| Online ISSN | : | 2953-7991 |
| Print ISSN | : | 1829-1759 |
Հայկական բարձրավանդակը բնութագրվում է ուժեղ սեյսմաակտիվ գոտիների առկայությամբ, որոնց ակտիվությունը անշուշտ ձևավորում է ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի մակարդակը: Մասնավորապես, 23.10.2011 թ. Վանի երկրաշարժը (M=7,2) ուժեղ սեյսմիկ ցնցումներ առաջացրեց Երևանում (J=5–6 բալ): Այս հոդվածում ներկայացվում է սեյսմագեոդինամիկական իրավիճակի վերլուծությունը այդ երկրաշարժի նախապատրաստման ժամանակահատվածում: Վերլուծության առաջին փուլը նվիրված է (φºN 38,0–42,0; λºE 42,0–48,0) ռեգիոնի թույլ սեյսմիկության (M<4,0) ուսումնասիրությանը 2004–2011 թթ. ժամանակահատվածում: Տրոհելով սեյսմիկ տվյալների բազան 2 խմբի՝ ցնցումներ (M<2,5) և (2,5≤M<4,0) սահմաններում, կառուցվել են երկրաշարժերի էպիկենտրոնների տարածաժամանակային բաշխվածության քարտեզներ ըստ տարիների (2004–2011 թթ.): Առավել կարևոր հետևությունը կայանում է նրանում, որ ուսումնասիրվող տարածքի հարավարևմտյան հատվածում (Վանի օջախային գոտի) 2004–2009 թթ. թույլ երկրաշարժերը (M<4,0) չեն փաստագրվում: Գրանցումները կտրուկ ավելանում են 01.01.2010–23.10.2011թթ. ժամանակահատվածում:
Հրաբխային ապարներում էֆուզիվ ջրատար համալիրի լիթոգենետիկ ճեղքերը իրենց քանակով կտրուկ գերակշռում են տեկտոնական և էկզոգեն ծագման ճեղքերին: Փաստորեն լավային ապարներում բլոկայնությունը ամբողջովին պայմանավորված էլիթոգենետիկ ճեղքերով: Լավային ապարներում տարբեր էլեկտրահաղորդականությունը՝ զանազան ուղղություններով, կամ էլեկտրականան իզոտրոպիան, պայմանավորված է ճեղքավորված գոտիների առկայությամբ: Այս գործոնը թույլ է տալիս բարենպաստ պայմաններում կիրառել օղակաձև ուղղաձիգ էլեկտրական զոնդավորումներ ճեղքավոր գոտիներ գերակայող ուղղությունների և նրանց տարբեր խորությունների վրա ինտենսիվության փոփոխությունը որոշելու համար: Ըստ հանքային բաղադրության քվազիհամասեռ լավային գոյացությունների սահմաններում, որոնք գտնվում են ջրահագեցված վիճակում, հարաբերական էլեկտրական դիմադրությունը սերտ կապված է նրանց ծակոտկենության և ճեղքավորվածության հետ:
Աշխատանքում դիտարկված է գրունտային ջրերի մակարդակի փոփոխությունը հորիզոնական սիստեմատիկ դրենաժների ազդեցության տիրույթում: Ֆիլտրացիոն դիմադրությունների մեթոդով որոշվել է ոռոգելի հողատարածքներում միջդրենաժային հեռավորության մեջտեղում գրունտային ջրերի մակարդակի բարձրացման դինամիկան չկայունացած ֆիլտրացիոն ռեժիմի պայմաններում: Ստացված արդյունքները ցույց են տալիս, որ ոռոգելի հողատարածքներում գրունտային ջրերի մակարդակի առավելագույն բարձրացումը միջդրենաժային հեռավորության մեջտեղում կազմումէ 1–1,16 մ հաշված դրենաժում ջրի մակարդակից: Հետևապես դրենաժների նախագծային պարամետրերի պահպանման դեպքում վեգետացիայի շրջանում գրունտային ջրերի մակարդակի բարձրացումը գտնվում է չորացման նորմայի խորության նշագծի սահմաններում կամ նրանից ներքև:
Ներկայացված է Հայկական լեռնաշխարհի հին և ժամանակակից սառցապատման ուսումնասիրվածության ակնարկ: Սկսած XIX դարի երկրորդ կեսից նկատվում է լեռնաշխարհի ժամանակակից սառցապատման մակերեսի կրճատում և վերջին քսանտարիների ընթացքում այդ գործընթացի ակտիվացում: Առաջին անգամ Արագածի կառային մորեններին բնորոշ ռելիեֆով բացահայտվել են ուշ նեոպլեյստոցենի (վյուրմի) սառցադաշտի նահանջի չորս փուլերը: Առաջ է քաշվում ենթադրություն կլիմայի տաքացման պրոցեսի ավարտի և հերթական սառեցման սկզբի` սառցապատման նոր դարաշրջանի մասին:
Աշխատանքում ռելիեֆի ձևաչափական և դիսկոմֆորտայության գործակցի համադրմամբ առանձնացվել են տարածքներ, որոնք ունեն նպաստավոր պայմաններ մարդու առողջության և առողջապահական տուրիզմի զարգացման համար: Ընդ որում ցուցաբերվել է տարածքների առանձնացման նոր մոտեցում, որը կարելի է օգտագործել ցանկացած այլ տարածքների գնահատման համար:
Աշխատանքում ներկայացված են բուժական զբոսաշրջության մեջ քարանձավների դերի մասին: Քարանձավները պայմանավորված իրենց բնական պայմաններով կարևոր ազդեցություն ունեն մարդու մի շարք հիվանդությունների, հատկապես շնչառական ուղիների բուժման գործում: Քարանձավաթերապիայի հիմքերը դրվել են հարյուրամյակներ առաջ: Այս գործում առաջատար դեր են խաղացել Եվրոպական մի շարք երկրները, իսկ մեր հանրապետությունում այն համեմատաբար երիտասարդ է:
ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթ խնդիրներից մեկը երկրում առկա տարածքային զարգացման անհամաչափությունների հաղթահարումը և տարածքային քիչ թե շատ համաչափ զարգացման ապահովումն է: Հոդվածում քննարկվում է Գեղարքունիքի մարզի տարածքային համաչափ զարգացման հարցեր:
Հոդվածը նվիրված է առաջատար երկրների տարածաշրջանային տնտեսական քաղաքականության տեսական մոդելների ՀՀ-ում տեսագործնական կիրառման նպատակահարմարության և դրա համատեքստում երկրում գործող ծրագրերի արդյունավետության պարզաբանմանը:
Գլոբալիզացիան, որը XXI դարում ընդգրկել է ամբողջ աշխարհը կյանքի բոլոր ոլորտներում, անքակտելի հատկանիշ է դարձել նաև զբոսաշրջության համար: Տուրիզմը, մեծիմաստով, սոցիալական կատեգորիաէ: Այն ձևավորվել է բազմաթիվ գործոնների հիման վրա: Տուրիստական ինդուստրիան տեղաշարժում է մարդկանց հսկայական զանգվածներ ամբողջ աշխարհով մեկ: Բայց և այնպես, պետք է գիտակցել, որ զբոսաշրջիկը ընտրում է որոշակի երկիր, որոշակի ռեգիոն, որը ունի սեփական մշակված մոտեցումը տուրիստա-կան գործունեության նկատմամբ: Որոշ երկրների փորձը տուրիզմի զարգացման մեջ, մասնավորապես Չեխիայի և Հունգարիայի, կարող է մեծ աջակցություն ունենալ Հայաստանի տուրիստական ինդուստրիայի զարգացման գործում: Այս գործընթացում հատուկ առաքելություն ունեն զանգվածային լրատվության միջոցները: Նրանց նպատակն է` հասցնել պոտենցիալ զբոսաշրջիկին դրական ասոցիացիաներ առաջացնող ինֆորմացիա:
Հոդվածում քննարկվել են սպառողական վարքի ուսումնասիրման տեսամեթոդական հիմքերը, կատարվել է երևույթի ժամանակագրական վերլուծություն։ Մանրամասն անդրադարձ է կատարվել սպառողական վարքի ուսումնասիրման տնտեսագիտական, սոցիոլոգիական և մարքեթինգային մոտեցումներին։ Արդյունքում բացահայտվել են սպառողական վարքի ուսումնասիրման առանձին մոտեցումների առավելությունները և թերությունները, ինչպես նաև համալիրային, միջդիսցիպլինար մոտեցման ներդրման անհրաժեշտությունը։