Հտ․ 47 No. 2 (231) (2013)

Հրատարակվել է: 2013-08-13

Երկաբանություն

  • Երկաբանություն

    ԻՐԱՆԻ ԵՐԿԱԹԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՆՐԱՆՑ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՎԱՂ ՓՈՒԼԵՐՈՒՄ

    Ռ․Ս․ Մովսեսյան, Հ․Հ․ Մկրտչյան, Ա․Ռ․ Ղարիկալայեհ
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում դիտարկվում են կենտրոնական Իրանի երկաթի հանքավայրերը: Այստեղ, խոշոր շահագործվող հանքավայրերի հետ մեկտեղ, բացահայտված են բազմաթիվ երևակումներ: Հեռանկարայինների ընտրման նպատակով առաջարկվում է նրանց գնահատումը կատարել կիրառելով անալոգիայի եղանակը և ռեգրեսիոն հավասարումների մոդելները:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ՈՒՌՉՈՂ ԿԱՎԱՅԻՆ ԳՐՈՒՆՏՆԵՐԻ ՍԱՀՔԻ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԵԿ ՆՄՈՒՇԻ ԵՂԱՆԱԿՈՎ

    Ս․Հ․ Հայրոյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում դիտարկվում է պարզեցված եղանակով ուռչող գրունտների մնացորդային սահքի դիմադրության որոշման հարցերը: Փորձարառական ուսումնասիրություններով ցույց է տրված, որ սահքի դիմադրության պարամետրերը կարելի է որոշել մեկ նմուշի վրա, աստիճանաբար խտացնող լարումների բեռնաթափմամբ՝ բազմակի սահքի դիմադրության փորձարկմամբ:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՀԱՄԱՐ ԳԵՏՆՈՒՂԱՅԻՆ ԴՐԵՆԱԺԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՀԻԴՐՈԴԻՆԱՄԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

    Ժ․Ա․ Աչոյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Երևանի մետրոպոլիտենի անխափան աշխատանքի վերականգնման համար տեխնիկական առաջադրանքով նախատեսված է մի շարք միջոցառումների իրականացում, այդ թվում նաև նրա կենտրոնական կայարանների մերձակա տարածքներում բարձր տեղադիրք ունեցող գրունտային ջրերի մակարդակների իջեցման համար՝ գետնուղային հորիզոնական դրենաժի կառուցում: Համաձայն տարածքի ջրաերկրաբանական պայմաններին բավարարող անալիտիկ բանաձևերի, կառուցվող գետնուղային դրենաժում (920 մ) ընդհանուր ջրաքանակը 445,5 լ/վրկ է, որը կարելի է՝ ինքնահոս եղանակով, հեռացնել գոյություն ունեցող բովանցքի միջոցով, ինչի հետևանքով գրունտային ջրերի մակարդակը կիջնի գնացքների անցավազք թունելի ռելսերից 3–5 մ խորը, ինչն էլ կապահովի մետրոպոլիտենի վերականգնումից հետո նրա երկարաժամկետ անխափան աշխատանքը:

    Հղումներ

Աշխարհագրություն

  • Աշխարհագրություն

    ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՏԱՐԱԾԱԺԱՄԱՆԱԿԱՅԻՆ ԲԱՇԽՄԱՆ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Վ․Գ․ Մարգարյան, Թ․Գ․ Վարդանյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հաշվի առնելով մեր երկրի չոր պայմաններում տեղումների դերն ու նշանակությունը բարձր ջրային սեզոնում ջրի կուտակման և օգտագործման, ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման և պլանավորման գործում՝ աշխատանքի նպատակն է ուսումնասիրել և գնահատել Սյունիքի մարզում մթնոլորտային տեղումների ռեժիմը, դրանց տարածական և ժամանակային բաշխման օրինաչափությունները։ Այդ նպատակով աշխատանքում դրվել և լուծվել են հետևյալ խնդիրները՝ հավաքել, մշակել և վերլուծել Սյունիքի մարզում տեղումների դիտարկումների արդյունքները (1913–2010 թթ․), վերլուծել դրանց տարածական և ժամանակային բաշխման առանձնահատկությունները։

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ԼԵՌՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ՆԵՐՈՒԺԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՏԱՎԱԶԱՆԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ (Ախուրյան գետի վերին և միջին հոսանքների օրինակով)

    Լ․Մ․ Մարտիրոսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Բնական ռեսուրսների ռեկրեացիոն գնահատման դեպքում հիմնական խնդիրն այն տարածքային միավորի ընտրությունն է, որի շրջանակներում պետք է իրականացվի գնահատումը։ Լեռնային գոտում ամենահարմար միավորը կարող է լինել գետավազանը։ Աշխատանքի ընթացքում ուսումնասիրվել և գնահատվել են Ախուրյան գետի վերին և միջին հոսանքների ռեկրեացիոն ներուժը:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՍԵՐՎԻՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

    Ա․Ռ․ Ավագյան, Մոհաջեր Էսմայիլ
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Սերվիսագիտության ամենահրատապ խնդիրներից է մարդկային կարիքների էության սահմանումը, դրանց դասակարգումը և անհրաժեշտ կարիքները բավարարող համակարգի ստեղծումը։ Այս խնդիրների լուծման համար առաջարկվում է կիրառել համակարգված մոտեցում, որը հնարավորություն կտա ստեղծել կարիքների սպասարկման կայուն համակարգ։

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՈՒՄԸ. ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ՇԱՐԺԸՆԹԱՑԸ, ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

    Ա․Հ․ Պոտոսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հայաստանի Հանրապետությունում Տավուշի մարզն աչքի է ընկնում իր ուրույն աշխարհագրական դիրքով, բնակավայրի բնույթով և սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներով։ Փաստացի և վիճակագրական նյութի վերլուծության հիման վրա հոդվածում քննարկվում են Տավուշի մարզի գյուղական բնակավայրի ձևավորման և զարգացման առանձնահատկությունները, ինչպես նաև գյուղական բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները:

    Հղումներ