ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԵՐՄԱԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՄՈԴԵԼ ՌԱՆՉՊԱՐ, ՍԻՍ ԵՎ ՀՈՎՏԱՇԱՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/PYSUC.2026.SI1.059Բանալի բառեր:
water resource, sustainable development, permaculture, agriculturalԱմփոփում
Այս գիտական ուսումնասիրությունը նվիրված է Արարատի մարզի Սիս, Ռանչպար և Հովտաշատ գյուղական համայնքների կայուն զարգացման ներուժի գնահատմանը՝ տնտեսական, սոցիալական և բնապահպանական բաղադրիչների ինտեգրված վերլուծության միջոցով: Կայուն զարգացումը դիտարկվում է որպես համակարգ, որը միաժամանակ ապահովում է տնտեսական աճ, կենսամակարդակի բարելավում, սոցիալական բարեկեցություն և բնական ռեսուրսների պահպանում: Հետազոտության նպատակն է վերլուծել այս համայնքներում գործող հիմնական տնտեսական ոլորտները՝ բուսաբուծությունը, անասնապահությունը և ջրագործությունը՝ գնահատելով դրանց արդյունավետությունը և առաջարկելով ինտեգրված զարգացման նոր մոտեցումներ: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ այս երեք ոլորտները ներկայումս զարգանում են անհավասարաչափ և միմյանցից անկախ, ինչը հանգեցնում է առկա ռեսուրսների թերի և անարդյունավետ օգտագործման: Բուսամշակության ոլորտում հիմնական խնդիրներն են փոքր հողատարածքները, հողի բերրիության անկումը, ներդրումների պակասը և արտադրության ցածր արդյունավետությունը: Անասնապահությունը սահմանափակվում է արոտավայրերի և կերերի ռեսուրսների անբավարար օգտագործմամբ, ինչը հանգեցնում է ցածր շահութաբերության: Միևնույն ժամանակ, ջրագործությունը, չնայած համեմատաբար շահութաբեր է, զգալի ճնշում է գործադրում ջրային և հողային ռեսուրսների վրա՝ ստեղծելով բնապահպանական ռիսկեր: Հետազոտությունը ցույց է տալիս, որ այս համայնքների առկա հողային, ջրային և մարդկային ռեսուրսները հնարավորություն են տալիս ստեղծել ավելի արդյունավետ և շահութաբեր գյուղատնտեսական համակարգ: Այս նպատակով առաջարկվում է միջհամայնքային համագործակցության և պերմակուլտուրայի սկզբունքների վրա հիմնված զարգացման մոդել, որը ներառում է հողերի կոնսոլիդացիա, հնգադաշտային ցանքաշրջանառության համակարգի ներդրում, կերերի արտադրության կազմակերպում և անասնապահության ու ջրային տնտեսության ինտեգրված զարգացում: Արդյունքների հիման վրա առաջարկվում է ինտեգրված զարգացման մոդել, որը հիմնված է միջհամայնքային համագործակցության և պերմակուլտուրայի սկզբունքների վրա: Մոդելը ներառում է հողերի կոնսոլիդացիա, ցանքաշրջանառության համակարգերի ներդրում և կայուն կերային բազայի ստեղծում: Առաջարկվող «Սիս-Ռանչպար-Հովտաշատ գյուղատնտեսական կլաստեր» համակարգը կարող է նպաստել արտադրողականության բարձրացմանը, գյուղատնտեսական տնային տնտեսությունների եկամուտների բարձրացմանը, շրջակա միջավայրի ռիսկերի նվազեցմանը և ուսումնասիրված գյուղական համայնքների երկարաժամկետ սոցիալ-տնտեսական կայունությանը:
Ներբեռնումներ
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 ԵՊՀ Գիտական տեղեկագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.