ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԻ ԵՎ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հեղինակներ

  • Ա. Մարգարյան Երևանի պետական համալսարան image/svg+xml

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2017.22.1.055

Բանալի բառեր:

պատիժ, պատժի նշանակման սկզբունքներ, երեխայի լավագույն շահեր, պատժի արդյունավետություն, Պեկինյան կանոններ, երեխայի բարեկեցություն

Ամփոփում

Անչափահասների գործերով արդարադատություն իրականացնելու գործընթացում ամենակարևոր և պատասխանատու որոշումներից մեկը երեխայի կողմից կատարված հանցագործությանն արձագանքելու գործուն և առավելագույնս «երեխայի լավագույն շահերից» բխող միջոցի ընտրությունն է: Նման որոշում կայացնելը բավականին բարդ է, քանի որ մի կողմից առկա է հանցանք կատարած երեխա, ում վարքագիծը մեծապես պայմանավորված է եղել տարիքային առանձնահատկություններից բխող իրողությամբ, և առկա է մտահոգություն, որ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառումը կարող է անդառնալիորեն և բացասաբար անդրադառնալ նրա հետագա կյանքի վրա, մյուս կողմից՝ կատարված հանցագործությամբ խախտվել են այլ անձի իրավունքները, հասարակության կամ պետության շահերը, և դրան չարձագանքելը երեխայի մեջ կարող է ձևավորել անպատժելիության զգացում՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Ուստի իրավասու մարմնի առաջնային խնդիրը պետք է լինի կատարված արարքին տալ համաչափ պատասխան, ընտրել պատժի կամ քրեաիրավական ներգործության այնպիսի տեսակ, որը հանցանք կատարած անչափահասի համար կլինի իմաստավորված, կապահովի հասարակությունում նրա վերաինտեգրումը, վերասոցիալականացումը և նոր հանցագործությունների կանխարգելումը:

Հղումներ

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2017-03-25

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Մարգարյան Ա. (2017). ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԻ ԵՎ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 8(1 (22), 55-61. https://doi.org/10.46991/BYSU:C/2017.22.1.055

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները