Իրավունքի պաշտպանության միջանկյալ միջոցների կիրառումը դատական ակտի կատարման շրջադարձի վարույթում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU.C/2026.17.1.006Բանալի բառեր:
դատական պաշտպանության իրավունք, արդար դատաքննության իրավունք,, արդար դատաքննության իրավունքի տարր, դատական ակտի կատարում, դատական ակտի կատարման շրջադարձ, վճռի կատարման շրջադարձ, իրավունքի պաշտպանության միջանկյալ միջոցներ, վճռի կատարման ապահովումԱմփոփում
Հոդվածում համակողմանիորեն ուսումնասիրվել է դատական ակտի կատարման շրջադարձի վարույթի ընթացքում իրավունքի պաշտպանության միջանկյալ միջոցների կիրառման անհրաժեշտությունը: Հիմնավորվել է, որ դատական ակտի կատարման շրջադարձի հարցի լուծումը դատարանն ապահովում է ոչ թե մասնավոր՝ տվյալ դեպքում կողմերից մեկի, այլ հանրային շահի հիման վրա, առ այն, որ դատարանն է պարտավոր ապահովել անձի՝ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված հիմնական իրավունքների իրացման համար նախատեսված կառուցակարգերի պատշաճ կենսագործումը: Ըստ այդմ՝ հեղինակները եզրահանգել են, որ դատարանը, դատական ակտի կատարման շրջադարձի վարույթի առանձնահատկություններից ելնելով և ունենալով պարտականություն՝ ապահովել անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի իրացումը, ոչ միայն պարտավոր է սեփական նախաձեռնությամբ կատարել դատական ակտի շրջադարձ, այլև ապահովել իր իսկ դատական ակտի կատարումը: Հեղինակները հիմնավորել են, որ դատական ակտի կատարումն ապահովելու նկատառումից ելնելով՝ վճռի կատարման շրջադարձի իրականացման վարույթի շրջանակում դատարանի կողմից նախապես պետք է կիրառվեն իրավունքի պաշտպանության այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են վարույթի վերջնական նպատակին հասնելու համար:
Հոդվածում մանրամասն վերլուծվել են իրավունքի պաշտպանության միջանկյալ միջոցները, դրանց կիրառման դեպքերը և նախաձեռնող սուբյեկտները՝ համեմատական անցկացնելով նաև հայցի ապահովման միջոցների հետ: Վերլուծության է ենթարկվել նաև վճռի կատարման ապահովման ինստիտուտը քննարկվող վարույթի շրջանակում: Իրավակիրառ պրակտիկայի, օրենսդրական կարգավորումների և կատարած վերլուծությունների լույսի ներքո հեղինակներն առաջարկել են Քաղաքացիական դատավարության օրենսգրքում նախատեսել կարգավորումներ, որոնք վերաբերում են վճռի կատարման շրջադարձի վարույթում իրավունքի պաշտպանության միջանկյալ միջոցներին և դրանց կիրառմանը:
Ներբեռնումներ
Հղումներ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենք [«Datakan akteri harkadir
katarman masin» HH orenqʿ]։
Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի
07.05.2002 թվականի վճիռը [Burdovn ənddem Rossii gorcov Mardu iravunkʿneri evropakan
datarani 07.05.2002 tʿvakani včʿiṛə]։
Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական
հանձնաժողովի 18.03.2016 թվականին ընդունած «Իրավունքի գերակայության հսկիչ ցանկ»։
[Council of Europe-i «Žoġovrdavarutʿyun՝ iravunkʿi mijocov» evropakan hanjnajoġovi 18.03.2016
tʿvakani əndunaç «Iravunkʿi gerakayutʿyan hskič cank»]։
Կոլոցցան ընդդեմ Իտալիայի՝ «Colozza v. Italy» թիվ 9024/80 գանգատով Եվրոպական
դատարանի 12.02.1985 թվականի վճիռը [Koloccan ənddem Italiayi «Colozza v. Italy» tʿiv
9024/80 gangatov Evropakan datarani 12.02.1985 tʿvakani včʿiṛə]։
ՀՀ Սահմանադրություն [HH Sahmanadrutʿyun]։
Հովհաննիսյան Վ. Հայցի ապահովման քաղաքացիադատավարական կառուցակարգի
սուբյեկտային շրջանակը որոշելու հիմնախնդիրները ՀՀ-ում // «Բանբեր Երևանի
համալսարանի. Իրավագիտություն», 2022, № 1 [Hovhannisyan V. Hayci apahovman
kʿaġakʿaciadātavarakan kaucakargi subyektayin šrjanak orošelu himnaxndirner HH-um //
«Banber Yerevan State University-i. Iravagitutʿyun», 2022, № 1]։
Հովհաննիսյան Վ. Սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի պաշտպանության
քաղաքացիադատավարական կառուցակարգերի զարգացման հիմնախնդիրները
Հայաստանի Հանրապետությունում // «Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագի-
տություն», 2019, № 3 (30) [Hovhannisyan V. Subyektiv iravunkʿneri yev orinakan šaheṛi
paštpanutʿyan kʿaġakʿaciadātavarakan kaucakargeri zargacman himnaxndirner Hayastani
Hanrapetutʿyunum // «Banber Yerevan State University-i. Iravagitutʿyun», 2019, № 3 (30)]։
Հորնսբին ընդդեմ Հունաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի
19.03.1997 թվականի վճիռ [Hornsbin ənddem Hunastani gorcov Mardu iravunkʿneri evropakan
datarani 19.03.1997 tʿvakani včʿiṛ]։
Մեղրյան Ս. Հայցի ապահովումը քաղաքացիական դատավարությունում, Եր․ , ԵՊՀ հրատ․ ,
2020 [Meġryan S. Hayci apahovumə kʿaġakʿaciakan datavarutʿyunum, Er., Yerevan State
University hrat., 2020]։
Ուզունիսը և մյուսներն ընդդեմ Հունաստանի՝ «Ouzounis and others v. Greece» թիվ 49144/99
գանգատով Եվրոպական դատարանի 18042002 թվականի վճիռը, կետ 21 [Uzunisə yev
myusnern ənddem Hunastani «Ouzounis and others v. Greece» tʿiv 49144/99 gangatov Evropakan
datarani 18.04.2002 tʿvakani včʿiṛə, ket 21]։
Պապամիկալոպոպուլոսն ընդդեմ Հունաստանի՝ Papamichalopopuulos v. Greece գործով Մարդու
իրավունքների եվրոպական դատարանի 31.10.1995 թվականի վճիռ [Papamikalopopulosn
nddem Hunastani «Papamichalopopuulos v. Greece» gorcov Mardu iravunkʿneri evropakan
datarani 31.10.1995 tʿvakani včʿiṛ]։
Սահմանադրական դատարանի 28.06.2013 թվականի ՍԴՈ-1102 որոշում [Constitutional Court of
Armenia-i 28.06.2013 tʿvakani SDO-1102 orošum։
ՎԴ2/0111/05/21 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 12.06.2025 թվականի որոշումը
VD2/0111/05/21 varčakan gorcov Court of Cassation of Armenia-i 12.06.2025 tʿvakani orošumə]։
Վճռաբեկ դատարանի՝ թիվ 2-4247/2004 քաղաքացիական գործով 04.10.2013 թվականի
որոշումը [Court of Cassation of Armenia-i՝ tʿiv 2-4247/2004 kʿaġakʿaciakan gorcov 04.10.2013 tʿvakani
orošumə]։
Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԿԴ/0479/02/14 քաղաքացիական 07.10.2022 թվականի որոշումը
[Court of Cassation of Armenia-i՝ tʿiv EKD/0479/02/14 kʿaġakʿaciakan 07.10.2022 tʿvakani orošumə]։
Քաղաքացիական դատավարության օրենսգիրք [Kʿaġakʿaciakan datavarutʿyan orensgirkʿ]։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Ваге Оганесян, Анаит Антонян

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.