Banber Erevani hamalsarani. Iravagitut'yun.
| E - ISSN | : | 2738-2605 |
| P - ISSN | : | 1829-4561 |
«Իրավապահ մարմնի նախկին աշխատակից դատապարտյալ անձ» հասկացության իմաստը ձևական է: Ընդհանրապես, դատապարտյալին բնորոշ հատկանիշներից բացի, այն օժտված է նաև լրացուցիչ, օրենքով սահմանված հատկանիշով. հանցանքի կատարման պահին կամ դրանից առաջ այդ դատապարտյալը եղել է օրենքով սահմանված կամ իրավապահ այլ մարմնի աշխատանքային կամ քաղաքացիական պայմանագրի հիմքով աշխատող (աշխատակից): Իրավապահ մարմինների՝ ազատությունից զրկված նախկին աշխատակից անձանց իրավական վիճակի էական առանձնահատկությունը պայմանավորված է նաև նրանց քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) գտնվելու փաստով: Դատարանի դատավճռի ուժով նրանք հայտնվում են լրիվ նոր, բնույթով այլ իրականության՝ դատապարտյալների հանրության մեջ: Սակայն նրանք չեն դադարեցնում իրենց նախկին սոցիալական կապերը՝ շարունակելով դրանց մի մասն օրենքով երաշխավորված կարգով: Հետևաբար, իրավապահ մարմինների՝ ազատազրկման դատապարտված նախկին աշխատակիցների սոցիալական կապերը, պայմանավորված ազատազրկում պատժատեսակի բնույթով, կարող են լինել երկու տեսակ՝ ա) սոցիալական կապեր քրեակատարողական հիմնարկում, այսինքն՝ անմիջական միջավայրում, բ) սոցիալական կապեր քրեակատարողական հիմնարկից դուրս, այսինքն՝ արտաքին կապեր: Այս խմբի ազատազրկման դատապարտվածների արտաքին ու ներքին հարաբերությունների և դրանց իրավական կարգավորման հետազոտությունը հնարավորություն է տալիս վեր հանելու նշյալ անձանց՝ օրենքով սահմանված մի շարք իրավունքների կենսագործելիության աստիճանը, մշակելու դրանց բարելավման ուղղությամբ անհրաժեշտ ու համալիր միջոցառումներ: Ազատազրկման վայրում ներքին հաղորդակցության ոլորտը քրեակատարողական իրավունքի տեսության մեջ ստացել է ազատազրկման վայրում դատապարտյալների միջավայր կամ սոցիալական միջավայր անվանումը: Ազատազրկման վայրերի սոցիալական միջավայրի հիմնահարցերն արդի շրջանում ենթարկված են բավականին մանրազնին ուսումնասիրության 1:
Հոդվածում քննարկվում են ՀՀ-ում երիտասարդների հանցավորության կանխմանն առնչվող որոշ հիմնահարցեր, հատկապես անհատական մակարդակում երիտասարդների հանցավորության կանխմանը, նրանց անմիջական շրջապատում հանցածին գործոնների վերացմանը և դրանց ազդեցության չեզոքացմանն ուղղված միջոցառումների առանձնա- 12 Alekseev, A.I. , Gerasimov, S.I. , Sukharev, A.Y. ... Criminological Prevention: Theory, Experience, Problems , p. 295. 22 հատկություններին: Նշվել է, որ այս գործընթացի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է իրավապահ մարմինների նյութատեխնիկական պատշաճ ապահովվածութամբ, ինչպես նաև կադրային արդյունավետ քաղաքականությամբ: Առաջարկվում է ստեղծել բարդ կենսապայմաններում հայտնված երիտասարդների աջակցության պետական հիմնադրամ: Երիտասարդների հանցավորության կանխարգելման գործում կարևորվել է ընտանեկան, աշխատանքային և կրթական միջավայրում բացասական գործոնները չեզոքացնելուն ուղղված պետական և հասարակական ծրագրերի իրականացումը:
Մտավոր սեփականության իրավունքի հարցերով միջազգային հեղինակավոր հարթակներում1 ներկայումս լայնորեն քննարկվում են, այսպես կոչված, ինքնավար արհեստական ինտելեկտի ստացած (ձեռք բերած) արդյունքներին մտավոր սեփականության իրավունքի ինստիտուտների ներքո իրավական պաշտպանություն տրամադրելու նպատակահարմարության, հնարավորության և թույլատրելիության հարցերը։ Խոսքն այնպիսի արդյունքների մասին է, որոնք նման են, համադրելի, իսկ որոշ դեպքերում նույնիսկ գերազանցում են մարդու ստեղծած գրականության, արվեստի կամ գիտության բնագավառի ստեղծագործությունները: Տվյալ դեպքում արհեստական ինտելեկտը (այսուհետ՝ ԱԻ) օգտագործվում է ոչ թե որպես գործիք մարդու կողմից որոշակի ստեղծագործություն արարելիս, այլ ծրագրավորողի սահմանած պարամետրերին համապատասխան ստացած տվյալներից սովորելով՝ ԱԻ-ն նոր արդյունք է ստանում՝ ինքնուրույն որոշումներ կայացնելով այդ ողջ գործընթացում: Դա հնարավոր է տեխնոլոգիական ձեռքբերումներ համարվող՝ խորը մեքենայական ուսուցման, արհեստական նյարդային ցանցերի օգտագործման և մեգատվյալների հասանելիության շնորհիվ:
2010 թվականի մայիսի 18-ին կատարված օրենսդրական փոփոխություններով կյանքի կոչվեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1
հոդվածը՝ «Պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին
պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները» խորագրով։
Այն նշանավորվեց ոչ միայն զրպարտության և վիրավորանքի՝ այդուհետ քաղաքացիաիրավական կարգավորմանն անցնելով, այլև մի
շարք դրույթներով, որոնք աչքի ընկան ՀՀ քաղաքացիական օրենսգրքին ոչ բնորոշ ձևակերպումներով։ Դրանք առավելապես վերաբերում են «զրպարտություն» իրավախախտման կարգավորումներին։
Ուստի տվյալ ուսումնասիրությունը նպատակահարմար ենք գտնում
սկսել զրպարտության հասկացության պարզաբանումից։
Քաղաքացիական գործերը ժամանակին քննելը և լուծելը քաղաքացիական դատավարության հիմնական խնդիրներից են: Բացի այդ, գործին մասնակցող անձանց համար կարևոր են ոչ միայն իրենց իրավունքների և օրենքով պահպանվող շահերի պաշտպանությունը, այլ նաև դա ողջամիտ ժամկետներում իրականացնելը: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Նույնը ամրագրված է նաև 2015 թ. Սահմանադրության 63-րդ հոդվածում: Դատավարական ժամկետները նպաստում են դատական քաշքշուկի բացառմանը, դատավարական իրավահարաբերությունների կայունությանը, հստակությանը և որոշակիությանը, որոնք վերջին հաշվով ապահովում են դատարան դիմող քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու երաշխավորվածությունը, մի խոսքով՝ արդարադատության իրականացման արդյունավետությունը: Դատավարության մասնակիցների՝ դատարանի, գործին մասնակցող անձանց և դատավարության մյուս մասնակիցների գործողությունները պետք է կատարվեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված որոշակի դատավարական կարգով, որով էլ որոշվում են յուրաքանչյուր գործողության իրականացման կարգը, ձևը, վայրը և ժամանակը:
Կլիմայի փոփոխությունը մարդկային հասարակության գոյատևման հիմնական մարտահրավերներից է աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը լեռնային երկիր է և գտնվում է մերձարևադարձային գոտու չորային տարածքում, որտեղ լանդշաֆտային գոտիների և ընդհանրապես էկոհամակարգերի փոփոխությունները, դրանց խոցելիությունն ավելի բարձր են կլիմայի փոփոխությունների դեպքում1 : Կլիմայի փոփոխության ազդեցության ամենաակնառու դրսևորումներից մեկը վերջինիս ազդեցությունն է ջրային ռեսուրսների վրա։ Կլիմայի փոփոխության հանդեպ ջրային ռեսուրսների խոցելիությունը նվազեցնելու համար կարևորագույն քայլ է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համակարգի և ջրային ռեսուրսներին վերաբերող հստակ ու լիարժեք իրավակարգավորումների՝ կլիմայի փոփոխության հանդեպ հարմարվողականության ապահովումը։ Հարմարվողականությունը կլիմայի փոփոխության բացասական հետևանքների կանխատեսումն է և համապատասխան միջոցառումների ձեռնարկումը՝ վնասները բացառելու կամ առավելագույնս նվազեցնելու ուղղությամբ: «Հարմարվողականություն» հասկացությունը ենթադրում է նաև կլիմայի փոփոխության հանդեպ խոցելիության նվազեցում2 : Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը կլիմայի փոփոխության հանդեպ հարմարվողականության կարևորագույն նախապայմանն է, ինչը պետությունից պահանջում է պահպանել նաև ջրի մատչելիության և մարդու՝ ջրային ռեսուրսներին առնչվող կարևորագույն այլ իրավունքներ։