| Online ISSN | : | 2953-7991 |
| Print ISSN | : | 1829-1759 |
Հոդվածում քննարկվում են Սևան-Հագարուի գոտու օֆիոլիթների առաջացման հարցերը ծալքավոր մարզերի զարգացման գեոսինկլինալների տեսության տեսանկյունից: Երկրաբանական տվյալները հաստատում են, որ Սևան-Հագարուի զոնայի երկայնքով օվկիանոսների փակման արդյունքում դեպի ցամաք վրաշարժված օվկիանոսային կեղևի ապարների մնացորդները բացակայում են: Օֆիոլիթները մանթիական ծագման ապարներ են, որոնք բյուրեղացել և կայունացել են ենթակեղևային խորություններում պերիդոտիտային հալոցքից ապա՝ խորքային բեկվածքներով պրոտրուզիվ շարժման մեխանիզմով ներդրվել են երկրակեղևի վերին մակարդակներում շրջանցելով զարգացման օվկիանոսային իրադրությունը: «Օֆիոլիթ» տերմինը օգտագործվում է միայն հիպերμազիտների այլ ոչ թե միմյանց հետ առնչություն չունեցող գերհիմքային, գաբրոիդային, բազալտային բարձավոր լավաների համալիրների և օվկիանոսային կեղևի խորջրյա պելագիկ կավային և սիլիկահողային (ռադիոլյարիտների) նստվածքների ասոցիացիանների համար:
Հոդվածում ներկայացված քարտեզը արտացոլում է ՀՀ տարածքի տեկտոնական կառուցվածքի առանձնահատկությունները և զարգացման փուլերը: Քննարկվում են գոյություն ունեցող տեկտոնական քարտեզները, սույն քարտեզի կազմման սկզբունքները: Բնութագրվում են տարածքում առանձնացված տեկտոնական շրջանացման ստորաբաժանումները, ծալքավոր և խզվածքային խախտումները, տեկտոնական բարձրացումներն ու իջույթները, աղային գմբեթները, ինտրուզիվ ֆորմացիաները: Քարտեզում նշված են նաև պլիոցեն-չորրորդական հրաբխային կենտրոնները:
Աշխատանքում փորձ է արվել առանձնացնել Հայկական հրաբխային բարձրավանդակի երկրակեղևի նստվածքային շերտի ձևակառուցվածքը և բյուրեղային հիմքի մակերևույթի հետ համեմատական վերլուծության միջոցով բացահայտել նշված շերտերի միջև գոյություն ունեցող ձևակառուցվածքային կապերը:
Տարերային աղետների նկատմամբ Հայաստանը խոցելի երկիր է: Այդ պատճառով էլ բնական աղետներին անդրադառնալը և դրանց ռիսկի գնահատումը կարևոր նշանակություն ունի հանրապետության կայուն զարգացման համար: Տարերային բնական աղետների նկատմամբ հակազդեցության բնույթն ուղղակիորեն կախված է մարզերի տնտեսության և բնակչության առանձնահատկություններից: Այդ իսկ պատճառով հանրապետության համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեն բնական աղետների և դրանց ռիսկի գնահատումը համայնքային և մարզային մակարդակներով: Ռիսկը տարերային բնական աղետների հավանականությունն է, որի գնահատման համար հիմք են հանդիսացել աղետների պոտենցիալ վտանգավորությունը և խոցելիությունը: Դրանց արտադրյալի արդյունքում գնահատվել է ՀՀ տարածքում բնական աղետների ռիսկը և կազմվել է ռիսկի ինտեգրալ քարտեզ:
Հոդվածում քննարկվում է կարբոնատային ապարներում կարստի արտացոլումը և ստորերկրյա դատարկությունների ձևավորումը Հայկական լեռնաշխարհի էֆուզիվ ապարներում: Լեռնաշխարհում կարստի զարգացմանը նպաստում է Փոքր Կովկասի, Հայկական Արևելյան Տավրոսի և Ներքին Տավրոսի լեռներում կրաքարա-դոլոմիտային ապարների տարածումը, դրանց զգալի տեղախախտվածությունը և լեռնաշղթաների ինտենսիվ մասնատվածությունը խոր հովիտներով: Ստորերկրյա դատարկությունների ձևավորումը էֆուզիվ ապարներում մասամբ կապված է կարստային երևույթներ հիշեցնող երևույթին: Դրանցում առաջացած դատարկությունների զգալի մասը ձևավորվել են լավային հոսքի սառեցման և գազերի արտանետման հետևանքով:
Հոդվածում քննարկվում են գյուղատնտեսության էկոլոգացման և կայուն զարգացման հայեցակարգի փոխպայմանավորվածության հարցերը: Գյուղատնտեսության էկոլոգացման և կայուն զարգացման հայեցակարգի փոխհարաբերություններից բխում են հասարակության առջև ծառացած հիմնախնդիրների պահանջները, այն է՝ պահպանել բնական ռեսուրսների նորմատիվները և ապահովել բնակչության բարեկեցիկ ապագան: Այդ նպատակով առաջարկվում են մի շարք միջոցառումներ և տեխնոլոգիաներ:
Ուսումնասիրելով սերվիսի մասին տեսությունները և ոլորտի առանձնահատկությունները, առանձնացվել են մի քանի տեսլական կարծրատիպերը. սերվիսը՝ որպես աշխատանքի բաժանման երրորդային սեկտոր, որպես գլոբալացման ինդիկատոր, սերվիսային հասարակություն, սերվիսային պետություն, սերվիսային մարդ: Դրանց վերլուծությունը հնարավորություն է տվել ներկայացնել սերվիսը՝ որպես ծառայությունների համակարգ և գործողությունների տեսակ, հիմնված տեսամեթոդական բազմազանութան վրա: Սերվիսագիտության ուսումնասիրության օբյեկտ է առանձնանում մարդկանց ոչ նյութական պահանջները և նյութական պահանջների բավարարման արդյունավետությունը, իսկ ասպեկտ է ծառայում սերվիսային մարդու, հասարակության և պետության ձևավորման գիտամեթոդական համակարգը: Սերվիսի մասին գիտությունը փորձում է համակարգել հասարակական կյանքի բոլոր ոլորտները և հնարավորություն է ստեղծում գիտականորեն լուծումներ առաջարկելու՝ ժամանակակից բազմազան հիմնախնդիրների, մարդկային պահանջների արդյունավետ բավարարման մասին տեսության և մեթոդաբանության միջոցով:
Հոդվածում վերլուծվել են ստորգետնյա տարածությունների կադաստրի վարման համար կադաստրային հանույթների եղանակները: Առաջարկվում է այդ տարածքների հաշվառման համար կիրառել կիսագործիքային, իսկ սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման համար՝ գործիքային հանույթի իրականացման եղանակները:
Հոդվածում դիտարկվում են Հայաստանում ագրարային տուրիզմի զարգացման հնարավոր ուղիները: Դիտարկվում է արտասահմանյան երկրների փորձը, որը ցույց է տալիս այդ բնագավառի կարևորությունը սոցիալ-տարածքային խնդիրների լուծման հարցում: Գնահատվում է գյուղական տուրիզմի զարգացմանն ուղղված միջոցառումների հնարավոր սոցիալ-տնտեսական ազդեցությունը: