Հտ․ 8 No. 3 (24) (2017)

Հրատարակվել է: 2017-12-22

Articles

  • Articles

    ՎԵՐԱՔՆՆԻՉ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ԴԵՐԻ ՀՍՏԱԿԵՑՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ՆՈՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ

    Տ. Սուջյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Տեսության մեջ ընդհանուր առմամբ առանձնացնում են դատական ակտերի վերանայման երկու հիմնական (դասական) ձևեր1, որոնք բնորոշվում են «վերաքննություն» (ծագում է լատիներեն՝ appelarel բառից, որը թարգմանաբար նշանակում է բողոքարկել, դիմել բարձրագույն դատական ատյանին գործն ըստ էության լուծելու համար) և «վճռաբեկություն» (ծագում է լատիներեն «cassatio» կամ ֆրանսերեն «casser» բառից, որը թարգմանաբար նշանակում է կոտրել, ջարդել, ոչնչացնել, այսինքն՝ բեկանել կամ չեղյալ հայտարարել ստորադաս դատարանի դատական ակտը) եզրույթներով:

    Հղումներ
  • Articles

    ՈՂՋԱՄԻՏ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԼՈԻՅՍԻ ՆԵՐՔՈ

    Վ. Հովհաննիսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Քաղաքացիական դատավարության կարգով սուբյեկտիվ իրավունքների արդյունավետ պաշտպանությունը ենթադրում է ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի ապահովում, ինչը երաշխավորվում է հայրենական իրավական համակարգով կանխորոշված ժամանակահատվածում վիճելի նյութական կամ այլ իրավահարաբերությունը կարգավորող դատական ակտի կայացմամբ՝ դրանով իսկ բացառելով անձի քաղաքացիաիրավական վիճակի անորոշությունը, ինչպես նաև գործնականում իրացնելով «իրավական որոշակիության» սկզբունքի հրամայականներն ու պահանջները1։ Ողջամիտ ժամկետներում գործի քննության իրավունքը, արդար դատաքննության իրավունքի գործառական տարր լինելով, նպատակ ունի շահագրգիռ անձին պաշտպանել երկարատև անորոշ վիճակից և ապահովել արդարադատության իրականացումն առանց ձգձգումների, ինչը կարող է վտանգել գործի քննության արդյունավետությունն ու վստահելիությունը2։ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի»3 (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 6 հոդվածը, ՀՀ Սահմանադրության4 63 հոդվածի 1-ին մասը, արդար դատաքննության իրավունքի բովանդակության մեջ առանձնացնելով ողջամիտ ժամկետներում գործի քննության իրավունքը, իրավական համակարգում այն ապահովելու ուղղակի պարտականություն են սահմանում պետության համար։

    Հղումներ
  • Articles

    ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՍԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԵՎ ՁԵՎԱԿԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ)

    Ա. Վաղարշյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Մարդու իրավունքների հռչակումից բացի` կարևոր է դրանց կենսագործումը, այսինքն՝ ստեղծվեն բարենպաստ պայմաններ դրանք կյանքի կոչելու համար, ապահովվեն դրանց պահպանությունը և պաշտպանությունը, վերացվեն այն արգելքները, որոնք խանգարում են մարդկանց՝ օգտագործելու իրենց հնարավորությունները: Այլ կերպ ասած՝ մարդու իրավունքները պետք է լինեն երաշխավորված: Մարդու իրավունքների երաշխիքները պայմաններ, կառուցակարգեր, եղանակներ ու միջոցներ են՝ ուղղված իրավունքների և ազատությունների կենսագործմանը, դրանց պահպանությանը և պատշաճ պաշտպանությանը1: Առանց երաշխիքների մարդու իրավունքները կմնան բարի ցանկություն, պատվիրան և չեն կարող կատարել իրենց հասարակական առաքելությունը: Այդ երաշխիքների համակարգում կարևոր տեղ են գրավում իրավականները: Դրանք Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված մարդու իրավունքներն են, դրանց իրականացման կարգը, պահպանության և պաշտպանության իրավական միջոցները, կառուցակարգերը2: Հատկապես կարևոր է պատասխանատվությունը մարդու իրավունքները խախտելու համար: Եթե մարդու իրավունքների այլ երաշխիքներն ուղղված են ընդհանուր բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը, կատարում են նախադրյալի դեր, ապա իրավական երաշխիքները կոնկրետ են, ուղղակի, ազդեցիկ ու գործուն:

    Հղումներ
  • Articles

    Նախագահի իրավական կարգավիճակը ՀՀ խորհրդարանական կառավարման համակարգում

    Վ. Ստեփանյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Կիսանախագահական կառավարման ձևից խորհրդարանականի անցնելու անհրաժեշտությունը «Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ»-ում հիմնավորվում է կիսանախագահական կառավարման համակարգի պայմաններում իշխանությունների բաժանման և հավասարակշռման ոլորտում առկա հիմնախնդիրներով։ Այդ խնդիրների մի զգալի մասի առկայությունը մեկնաբանվում է կիսանախագահական կառավարման համակարգում Հանրապետության նախագահի իրավական կարգավիճակի առանձնահատկություններով։ Առանձնացվող խնդիրների մեծամասնությունը ուղղակի կամ միջնորդավորված ձևով առնչվում է հատկապես նախագահի իրավական կարգավիճակին։ Հայեցակարգում մասնավորապես նշվում է՝

    – Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ոչ միաժամանակյա ընտրությունների պարագայում առաջնային մանդատ ունեցող երկու ինստիտուտները հայտնվում են հանրային վստահության տարբեր մակարդակներում, և խորհրդարանում Հանրապետության Նախագահին հարող մեծամասնության բացակայության պայմաններում և իրավամտածողության ներկա դրսևորումների համատեքստում էապես մեծանում է քաղաքական ճգնաժամի ու առճակատման վտանգը,

    – Ազգային ժողովում Հանրապետության նախագահի բացարձակ մեծամասնության1 առկայության և ներխորհրդարանական հակակշիռների բացակայության պայմաններում մեծանում է քաղաքական մենիշխանության վտանգը,

    – Հանրապետության նախագահի գործառույթների և լիազորությունների միջև ապահովված չէ անհրաժեշտ համամասնականությունը,

    – առկա չէ Հանրապետության նախագահ-Ազգային ժողով,

    Հանրապետության նախագահ-կառավարություն փոխհարաբերություններում սահմանադրական լիազորությունների հարցով առաջացած վեճերի լուծման հստակ սահմանադրաիրավական կառուցակարգ,

    Հղումներ
  • Articles

    ՄՏՔԻ, ԽՂՃԻ ԵՎ ԿՐՈՆԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

    Գ. Դանիելյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Սահմանադրական բարեփոխումների առանցքային հարցադրումները առնչվում են նաև կրոնական կառույցների կարգավիճակին և կրոնական ազատության բաղադրիչներին, որոնք էլ ներկայումս օրինաչափորեն հանգեցրել են օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելուն: Մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Մտքի, խղճի, կրոնի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրան հարակից այլ օրենքների նախագծերը1: Սակայն այդ ոլորտին վերաբերող լրջագույն հայեցակարգային լուծումների բացակայության պայմաններում, կարծում ենք, պարզապես հնարավոր չէ ակնկալել համարժեք ու հիմնավորված օրենսդրական կարգավորումներ: Ընդհանրապես կրոնին առնչվող եզրույթների, իրավական ինստիտուտների մասին դեռևս հնարավոր չէ միասնական մոտեցումներ առանձնացնել ոչ միայն իրավական ակտերում, այդ թվում միջազգային իրավունքի փաստաթղթերում, այլև իրավագիտական և կրոնագիտական աղբյուրներում: Այս իրավիճակը միանգամայն ըմբռնելի և կանխատեսելի է, քանի որ նշված հարցադրումները, տարաբնույթ աշխարհաքաղաքական շարժառիթներով պայմանավորված, հայտնվել են գաղափարախոսության անհամեմատ սուր տարաձայնությունների կիզակետում: Կրոնական ուսմունքների, դավանաբանական ուղղությունների և դրանց իրացմանը կոչված կրոնական կազմակերպությունների նկատմամբ ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին ուժերի հետաքրքրությունը չափազանաց մեծ է, քանզի դրանք ընկալվում են որպես հանրության ինքնագիտակցության ձևավորումը կանխորոշող հզորագույն լծակներ:

    Հղումներ
  • Articles

    ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

    Գ. Ղազինյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Իրական ժողովրդավարական և իրավական պետության ձևավորումը անհնար է առանց ուժեղ և անկախ դատական իշխանության։ Դատական իշխանության անկախության և ինքնուրույնության սկզբունքի իրացածության աստիճանը իրավական պետության կայացածության և ժողովրդավարական իրավաքաղաքական ռեժիմի ցուցանիշն է1։ Դատական իշխանության անկախությունն իրապես ժողովրդավարական հասարակության անկյունաքարային հիմքերից մեկն է։ Քաղաքացիական հասարակության և իրավական ժողովրդավարական պետության ձևավորման պահանջը կենսական անհրաժեշտություն է դարձնում անկախ դատական իշխանության ամրապնդումը: Այս իրողության վառ ապացույցն է այն, որ մեր երկրում դատաիրավական և մասնավորապես վերջին սահմանադրական բարեփոխումների համատեքստում դատական իշխանության կազմակերպական, գործառութային անկախության ապահովման խնդիրներն առանձնակի ուշադրության են արժանացել: Խնդրի արդիականության մասին է վկայում նաև դատական իշխանության անկախության ամենատարբեր հայեցակետների վերաբերյալ միջազգային հարուստ նյութի առկայությունը:

    Հղումներ