Հտ․ 54 No. 1 (251) (2020)

Հրատարակվել է: 2020-04-15

Երկաբանություն

  • Երկաբանություն

    ՎԱՅՔԻ ՀԱՆՔԱՅԻՆ ԴԱՇՏԵՐԸ (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ)

    Ռ․Ս․ Մովսեսյան, Ա․Լ․ Գյուրջյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Թաքնված կառուցվածքների լայն տարածում ունեցող շրջանում իրականացված հետազոտությունները և ստացված արդյունքների երկրաբանական-կառուցվածքային վերլուծությունը հնարավորություն ընձեռեցին բացահայտելու հանքայնացման տեղայնացման օրինաչափությունները: Դա թույլ տվեց բացատրել հանքային դաշտերի դիրքը, կատարել նրանց եզրագծումը և տալ կանխատեսումային ռեսուրսների քանակական գնահատականը: Նման մոտեցման կիրառումը կարող է նպաստել այլ հանքային շրջաններում երկրաբանական-հետախուզական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ՇԵՐՏԱՎՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՎ ԳՐՈՒՆՏՆԵՐԻ ՍԱՀՔԻ ԳԱԳԱԹՆԱԿԵՏԱՅԻՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ

    Ս․Հ․ Հայրոյան, Հ․Ս․ Հայրոյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում քննարկվում է շերտավոր կառուցվածքով գրունտների սահքի գագաթնակետային դիմադրության որոշման որոշ հարցեր: Դիտարկվել է սահքի գագաթնակետային դիմադրության որոշման խնդիրը, երբ սահքի լարումներն ուղղահայաց են շերտավորությանը: Տեսականորեն ցույց է տրված, որ երբ սահքի լարումներն ազդում են շերտավորությանն ուղղահայաց ամրության սպառումը տեղի է ունենում ավելի փոքր սահքի լարումների դեպքում, քան գումարային սահքի գագաթնակետային դիմադրությունն է: Առաջարկվում է լանջի կայունությունը գնահատելիս որպես սահքի գագաթնակետային դիմադրություն վերցնել լաբորատոր պայմաններում փաստացի որոշված սահքի գագաթնակետային դիմադրությունը:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ՂԱԶԱՐԱՎԱՆԻ ԵՎ ԿԱՐԲԻԻ ՋՐԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՏՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ

    Ս․Բ․ Մանուկյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Աշխատանքը նվիրված է ստորերկրյա քաղցրահամ ջրաղբյուրների սանիտարական պահպանման երկրորդ գոտու գնահատման հիմնախնդրին՝ Աշտարակ և Էջմիածին քաղաքների ջրամատակարարման համար օգտագործվող ստորերկրյա քաղցրահամ աղբյուրների՝ Ղազարավանի և Կարբիի օրինակով: Մենք հաշվարկել ենք վերոնշյալ ջրաղբյուրների սանիտարական պահպանման երկրորդ գոտու սահմանները, որոնց հիմնական խնդիրն աղտոտվածությունն է։ Այն հետագայում հնարավորություն կտա պահպանել ջրաղբյուրներն աղտոտումից մարդու գործունեության սահմանափակման միջոցով:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ՎԻՐԱՀԱՅՈՑ-ՂԱՐԱԲԱՂԻ ԶՈՆԱՅԻ ՍԵՅՍՄԱՏԵԿՏՈՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՅՍՄԱՎՏԱՆԳ ԲԼՈԿՆԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

    Կ․Ս․ Ղազարյան, Ռ․Ս․ Սարգսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Սույն հոդվածում վերլուծվել է Վիրահայոց-Ղարաբաղի (Սոմխեթո-Կապանի) երկրատեկտոնական զոնայի սեյսմատեկտոնական ակտիվությունը: Ժամանակակից տեկտոնա-երկրաձևաբանական մեթոդների լայն կիրառությամբ կատարվել է բլոկների նորագույն տեկտոնական (նեոգեն-չորրորդական) ակտիվության վերլուծություն, ինչի հիման վրա կատարվել է բլոկների դասակարգում: Որպես տարածքի բլոկային մոդել կիառվել է ՀՀ տարածքի ձևակառուցվածքային շրջանացման խոշորամասշտաբ սխեմա, որն արտահայտում է դրա ամբողջ լինեամենտա-բլոկային գոյացումները: Հաջորդ քայլով անցկացվել է ժամանակակից տարածքի սեյսմիկության վերլուծություն, հիմնված՝ այս տարածքում գրանցված տարբեր ուժգնության երկրաշարժերի վիճակագրության վրա: Հաշվվել է յուրաքանչյուր բլոկի սահմաններում անջատված գումարային սեյսմիկ էներգիայի մեծությունը: Արդյունքում կազմվել է Վիրահայոց-Ղարաբաղի երկրատեկտոնական զոնայի սեյսմատեկտոնական ակտիվության ընդհանուր պատկերը, բացահայտվել են սեյսմիկության տարածական որոշ օրինաչափություններ, որի հիման վրա տարանջատվել են տարածքի առավել սեյսմավտանգ բլոկները:

    Հղումներ

Աշխարհագրություն

  • Աշխարհագրություն

    ՁՄԵՌԱՅԻՆ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆԸ ԱՂՍՏԵՎԻ ՀՈՎՏՈՒՄ

    Վ․Գ․ Մարգարյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Աշխատանքում գնահատվել է տարվա ցուրտ շրջանի կլիմայական պայմանների խստության աստիճանը և մարդու առողջության ու գործունեության համար կլիմայական պայմանների հարմարավետության վիճակը: Հիմնավորվել է տարվա ցուրտ շրջանի կլիմայական ռեկրեացիոն ռեսուրսների հեռանկարային օգտագործման հնարավորությունը, զբոսաշրջային գրավչությունը, ձմեռային հանգստի զարգացման ուղիները:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՆԻՎԱՑԻԱՅԻ ԵՎ ՍՈԼԻՖԼՅՈՒԿՑԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ԲԱՐՁՐԼԵՌՆԱՅԻՆ ԼՃԵՐԻ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ

    Վ․Ռ․ Բոյնագրյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Առաջին անգամ անցկացվել է համալիր հետազոտություն Հայաստանի չորս բարձրլեռնային լճերում, որի ընթացքում ուսումնասիրվել է լճերի խորաչափությունը, հատակային նստվածքների կազմը, ավազանների գեոմորֆոլոգիական կառուցվածքը, նիվացիայի և սոլիֆլյուկցիայի գործընթացների պրոցեսների տարածումը, որոնք կապված են բարձրադիր գոտիականության և սեզոնային սառածության առկայության հետ: Պետք է նշել, որ սոլիֆլյուկցիան ավելի լավ արտահայտվում է խարամային կոների լանջերին (փուխր մանրաբեկորային գրունտ), իսկ չինգիլների տեղաշարժը՝ հրաբխային լավային հոսքերի զառիթափ լանջերին:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ԲՈՒԺԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՏԵՂԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՈՒՐԻԶՄԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

    Վ․Վ․ Գրիգորյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Մեր օրերում բուժական զբոսաշրջության կազմակերպումն իրականացվում է աշխարհագրական տարբեր միջավայրերում, որոնց ուսումնասիրությունը չափազանց կարևոր է: Հոդվածի շրջանակներում կատարվել է վերլուծություն բուժական զբոսաշրջության տեղաբաշխման առանձնահատկությունների վերաբերյալ, աշխարհի տարբեր տարածաշրջաններում, տրվել են չափանիշներ:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՀՀ-ՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԿԱ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

    Ա․Հ․ Պոտոսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Անկախության անցած ժամանակահատվածում ՀՀ-ում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր պայմանները և շարունակվող արտագաղթն իրենց անմիջական ազդեցությունն են թողել բնակչության վերարտադրության վրա: Հոդվածում տրվել է 1990-ականներից հետո ՀՀ բնակչության վերարտադրության ընդհանրական վերլուծություն: Առանձնակի կարևորվել է 2010–2018 թթ. վերարտադրության միտումների, տարածքային տարբերությունների բացահայտումը և առկա հիմնախնդիրների մատնանշումը:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՍԵՐՎԻՍԻ ԷՈՒԹՅՈՒԸ ԵՎ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

    Ս․Ռ․ Սուվարյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում ներկայացված է սերվիսի ընկալումները: Առկա բազմազանության մեջ առաջարկվում է սերվիսն ընդունել որպես ծառայությունների համակարգ, իսկ ծառայությունները դիտարկել որպես մարդկանց ոչ նյութական պահանջները բավարարող և նյութական պահանջների բավարարումը բարելավող գործողությունների համախումբ: Սերվիսը դիտարկվում է որպես գոյատևումից աճի միջոցով դեպի զարգացում տանող ծառայութունների համակարգ: Սերվիսի առաքելությունն իրականցնելու համար պետք է ընդունել սերվիսի փլիսոփայությունը, բացայհայտել սեվիսի կոնցեպցիան և տարածել այն որպես աշխարհայացք։

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՄԱՐԴՈՒ ՎԱՐՔԻ ԴԵՐԸ ՍԵՐՎԻՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵՋ

    Ա․Ռ․ Ավագյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Սերվիսի ոլորտը բացառիկ դեր ունի հասարակական կյանքում։ Խնդիրն այդ ոլորտի զարգացման նպատակային ձևերի մշակման մեջ է։ Նպատակի իրագործման անհրաժեշտությամբ գիտականորեն հիմնավորվել է հոգևոր բարոյական արժեքների, մշակութային ժառանգության, սոցիալական պայմանների ազգային գաղափարախոսության ընդհանրական հենքի վրա ձևավորվող «հումանիստական օջախի» կարևորությունն անհատի վարքի ձևավորման և հումանիստական արժեքներով օժտված վարքագծի բացառիկությունը սերվիսի ոլորտի կազմակերպման ու կառավարման գործում։

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԴԵՍՏԻՆԱՑԻԱՅԻ ՃԱՆԱՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

    Ռ․Ռ․ Վարդանյան, Ս․Ռ․ Սուվարյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Բրենդինգի թեման չափազանց կարևոր է տնտեսության բոլոր ոլորտների, այդ թվում նաև զբոսաշրջային ինդուստրիայի համար: Զբոսաշրջային դեստինացիայի բրենդի կառուցումը ճանաչելիության միջոցով՝ մանրակրկիտ, երկարատև և բազմաստիճան գործընթաց է: Զբոսաշրջային բրենդի գրավչությանը նպաստում են բազմաթիվ գործոններ: Ամենաէականներից մեկն է՝ զբոսաշրջային ուղևորության ինֆորմացիոն առաջխաղացումը: Մեդիա-ալիքների խնդիրն է՝ տեղեկացնել և համոզել, կատարելով այն որոշակի պարբերականությամբ:

    Հղումներ