Հտ․ 10 No. 3 (30) (2019)

Հրատարակվել է: 2019-12-03

Articles

  • Articles

    Իրավագիտության մարտահրավերները. ժողովրդի՞, թե՞ քաղաքականության ծառա

    Ա․ Վաղարշյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Մարդկության պատմության նոր և նորագույն շրջանում իրավունքին ու իրավագիտությանն առաջադրվում են ինչպես տեսամեթոդական, այնպես էլ կիրառական բազմաթիվ մարտահրավերներ, որոնց պետք է տրվեն գիտականորեն հիմնավորված և գործնականում արդյունավետ լուծումներ: Իրավագիտությունը պատմության նոր շրջանում լուծել է բազում մարտահրավերներ, որոնցից են քաղաքականության ֆենոմենը և այդ համատեքստում իրավունքի ու քաղաքականության հարաբերակցության հարցը: Հաղթահարելով խորհրդային իրավական մերժողականությունը և դրա արտահայտություն համարվող իրավունքի նկատմամբ քաղաքականության գերակայության կայուն դիրքորոշումները՝ իրավագետները երևի թե տարվեցին իրավական ռոմանտիզմով ու իդեալիզմով՝ կարծելով, որ իրավունքի և քաղաքականության հարաբերակցության հարցը լուծված է մեկընդմիշտ՝ սահմանադրական կարգավորման այնպիսի մոդելի հաստատմամբ, ինչպիսին են իրավական պետությունը, քաղաքացիական հասարակությունը, սահմանադրական կարգի արդի սկզբունքները: Ժամանակը ցույց տվեց, որ խնդիրը լուծված չէ: Անկախանալուց ի վեր գրեթե երեսուն տարի իրավական պետություն կառուցելու ընթացքում իրավունքին ու հետևաբար իրավագիտությանը քաղաքականությունը միշտ էլ ձեռնոց է նետել՝ հայտարարելով իր առաջնայնության հավակնությունների մասին: Թվում էր, թե հեղափոխական վերակառուցումը ձեռնպահ կմնա իր քաղաքական առաջնայնության պնդումից, սակայն մեր օրերի ընթացքը ցույց է տալիս, որ մարտահրավերները շարունակվում են, ընդ որում՝ ավելի հանդունգն ու համարձակ: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Չէ՞ որ մենք կարծես թե ամեն ինչ արել էինք իրավունքի գերակայությունը մեկընդմիշտ հաստատելու համար: Որպեսզի ստանանք այս հարցերի պատասխանները, փորձենք պարզել, թե արդյոք մենք իսկապես ամեն ինչ արել էինք այդ խնդիրը լուծելու համար: Բայց մինչ այդ հարկավոր է գտնել իրավունքի և քաղաքականության հարաբերակցության հարցի լուծման տեսամեթոդաբանական ճիշտ պատասխանը, որից ելնելով՝ որոշել մեր՝ արդեն տասնամյակ տևող գործողությունների արդյունավետությունը:

    Հղումներ
  • Articles

    Քաղաքական համակարգի բարեփոխումը և սահմանադրական պետական կարգավորումը. ներդաշնակեցո՞ւմ, թե՞ հակասություններ

