ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՊԱՏԺԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ

Հեղինակներ

  • Ա. Մարգարյան Երևանի պետական համալսարան image/svg+xml

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2016.19.1.041

Բանալի բառեր:

անչափահաս, պատժի համակարգ, ազատազրկում, կալանք, հանրային աշխատանքներ, տուգանք, այլընտրանքային միջոցներ

Ամփոփում

Հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվության ու պատժի արդյունավետության հարցերը մշտապես գտնվել են ինչպես իրավաբան-գիտնականների, այնպես էլ իրավակիրառ գործունեություն իրականացնող մասնագետների ուշադրության կենտրոնում: Այս առումով առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում անչափահասների կատարած հանցագործություններին պետության արձագանքի և դրանց համար կիրառվող պատիժների հիմնախնդիրը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդված 24-ի 1-ին մասի ձևակերպումից հետևում է, որ անչափահաս է համարվում տասնութ տարին չլրացած անձը, իսկ «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի հոդված 1-ը սահմանում է. «… երեխա է համարվում տասնութ տարին չլրացած յուրաքանչյուր անձ,…»: Ենթադրվում է, որ անչափահասների կողմից կատարված հանցագործություններին արձագանքելիս պետությունը պետք է առավել մեղմ մոտեցում դրսևորի՝ հաշվի առնելով երեխայի հոգեբանական առանձնահատկությունները: Մասնավորապես, բազմաթիվ հոգեբանական հետազոտություններ1 վկայում են, որ, ի տարբերություն չափահասների, հանցավոր վարքագիծ դրսևորած անչափահասների կողմից իրենց վարքագծի հետևանքները լիարժեքորեն ընկալելու, արտաքին ազդեցությանը դիմագրավելու, ինչպես նաև ինքնուրույն որոշում կայացնելու ունակությունները սահմանափակ են: Բացի դրանից, անչափահասներն առավել զգայուն են կիրառվող պատժատեսակների բովանդակությունը կազմող սահմանափակումների ու զրկանքների նկատմամբ:

Հղումներ

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2016-04-30

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Մարգարյան Ա. (2016). ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՊԱՏԺԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 7(1(19), 41-51. https://doi.org/10.46991/BYSU:C/2016.19.1.041

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները