Իրավունքի պաշտպանության միջանկյալ միջոցների կիրառումը դատական ակտի կատարման շրջադարձի վարույթում

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.46991/BYSU.C/2026.17.1.006

Բանալի բառեր:

դատական պաշտպանության իրավունք, արդար դատաքննության իրավունք,, արդար դատաքննության իրավունքի տարր, դատական ակտի կատարում, դատական ակտի կատարման շրջադարձ, վճռի կատարման շրջադարձ, իրավունքի պաշտպանության միջանկյալ միջոցներ, վճռի կատարման ապահովում

Ամփոփում

Հոդվածում համակողմանիորեն ուսումնասիրվել է դատական ակտի կատարման շրջադարձի վարույթի ընթացքում իրավունքի պաշտպանության միջանկյալ միջոցների կիրառման անհրաժեշտությունը: Հիմնավորվել է, որ դատական ակտի կատարման շրջադարձի հարցի լուծումը դատարանն ապահովում է ոչ թե մասնավոր՝ տվյալ դեպքում կողմերից մեկի, այլ հանրային շահի հիման վրա, առ այն, որ դատարանն է պարտավոր ապահովել անձի՝ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված հիմնական իրավունքների իրացման համար նախատեսված կառուցակարգերի պատշաճ կենսագործումը: Ըստ այդմ՝ հեղինակները եզրահանգել են, որ դատարանը, դատական ակտի կատարման շրջադարձի վարույթի առանձնահատկություններից ելնելով և ունենալով պարտականություն՝ ապահովել անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի իրացումը, ոչ միայն պարտավոր է սեփական նախաձեռնությամբ կատարել դատական ակտի շրջադարձ, այլև ապահովել իր իսկ դատական ակտի կատարումը: Հեղինակները հիմնավորել են, որ դատական ակտի կատարումն ապահովելու նկատառումից ելնելով՝ վճռի կատարման շրջադարձի իրականացման վարույթի շրջանակում դատարանի կողմից նախապես պետք է կիրառվեն իրավունքի պաշտպանության այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են վարույթի վերջնական նպատակին հասնելու համար:


Հոդվածում մանրամասն վերլուծվել են իրավունքի պաշտպանության միջանկյալ միջոցները, դրանց կիրառման դեպքերը և նախաձեռնող սուբյեկտները՝ համեմատական անցկացնելով նաև հայցի ապահովման միջոցների հետ: Վերլուծության է ենթարկվել նաև վճռի կատարման ապահովման ինստիտուտը քննարկվող վարույթի շրջանակում: Իրավակիրառ պրակտիկայի, օրենսդրական կարգավորումների և կատարած վերլուծությունների լույսի ներքո հեղինակներն առաջարկել են Քաղաքացիական դատավարության օրենսգրքում նախատեսել կարգավորումներ, որոնք վերաբերում են վճռի կատարման շրջադարձի վարույթում իրավունքի պաշտպանության միջանկյալ միջոցներին և դրանց կիրառմանը:

Ներբեռնումներ

Ներբեռնման տվյալները դեռ հասանելի չեն:

Հղումներ

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենք [«Datakan akteri harkadir

katarman masin» HH orenqʿ]։

Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի

07.05.2002 թվականի վճիռը [Burdovn ənddem Rossii gorcov Mardu iravunkʿneri evropakan

datarani 07.05.2002 tʿvakani včʿiṛə]։

Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական

հանձնաժողովի 18.03.2016 թվականին ընդունած «Իրավունքի գերակայության հսկիչ ցանկ»։

[Council of Europe-i «Žoġovrdavarutʿyun՝ iravunkʿi mijocov» evropakan hanjnajoġovi 18.03.2016

tʿvakani əndunaç «Iravunkʿi gerakayutʿyan hskič cank»]։

Կոլոցցան ընդդեմ Իտալիայի՝ «Colozza v. Italy» թիվ 9024/80 գանգատով Եվրոպական

դատարանի 12.02.1985 թվականի վճիռը [Koloccan ənddem Italiayi «Colozza v. Italy» tʿiv

9024/80 gangatov Evropakan datarani 12.02.1985 tʿvakani včʿiṛə]։

ՀՀ Սահմանադրություն [HH Sahmanadrutʿyun]։

Հովհաննիսյան Վ. Հայցի ապահովման քաղաքացիադատավարական կառուցակարգի

սուբյեկտային շրջանակը որոշելու հիմնախնդիրները ՀՀ-ում // «Բանբեր Երևանի

համալսարանի. Իրավագիտություն», 2022, № 1 [Hovhannisyan V. Hayci apahovman

kʿaġakʿaciadātavarakan kaucakargi subyektayin šrjanak orošelu himnaxndirner HH-um //

«Banber Yerevan State University-i. Iravagitutʿyun», 2022, № 1]։

Հովհաննիսյան Վ. Սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի պաշտպանության

քաղաքացիադատավարական կառուցակարգերի զարգացման հիմնախնդիրները

Հայաստանի Հանրապետությունում // «Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագի-

տություն», 2019, № 3 (30) [Hovhannisyan V. Subyektiv iravunkʿneri yev orinakan šaheṛi

paštpanutʿyan kʿaġakʿaciadātavarakan kaucakargeri zargacman himnaxndirner Hayastani

Hanrapetutʿyunum // «Banber Yerevan State University-i. Iravagitutʿyun», 2019, № 3 (30)]։

Հորնսբին ընդդեմ Հունաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի

19.03.1997 թվականի վճիռ [Hornsbin ənddem Hunastani gorcov Mardu iravunkʿneri evropakan

datarani 19.03.1997 tʿvakani včʿiṛ]։

Մեղրյան Ս. Հայցի ապահովումը քաղաքացիական դատավարությունում, Եր․ , ԵՊՀ հրատ․ ,

2020 [Meġryan S. Hayci apahovumə kʿaġakʿaciakan datavarutʿyunum, Er., Yerevan State

University hrat., 2020]։

Ուզունիսը և մյուսներն ընդդեմ Հունաստանի՝ «Ouzounis and others v. Greece» թիվ 49144/99

գանգատով Եվրոպական դատարանի 18042002 թվականի վճիռը, կետ 21 [Uzunisə yev

myusnern ənddem Hunastani «Ouzounis and others v. Greece» tʿiv 49144/99 gangatov Evropakan

datarani 18.04.2002 tʿvakani včʿiṛə, ket 21]։

Պապամիկալոպոպուլոսն ընդդեմ Հունաստանի՝ Papamichalopopuulos v. Greece գործով Մարդու

իրավունքների եվրոպական դատարանի 31.10.1995 թվականի վճիռ [Papamikalopopulosn

nddem Hunastani «Papamichalopopuulos v. Greece» gorcov Mardu iravunkʿneri evropakan

datarani 31.10.1995 tʿvakani včʿiṛ]։

Սահմանադրական դատարանի 28.06.2013 թվականի ՍԴՈ-1102 որոշում [Constitutional Court of

Armenia-i 28.06.2013 tʿvakani SDO-1102 orošum։

ՎԴ2/0111/05/21 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 12.06.2025 թվականի որոշումը

VD2/0111/05/21 varčakan gorcov Court of Cassation of Armenia-i 12.06.2025 tʿvakani orošumə]։

Վճռաբեկ դատարանի՝ թիվ 2-4247/2004 քաղաքացիական գործով 04.10.2013 թվականի

որոշումը [Court of Cassation of Armenia-i՝ tʿiv 2-4247/2004 kʿaġakʿaciakan gorcov 04.10.2013 tʿvakani

orošumə]։

Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԿԴ/0479/02/14 քաղաքացիական 07.10.2022 թվականի որոշումը

[Court of Cassation of Armenia-i՝ tʿiv EKD/0479/02/14 kʿaġakʿaciakan 07.10.2022 tʿvakani orošumə]։

Քաղաքացիական դատավարության օրենսգիրք [Kʿaġakʿaciakan datavarutʿyan orensgirkʿ]։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-06-05

Թողարկում

Բաժին

Civil Procedure

Ինչպես մեջբերել

Հովհաննիսյան Վ., & Անտոնյան Ա. (2026). Իրավունքի պաշտպանության միջանկյալ միջոցների կիրառումը դատական ակտի կատարման շրջադարձի վարույթում. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 17(1(44), 6-22. https://doi.org/10.46991/BYSU.C/2026.17.1.006

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները