Banber Erevani hamalsarani. Iravagitut'yun.
| E - ISSN | : | 2738-2605 |
| P - ISSN | : | 1829-4561 |
Այս հոդվածում ուսումնասիրվել են ենթաօրենսդրական ակտ ընդունելու՝ «օրենքի հիման վրա» և «լիազորող նորմի» պայմանների ընդհանուր բնութագիրը և նրանց հարաբերակցությունը ՀՀ սահմանադրական իրավունքում, հաշվի առնելով վերոնշյալ թեմայի վերաբերյալ նաև գերմանական ու ռուսական դոկտրինում առկա մոտեցումները և փորձը, ինչպես նաև ենթաօրենսդրական ակտով կարգավորվող դեպքերը սահմանելու հստակությունը, ենթաօրենսդրական ակտ ընդունելու կամքի արտահայտման եղանակը և ենթաօրենսդրական ակտ ընդունելու ինքնալիազորման արգելքը: Ընտրված թեմայի արդիականությունը պայմանավորված է գործադիր իշխանության մարմինների կողմից ենթաօրենսդրական ակտ ընդունելու համար օրենսդրական բազայի համակարգային մեկնաբանման բացակայությամբ` հանգեցնելով համապատասխան տերմինների միասնականության չպահպանմանը, վրիպակների առկայությանը, գործադիր իշխանության մարմինների գործառույթների ոչ ճիշտ մեկնաբանմանը և այլ իրավական խնդիրների: Թեմայի ուսումնասիրության արդյունքում կարելի է եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում գործում է ինքնալիազորման արգելքը և «օրենքի հիման վրա» պայմանը, իսկ գործադիր իշխանության մարմինների համար ենթաօրենսդրական ակտ ընդունելը օրենքով սահմանված համապատասխան գործառութային լիազորությունների իրականացման իրավական ձև է, որը կարող է լուծվել միայն նորմատիվ բնույթի ակտերի միջոցով։
Рихтер И., Шупперт Г. Ф. «Судебная практика по административному праву». пер. с нем.: Юристъ, 2000, ISBN: 5-7975-0338-7., էջ. 24-34;
Волкова С. Н. Регламентарные акты и их место в системе нормативных правовых актов, Сибирский юридический вестник, 2013, № 4 (63), էջ 11-12;
Чухвичев В. Д. Законодательная техника: учебное пособие, М., ISBN: 978-5-238-02248-2 (в пер.), 2006, էջ 65;э
Дубровин В.Н. Конституции зарубежных стран, М., Юрлитинформ, 2001, ISBN: 5-93295-036-6, էջ 151։
Лундмарк Т.О. Очерки сравнительного правоведения, СПб, Алеф-Пресс, 2022, ISBN: 978-5-9059-6600-21, էջ 439;
Шустров Д. Г. Между Сциллой и Харибдой: конституционный контроль за поправками к Конституции и политика, Вестник Московского университета, Серия 11: Право, 2019, № 2, էջ 94։
Ա․ Ղամբարյան, Ենթաօրենսդրական ակտեր ընդունելու լիազորություն ունեցող մարմինների նույնականացումը ՀՀ-ում, Օրինականություն, 2023, № 133, ISSN 1829-4219, էջեր 61-101;
Գ. Հովհաննիսյան, Ընդհանուր իրավագիտություն և իրավաբա¬նա¬կան մեթոդաբանություն, Եր., 2020, ISBN: 978-9939-1-1108-7, էջ 113;
Պողոսյան Վ․, Սարգսյան Ն․, Հայաստանի Հանրապետության 2015թ. խմբա-գրությամբ Սահմանադրությունը. համառոտ պարզաբանումներ, Եր․, Տիգրան Մեծ, 2016, ISBN: 978-99941-0-772-8, էջ 30։
«Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողով, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի 1-7-րդ և 10-րդ գլուխների վերաբերյալ նախնական կարծիք, Ստրասբուրգ, 2015, CDL-PI (2015)015rev;
«Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի նախագիծ;
«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1073-27.09.2016-ՖՎ-010/0) ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացություն;
Հայաստանի Հանրապետության 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրությունը;
«Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենք;
«Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողով, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի 1-7-րդ և 10-րդ գլուխների վերաբերյալ նախնական կարծիք, Ստրասբուրգ, 2015, CDL-PI (2015)015rev;
«Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենք;
«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1073-27.09.2016-ՖՎ-010/0) ՀՀ օրենք:
Ուսումնասիրությունը նվիրված է իրավանորմերի որակի բարելավման համար էական ազդեցություն ունեցող հասարակության ներկայացուցիչների կյանքի որակի բարելավման, կենսագործունեության հարմարավետության, իրավագիտակցության զարգացման ճանապարհով ռազմավարական և ծրագրային պետություն ձևավորելու գործընթացի ուսումնասիրությանը: Նպատակի իրագործման տեսանկյունից կարևոր է մշակել և ներդնել այն գործիքակազմն ու բովանդակային առաջարկները, որոնք կհանգեցնեն իրավանորմերի որակի բարելավմանը: Այդ գործում առաջնային է իրավանորմերի ձևավորման գործընթացում հանրային լայն ներգրավվածության ապահովումը, իրական և իրատեսական մեխանիզմների ներդրումը, որոնք կհաշվառեն արտասահմանյան լավագույն փորձը՝ տեղայնացնելով այն տեղական պայմաններին և հասարակական պահանջմունքներին: Հատկապես ուշադրության է արժանի իրավակազմավորումը որպես նորմաստեղծման առաջնային փուլ, որը բովանդակային առումով ոլորտային իրավակարգավորումների վերաբերյալ հանրային պահանջմունքների, կարծիքի, դիրքորոշումների ուսումնասիրության, վերլուծության, գնահատման, հանրային կարծիքի ձևավորման նպատակով հանրության նախապատրաստության, այն է՝ իրավագիտակցության բարձրացման քայլերի ամբողջությունն է: Իրավակազմավորման փուլը տարբեր ձևաչափով և ազդեցության արդյունավետությամբ ու աստիճանով է գործում իրավունքի տարբեր աղբյուրների համատեքստում: Այսպես, անգլոսաքսոնական իրավական համակարգի երկրներում իրավական սովորույթը որպես իրավունքի աղբյուր լայնորեն կիրառվում է վարչաիրավական հարաբերությունների, քաղաքացիաիրավական հարաբերություններից՝ գործարար շրջանառության հարաբերություններում: Հարկ է նշել, որ անգլոսաքսոնական իրավական համակարգում իրավակազմավորման փուլի կարևորագույն և լայնորեն կիրառելի գործիք է հանդիսանում նաև լոբիստական կազմակերպությունների գործունեությունը, որոնց գործառնություններն առնչվում են ոչ միայն տարբեր ազգային համայնքների, այլ նաև սոցիալական համայնքների գործունեությանը: Սակայն վերջիններիս գործունեությունն ակտիվորեն համադրվում է նաև ուղեղային կենտրոնների աշխատանքի հետ:
Нерсисянц В.С. Проблемы государства и права, М. 1999.( Nersisyants V.S. Problems of state and law, M. 1999)
Петюкова О.Н. Общественная экспертиза законодательства как форма воздействия организаций и государства. Журнал общество и право, 2016.(Petyukova O.N. Public examination of legislation as a form of influence of organizations and the state. Journal of Society and Law, 2016.)
Бахвалов С.В. О проблемах юридической ответственности за надлежащее качество принимаемых законов., научная статья.(Bakhvalov S.V. On the problems of legal responsibility for the proper quality of adopted laws., scientific article)
Ruthers/Fischer/Birk, Rechstheorle, 2018, Rn.938.
Prof Dr Patricia Popelier. A legal perspective on regulatory impact assessments. University of Antwerp.
Հոդվածի նպատակն է վերլուծել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության հետ կապված մի շարք հարցեր։ Հոդվածում անդրադարձ է կատարվում 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ և 39-րդ գլուխներով նախատեսված գույքի արգելադրման նյութական հիմքի և դատավարական ընթացակարգի հետ կապված մի շարք կարգավորումների, որոնք տարբեր կերպ են ընկալվում և մեկնաբանվում։ Այսինքն, հոդվածը նպատակ է հետապնդում ներկայացնել այնպիսի խնդիրներ, որոնք առաջացել են իրավակիրառ պրակտիկայում։ Այս առումով հոդվածը նաև արդիական է, քանի որ ներկայացվող մոտեցումները կարող են հետաքրքրություն ներկայացնել ինչպես ուսանողների, այնպես էլ փաստաբանների, իրավապահ մարմինների աշխատակիցների և դատավորների մոտ։
Հոդվածը նվիրված է ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքն իրեղեն ապացույց ճանաչելու որոշումների իրավաչափության հետ կապված մի շարք խնդիրների, որոնք հանդիպում են իրավակիրառ պրակտիկայում։
Հոդվածի մաս 2-ում քննարկվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են ՀՀ քրեական դատավարության նախկին օրենսգրքի պայմաններում արգելադրված գույքը ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի պայմաններում արգելանքից հանելը, գույքի արգելադրման որոշմամբ այդ գույքի բավարար արժեքի մասին նշում կատարելը (Հոդվածի երկրորդ մասը հրապարակվելու է ՀՀ դատախազության «Օրինականություն» պարբերականում)։
Օգտագործված գրականության ցանկ
ՀՀ Սահմանադրություն, 2015 թվականի փոփոխություններով (Constitution of the Republic of Armenia, 2015)։
ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, ընդունված 2021 թվականի հունիսի 30-ին (Criminal Procedure Code of RA, 30.06.2021):
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիա, ընդունված 1950 թվականին (European Convention on the Protection of Human Rights and Fundamental Freedoms, 1950)։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Borzhonov v. Russia գործով 2009 թվականի հունվարի 22-ի վճիռը, գանգատ թիվ 18274/04, կետեր 59-60 (Borzhonov v. Russia)։
Վռաբեկ դատարանի՝ Ա․ Հայրապետյանի գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵՇԴ/0001/11/10 որոշում (Case number ԵՇԴ/0001/11/10- Cassation Court of RA) ։
Վճռաբեկ դատարանի՝ Ա. Սեկոյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԿԴ/0185/11/11 որոշում (Case number ԵԿԴ/0185/11/11 - Cassation Court of RA):
Հոդվածում ուսումնասիրվում են իրավաբանական տեխնիկան տեսակների եւ ենթատեսակների տարանջատման հիմնահարցերը, ներկայացվում են նշված երեւույթի դասակարգման ու տիպաբանության տարբեր վարկածները, հիմնավորվում են իրավաբանական տեխնիկայի՝ որպես իրավաբանական տեխնիկայի ինքնուրույն տեսակի գոյության անհրաժեշտությունը։
Իրավաբանական տեխնիկայի հասկացության հարցում գիտնականների տեսակետներում առկա են որոշակի տարաձայնություններ: Նրանց մի մասն իրավաբանական տեխնիկան հասկանում է միայն որպես նորմաստեղծ տեխնիկա։ Այս մոտեցմանը հակառակվող հեղինակներն իրավաբանական տեխնիկան բնորոշում են լայն՝ որպես ընդհանրապես իրավաբանական փաստաթղթեր պատրաստելու, կազմելու, ձեւակերպելու, դրանք համակարգելու եւ հաշվառելու կանոնների, հնարքների, եղանակների ամբողջություն։
Թվարկված տեսակետները հիմք ընդունելով՝ հոդվածում կատարվել է դրանց խմբավորում՝ ըստ բովանդակության եւ գործունեության ընդգրկման լայնության, եւ
դրանք անվանվել են լայն եւ նեղ մոտեցումներ։ Նեղ մոտեցման կողմնակիցներն այդ
հասկացությունը տարածում են միայն իրավաստեղծագործության ոլորտի վրա եւ
նույնացնում են իրավաբանական ու իրավաստեղծ տեխնիկաներն։
Իրավաբանական տեխնիկա հասկացության տարատեսակ մոտեցումներից առավել ընդունելի է համարվել լայն ու ընդհանուր իմաստով ըմբռնումը, որը ներառում է իրավաբանական գործունեության այլ ոլորտները, ընդհուպ իրավակիրառումը։ Խնդրո առարկա հիմնահարցը հանգեցրել է իրավաբանական տեխնիկայի գոյություն ունեցող տեսակների առանձնացմանը, դրանց դասակարգմանը, բաժանմանը երկտեսակ եւ բազմատեսակ խմբերի, ինչը հնարավորություն է տվել հիմնավորելու իրավակիրառական տեխնիկայի՝
որպես իրավաբանական տեխնիկայի առանձին տեսակի «գոյության իրավունքը»։
Александров А. С. Юридическая техника – судебная лингвистика – грамматика права // Уголовное судопроизводство. 2006. № 3 (Aleksandrov A. S. Legal Technique – Forensic Linguistics – Law Grammar // Criminal Proceedings. 2006. № 3)
Алексеев С. С. Общая теория права։ учебник – 2-ое изд., - М.։ Проспект, 2009 (Alekseev S. S. General Theory of Law: Textbook – 2nd edition, - M.: Prospekt, 2009)
Алексеев С.С. Общая теория права: в 2 т. М., 1982. Т. 2 (Alekseev S. S. General Theory of Law: in 2 parts, M., 1982 part 2)
Власенко Н.А. Основы законодательной техники. Иркутск, 1995 (Vlasenko N. A. Basics of Legislative Technique. Irkutsk, 1995)
Нашиц А. Правотворчество. Теория и законодательная техника / под ред. Д.А. Керимова. - М., 1974 (Nashic A. Lawmaking. Theory and Legislative Technique / edited by D. A. Kerimova. – M., 1974)
Томин В. А. Юридическая техника: учебное пособие - Санкт-Петербург, 2015 (Tomin V. A. Legal Technique: study guide – Saint Petersburg, 2015)
Шагиева Р. В. Правовая деятельность и ее разновидности в современном российском обществе // Журнал российского права. – 2004. - № 10 (Shagieva R. V. Legal Activity and Its Varieties in Modern Russian Society // Russian Law Journal. – 2004. - № 10)
Шугрина Е. С. Техника юридического письма։ учебно-практическое пособие. - М.: Издательство "Дело", 2000 (Shugrina Ye. S. Legal Writing Technique: educational and practical guide. – M.: Publishing house "Delo", 2000)
Законотворческая техника современной России: состояние, проблемы, совершенствование. Н. Новгород, 2001 (Legislative Technique of Modern Russia: condition, problems, improvements. N. Novgorod, 2001)
Проблемы юридической техники / под ред. В.М. Баранова. Н. Новгород, 2000 (Problems of Legal Technique / edited by V. M. Baranova. N. Novgorod, 2000)
Проблемы теории государства и права։ учебник / под ред. В.М. Сырых. - М., 2008 (Problems of the Theory of State and Law: textbook / edited by V. M. Sirikh. – M., 2008)
Черданцев А. Ф. Теория государства и права. - М., 1999 (Cherdancev A. F. Theory of State and Law – M., 1999)
Кругликов Л. Л., Спиридонова О. Е. Юридические конструкции и символы в уголовном праве. СПб., 2005 (Kruglikov L. L., Spiridonova O. E. Legal Constructions and Symbols in Criminal Law. SPb., 2005)
Кашанина Т. В. Юридическая техника․ - М., "Эксмо", 2007 (Kashanina T. V. Legal Technique. – M., "Eksmo" 2007)
Лызлов Д. Н. Юридическая техника: учебное пособие / Д. Н. Лызлов, В. Ю. Картухин. – М.: Ось-89, 2009 (Lizlov D. N. Legal Technique: study guide / F. N. Lizlov, V. Yu. Kartukhin. – M.: Os-89, 2009)
Суслин Э. В. Юридическая техника : учебное пособие / Э. В. Суслин. – СПб. : СЮА, 2017 (Suslin E. V. Legal Technique: study guide / E.V. Suslin – SPb SYuA, 2017)
Հոդվածում քննարկվում են իրավական պետության և ժողովրդավարության իրավական ամրագրման հայեցակարգային հիմքերն ու պրակտիկ դրսևորումները, որոնց միջև ծագում են բազմաշերտ համակարգային հակամարտություններ: Դրանց կանխարգելման և լուծման կառուցակարգի բացակայությունը առաջացնում է ոչ միայն խրոնիկ լարվածություն, այլև բախումների մեծ հավանականություն, տեղափոխելով այդ հակամարտությունները ավելի խորը և համապատասխանաբար ծայրահեղ մակարդակ, որն ամբողջովին ձևափոխում է ոչ միայն միջազգային հարաբերությունների, այլ ներպետական համակարգի իրավական բնույթն ու հյուսվածքները:
Այդ հակամարտությունները ներկայացվում են հիմնախնդիրը տարբեր հարացույցերով ներկայացնելու մեթոդաբանությամբ: Համակարգային հակամարտությունը ընտրված է որպես մեթոդաբանական հիմք՝ նկարագրելու այն շեղումները, որոնք դրսևորվում են ժողովրդավարական պետության գործառավորման ժամանակ: Նույն տրամաբանությամբ հոդվածում զուգահեռ ներկայացվում են նաև համակարգային հակամարտությունները միջազգային իրավունքի համակարգում:
Հոդվածում որպես համակարգային հակամարտությունների հաղթահարման կառուցակարգ դիտարկվում է սահմանադրականության սիստեմատեխնիկան որպես իրավական ձևաչափ և հիմնարար սկզբունք, որը ոչ միայն հստակորեն սահմանում է պետության և իրավական համակարգի որակի չափանիշները, այլև վեր հանում գործառավորման շեղումները: Միևնույն ժամանակ գիտական հոդվածում ներկայացվում են իրավական պետության և ժողովրդավարության համակարգային հակամարտությունների ծագումնաբանությունը և աստիճանակարգումը, որը հնարավորություն է ընձեռում բացահայտել դրանց էությունը պատճառահետևանքային մակարդակում:
https://www.amerikayidzayn.com/a/7293759.html համացանցային հղումը 30.11.2023 ի դրությամբ:
Кант. Критика чистого разума, Издательство НАУКА, М. 1999, 640 էջ: Kant. Critiqe of Pure Reason, NAUKA Publishing House, M. 1999)
Энтони де Ясаи, Государство, Москва: Челябинск: ИРИСЭН, Социум,2016, 411 էջ: (Anthony de Yasay, State, Moscow: Chelyabinsk: IRISEN, Socium, 2016):
Վերաքննիչ վարույթի պարզեցման և վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածության նվազեցման հարցը ներկայումս վարչական դատավարության ոլորտում ամենաարդիական խնդիրներից է։ Դատական վիճակագրության ուսումնասիրությունը վկայում է, որ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո մինչև վերաքննիչ բողոքի քննության առաջին դատական նիստի օրն ընկած ժամանակահատվածը միջինում շուրջ 1․5 տարի է։ Ընդ որում, այս ժամանակահատվածն անընդհատ աճելու միտում ունի։ Գործերի քննության չափազանց երկար ժամկետները խախտում են ողջամիտ ժամկետում արդար դատաքննության և իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքները՝ սահմանված, համապատասխանաբար, ՀՀ Սահմանադրության 63-րդ և 61-րդ, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածներում։ Ավելին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գործերի քննության անհարկի երկար ժամկետների առկայությունը համարում է դատական իշխանության վատ գործունեության վկայություն։ Պետությունը պատասխանատու է ոչ միայն դատավարության ցանկացած անհարկի հետաձգման համար, այլ նաև վերջինիս պարտավորությունն է բարեփոխել դատական իշխանությունն այնպես, որ հաղթահարվի կրկնվող, սակայն բազմաքանակ գործերի արդյունքում դատական իշխանությանը ծանրաբեռնելու խնդիրը։ Նախորդ տարիներին փորձ է արվել քննարկվող խնդիրը կարգավորել վերաքննիչ դատարանի դատավորների թվակազմն ավելացնելու միջոցով, սակայն պրակտիկան ցույց է տվել, որ դա չի բերել ցանկալի արդյունքների։ Նման պայմաններում խնդրի լուծումը պետք է գտնել դատավարական ընթացակարգերի պարզեցման միջոցով։
Վերը նշվածի հաշվառմամբ հոդվածում քննարկվում են վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածության նվազեցման մի շարք դատավարական գործիքներ (օրինակ՝ որոշակի կատեգորիայի գործերով վերաքննիչ բողոքարկման իրավունքի սահմանափակումը կամ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար դատարանից նախնական թույլտվություն ստանալու պահանջի սահմանումը), որոնց ներդրումը վարչական դատավարության օրենսգրքում կարող է զգալիորեն նպաստել այս խնդրի լուծմանը։
Օգտագործված գրականության ցանկ
ՀՀ Սահմանադրություն (Constitution of the RA),
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիա (European Convention for the Protection of Human Rights and Fundamental Freedoms),
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք (Administrative Procedure Code of the RA),
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք (Civil Procedure Code of the RA),
German Code of Administrative Court Procedure,
Andrejeva v. Latvia, Appl. No. 55707/00, Council of Europe: European Court of Human Rights, 18 February 2009,
Hakansson and Sturesson v․ Sweden, Appl. No. 11855/85, Council of Europe: European Court of Human Rights, 21 February 1990,
Lupeni Greek Catholic Parish and Others v. Romania, Appl. No. 76943/11, Council of Europe: European Court of Human Rights, 29 November 2016,
Salomonsson v. Sweden, Appl. No. 38978/97, Council of Europe: European Court of Human Rights, 12 November 2002,
Stanev v. Bulgaria, Appl. No. 36760/06, Council of Europe: European Court of Human Rights, 17 January 2012,
Zimmermann and Steiner v. Switzerland, Appl. No. 8737/79, Council of Europe: European Court of Human Rights, 13 July 1983,
Council of Europe, European Court of Human Rights, European Union Agency for Fundamental Rights, Handbook on European law relating to access to justice, Publications Office, 2017, https://data.europa.eu/doi/10.2811/846864 (access 01․12․2023),
Recommendation No. R (95) 5 of the Committee of Ministers of the Council of Europe concerning the introduction and improvement of the functioning of appeal systems and procedures and civil and commercial cases,
https://rm.coe.int/CoERMPublicCommonSearchServices/DisplayDCTMContent?documentId=0900001680505f3c (access 01․12․2023).
Սույն գիտական հոդվածում համակողմանի ուսումնասիրության են ենթարկվել պատշաճ վարչարարության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկի՝ վարչական վարույթում լսված լինելու իրավունքի խախտման իրավաբանական հետևանքները։ Նշված ոլորտում առաջացող խնդրահարույց իրավիճակները նկարագրվել են հետևյալ հարցադրումների միջոցով՝ (1) արդյո՞ք վարչական վարույթում լսված լինելու իրավունքի խախտումը բոլոր դեպքերում պետք է հանգեցնի այդ խախտմամբ ընդունված վարչական ակտի անվավերությանը, (2) արդյո՞ք վարչական վարույթում լսված լինելու իրավունքի խախտմամբ ընդունված վարչական ակտն անվավեր ճանաչվելուց հետո վարչական մարմինը կարող է կրկին կայացնել նույն վարչական ակտը՝ լսված լինելու իրավունքի խախտումը վերացնելու պայմանով։ Նշված հարցադրումների վերլուծության արդյունքում հիմնավորվել է վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքի խախտման իրավաբանական հետևանքների վերաբերյալ նոր մոտեցումներ ու լուծումներ մշակելու և կիրառելու անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա ապահովել, մի կողմից, մարդու հիմնական իրավունքների պաշտպանությունը, իսկ մյուս կողմից՝ վարչարարության արդյունավետությունն ու հանրային շահի կենսագործումը։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (Constitution of the Republic of Armenia) (ընդունվել է 05.07.1995 թվականին, փոփոխվել է 27.11.2005 թվականին և 06.12.2015 թվականին)։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք (Law on Fundamentals of Administrative Action and Administrative Proceedings) (ընդունվել է 18.02.2004 թվականին, ուժի մեջ է մտել 31.12.2004 թվականին)։
Հայաստանի Հանրապետության ընդհանուր վարչական իրավունք (General Administrative Law of the Republic of Armenia) / խմբ.՝ Հ. Թովմասյան, Օ. Լուխթերհանդթ, Գ. Մուրադյան, Վ. Պողոսյան, Վ. Ռայմերս, Ռ. Ռուբել – Եր.: Բավիղ, 2011:
Itai Rabinovici, “The Right to be Heard in the Charter of Fundamental Rights of the European Union”, European Public Law (18), 2012:
Hanns Peter Nehl, Principles of Administrative Procedure in EC Law, Oxford: Hart Publishing, 1999:
Jürgen Schwarze, European Administrative Law, Sweet and Maxwell, London 1992:
Տիգրան Աբաղյանն ընդդեմ Երևան համայնքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի թիվ ՎԴ/5539/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշում (Decision of the Court of Cassation of the Republic of Armenia):
Սարգիս Խաչատրյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության թիվ ՎԴ/7107/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշում (Decision of the Court of Cassation of the Republic of Armenia):
Գոհար Հակոբյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/8932/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10․05.2022 թվականի որոշում (Decision of the Court of Cassation of the Republic of Armenia):
Տիգրան Ղազարյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/8884/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04․11.2022 թվականի որոշում (Decision of the Court of Cassation of the Republic of Armenia)։
M. M. v Minister for Justice, Equality and Law Reform and Others (C-277/11) գործով Եվրոպական միության դատարանի (The Court of Justice of The European Union) 22.11.2012 թվականի վճիռ:
Jussila v. Finland (73053/01) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 23.11.2006 թվականի վճիռ:
Հոդվածը նվիրված է «ուժի կիրառում» դեպքում համաչափության սկզբունքի կիրառման առանձնահատկությունների մշակմանը։ Հոդվածում անդրադարձ է կատարվել գիտագործնական նշանակություն ունեցող այնպիսի խնդիրների, ինչպիսիք են՝ «ուժի կիրառում» հասկացության բնորոշումը, ինչպես նաև ուժի կիրառման համաչափության ապահովման հիմնական բաղադրիչների մշակումը։ Հոդվածում «ուժի կիրառում» է համարել ոչ միայն անձանց կամ առարկաների նկատմամբ ֆիզիկական միջոցների անմիջական գործադրումը, այլ նաև դրանց գործադրման նախազգուշացումը կամ սպառնալիքը՝ անձանց վրա ֆիզիկական կամ հոգեբանական ներգործության միջոցով նրանց որոշակի վարքագիծ հարկադրելու կամ վարքագծի վրա ազդելու, ինչպես նաև գույքը վնասելու նպատակով։ Ուժի կիրառման համաչափության ապահովման հիմնական բաղադրիչներ են համարվել իրավապահ մարմինների աշխատակիցների մասնագիտական և նյութական պատրաստվածությունը, գործողությունների նախնական պլանավորումը կամ նախազգուշացման սկզբունքը, ինչպես նաև ուժի առանձին տեսակները մանրամասն կարգավորող կանոնների առկայությունը։
«Բնապահպանական վերահսկողության մասին» օրենք, ընդունվել է 11.04.2005, ուժի մեջ է մտել 28.05.2005, ՀՀՊՏ 2005.05.18/28(400) Հոդ. 548։
«Ոստիկանության մասին» օրենք, ընդունվել է 16.04.2001, ուժի մեջ է մտել 10.06.2001, ՀՀՊՏ 2001.05.31/15(147) Հոդ. 378:
Report of the Human Rights Defender of the Republic of Armenia “On the presidential elections of February 19, 2008 and post-election events”, 2008 April 25, http://ombuds.am/main/en/10/31/1389/ (10.09.2023):
Basic Principles on the Use of Force and Firearms by Law Enforcement Officials, https://www.ohchr.org/en/professionalinterest/pages/useofforceandfirearms.aspx (11.09.2023).
Casey-Maslen, S., & Connolly, S. (2017). Police Use of Force under International Law. Cambridge: Cambridge University Press, էջ 2.
Code of Conduct for Law Enforcement Officials, https://www.ohchr.org/en/professionalinterest/pages/lawenforcementofficials.aspx (10.09.2023).
ECtHR, Zakharov and Varzhabetyan v. Russia, (Applications nos. 35880/14 and 75926/17), 13 October 2020.
ECtHR, Halime Kılıç v. Turkey (Application no. 63034/11), 27 November 2018.
ECtHR, Ilhan v. Turkey, Judgment (Grand Chamber), 27 June 2000.
ECtHR, McCann and Others v. UK, Judgment (Grand Chamber), 27 September 1995.
ECtHR, Tagayeva and Others v. Russia, Judgment (First Section), 13 April 2017.
ECtHR, Şimşek and Others v. Turkey, Judgment, 26 July 2005 (as rendered final on 26 October 2005).
ECtHR, Finogenov and Others v. Russia, Judgment (First Section), 20 December 2011 (as rendered final on 4 June 2012), §237.
EctHR, Ali Güneş v. Turkey, (Application no. 9829/07), 10 April 2012.
ECtHR, Ataykaya v. Turkey, (Application no. 50275/08), 22 July 2014.
ECtHR, Halime Kılıç v. Turkey (Application no. 63034/11), 27 November 2018.
European Court of Human Rights (ECtHR), Benzer v. Turkey, Judgment (Former Second Section), 12 November 2013.
European Court of Human Rights (ECtHR), Andronicou and Constantinou v. Cyprus, Judgment (Chamber), 9 October 1997..
European Court of Human Rights (ECtHR), Güleç v. Turkey, Judgment (Chamber), 27 July 1998.
College of Policing, ‘Armed Policing: Use of Force, Firearms and Less Lethal Weapons’, §2, www.app.college.police.uk/app-content/armed-policing/use-offorce-firearms-and-less-lethal-weapons/.
CommDH(2008)11REV. Strasbourg, 20 March 20081. SPECIAL MISSION TO ARMENIA. By Thomas Hammarberg. Commissioner for Human Rights, էջ 5, https://rm.coe.int/16806db801 (09.09.2023).
InterAmerican Court of Human Rights (IAmCtHR), Cruz Sánchez and Others v. Peru.
Inter-American Court of Human Rights (IACtHR), Nadege Dorzema and Others v. Dominican Republic, Judgment (Merits, reparations and costs), 24 October 2012.
Joint Report of the Special Rapporteur on the Rights to Freedom of Peaceful Assembly and of Association and the Special Rapporteur on Extrajudicial, Summary or Arbitrary Executions on the Proper Management of Assemblies’, UN doc. A/HRC/31/66, 4 February 2016.
Gilbert A. M., ‘Defining Use of a Firearm’, Journal of Criminal Law & Criminology, Vol. 87 (1996–97), 842–63, https://scholarlycommons.law.northwestern.edu/cgi/viewcontent.cgi?article=6923&context=jclc (10.09.2023).
(Preliminary Objections, Merits, Reparation, and Costs), 17 April 2015.
Resource Book on the Use of Force and Firearms in Law Enforcement, Criminal Justice Handbook Series, United Nations Office on Drugs and Crime, 2018.
OHCHR, United Nations Human Rights Guidance on Less-Lethal Weapons in Law Enforcement, 2020, doi.org/10.18356/5c14b275-en (10.09.2023).
Olsen F. Z., ‘The Use of Police Firearms in Denmark’, Copenhagen, 2008.
UN Human Rights Council (HRC), Use of Force in Law Enforcement and the Right to Life: The Role of the Human Rights Council, 2016.
US DOJ, Investigation of the Baltimore City Police Department, 10 August 2016, www.justice.gov/opa/file/883366/download (10.09.2023).
US DOJ, Investigation of the Ferguson Police Department, 4 March 2015, էջ 26, https://www.justice.gov/sites/default/files/opa/press-releases/attachments/2015/03/04/ferguson_police_department_report.pdf (10.09.2023).
US DOJ, Investigation of the Ferguson Police Department, 4 March 2015.
Use of force: Guidelines for implementation of the UN basic principles on the use of force and firearms by law enforcement officials, Amnesty International, Dutch Section, Police and Human Rights Programme, August 2015.
Նշված հոդվածը նվիրված է ոչ իրավաչափ վարքագծի արգելքի սկզբունքին, որը քրեական վարույթի սկզբունքների համակարգում նորույթ է։ Նշված սկզբունքի գիտական ուսումնասիրությունը կարևոր է, քանի որ հաճախ է լինում, երբ վարույթի մասնավոր մասնակիցները թույլ են տալիս իրավունքի չարաշահումներ կամ պատշաճ չեն իրականացնում իրենց պարտականությունները։ Իրականում անձը կատարում է գործողություն, որի իրավունքն օրենքով ունի, բայց դրա իրականացման արդյունքում ոչ միայն խաթարվում է վարույթի բնականոն ընթացքը, այլև դատավարության մյուս մասնակիցների իրավաչափ շահերը, օրինակ՝ ժամանակին հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում ստանալու տուժողի իրավունքը։ Ոչ իրավաչափ վարքագծի արգելքն ոչ միայն վերաբերում է իրավունքների ոչ իրավաչափ իրականացմանը, այլև օրենքով նախատեսված պարտականությունների չկատարմանը։
Այն անձի նկատմամբ, ում գործունեությունը քրեական վարույթի ընթացքում ճանաչվում է որպես իրավունքի չարաշահում, նրա նկատմամբ բացասական հետևանքները միանգամայն արդարացված են և պետք է հանգեցնի նրա կողմից իր իրավունքների հետագա չարաշահումների կանխման։ Վարույթի մասնավոր մասնակցի գործողության վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի գնահատականը որպես իրավունքի չարաշահում պետք է հիմված լինի փաստերի վրա։ Իհարկե վարույթն իրականացնող մարմինը պետք է գործի իր լիազորությունների սահմաններում և թույլ չտա հայեցողական իրավունքների չարաշահում, որի արդյունքում անհիմն սահմանափակվեն մասնավոր անձանց իրավունքների իրականացման հնարավորությունը։
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգային լուծումների, նորարարական մոտեցումների և հիմնական ինստիտուտների մեկնաբանման գործնական ուղեցույց, Երևան, 2022թ․։ (Practical guide to the interpretation of conceptual solutions, innovative approaches and main institutions of the new Criminal Procedure Code of the Republic of Armenia, Yerevan, 2022).
Lawless v. Ireland, 26 мая 2016 appeal no. 332/57.
Witzsch v. Germany, 13.12.2005 appeal no. 41448/98.
Kerechashvili v Ceorgia, 28.04.2009 appeal no. 5667/02.
Rehdk v. the Gzech Republic, 18․05․2004, appeal no. 67208/01.
Chernitsyn v. Russia appeal no. 5964/02.
Mirolubovs and Others v. Latvia, appeal no. 798/5, 15.09.2009։
Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի պլենումի 30.06.2015 № 29 <<Դատարանների կողմից քրեական դատավարությունում պաշտպանության իրավունքի իրականացումն ապահովող օրենսդրության կիրառման պրակտիկայի մասին>> որոշումը: (Resolution of the Plenum of the Supreme Court of the Russian Federation dated 30.06.2015 No. 29 "On the practice of applying the legislation ensuring the right of defense by courts in criminal proceedings").
ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, 2021թ․։ (RA Criminal Procedure Code).
Братусь С.И. О пределах осуществления гражданских прав //Правоведение. 1967. № 4. (Bratus S.I. On the limits of the exercise of civil rights //Jurisprudence. 1967. No. 4)
Петров A.B. Теория государства и права. Учебное пособие. - Челябинск, 2009. (Petrov A.V. Theory of State and Law. Tutorial. - Chelyabinsk, 2009).
Սույն հոդվածում հեղինակը քննարկել է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մեղադրյալի կալանավորման նպատակների (հիմքերի) գնահատման հիմնահարցերը։ Հիմնվելով նաև միջազգային փաստաթղթերի ուսումնասիրության վրա՝ հեղինակը հանգել է այն եզրակացության, որ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանքի կիրառման հարցը քննարկելիս կալանավորման նպատակների (հիմքերի) գնահատման նկատմամբ չի կարող ցուցաբերվել նույնական մոտեցում, ինչ մեղադրյալի մասնակցությամբ խափանման միջոցի կիրառման հարցը լուծելիս։ Այդ համատեքստում հեղինակը ներկայացրել է խնդրո առարկա դեպքում կալանավորման նպատակների (հիմքերի) գնահատման վերաբերյալ իր դիտարկումները: Մասնավորապես, հեղինակը նշել է, որ ՀՀ սահմաններից դուրս գտնվող մեղադրյալի դեպքում կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու հարցը լուծելիս առաջնահերթ անհրաժեշտ է պարզել և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված կալանավորման նպատակի համատեքստում գնահատական տալ նրան, թե արդյոք վարույթի նյութերից հնարավոր է ողջամիտ ենթադրություն անել առ այն, որ մեղադրյալը մինչ Հայաստանի Հանրապետության տարածքը լքելը տեղեկացված է եղել (կամ պետք է տեղեկացված լիներ) սկսված (առանձին դեպքերում՝ սկսվելիք) դատավարական գործընթացների մասին․ բացասական պատասխանի դեպքում միջնորդությունը, ըստ հեղինակի, ինքնին ենթակա է մերժման, իսկ դրական պատասխանի պարագայում քրեական վարույթին խոչընդոտելու կամ հանցանք կատարելը կանխելու հավանականության առկայությունը կամ բացակայությունը, հեղինակի կարծիքով, ենթակա է գնահատման մեղադրյալի մասնակցությամբ կալանքի հարցի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վերստին քննարկման ժամանակ։
Գարաբաևն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի՝ 2007 թվականի հունիսի 7-ի վճիռ,
Վախիտովը և մյուսներն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի` 2017 թվականի հունվարի 31-ի վճիռ,
ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2009 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ ՍԴՈ-827 որոշում,
Տիգրան Վահրադյանի վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ԼԴ/0197/06/08 գործով որոշում,
Ներսես Շահինյանի վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ԵԴ/0120/06/18 գործով որոշում,
Цоколова О. И., Теория и практика задержания, ареста и содержания под стражей в уголовном процессе: Диссертация на соискание ученой степени доктора юридических наук, М., 2007, էջեր 337-342,
Павлов А.В., Задержание обвиняемого, находящегося в розыске (теоретический и прикладной аспекты): монография, Юрлитинформ, Москва, 2015,
Ս․ Մարաբյան, Հետախուզման մեջ գտնվող մեղադրյալին ձերբակալելը որպես հեռակա (մեղադրյալի բացակայությամբ) կալանավորման այլընտրանք ՀՀ քրեական դատավարությունում, «Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն», Երևան, 2019 № 1 (28), 2019, էջեր 59-72,
Ներսես Շահինյանի վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ԵԴ/0120/06/18 գործով որոշում,
ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2009 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ ՍԴՈ-827 որոշում։
Հոդվածը նվիրված է անմեղության կանխավարկածի քրեադատավարական սկզբունքի և մեղավորության քրեաիրավական կանխավարկածի հարաբերակցությանը։ Հեղինակը դրանում նախ բացահայտում է անմեղության կանխավարկածի՝ որպես ապացույցների գնահատման չափանիշի էությունը, այն քննարկում պատշաճ ապացուցման սկզբունքի համատեքստում և փաստում, որ այդ սկզբունքների բովանդակությունը կազմող պահանջներն անհարկի բացարձակացված են և երբեմն՝ անիրագործելի: Հեղինակը պնդում է, որ քրեական դատավարությունում ապացուցման ենթակա որոշ հանգամանքներ, ինչպես մեղավորությունն է կամ հանցակազմի սուբյեկտիվ կողմի հատկանիշները, ապացույցի կոնկրետ տեսակներով որպես կանոն ապացուցել հնարավոր չէ:
Այնուհետև հոդվածում ներկայացվում է մեղքի նոր հայեցակարգը, քննարկվում դրա բաղադրիչը հանդիսացող՝ մեղավորության քրեաիրավական կանխավարկածը և արձանագրվում, որ մեղավորության կանխավարկածը հակադրվում է անմեղության կանխավարկածի և պատշաճ ապացուցման սկզբունքներին։
Հեղինակը հիմնավորում է, որ անմեղության քրեադատավարական կանխավարկածի և մեղավորության քրեաիրավական կանխավարկածի հակադրությունը գործնականում լուծված է հօգուտ մեղավորության կանխավարկածի՝ թղթի վրա թողնելով անմեղության կանխավարկածից բխող անիրագործելի այն պահանջը, որ հանցագործությունը մեղավորությամբ կատարելու հանգամանքը ենթակա է ապացուցման վերաբերելի, թույլատրելի ու հավաստի ապացույցների ամբողջությամբ և չի կարող հիմնվել ենթադրությունների վրա։
Օգտագործված գրականության ցանկ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը՝ Barberà, Messegué and Jabardo v. Spain 10590/83, 06.12.1988թ, § 77 (The decision of the European Court of Human Rights in the case of Barberà, Messegué and Jabardo v. Spain 10590/83 dated 06.12.1988, § 77).
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը՝ Salabiaku v. France, 10519/83, 07.10.1988թ․ (The decision of the European Court of Human Rights in the case of Salabiaku v. France, 10519/83, 07.10.1988).
Գևորգ Թոսունյանի և մյուսների վերաբերյալ ՍԴ/0319/01/10 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2016 թվականի մարտի 30-ի որոշումը (The decision of the Court of Cassation of the Republic of Armenia dated March 30, 2016 in the criminal case of Gevorg Tosunyan and others SD/0319/01/10).
Մարտիկ Բոլյանի վերաբերյալ ՎԲ-135/07 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2007թ․ օգոստոսի 30-ի որոշումը (The decision of the Court of Cassation of the Republic of Armenia dated August 30, 2007 in the criminal case of Martik Bolyan VB-135/07):
Գ․ Բաղդասարյան, «Անմեղության կանխավարկածը որպես ապացույցների բավարարության չափանիշ», Պետություն և իրավունք, 2018թ․, 3-4(81-82), էջեր 4-14։
G. Baghdasaryan, “Presumption of innocence as a criterion of sufficiency of evidence”, State and Law, 2018, 3-4(81-82).
ՀՀ քրեական նոր օրենսգրքում տեղ գտած հայեցակարգային մոտեցումների և նոր ինստիտուտների մեկնաբանման ուղեցույց, https://rm.coe.int/new-criminal-code-guideline-arm/1680a72c57 (մուտք 05․03․2024թ․) (Guidance on the interpretation of conceptual approaches and new institutions contained in the new Criminal Code of the Republic of Armenia, https://rm.coe.int/new-criminal-code-guideline-arm/1680a72c57 (access 05․03․2024թ․).
Бабаев В. К., “Презумпций в советском праве”, Горький, Изд-во ГВШ МВД СССР, 1974թ. (Babaev V. K., “Presumptions in Soviet law”, Gorky, Publishing GHS MIA USSR, 1974).
Иоффе О. С., Шаргородский М. Д., “Вопросы теории права”, М., 1961թ․, (Ioffe O. S., Shargorodsky M. D., “Issues of legal theory”, M., 1961).
Каминская В. И., “Учение о правовых презумпциях в уголовном процессе”, М., 1948թ․,(Kaminskaya, V. I., “The Doctrine of legal presumptions in criminal proceedings”, M., 1948).
Коголовский И. Р., “Понятие и признаки правовой презумпции”, Теория и практика общественного развития, 2012թ․, №12, (Kogolovsky I. R., “The concept and signs of legal presumption, Theory and Practice of Social Development, 2012, No.12).
Строгович М. С., “Учение о материальной истине в уголовном процессе”, М. 1947թ․, (Strogovich M. S., “The doctrine of material truth in criminal proceedings”, M. 1947).
Խորհրդարանական լսումները՝ որպես հանրային հարցերի քննարկման կարևոր հարթակ, նպաստում են պետական նշանակության տարբեր հարցերի շուրջ որշումներ կայացնելիս հանրության լայն շերտերի մասնակցությանը։ Այս ձևաչափն էլ ավելի է կարևորվում, երբ օրակարգում հայտնվում են հասարակությանը հուզող և հասարակական մեծ հնչեղություն ստացած նախագծեր։ Հետևաբար, այս ինստիտուտի պատշաճ իրավակարգավորումը ձեռք է բերում առանձնահատուկ կարևորություն։ Հոդվածի շրջանակներում անդրադարձ է կատարվել խորհրդարանական լսումների կազմակերպման և անցմացման իրավակարգավորումներին, որին զուգահեռ ներկայացվել է նաև մի շարք հարցերի առնչությամբ օտարերկրյա փորձը։
Մասնավորապես, ի թիվս այլնի, քննարկվել են նաև խորհրդարանական լսումներ հրավիրելու իրավասություն ունեցող սուբյեկտների, խորհրդարանական լսումներին մասնակցության համար հայտեր ներկայացնելու, խորհրդարանական լսումները վարելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձանց լիազորությունների թերի ամրագրման, խորհրդարանական լսումների ամփոփման, դրա արդյունքում համապատասխան արձանագրություն կազմելու և այն խորհրդարանի ինտերնետային կայքում հրապարակելու, խորհրդարանական լսումներում հեռավար մասնակցության կարևորության, նման մասնակցության օրենսդրական ամրագրման բացակայության հետ կապված հարցեր։
Կատարված վերլուծությունների արդյունքում վեր հանված թերությունների և բացերի վերացման և լրացման նպատակով արվել են մի շարք առաջարկներ, որոնք կնպաստեն այս կարևոր ինստիտուտի հետագա կատարելագործմանը։
Իրավունքի գիտության մեջ կամքի ինքնավարության սկզբունքը սկզբնապես ձևավորվել է որպես պայմանագրային շրջանառության սպասարկմանն ուղղված սկզբունք, սակայն տարբեր երկրների իրավական համակարգերում, ներառյալ Հայաստանի Հանրապետությունում, կամքի ինքնավարության սկզբունքը կիրառվում է նաև արտապայմանագրային հարաբերությունների նկատմամբ, և դեռևս լիարժեք քննարկված չէ, թե արդյոք պայմանագրային և արտապայմանագրային հարաբերությունների նկատմամբ կիրառելիս կամքի ինքնավարության սկզբունքը հենվում է նույն գործիքակազմի վրա, թե կախված թիրախային հարաբերությունների էությունից՝ գործիքակազմն էլ տարբեր պետք է լինի։ Կարելի է այս հարցերի պատասխաններն անվերջ փնտրել իրավակիրառ պրակտիկայում, սակայն փորձը ցույց է տալիս, որ համապատասխան դեպքերում էլ իրավակիրառ պրակտիկան է անհրաժեշտ պատասխաններ ունենալու համար անվերջ փնտրում իրավունքի գիտության զինանոցում։ Կասկածից վեր է, որ գիտություն-պրակտիկա համագործակցության մեջ դրոշակակիրը գիտությունն է, և գիտությունը պետք է պրակտիկային մատուցի հիմնախնդիրների լուծման բանալիները։
Սույն գիտական հոդվածում քննարկվելու են բարձրացված խնդիրները և առաջարկվելու են լուծումներ, որոնք կարող են ունենալ ինչպես գիտական, այնպես էլ գործնական նշանակություն։
Антонова Е.И. Автономия воли сторон в договорных отношениях между субьектами права разных государств (Autonomy of the will of the parties in contractual relations between subjects of law of different states) //Вестник Чебоксарского кооперативного института. 2008. No 1.։
Гетьман-Павлова И.В. Шарль Дюмулен – основоположник теории автономии воли в международном частном праве (Charles Dumoulin – founder of the theory of autonomy of will in private international law) //https://cyberleninka.ru/article/n/sharl-dyumulen-osnovopolozhnik-teorii-avtonomii-voli-v-mezhdunarodnom-chastnom-prave/viewer
Дармокрик В.Ф. Предели принципа атономии воли и право, применимое сторонами при выборе условий сделки в международных договорах (The limits of the principle of atonomy of will and the law applied by the parties when choosing the terms of a transaction in international treaties) //Вестник Саратовской юридической академии No 1(108). 2016․
Загирняк М.Ю. Значение учения о воле Ж.Ж.Руссо и И.Канта для становления филосовско-правовой концепции С.И.Гессена (The significance of the doctrine of the will of J. J. Rousseau and I. Kant for the formation of the philosophical and legal concept of S. I. Hessen) //https://cyberleninka.ru/article/n/znachenie-ucheniya-o-vole-zh-zh-russo-i-i-kanta-dlya-stanovleniya-filosofsko-pravovoy-kontseptsii-s-i-gessena
Малкин О.Ю. Правовое регулирование выбора права сторонами договора (Legal regulation of the choice of law by the parties to the contract). М.2008.։
Новикова Т.В. О толковании терминов <<право>> и <<законодательство>> в контексте автономии воли сторон частноправового отношения международного характера (On the interpretation of the terms “law” and “legislation” in the context of the autonomy of the will of the parties to a private law relationship of an international nature) //Вестник Томского государственного уни верситета. Право. 2020. № 37.։
Новикова Т.В. Принцип автономии воли в международном частном праве: Монография (The principle of autonomy of will in private international law: Monograph) . М.РГУП. 2021.
Розенберг М.Г. К вопросу о толковании условий договора в практике МКАС (On the issue of interpretation of contract terms in practice) / М.Г. Правовое регулирование внешней торговли в СССР //под ред. Д.М.Генкина. М.1961.
Толстых В.Л. Международное частное право: коллизионое регулирование (Private International Law: conflict of laws regulation.).СПб. 2004.։
Эрделевский А. Толкование договорa (Interpretation of the agreement) // "Российская юстиция" N 4, апрель 1999 г.։
Beale J.A Treatise on the Conflict of Laws or Private International Law. Vol.I.Part i. Cambrigde, 1916.
Symeonides S.Party Autonomy in Rome 1 and 2 from a Comparative Perspective//Convergence and Divergence in Private International Law - Liber Amicorum Kurt Siehr; ed. by K.Boele-Woelki, T.Einhorn, D.Girsberger, S.Symeonides. 2010.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ անշարժ գույքի հետ կնքվող բոլոր գործարքները ենթակա են նոտարական վավերացման, իսկ այդպիսի գործարքներից ծագող բոլոր իրավունքները` պետական գրանցման: Նշված ձևականությունները չպահպանելու դեպքում օրենսդրությունը նախատեսում է մեկ հետևանք` առոչնչություն:
Այսպիսի կարգավորումն անհարկի սահմանափակում է անշարժ գույքի շրջանառությունը` փաստացի արգելելով այնպիսի գործարքների կնքումը, որտեղ կողմերը պարտավորությունների ծագման համար ավելի վաղ ժամկետ կնախատեսեն, քան իրային իրավունքի փոխանցման համար: Բացի դրանից, նման կարգավորումն իրավունքների չարաշահման բավականին լայն հնարավորություններ է տալիս:
Արտասահմանյան օրենսդրության ուսումնասիրությունը հիմք է տալիս պնդելու, որ եվրոպական և ԵԱՏՄ երկրներում անշարժ գույքին վերաբերող գործարքների համար նախատեսված է ավելի ազատականացված մոտեցում: Որպես կանոն անշարժ գույքի հետ կնքվող ոչ բոլոր գործարքներ են նոտարական վավերացվում:
Նախատեսելով որևէ գործարքի համար հասարակ գրավոր ձև օրենսդիրն արդեն իսկ կարող է ստանալ համապատասխան դրական արդյունք` անհարկի չսահմանափակելով քաղաքացիական շրջանառությունը: Նոտարական վավերացման պահանջն արդեն սահմանափակում է այդ շրջանառությունը` շատ հաճախ չտալով որևէ դրական արդյունք:
Կիրառելով իրավահամեմատական և իրավունքի տնտեսական վերլուծության մեթոդները, հեղինակն առաջարկում է նախատեսել իրավաբանական անձանց միջև կնքվող անշարժ գույքի օտարման գործարքների համար հասարակ գրավոր ձև: Նոտարական ձև նախատեսել քաղաքացիների մասնակցությամբ օտարման գործարքների համար: Անշարժ գույքի օգտագործման իրավունքի փոխանցման գործարքների համար ընդհանրապես նախատեսել հասարակ գրավոր ձև անկախ կողմերի ֆիզիկական կամ իրավաբանական անձ հանդիսանալու հանգամանքից:
Առկա կարգավորումների շրջանակներում անշարժ գույքի հետ կնքվող որոշ գործարքների համար նախատեսելով հասարակ գրավոր ձև` կարող ենք ստանալ նույն դրական արդյունքը, ինչ նոտարական վավերացման պարագայում, առանց այդպիսի վավերացման հետ կապված թերությունների:
Antoni Vaquer, Contract Law in Spain, Kluwer Law International BV, The Netherlands, 2022, էջեր 71-72, ISBN: 9789403545103:
Arthur S. Hartkamp, Contract Law in the Netherlands, Kluwer Law International BV, The Netherlands, 2015, ISBN: 9041161589
Commentaries on European Contract Laws. Ed. by Nils Jansen, Reinhard Zimmermann. – Oxford: University Press 2018, էջ 262, DOI: https://doi.org/10.1093/oso/9780198790693.002.0001, ISBN: 9780198790693
European Contract Law and German Law, Edited by Stefan Leible, Matthias Lehmann, Kluwer Law International BV, The Netherlands, 2014, ISBN: 9789041125880:
Executing contracts in France by Practical Law Corporate France and Antoine Tézenas du Montcel, Paul Jourdan-Nayrac, Etienne Chesneau and Abel Colomb at Gide Loyrette Nouel, Thomson Reuters Practical Law, Published: 19 February 2021
Sir Basil Markesinis, Hannes Unberath, Angus Johnston, The German Law of Contract A Comparative Treatise, Second Edition, Oxford and Portland, Oregon, 2006, ISBN: 1841134724:
chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/https://www.gide.com/sites/default/files/executing_contracts_in_france_w-025-04091.pdf (վերջին մուտք` 18.12.2023թ.):
Pier Giuseppe Monateri, Filippo Andrea Chiaves, Mauro Balestrieri, Contract Law in Italy, Kluwer Law International BV, The Netherlands, 2021, ISBN: 9403527013:
Гражданское право. В 3-х томах. Том 1. Учебник, 2-е издание. Ответственный редактор – доктор юридических наук, профессор В.М. Чигир. Минск, 2007 (Civil law. In 3 volumes. Volume 1. Textbook, 2nd edition. Executive editor – Doctor of Law, Professor V.M. Chigir. Minsk, 2007):
Карапетов А.Г., Экономический анализ права. – М.: Статут, 2016, ISBN: 978-5-8354-1238-9 (Karapetov A.G., Economic Analysis of Law. – M.: Statute, 2016, ISBN: 978-5-8354-1238-9):
Сделки, представительство, исковая давность: постатейный комментарий к статьям 153–208 Гражданского кодекса Российской Федерации [Электронное издание. Редакция 1.0] / Отв. ред. А.Г. Карапетов. – М.: М-Логос, 2018, ISBN: 978-5-9500177-6-6 (Transactions, Representation, Limitation Period: article-by-article commentary to articles 153–208 of the Civil Code of the Russian Federation [Electronic edition. Revision 1.0] / Rep. ed. A.G. Karapetov. – M.: M-Logos, 2018, ISBN: 978-5-9500177-6-6):
Татаркина К.П., Форма сделок в гражданском праве России: моногр. / Томск : Изд-во Томск, гос. ун-та систем упр. и радиоэлектроники, 2012, ISBN: 978-5-86889-591-3 (Tatarkina K.P., Form of Transactions in Civil Law of Russia: monograph. / Tomsk: Publishing house Tomsk, state. University of Control Systems and Radio Electronics, 2012, ISBN: 978-5-86889-591-3):
Климкин С.И., Гражданское право Республики Казахстан. Общая часть: Учебное пособие. – Алматы: Научно-издательский центр Каспийского общественного университета, 2011, ISBN 978-601-7067-34-2 (Klimkin S.I., Civil law of the Republic of Kazakhstan. General part: Study guide. – Almaty: Scientific and Publishing Center of the Caspian Public University, 2011, ISBN 978-601-7067-34-2):
Աշխատանքի դիմաց աշխատողներին ընկերության բաժնետոմսերով պարգևատրելու ինստիտուտը բավականին տարածված գործիք է, որը հնարավորություն է տալիս խրախուսելու աշխատակիցներին և կանխել աշխատուժի արտահոսքը, ինչն էլ, իր հերթին, կարող է անուղղակիորեն կանխել մասնագիտական արտագաղթը Հայաստանից։ Աշխատակիցների բաժնետիրացման իրավական ինստիտուտի որոշ դրսևորումներ տեղ են գտնել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում։ Վերջին շրջանում կատարվել են որոշակի օրենսդրական փոփոխություններ, սակայն դրանք ամբողջապես չեն համապատասխանեցվել ընդունված միջազգային պրակտիկային, կրում են էպիզոդիկ բնույթ, չեն պարունակում գործուն մեխանիզմներ հատկապես այդ ծրագրերից օգտվող աշխատակիցների իրավունքների պաշտպանության վերաբերյալ, բացի այդ հաշվի չեն առնվել գործունեության առանձին ոլորտներում ընդգրկված ընկերությունների կողմից նման ծրագրերի կիրառման գործնական հնարավությունը։ Հոդվածի շրջանակներում փորձ է կատարվել բացահայտել նշված բոլոր թերությունների ազդեցությունը այդ ինստիտուտի գործնական կիրառման հնարավորության վրա, բացի այդ հիմնավորվել է նաև հատկապես ստարտափային ընկերությունների գործունեության ընթացքում նման ծրագրերի ունեցած կարևորությունը։
Հաշվի առնելով հոդվածում կատարված վերլուծությունը՝ կատարվել են մի շարք ընդհանրացումներ, գործնական առաջարկներ, որոնք կարող են նպաստել այս ինստիտուտի գործնական կիրառության ապահովման գործին։
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, (25.09.2001), (06.12.2001), ՀՀՊՏ 2001.11.06/34(166) Հոդ.831: ( The RA Law on Joint Stock Companies )
«Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենք, (11.10.2007), (29.02.2008), ՀՀՊՏ 2007.10.31/53(577) Հոդ.1098: (The RA Law on Securities Market)
«Ածանցյալ ֆինանսական գործիքների կարգավորումները» կանոնակարգ 4/18-ը հաստատելու մասին ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմում, Հավելված (15.09.2017), (30.10.2017), ՀՀԳՏ 2017.10.20/29(598).1 Հոդ.339.5: (Decision of the Council of the Central bank of the RA on approving regulation 4/18 "Regulation of related financial instruments” Appendix)
«Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը եվ ժամկետները» կանոնակարգ 4/03-ը հաստատելու մասին ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմում, Հավելված, (22.04.2008), (01.07.2008), ՀՀԳՏ 2008.06.02/18(292) Հոդ.175: (Decision of the Council of the Central Bank of The RA on approving Regulation 4/03 of the reports submitted to the Central Bank by persons providing investment services, the procedure, form and terms of their submission, Appendix)
«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության հիմնավորում http://www.parliament.am/draft_docs7/P-672_himnavorum.pdf (կայքը հասանելի է 22.11.2023 թվականի դրությամբ)։ ("On Amendments and Additions to the Law on Joint Stock Companies", "On Amendments to the Labor Code of the Republic of Armenia", "On Amendments to the Tax Code of the Republic of Armenia", "On Amendments to the Law "On Cumulative Pensions", "On Temporary Incapacity and Maternity Benefits" Justification of the need to adopt a package of draft laws "on making additions to the law".)
«Բաժանետիրական ընկերությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի ընդունման հիմնավորում https://www.e-draft.am/ru/projects/3130/justification (կայքը հասանելի ՝ 03.11.2023 թվականի դրությամբ)։ (“Justification of the adoption of the law on making amendments and additions to the law on "Joint Stock companies" and related laws)
09.12.2021 թվականին BDO ընկերության հայաստանյան գրասենյակի կազմակերպած քննարկման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ելույթից մեջբերում Հայաստանում աշխատակիցների բաժնետիրացման ծրագրերով հետաքրքրված ընկերությունների վերաբերյալ https://banks.am/am/news/interviews/22492 (կայքը հասանելի է 20.11.2023 թվականի դրությամբ)։ ( On 09.12.2021, during the discussion organized by the Armenian office of the BDO company, a quote from the speech of the Minister of Economy of the Republic of Armenia Vahan Kerobyan regarding the companies interested in employee share ownership plans in Armenia)
Ավետսիյան Վ․Դ․, Բաժնետիրական իրավունք, ԵՊՀ հրատ․, ISBN 5-8084-0647-1, Երևան, 2005 թ․, 78-80 էջեր։ ( Avetsiyan V.D., Shareholding Law, YSU publishing house, ISBN 5-8084-0647-1, Yerevan, 2005)
Ավետիսյան Վ․Դ․,Կորպորատիվ իրավահարաբերությունների արդի հիմնահարցերը Հայաստանի հանրապետությունում (տնտեսական ընկերությունների օրինակով), ԵՊՀ հրատ․, ISBN 978-5-8084-1817-2,Երևան, 2013 թ․, 159-160 էջեր։ (Avetisyan V.D., Contemporary issues of corporate legal relations in the Republic of Armenia (by the example of economic companies), YSU Publishing House, ISBN 978-5-8084-1817-2, Yerevan, 2013)
Ֆինանսական բառարանի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ․ 10 տերմին, որոնք պետք է իմանա յուրաքանչուր ստարտափ https://starthub.am/guides/3425.html (կայքը հասանելի է 17.11.2023 թվականի դրությամբ)։ (FINANCIAL DICTIONARY of the financial dictionary: 10 terms every startup should know)
Белкин В․ Н․, Белкина Н․ А․, Антонова О․ А․, Наделение работников собственностью на капитал фирм // Челябинский гуманитарий. 2016. №2 (35), էջ 32, https://cyberleninka.ru/article/n/nadelenie-rabotnikov-sobstvennostyu-na-kapital-firm (հղումը հասանելի է 22.06.2023 դրությամբ)։ (Belkin V․ N․, Belkina N․ A․, Antonova O․ A․, Giving workers ownership of the capital of companies // Chelyabinsk Humanitarian. 2016. No. 2 (35))
Alvin Carlos, RSUs vs RSAs: What’s the defferance? https://districtcapitalmanagement.com/rsu-vs-rsa/#:~:text=An%20RSA%20is%20a%20grant%20which%20gives%20the,the%20shares%20until%20the%20restrictions%20lapse%20or%20vest (կայքը հասանելի է 25.11.2023 թվականի դրությամբ)։
Daniel Lee, Everything you need to know about stock options and RSUs, Harvard busiess review, 2021, https://hbr.org/2021/08/everything-you-need-to-know-about-stock-options-and-rsus (կայքը հասանելի է 07.11.2023 թվականի դրությամբ)։
Experts Talks, Restricted stock units (RSU or AGA) https://www.welcometofrance.com/en/restricted-stock-units-rsu-or-aga (կայքը հասանելի է 20.11.2023 թվականի դրությամբ)։
Gwenllian Kern-Allely, The Many Forms of Employee Ownership: ESOPs, Co-Ops, Profit-Sharing Plans, and Equity Compensation Plans https://www.bsllp.com/the-many-forms-of-employee-ownership-esops-co-ops-profit-sharing-plans-and-equity-compensation-plans (հղումը հասանելի է 21.06.2023 թվականի դրությամբ):
John Olagues, John F. Summa, Getting started in employee stock options, https://books.google.am/books?id=6uAFnVzgbvUC&printsec=frontcover&source=gbs_atb&redir_esc=y#v=onepage&q&f=false (կայքը հասանելի է 25.11.2023 թվականի դրությամբ):
Laura Moreno, What is a restricted stock unit (RSU)? https://carta.com/blog/rsu-restricted-stock-unit (կայքը հասանելի է 18.11.20232 թվականի դրությամբ)։
Michelle Buckley, The ESOP Participant’s Guide to ESOP Funding Rules, https://www.meadenmoore.com/blog/atc/the-esop-participants-guide-to-esop-funding-rules (կայքը հասանելի է 22.11.2023 թվականի դրությամբ)։
Morgan McDonald, Josua Sved, Everything you need to know about stock options https://www.dlapiper.com/en-jp/insights/publications/2023/01/everything-you-need-to-know-about-stock-options (կայքը հասանելի է 25.11.2023 թվականի դրությամբ)։
Phantom Stock https://www.oge.gov/Web/278eGuide.nsf/Content/Definitions~Phantom+Stock:
How an Empolyee Stock Ownership Plan (ESOP) works, web article https://www.nceo.org/articles/esop-employee-stock-ownership-plan (կայքը հասանելի է 22.11.2023 թվականի դրությամբ)։
Stock Options vs Restricted Stock Units (RSUs) https://www.globalshares.com/academy/rsus-vs-stock-options/ (կայքը հասանելի է 17.11.2023 թվականի դրությամբ)։
Ընտանեկան գործերով վարույթը նորույթ է Հայաստանի դատավարական օրենսդրության համար և քաղաքացիական դատավարությունում այս վարույթը դասվում է հատուկ հայցային վարույթների շարքին:
Օրենսդիրը այս վարույթի համատեքստում ընդգծելով երեխայի լավագույն շահերի պաշտպանության անհրաժեշտությունը՝ դրա համար սահմանել է քննության որոշակի առանձնահատկություններ: Հոդվածի շրջանակներում քննարկվել են ընտանեկան գործերով վարույթի այդ առանձնահատկությունները։
Սույն հոդվածի շրջանակներում՝ ընտանեկան գործերը պայմանականորեն դասակարգվել են երեք հիմնական խմբերի, դրանք են՝
ՀՀ սահմանադրական դատարանի 10.03.2020թ. ՍԴՈ 1515 որոշում (Decision of the Constitutional court of the Republic of Armenia, DCC-1515),):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Khalfaoui v. France» գործով որոշում, գանգատ թիվ 34791/97, 14/03/2000թ.,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Rytchenko v. Russia» գործով որոշում, 20/01/2011, գանգատ թիվ 22266/04, §39,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Marckx v. Belgium» գործով որոշում, 13/06/1979, գանգատ թիվ 6833/74, § 52:
Սույն հոդվածով ներկայացված է անօրինական ազատված աշխատողի նախկին աշխատանքում վերականգնվելու իրավունքի իրացման ինստիտուտը և դրա կիրառման խնդրահարույց հարցերը աշխատողի և գործատուի ողջամիտ շահերի հավասարակշռման համատեքստում։ Անդրադարձ է կատարվել այն դեպքերին, երբ անօրինական ազատված աշխատողին հնարավոր չէ վերականգնել նախկին աշխատանքում՝ պայմանավորված օբյեկտիվ հանգամանքներով, քննարկվել է աշխատողի և գործատուի միջև վստահության հարաբերությունների առկայությունը, ինչպես նաև նախկին և համարժեք աշխատանքում աշխատողի վերականգնման հնարավորությունը։
Ամփոփելով ուսումնասիրության արդյունքները՝ հանգել ենք այն եզրակացության, որ օրենսդիրը չի կանոնակարգել ապօրինի աշխատանքից ազատված աշխատողներին իրենց նախկին աշխատանքին չվերադարձնելու ինստիտուտը՝ դատարաններին տալով այնպիսի լայն հայեցողություն, որ նույն փաստացի հանգամանքներում կարող են կայացվել իրարամերժ դատական ակտեր՝ պայմանավորված դատավորի սուբյեկտիվ մոտեցմամբ։ Առկա իրավական անորոշությունը շտկելու համար մեր կողմից առաջարկվում է հստակեցնել անօրինական ազատված աշխատողներին նախկին աշխատանքում չվերականգնելու դատարանների հայեցողության շրջանակները՝ հիմնվելով բացառապես օբյեկտիվ գործոնների վրա.
Սույն հոդվածով ներկայացված է արտասահմանյան երկրների փորձը, դոկտրինալ մոտեցումները, միջազգային իրավական չափորոշիչները և դատական պրակտիկան։
ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներն ու դրանց իրացումը (ուղեցույց-ձեռնարկ), Գ․Դանիելյան, Ա․Գյուլումյան,Հ․Նազարյան,Վ․Այվազյան և Հ․Ենգոյան, ընդհանուր խմբագրությամբ Գ․Դանիելյանի, Երևան, 2016 (Legal positions expressed in the decisions of the RA Constitutional Court and their implementation (guide-manual), G. Danielyan, A. Gylumyan, H. Nazaryan, V. Ayvazyan and H. Yengoyan, edited by G. Danielyan, Yerevan,).
Оспичев И.М., Основания и последствия незаконного увольнения (Ospichev I.M., Reasons and consequences of illegal dismissal.) https://cyberleninka.ru/article/n/osnovaniya-i-posledstviya-nezakonnogo-uvolneniya (25.10.2022).
Australasian meat industry employees’ union v g & k o’connor pty ltd [2000] fca 627 (12 may 2000) (‘amieu’); nguyen v vietnamese community in australia [2014] fwc 4314 (8 july 2014) (‘nguyen’); farmer v kdr victoria pty ltd, [2014] fwc 6539 (22 september 2014) (‘farmer’); goodwin v shanaya pty ltd [2016] fwc 4317 (7 july 2016) (‘goodwin’); millard v k & s freighters pty ltd [2017] fwc 105 (6 january 2017) (‘millard’).
Bottom, w. p., gibson, k., daniels, s., & murnighan, j. k. when talk is not cheap: substantive penance and expressions of intent in rebuilding cooperation.// organization science/vol. 13, no. 5, september–october 2002.
Elizabeth shi and freeman zhong rethinking the reinstatement remedy in unfair dismissal law. adellawrw 14; (2018) 39(2).
Gasanov m.yu. labor code of the republic of uzbekistan: issues of further improvement // handbook of personnel issues. 2007, № 3..
Geldenhuys j "the reinstatement and compensation conundrum in south african labour law" per / pelj 2016(19).
Lewicki, r., & bunker, b. b. (1996). developing and maintaining trust in work relationships. in r. m. kramer, & t. r. tyler (eds.), trust in organizations: frontiers of theory and research (pp. 114–139). sage: thousand oaks, ca.
Perkins (1997) 72 ir 186, 191.// https://jade.io/article/318991 (17.11.2022)
Richard mitchell, ‘where are we going in labour law? some thoughts on a field of scholarship and policy in process of change’ (2011) 24 australian journal of labour law 45.
Robinson, s. l. (1996). trust and breach of the psychological contract. administrative science quarterly, 41(4).
Rosemary owens, joellen riley and jill murray, the law of work (oxford university press, 2nd ed, 2011) 21.
Rousseau, d. m., sitkin, s. b., burt, r. s., & camerer, c. (1998). not so different after all: a cross-discipline view of trust. academy of management review, 23(3).
Thabo mongale. dispute resolution official-kimberley.// https://ceosa.org.za/re-employment-versus-reinstatement/#:~:text=case%20law%20suggests%20that%20in,the%20dismissal%20did%20not%20occur (28.10.2022).
Weibel, a., den hartog, d., gillespie, n., searle, r., six, f., & skinner, d. (2016). how do controls impact employee trust in the employer? human resource management, 55 (3), (1995).
T.Kahkonen, K.Blomqvist, N.Gillespie, M.Vanhala. Employee trust repair: a systematic review of 20 years of empirical research and future research directions.//journal of business research 130 (2021).