| Online ISSN | : | 2953-7991 |
| Print ISSN | : | 1829-1759 |
Աշխատանքում ձևակերպված են ՀՀ տարածքի բլոկային կառուցվածքի պարզաբանման հիմնախնդիրները: Կազմված է բլոկային կառուցվածքի նոր սխեման, տրված է բլոկների դասակարգումը: ՀՀ տարածքի բլոկային կառուցվածքի սխեմայում առանձնացված են 3 մեգաμլոկ և ավելի ցածր կարգի 23 բլոկներ: Մեգաբլոկների միջև սահման են հանդիսանում խորքային բեկվածքները, որոնք, սովորաբար, հանդիսանում են տեկտոնական զոնաների սահմաններ: Հուսալի է նաև առաջին կարգի 5 բլոկերի տարանջատումը: Երկրորդ կարգի 18 բլոկների սահմանները ճշտման կարիք ունեն: Ուժեղ երկրաշարժերի ժամանակ բլոկների սահմաններով խզվածքների հիմնական տիպը կողաշարժ-վերնետքն է:
Աշխատանքը նվիրված է ուռչող կավերի ռեոլոգիական հատկությունների հիմնախնդրին: Փորձարարական ուսումնասիրությունների արդյունքում ստացվել է, որ մածուցիկության գործակցի և ջրակոլոիդալ կախակցվածության հարաբերությունը գործնականում հաստատուն մեծություն է` անկախ գրունտի ֆիզիկական վիճակից (խտություն-խոնավություն):
Սողանքային լանջերում երկրաֆիզիկական դաշտերով և գրունտային ջրերի կազմի տվյալներով կարելի է կանխատեսումներ անել, ինչպես սողանքների ակտիվացման, սպասվելիք տեղաշարժերի, այնպես էլ սողանքների ձևավորման և առաջացման վերաբերյալ: Ներկայումս կատարվում են հետազոտություններ այդ ուղղությամբ:
Գործնական խնդիրների լուծման, մասնավորապես հորատանցքերի տեղորոշման համար, անհրաժեշտ է մեթոդիկայում ներմուծել փոփոխություններ, որոնք թույլ կտան գտնել մակերևութային անհամասեռությունները: Ստացված եղանակով կարելի է պարզել դաշտային ուսումնասիրությունների որոշ խնդիրներ և օբյեկտիվորեն մեկնաբանել ստացված տվյալները, հետագա քարտեզագրման մեջ:
Հոդվածում Լոռու մարզի հողերի դեգրադացիայի գնահատման նպատակով կիրառված է նոր մոտեցում, որը հնարավորություն է տալիս ընդգրկել այդ գործընթացի վրա ազդող՝ տարբեր չափման միավորներ ունեցող, առավել շատ գործոններ:
Հոդվածում դիտարկվում են Արփա գետի ավազանի գետերի էքստրեմալ հոսքերի ձևավորման առանձնահատկությունները, փոփոխության դինամիկան և ցիկլայնությունը: Արփա գետի ավազանի էքստրեմալ հոսքերի առաջացման կարևոր առանձնահատկությունն այն է, որ դրանց բնական և մարդածին գործոններն ունեն գրեթե նույն ազդեցությունը: Բացարձակ առավելագույն և բացարձակ նվազագույն հոսքերի դինամիկայում նկատվում է նվազման միտում: Եթե առավելագույն հոսքերի դեպքում ռիսկի գործոնը կտրուկ նվազել է, ապա նվազագույնի դեպքում այն աճել է, ինչն առավել խոցելի է դարձնում գետային էկոհամակարգերը:
Յուրաքանչյուր բնակավայրի կամ համայնքի զարգացման և հեռանկարի համար կարևորագույն դեր ունի բնակչության տարիքային խմբերի կառուցվածքը և դրանց հարաբերակցությունը: Հոդավածում ՀՀ գյուղական բնակչության ցուցանիշների վերլուծության և ընդհանրացման հիման վրա տրված է գյուղական բնակչության տարիքային կառուցվածքը, ինչպես նաև դրա տարբերությունն ըստ մարզերի: Վերլուծվում են գյուղական բնակչության հիմնական տարիքային խմբերը: Առանձնացվում են գյուղական համայնքների խմբեր ըստ տարիքային կառուցվածքի ցուցանիշների, ժողովրդագրական իրավիճակի, սոցիալ-տնտեսական զարգացման հնարավորությունների:
Աշխատանքում քննարկված են ճգնաժամային իրավիճակների կառավարման քաղաքաշինական հիմնախարցերը, որոնք առաջանում են բնական աղետների, մասնավորապես, երկրաշարժերի հետևանքով: Վեր են հանված բնական աղետների հետևանքների մասշտաբների վրա ազդող աշխարհագրական և քաղաքաշինական հիմնական գործոնները: Առաջարկված են ճգնաժամային իրավիճակներում քաղաքաշինական կառավարման բարելավմանն ուղղված միջոցառումներ, որոնք էլ հնարավորին չափով կարող են նվազեցնել բնական աղետների հետևանքները:
Արագածի լեռնազանգվածի հարավարևմտյան մասում իրականացված բազմամյա էլեկտրահետախուզական ուսումնասիրությունների տվյալների ընդհանրացման և դրանց նոր մեկնաբանության հիման վրա կազմվել է տարածքի լավային ապարների հզորության և հնառելիեֆ հրաբխային գոյացությունների նոր քարտեզ: Սա տալիս է տարածաշրջանի ջրաերկրաբանական պայմանների առավել ճիշտ պարտկեր: Հայտնաբերված ստորգետնյա ավազանները և հնահուները հանդիսանում են քաղցրահամ ջրի հայտնաբերման առավել հեռանկարային տեղամասեր: