ՔԱՄՈՒ ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՍԻԲԻՐԻ ՆԵՐՔՆՈԼՈՐՏՈՒՄ

Հեղինակներ

  • Վալենտինա Պ․ Գորբատենկո Ազգային հետազոտական Տոմսկի պետական համալսարան, Տոմսկ, Ռուսաստան https://orcid.org/0000-0001-7839-7237
  • Մարինա Ա․ Վոլկովա Ազգային հետազոտական Տոմսկի պետական համալսարան, Տոմսկ, Ռուսաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSUC.2026.SI1.003

Բանալի բառեր:

wind speed, upper-air sounding data, troposphere

Ամփոփում

Հոդվածում ուսումնասիրվում են Արևմտյան Սիբիրում քամու արագության փոփոխությունների ֆիզիկական, աշխարհագրական և կլիմայական պայմանները: Ներքնոլորտում (տրոպոսֆերայում) քամու ուղղությունը և արագությունը մթնոլորտային շրջանառության և տարածքի տարածաշրջանային առանձնահատկությունների ազդեցության արդյունք են: Փոփոխականության միտումները տարբերվում են աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ Քամու ռեժիմի փոփոխությունը կարող է վկայել ճառագայթային հաշվեկշռի փոփոխության մասին, որն ուղեկցվում է ուսումնասիրվող տարածաշրջանի վրա մթնոլորտային ճնշման սյան փոփոխությամբ։ Աշխատանքում ներկայացվում է Արևմտյան Սիբիրի ներքնոլորտում քամու արագության բազմամյա փոփոխությունը։ Վերլուծվել են Արևմտյան Սիբիրի չորս կայանների (Ալեքսանդրովսկոյե, Բարաբինսկ, Նովոսիբիրսկ և Կոլպաշևո) երկրի և 850, 700, 500 և 300 հՊա ստանդարտ իզոբար մակերևույթների  տվյալները 1975-2020 թվ.-ի համար։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ժամանակային փոփոխությունը սինխրոն է ներքնոլորտի բոլոր շերտերում և պայմանավորված է մակրորջանառական գործընթացների տատանումներով։ Բոլոր կայաններում բոլոր մակարդակներում դիտվում է քամու արագության նվազման միտում։ Ավելին, Արևմտյան Սիբիրի հյուսիսային մասում քամու արագության նվազումը վիճակագրորեն նշանակալի է ամբողջ ներքնոլորտում։ Հյուսիսային տարածաշրջանում քամու արագությունն ավելի զգալիորեն նվազել է 850–700 հՊա բարձրություններում, քան հարավայինում։ Երկրի մակերևույթին և ներքնոլորտում քամու արագության կոռելյացիայի գործակիցները մեծ են և վիճակագրորեն նշանակալի՝ առնվազն 99% հավանականությամբ դիտարկվող երեք կայաններում։ Հյուսիսային լայնություններում ներքնոլորտային քամու արագության նվազումը կարող է կապված լինել կլիմայի շարունակական տաքացման հետ, որը հատկապես նկատելի է հյուսիսային շրջաններում, ինչը հանգեցրել է Արևմտյան Սիբիրի հյուսիսային և կենտրոնական տարածաշրջանների միջև ճնշման գրադիենտների նվազմանը։ Արևմտյան Սիբիրի հարավային մասում քամու արագության նվազումն ավելի ցայտուն է արտահայտված երկրի մակերեևույթի մոտ։ Քամու արագության նման փոփոխականությունը կարող է ազդել ուսումնասիրվող տարածքում կլիմայի փոփոխության վրա։

Ներբեռնումներ

Ներբեռնման տվյալները դեռ հասանելի չեն:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-09-14

Թողարկում

Բաժին

Գիտաժողովի նյութեր

Ինչպես մեջբերել

ՔԱՄՈՒ ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՍԻԲԻՐԻ ՆԵՐՔՆՈԼՈՐՏՈՒՄ. (2026). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, Special Issue N1 (270), 3. https://doi.org/10.46991/PYSUC.2026.SI1.003

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները