ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ՀԱՐՈՒՑԻՉՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՀՀ ԼԱՆԴՇԱՖՏԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ՝ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
DOI:
https://doi.org/10.46991/PYSUC.2026.60.1.050Բանալի բառեր:
winter wheat, phytosanitary risk, wheat rusts, septoria tritici blotch, powdery mildew, tan spot, climate change, landscape belts, phenology, risk mapping, remote sensingԱմփոփում
Հայաստանի բարձրադիր գոտիականության և կլիմայի դիտարկվող արիդացման պայմաններում հացահատիկային մշակաբույսերի ֆենոլոգիական առանձնահատկություններն ու ֆիտոպաթոլոգիական ռիսկերը ենթական են փոփոխվելու: Հետազոտության նպատակն է գնահատել լանդշաֆտային գոտիականության և ժամանակակից կլիմայական միտումների ազդեցությունը աշնանացան ցորենի հիմնական սնկային հարուցիչների (դեղին ժանգ, գորշ ժանգ, սեպտորիոզ, ալրացող, դեղին բծավորություն) զարգացման ռիսկի տարածաժամանակային բաշխման վրա: Բացահայտվել են հացահատիկային մշակաբույսերի կանոնավոր մշակության հիմնական գոտիները, բնութագրվել են դրանց ֆենոլոգիական առանձնահատկությունները տարբեր ֆիզիկաաշխարհագրական պայմաններում և կազմվել են այդ հարուցիչների ի հայտ գալու ռիսկերի վերաբերյալ քարտեզագրական նյութեր: Հետազոտությունը ցույց է տվել, որ բարձրությունը որոշում է ֆենոլոգիական անհամաժամանակությունը։ Տաքացումն ու խոնավության նվազումը ուղեկցվում են սեզոնային զարգացման արագացմամբ և ռիսկերի վերաբաշխմամբ։ Ցածր լեռնային գոտիներում ռիսկը միջինում նվազում է, իսկ միջին լեռնային գոտիներում՝ աճում: Եզրահանգել ենք, որ անհրաժեշտ է բուսասանիտարական մոնիթորինգի ավելի վաղ իրականացումը, ինչպես նաև դրա առաջնահերթությունների սահմանումը՝ ըստ գոտիականության։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 ԵՊՀ Գիտական տեղեկագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.