Հտ․ 55 No. 3 (256) (2021)

Հրատարակվել է: 2021-12-23

Երկաբանություն

  • Երկաբանություն

    ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՀՈՂԵՐԻ ԲՆԱԿԱՆ ՌԱԴԻՈԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ։ ՌԱԴԻՈԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ԵՐԿՐԱՔԻՄԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

    Նոնա Է. Մովսիսյան, Սպարտակ Մ․ Հովհաննիսյան, Օլգա Ա․ Բելյաևա
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Աշխատանքում ամփոփված են Հայաստանի խոշոր քաղաքներից մեկի՝ Վանաձորի հողերի ռադիոէկոլոգիական հետազոտությունների արդյունքները։ Գամմա սպեկտրաչափական և iMatic անգազ հաշվարկման համակարգերը (CANBERRA) կիրառվել են համապատասխանաբար բնական ռադիոնուկլիդների տեսակարար ակտիվության (40K, 226Ra, 232Th) և գումարային α/β ակտիվության որոշման համար։ Ռադիոլոգիական ցուցանիշները և քաղցկեղածին ռիսկը հաշվարկվել են ՄԱԿ-ի ատոմային ճառագայթման ազդեցության գիտական կոմիտեի (UNSCEAR) մեթոդաբանության համաձայն։ Նշանակալի դրական կոռելյացիա է գրանցվել 232Th-ի և 40K ռադիոնուկլիդների տեսակարար ակտիվությունների միջև։ Գումարային α/β ակտիվության համեմատաբար բարձր արժեքները գրանցվել են քաղաքի հյուսիսային և արևմտյան հատվածներում։ Բնական ռադիոնուկլիդներից 226Ra-ի դեպքում միջին (17,08 Բք/կգ) և ֆոնային (16,88 Բք/կգ) ակտիվությունները չեն գերազանցում ՀՀ հողերի համար UNSCEAR-ի կողմից գնահատված արժեքը (46 Բք/կգ226Ra-ը ֆոնային ակտիվությունը գերազանցում է հիմնականում քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածներում: 232Th-ի միջին ակտիվությունը (29,66 Բք/կգ մոտ է UNSCEAR-ի միջին արժեքին (30 Բք/կգ), իսկ ֆոնային ակտիվությունը (37,03 Բք/կգ) փոքր ինչ գերազանցում է նշված ցուցանիշը։ Քաղաքի մեծ մասում 232Th-ը ֆոնային ակտիվությունը չի գերազանցում։ 40K-ի դեպքում ակտիվության միջին արժեքը (390,44 Բք/կգ) փոքր-ինչ բարձր է UNSCEAR-ի միջինից (360 Բք/կգ)։ Ֆոնային ակտիվությունը (469 Բք/կգ) նույնպես ավելի բարձր է սահմանված արժեքից, այդուհանդերձ բոլոր ռադիոնուկլիդների ակտիվությունները տատանման տիրույթի սահմաններում են։ 40K-ը նույնպես քաղաքի մեծ մասում չի գերազանցում ֆոնային արժեքը։ Բնական ռադիոնուկլիդներով պայմանավորված ռադիոլոգիական վտանգի միջին ցուցանիշները, մասնավորապես, ռադիումի համարժեք ակտիվութւոնը, կլանված արտաքին գամմա ճառագայթման դոզայի հզորությունը, տարեկան արդյունարար դոզայի համարժեքը, և քաղցկեղածին ռիսկը միջին գլոբալ արժեքները չեն գերազանցում։

    Հղումներ

Աշխարհագրություն

  • Աշխարհագրություն

    ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԳԵՏԵՐԻ ԳԵՏԱԳԱԼԱՐՆԵՐԸ

    Վլադիմիր Ռ․ Բոյնագրյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Մենադրները հանդիսանում են շատ հարթավայրային գետերի հուների տարածված առանձնահատկություններից մեկը: Դրանք բնորոշ են նաև այն խոշոր գետերին, որոնք սկսվում են Հայկական լեռնաշխարհից (Եփրատ, Տիգրիս, Քուռ, Արաքս և այլն) այն վայրերում, որտեղ նրանք կտրում անցնում են լեռնային տարածքներն ու մուտք գործում հարակից հարթավայրերի տարածքներ: Լեռնաշխարհի գետերի վերաբերյալ ուսումնասիրություններ կան միայն Իրաքի տարածքում: Բայց չկա ոչ մի տեղեկություն մեանդրների պարամետրերի վերաբերյալ: Լեռնաշխարհի խոշորագույն գետերը հովտային գալարներ են ձևավորում ոչ միայն պայմանավորված գետերի հրաբխային զանգվածներով և լեռնաշղթաներով հոսելու հետևանքով կամ էլ տեկտոնական շարժումների հետևանքով՝ հովիտների կտրուկ տեղաշարժով, այլ նաև հունային գալարներ, որոնք ձևավորվել են սեփական ջրային հոսքով: Դիտվում են նաև առաջնային ողողատներից հուների շեղում, պայմանավորված վտակների հեղեղաբերուկային աճող կոներով, սողանքային «լեզվակներով», փլուզումներով, ցեխաքարային հոսքերի դուրսբերումներով: Հունի ազատ կամ թափառող գետագալարները և դրանց ուղեկցող հնահուները ձևավորվում են հիմնականում լեռնաշխարհի հարթ տարածքներում, կավային և ավազակավային ափերի մոտ՝ մեծաքանակ ջրաբերուկների հատվածներում նկատվում են հունի բաժանում բազուկների՝ ավազային կամ ավազա-գլաքարախառնուրդային տարբեր չափերի կղզյակների առաջացմամբ: Եփրատ գետի խոշոր և հստակ արտահայտված ազատ մենադրները ձևավորվել են միայն Սիրիայի և Իրաքի հարթավայրային տարածքների սահմաններում: Տիգրիսը ազատ մեանդրներ ունի հիմնականում Միջագետքի դաշտավայրում, իսկ Քուռ գետը Քուռ-Արաքսյան դաշտավայրի։ Մեանդրների սահմանված պարամետրերը են. գալարման գոտու լայնությունը, գետագալարի քայլը, գետագալարի ճկվածքի սլաքը: Մեանդրները և հնահուները, ինչպես նաև մեանդրավորումը հստակ առանձնանում են բարձր լուծաչափի տիեզերական նկարներում՝ ողողահունի բուսականության կանաչ գույնով, մասնավորապես Սիրիայի տարածքում կատարված լուսանկարներում: Լեռնաշխարհի տարածքի բոլոր խոշոր գետերի և դրանց խոշոր վտակների համար կուտակումային հատվածներում բնորոշ են հունի բաժանումը բազուկների՝ ավազային կամ ավազագլաքարային կղզյակների ձևավորմամբ:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՀՀ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Ակսել Հ․ Պոտոսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում բացահայտվել է գյուղական բնակչության և բնակավայրերի տեղաբաշխման և գյուղերի մարդաքանակի տարածքային տարբերություններն ու առանձնահատկությունները: ՀՀ լեռնային բնույթը նվազեցնում է բնակեցման արեալը և իր ազդեցությունն է թողնում գյուղական տարաբնակեցման տարածքային պատկերի վրա: ՀՀ-ը առանձնանում է ինչպես ամբողջ բնակչության այնպես էլ գյուղական բնակչության ու բնակավայրերի անհավասարաչափ տեղաբաշխմամբ: Գյուղական բնակչության բաշխվածությունն ըստ բնակավայրերի մարդաքանակի խմբերի առանձնանում է բևեռացվածությամբ: Մշտական բնակչություն ունեցող գյուղերի 19%-ը կազմող մինչև 200 բնակիչ ունեցող 176 գյուղում ապրում է ՀՀ գյուղական բնակչության 1,5%-ը, իսկ 3000-ից ավելի մարդ ունեցող խմբում՝ գյուղերի թվի 10,4%-ում՝ 38%-ը: 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում է ապրում գյուղական բնակչության 83%-ը, սակայն դրանք կազմում են գյուղերի թվի 43,1%-ը, իսկ 201–1000 բնակիչ ունեցող գյուղերում, որոնց բաժին է ընկնում գյուղերի թվի 37,8%-ը՝ ընդամենը 15,4%-ը: ՀՀ բարձրության տարբեր գոտիներում գյուղերի և բնակչության թվի բաշխվածությունը պայմանավորված է պատմաաշխարհագրական, բնաաշխարհագրական, սոցիալ-տնտեսական, ուրբանացման, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական և տեղային այլ պայմաններով ու գործոններով: Գյուղերը բաշխված են 400–2350 մ բարձրությունների վրա, սակայն գյուղերի մեծ թվաքանակի «կուտակումով» առանձնանում են 801–1000 և 1801–2000 մ բարձրության գոտիները: 801–1000 մ բարձրության գոտում ապրում է երկրի գյուղական բնակչության ավելի քան 35%-ը, սակայն այդ գոտուն բաժին է ՀՀ տարածքի 8,3%-ը, իսկ 1801–2000 մ բարձրության գոտում՝ 16,2%-ը: ՀՀ-ում գյուղերի և բնակչության թվի բաշխվածությունն ըստ բարձրության գոտիների ևս առանձնանում է բևեռացվածությամբ: Դա պայմանավորված է տարբեր բարձրության գոտիներում բնակավայրերի տեղաբաշխման և զարգացման համար բնա-տարածքային հնարավորությունների մեծ տարբերություններով: ՀՀ-ը առանձնանում է ինչպես բարձրության տարբեր գոտիների միջև գյուղական բնակչության և բնակավայրերի թվաքանակի մեծ տարբերունթյուններով, այնպես էլ գյուղերի միջին մարդաքանակիև վերջինիս տարածաշրջանային մեծ տարբերություններով: ՀՀ գյուղական բնակչության ու բնակավայրերի տեղաբաշխման և գյուղերի մարդաքանակի աշխարհագրական առկա պատկերը իր ազդեցություն է թողնում ինչպես ՀՀ տնտեսության, այնպես էլ մարզերի, տարածաշրջանների և գյուղական բնակավայրերի զարգացման տարբեր կողմերի վրա: Կառավարման տարբեր մակարդակներում սոցիա-տնտեսական զարգացման տարաբնույթ ծրագրերի իրականացումը պետք է նպաստի ՀՀ-ում գյուղական բնակչության բաշխման միջև առկա բևեռացվածության նվազեցմանը:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

    Գոհար Գ․ Ղամբարյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Ազգային տնտեսությունների զարգացման հաջողությունները կամ ձախողումներն էապես կախված են տնտեսական քաղաքականության արդյունավետությունից: Աշխարհի երկրների մեծամասնությունը գրանցում է տնտեսական զարգացման անհաջողություններ, կամ լավագույն դեպքում զարգացման ցածր տեմպեր: Նման դրվածքի պայմաններում անհրաժեշտություն է առաջանում պարզաբանել՝ ինչո՞ւմ են տնտեսական քաղաքականության արդյունավետության ձախողման պատճառները, որո՞նք են արդյունավետության վրա ազդող գործոնները։ Հոդվածում տարբերակվում ու մանրամասնվում են տնտեսական քաղաքականության ձևավորման, իրականացման և այլ ենթահամակարգերի հետ համագործակցության (սիներգիայի) գործընթացներում նրանց արդունավետության վրա ազդող գործոնները, ինչպես նաև, հիմնախնդիրները։ Ըստ մեր դիտարկումների՝ տնտեսական քաղաքականության ձևավորման արդյունավետության վրա վրա ազդող գործոններն են՝

    – տեսական հիմնավորման փուլում՝ տնտեսական համակարգի բարդությունը, տնտեսական լուծումների բազմակիությունը, մոտեցումների իրարամերժությունը;

    – ինստիտուցիոնալ համաձայեցման փուլում՝ արտաքին աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերը, ներքին քաղաքական շահերը, նպատակային հիպոթեզները: Թերգիտելիքների, կա՛մ արտաքին ու ներքին շահագրգիռ ուժերի կողմից իրականացվող ճնշումների, տնտեսական քաղաքականության տեսական հիմնավորումները կարող են չհամապատասխանել տվյալ երկրի տնտեսա-կան զարգացման առաջնահերթություններին, լինել ոչ արդյունավետ։ Եթե նույնիսկ տնտեսական քաղաքականության տեսական հիմնավորումները, լինեն գիտականորեն անթերի հիմնավորված, միևնույնն է, դրանք կյանքի են կոչվում քաղաքական ինստիտուտների կողմից և վերաձևակերպվում ի շահ քաղաքական արդյունավետության: Եվ եթե քաղաքական ինստիտուտները էքստրակտիվ են, էլիտայի շահերը պաշտպանող, ապա տնտեսական արդյունավետությունը զոհաբերվում է մասնավոր հետաքրքրություններին։ Տնտեսական քաղաքականության իրականացման արդյունավետության վրա ազդող գործոններն են՝ սեփականության իրավունքի պաշտպանվածությունը, դատական համակարգի անաչառությունը, կոռուպցիայի, բյուրոկրատիայի և հանցագործության բացակայությունը, քաղաքական կայունությունն և վստահելիությունը: Առանց գործարար միջավայրի բարելավման տնտեսական քաղաքականութունը կամ արդյունավետ չէ, կամ էլ ընդհանրապես չի գործում: Տնտեսական քաղաքականության համակարգային գործակցության (սիներգիայի) արդյունավետության վրա ազդող գործոններն են՝ վերջինիս հետ սերտորեն առնչվող ենթահամակարգերի՝ մասնավորապես ենթակառուցվածքների, կրթության, գիտության զարգացումը և միմյանց հետ փոխհամագործակցությունը։ Էապես կարևոր է ենթահամակարգերի միմյանց հետ փոխհամա-գործակցությունը: Տնտեսական քաղաքականության արդյունավետության հիմնախնդիրների պատճառների, ազդող գործոնների ուսումնասիրությունն ու պարզաբանումը մեզ հնարավորություն է տալիս իրավիճակային լուծումներից անցում կատարել ռազմավարական լուծումների, հետևանքային լուծումներից՝ պատճառային լուծումների և դրանով իսկ ապահովել տնտեսական զարգացման երկարաժամկետ կայուն արդյունավետություն:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔ

    Արամայիս Ռ․ Ավագյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Մեծ է զբոսաշրջության դերը մարդկանց հանգստի կազմակերպման, միջմշակութային հաղորդակցության ընդլայնման, նոր աշխատատեղերի ստեղծման, սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման, էկոլոգիական խնդիրների լուծման և ընդհանրապես մարդկային կայուն զարգացման ապահովման գործում։ Զբոսաշրջությունն արտարժույթի ներհոսքի հիմնական աղբյուրներից մեկն է։ Զբոսաշրջության շարունակական զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ գիտականորեն հաստատված կայուն աշխարհայացք և դրա հիման վրա կառուցել զբոսաշրջության ողջ համակարգը։ Ուստի, զբոսաշրջության աշխարհայացքի ամբողջական վերլուծությունը, սկզբունքների գիտական հիմնավորումը, ակնկալվող արդյունքների կանխատեսումն արդիական են և ունեն գործնական նշանակություն։ Խնդիրը լուծելու համար զբոսաշրջության հայեցակարգը ձևակերպելիս նախապատվությունը տրվում է քաղաքական, բարոյական, գեղագիտական և գիտական հասկացություններին և փիլիսոփայական դրույթներին, որոնք միավորում են դրանք մեկ ընդհանուր հիմքի մեջ, ինչպես նաև կայուն զբոսաշրջության գաղափարին, որը ձևավորվում է այս դրույթների հիման վրա և կազմակերպվում։ Զբոսաշրջության ոլորտի բաղադրիչներն իրենց հիերարխիկ համակարգով կազմում են մի ամբողջություն, որը գործում է որպես կենդանի օրգանիզմ՝ գիտականորեն հիմնավորված սկզբունքներով։ Ներգնա զբոսաշրջության գործունեության համար շատ կարևոր է պետական քաղաքականությունը, ազգային բարոյական նորմերի հիման վրա ձևավորված մարդկանց մտածելակերպը։ Զբոսաշրջության աշխարհայացքի ձևավորման գործում բացառիկ դեր են խաղում բարոյականության և գեղագիտության նորմերը, դրանց հիման վրա ձևավորված մտածելակերպը, հարաբերությունները, դրանց բավարարման կարիքներն ու կառուցվածքները և մատչելիությունը։ Ավելին, էթիկայի և գեղագիտության կողմից մշակված սկզբունքների և մոտեցումների դերը շատ արագ աճելու միտում ունի։ Իսկ ընդհանրապես զբոսաշրջությունը ստանում է ավելի բարոյական, գեղագիտական կամ ընդհանրացված՝ հումանիստական բովանդակություն։ Համամարդկային արժեքներով օժտված հումանիզմը գերազանցում է պետական սահմանները, համագործակցության ընդհանուր դաշտ է բերում ազգային, էթնիկ, մշակութային տարբերությունները, օգնում է նրանց միջև ընդհանուր լեզու գտնել, որն օգնում է հաղթահարել օտարերկրացիների կարծրատիպերն ու ավանդույթները, արժեքները, սովորույթները: հակասություններ ստեղծելու փոխարեն ապահովել զբոսաշրջության զարգացումը. Զբոսաշրջության աշխարհայացքը զարգացման որոշակի մակարդակում հիմք է հանդիսանում կայուն զբոսաշրջության զարգացման համար։

    Հղումներ