    Ս․ Ավագյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հետխորհրդային մի շարք պետությունների քաղաքական պրակտիկան ստիպում է պնդել, որ սահմանադրական պետական բարեփոխման գործընթացը վերաբերում է խնդիրների, որոնք կարող են հանդարտ լուծում ստանալ, և խնդիրների, որոնց լուծումը բնակչության աշխույժ մասնակցությունն է պահանջում: Տարբեր աստիճանի օպերատիվությամբ հետխորհրդային բոլոր պետություններն անցում կատարեցին բազմակուսակցական համակարգի, իրենց սահմանադրություններում ամրագրեցին մասնավոր սեփականությունը, ստեղծեցին սահմանադրական վերահսկողության մարմիններ: Բայց երբ ծագեցին իշխանություն իրականացնելու, քաղաքական ռեժիմի հետ կապված հարցեր, ակնհայտ դարձավ, որ դա քիչ է առնչվում սահմանադրաիրավական, այսինքն` պետական բարեփոխմանը: Դրա հետևանքով սկիզբ առան քաղաքական կատակլիզմներ, այսպես կոչված՝ գունավոր հեղափոխություններ: Հոդվածում եզրակացություն է արվում, որ պոզիտիվ սահմանադրաիրավական կարգավորումը պետք է լրացվի այնպիսի բաղադրիչներով, ինչպիսիք են` պետական իշխանության ամրությունն ու պետական կարգապահությունը, իշխանության բաց ու պատասխանատու լինելը ժողովրդի առջև, սեփականության ծառայելը մարդուն ու պետությանը, պետության հոգատարությունը մարդու նկատմամբ և քաղաքացու պարտականությունը` աջակցել պետությանը հանրային հարցերում, հասարակական կյանքի ժողովրդավարացումը, իրավունքների ու ազատությունների ժամանակին ամրագրումը՝ ի շահ հասարակության ու գիտատեխնիկական առաջընթացի, անհատի ինքնապատասխանատվությունը, յուրաքանչյուրի արժանապատվության հարգումը:

    Հղումներ
  • Articles

    Համաշխարհային ֆինանսական ճգնաժամից տասը տարի անց. անվճարունակ ֆինանսական ինստիտուտների իրավական վիճակը Միացյալ Թագավորությունում և ԵՄ-ում

    Պ․ Մոֆաթթ
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    2009 թ. միջազգային ֆինանսական ճգնաժամը հասավ իր գագաթնակետին։ Միացյալ Թագավորությունում ծանր վիճակում հայտնվեց «Նորթերն Ռոկ բանկը»: Հիմք ընդունելով այդ բանկի օրինակը՝ հոդվածում քննարկման առարկա են դարձել ֆինանսական հատվածի անվտանգության խնդիրները և դրանց առնչությամբ առկա օրենսդրական կարգավորումները Միացյալ Թագավորությունում և ԵՄ-ում։ Վերլուծվում են իրավական կարգավորման կառուցակարգի արդյունավետությունը, բանկերի առջև ծագած մարտահրավերները, ինչպես նաև ապագայում դրանց անկումից ապահովագրված լինելու հարցը։

    Հղումներ
  • Articles

    Իրավագիտության մարտահրավերները սահմանադրական իրավունքի՝ որպես համաշխարհային գործընթացի իրավակարգավորաման բազիսային հիմքի համատեքստում

    Վ․ Այվազյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Համաշխարհային գործընթացների աննախադեպ դինամիկան նորագույն պատմության վերջին ժամանակահատվածում ըստ էության հիմնարար մարտահրավեր է համաշխարհային հանրության առջև այն առումով, թե արդյոք վերջինս կարող է ինքնուրույն արձագանքել նոր իրողություններին, որոնք առաջացել են աշխարհակարգի ընդհանուր կոնֆիգուրացիայի դինամիկ փոփոխությունների և միջազգային իրավունքի գործող համակարգի իրավակարգավորումների շրջանակներում պետությունների փոխհարաբերությունների հետևանքով: Ըստ էության դա մարտահրավեր է իրավագիտությանը՝ որպես հիմնարար գիտության, որի առջև համաշխարհային հանրությունը պետք է քաղաքակրթական գործընթացների շրջանակներում համընդհանուր քննարկմամբ խնդիր դնի քաղաքական համակարգի, տեխնոլոգիական գործընթացի և տնտեսության գլոբալացման աննախադեպ փոփոխությունների հետևանքով առաջացած նոր իրողությունների պայմաններում մշակելու իրավական կարգավորման նոր համակարգ։ Սրան ընդունակ չլինելը կարող է հանգեցնել դրամատիկ վերջաբանի, որի պայմաններում իրավակարգավորումը կունենա ոչ իրավական ձևաչափ, և խնդիրների լուծումը իրավականից կտեղափոխվի ուժային հարթություն։ Սա՝ որպես հակամարտությունների լուծման մեթոդ, զինված բախումների լուծման ակնհայտորեն անմիջական ուղին է։

    Հղումներ
  • Articles

    Հետխորհրդային քրեադատավարական կոդիֆիկացիաների երկրորդ ալիքը. առաջին արդյունքները

    Լ․ Գոլովկո
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում վերլուծվում են հետխորհրդային քրեադատավարական կոդիֆիկացիաների երկրորդ ալիքի ֆենոմենը, դրան ուղեկցող հատկանիշները, որոնք ոչ միշտ են տեղավորվում կոդիֆիկացման դասական տեսության տրամաբանության մեջ, ինչպես նաև դրանց առաջին գործնական արդյունքները, որոնք չի կարելի բավարար համարել: Հեղինակը փորձում է հասկանալ տվյալ ֆենոմենի պատճառները:

    Հղումներ
  • Articles

    Մասնավոր իրավունքի զարգացման արդի խնդիրները Հայաստանի Հանրապետությունում

    Վ․ Ավետիսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    «Հանրային իրավունք» և «մասնավոր իրավունք» եզրույթներն առաջին անգամ հիշատակել է հռոմեացի պատմիչ Տիտոս Լիվիոսը 1-ին դարում: Նա, հավանաբար օգտվելով արդեն իսկ ձևավորված իրավական ավանդույթներից, 12 աղյուսակների օրենքներն անվանում էր հռոմեական հանրային և մասնավոր իրավունքների աղբյուր1: Այնուհետև երրորդ դարում հռոմեացի իրավաբան Ուլպիանոսը փորձեց տեսականորեն բանաձևել և տարանջատել «հանրային իրավունք» (jus publicum) և «մասնավոր իրավունք» (jus privatum) եզրույթները2, բայց և այնպես հանրային և մասնավոր իրավունքի սահմանազատման կամ դրանց հարաբերակացության հարցը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ շարունակում է մնալ իրավագիտության տեսական-իրավական առավել բարդ խնդիրներից մեկը: Հռոմեական իրավունքով տրված այս դասակարգումը հետագայում ընդունեցին զարգացած տնտեսություն ունեցող բոլոր երկրները, բացի Խորհրդային Միությունից: Վ. Լենինի կողմից հռչակված էր սկզբունք, ըստ որի՝ իրավունքի բնագավառում իրենք ոչ մի մասնավոր շահ չեն ճանաչում: Մասնավոր շահին տրվում էր հանրային իրավական բնույթ` այն դիտելով որպես պետության շահ: Ներկայումս, հետխորհրդային հանրապետությունների տարածքում, շուկայական հարաբերությունների հաստատման և զարգացման գործընթացին զուգահեռ, ընթանում է իրավական համակարգերը հանրայինի և մասնավորի տարանջատելու ակտիվ գործընթաց, որը անհնար է արդյունավետ իրացնել առանց տեսական և գիտական հիմքի:

    Հղումներ
  • Articles

    Սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի պաշտպանության քաղաքացիադատավարական կառուցակարգերի զարգացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում

    Վ․ Հովհաննիսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը, ամրագրելով անձի դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը, սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք։ Հետևաբար, արդյունավետությունն առաջին հերթին պետք է դիտել դատական պաշտպանության իրավունքի իրականացման սահմանադրաիրավական և կոնվենցիոն1 պահանջ, որը բովանդակային առումով ներառում է նաև ՀՀ Սահմանադրության մեկ այլ՝ 63-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իրավունքի օրգանական և գործառական (ֆունկցիոնալ) տարրերի տարողունակությունը։ Հարկ է նշել, որ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի կոնվենցիոն մասն են ու մեկ համալիր իրավունք են։ Այն յուրաքանչյուրին երաշխավորում է ոչ միայն դատարան դիմելու իրական հնարավորություն, գործի քննության ընթացքում որոշակի որակներ ու դատավարական այլ գործիքակազմ, ապահովում դատավարական երաշխիքների պահպանմամբ հաստատված փաստերի նկատմամբ նյութական համապատասխան նորմերի կիրառում, կայացված դատական ակտի կատարում, այսինքն՝ խախտված իրավունքների վերականգնում, այլև երաշխավորում է դատական հնարավոր սխալի կամ արդար դատաքննության իրավունքի մաս կազմող որևէ տարրի խախտման վերացման հնարավորություն2։

    Հղումներ