Հտ․ 39 No. 2 (207) (2005)

Հրատարակվել է: 2005-06-10

Երկաբանություն

  • Երկաբանություն

    ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՄԵՏԱՂՆԵՐԸ ՀՀ ՀԻԴՐՈՀԱՆՔԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՈՒՄ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

    Մ․ Կ․ Արշակյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում հանրապետության հիդրոհանքային պաշարները դիտարկվում են որպես հազվագյուտ մետաղների արդյունաբերության հավելյալ հումքային բազա։ Հիմնավորված է ջերմային հանքային և հանքային ջրերից հազվագյուտ մետաղների արդյունաբերական արդյունահանման իրագործելիությունը էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիական սխեմաների միջոցով՝ ցածր գնով և առանց մեծ կապիտալ ներդրումների։

    Հղումներ
  • Երկաբանություն

    ԱՐՍԱՆԻՍԻ ՈՍԿԻ-ԲԱԶՄԱՄԵՏԱՂԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՑԱՆՑԻ ՌԱՑԻՈՆԱԼ ԽՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄԸ

    Ք․ Ա․ Բաղդասարյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Լեռնային արդյունաբերությունը հանդիսանում է Հայաստանի տնտեսության հիմնական մասնաճյուղերից մեկը: Մետաղական հանքավայրերի հիմնական մասը ուսումնասիրվել և գնահատվել է անցյալ դարի 50-80-ական թթ. միանգամայն այլ սոցիալ-տնտեսական պայմաններում: Այժմ գործում են նոր մոտեցումներ, ուստի անհրաժեշտություն է առաջանում վերագնահատել հանքավայրերի պաշարները: Արմանիսի հանքավայրի յուրացումը նախատեսվում էր իրականացնել ստորգետնյա եղանակով, որը ժամանակակից պայմաններում տնտեսապես արդյունավետ չէ: Ստորգետնյա թանկարժեք լեռնային փորվածքների անցման և պահպանման ծախսերը նվազեցնելու նպատակով առաջարկվում է հանքավայրի կենտրոնական մասը շահագործել բացահանքով:

    Հղումներ

Աշխարհագրություն

  • Աշխարհագրություն

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԱՆԱՊԱՏԱՑՈՒՄԸ (հարցի էությունը, գործոնները, ինդիկատորները, պաշտպանական միջոցառումները)

    Վ․ Ռ․ Բոյնագրյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Դիտարկելով Հայաստանի Հանրապետության տարածքի անապատացման պրոցեսի զարգացման փաստերն ու ինդիկատորները, նշում ենք միջոցառումներ, որոնք կարող են թուլացնել այդ բացասական երևույթները: Եզրակացվում է, որ անապատացման երևույթը Հայաստանի Հանրապետության տարածքում ուժեղացել է վերջին 15-20 տարում՝ պայմանավորված տարածաշրջանում գեողինամիկական վիճակի ակտիվացմամբ և ոչ բարենպաստ սոցիալ-տնտեսական պայմաններով, ինչպես նաև վտանգավոր ջրաօդերևութաբանական երևույթների կտրուկ փոփոխությամբ և դրանց հաճախականության մեծացմամբ, ինչը հետևանք է համամոլորակային կլիմայական փոփոխությունների:

    Հղումներ