների կատարման ժամանակ:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԾԱԾԿԻ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԻՆՏԵՆՍԻՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

    Լ․Հ․ Հունանյան, Շ․Վ․ Խաչատրյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում ներկայացված են ՀՀ Արմավիրի մարզի միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (ԱՃ) ծածկի վիճակի և ինտենսիվության միջև փոխադարձ կապի ու միմյանց վրա ունեցած ազդեցության վերլուծության արդյունքները: Գնահատվել է ԱՃ-երի ծածակի մաշվածության չափը՝ կախված ինտենսիվությունից: Պարզվել է, որ ԱՃ-երի մաշվածության պատճառներից է ցածր ինտենսիվությունը: Ճանապարհների ինտենսիվության ցուցանիշների իջեցման պատճառով ճանապարհն երը կորցրել են իրենց գործառնական նշանակությունը հետևաբար նաև՝ կարգը:

    Հղումներ

Աշխարհագրություն

  • Աշխարհագրություն

    ՀՈՂԵՐԻ ԴԵԳՐԱԴԱՑԻԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍՐԻՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ

    Պ․Գ․ Դավթյան, Տ․Պ․ Դավթյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Աշխատանքում ներակայցված է հողերի դեգրադացիայի վերաբերյալ տեսական դրույթների վերլուծությունը: Բացահայտված է դրա վրա ազդող գործոնն երի ամբողջականությունը, և մշակված է դրանց գնահատման մոդելները: Վերջիններիս հիման վրա առաջարկվել է դեգրադացիայի աստիճանի գնահատման մեթոդ, որը հնարավորություն է տալիս գնահատելու ցանկացած տարածքում հողերի դեգրադացիայի աստիճանը և մշակելու դրանց դեմ պայքարի միջոցառումները:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՀՀ ՏԱՐԱԾՔԻ ՁԵՎԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՇՐՋԱՆԱՑՄԱՆ ՍԽԵՄԱՆ

    Ռ․Ս․ Սարգսյան, Վ․Ռ․ Բոյնագրյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում առաջարկվում է ՀՀ տարածքի ձևակառուցվածքային շրջանացման սխեման, հենված տեղագրական քարտեզների միջոցով ռելիեֆի քանակական վերլուծության վրա: Արդյունքում առանձնացվել են հետազոտվող տարածքի ձևակառուցվածքային բլոկները և լինեամենտները: Կատարվել է ստացված արդյունքների համադրում երկրաբանական և տեկտոնական տվյալների հետ:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՀՈՂԵՐԻ ԴԵԳՐԱԴԱՑԻԱՅԻ ՎՐԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ (Լոռու մարզի օրինակով)

    Պ․Գ․ Դավթյան, Տ․Պ․ Դավթյան, Ե․Ս․ Մանուկյան, Ա․Հ․ Վարդանյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Աշխատանքում ներկայացված է հողերի դեգրադացիայի անթրոպոգեն գործոնի առավել ազդեցություն ունեցող բաղադրիչներից մեկի՝ գյուղատնտեսական աշխատանքների ազդեցության վերլուծումն ու գնահատումը: Վերջինիս ուսումնասիրությունը թույլ կտա հետազոտողներին ճիշտ գնահատելու տարածքի դեգրադացիայի աստիճանը և ռիսկը:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵԱՏՄ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

    Գ․Գ․ Ղամբարյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Բարենպաստ տնտեսական պայմանների ձևավորման և շուկայական մրցակցային հարաբերություններում երկրի մրցունակության բարձրացման նկատառումներից ելնելով, ՀՀ ներառվել է տարածաշրջանային ինտեգրացիոն տարբեր միավորումներում: ԵԱՏՄ ներառման արդյունքում ՀՀ-ի կյանքում տեղի են ունեցել աշխարհաքաղաքական փոփոխություններ, որոնց ազդեցության գնահատականները, գլխավորապես, հենվում են երկրի արտաքին առևտրի ու օտարերկրյա ներդրումների առկա վիճակագրական շարժընթացի ուսումնասիրությունների վրա: Ներկայումս, սակավ են այն գնահատականներն, որոնք հիմնավորվում են ընձեռված հնարավորությունն երի և մրցակցային առավելությունների օգտագործման վերլուծությունների վրա: Հոդվածում պարզաբանվել են ՀՀ–ԵԱՏՄ ինտեգրման արդյունքում տեղի ունեցած փոփոխությունների ազդեցությունն երկրի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունների վրա:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՀՀ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՄԱԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

    Վ․Ա․ Պոտոսյան, Ա․Հ․ Պոտոսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հայաստանի Հանրապետության սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային տարածքներում տարաբնակեցման համակարգում տեղի ունեցող փոփոխությունները և զարգացման առկա միտումները նշանակալից չափով պայմանավորված են նաև այդպիսի տարածքների տարաբնակեցման ձևավորման պատմաաշխարհագրական առանձնահատկություններով: Հոդվածում կատարվել է ՀՀ սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային տարածքների տարաբնակեցման հենքի ձևավորման պատմաաշխարհագրական վերլուծություն:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՍԵՐՎԻՍԸ ՈՐՊԵՍ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՆ

    Ա․Ռ․ Ավագյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Նոոսֆերայի գաղափարի վրա մշակված սերվիսի գիտական մեխանիզմը իր տարբերակված մոտեցումների միջոցով պայմաններ է ստեղծում օյկումենայի հասարակական կյանքի տարածքային կառուցվածքները վերակառուցելու և ավելի կայուն դարձնելու համար, վայրի բնության մեջ "սերվիսային օջախների" միջոցով ստեղծելու հասարակական կյանքի կայուն տարածքային համակարգեր: Այս խնդիրների լուծման համար սերվիսի գործունեության միջոցով անհրաժեշտ է օգտագործել հասարակական կյանքի տարածքային ձևերի ստեղծման և բարելավման գիտականորեն հիմնավորված մեխանիզմները:

    Հղումներ