Ֆալիբիլիզմի զարգացումը Չարլզ Պիրսի փիլիսոփայությունում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU.E/2026.17.2.047Բանալի բառեր:
Չարլզ Պիրս, ֆալիբիլիզմ, դոգմատիզմ, ֆունդամենտալիզմ , գիտելիքի սխալականություն , գիտելիքի հիմնավորում, սուբյեկտիվի հաղթահարում , ինտելեկտուալ համեստությունԱմփոփում
Հոդվածում քննարկվում է Չարլզ Պիրսի փիլիսոփայության մեջ ֆալիբիլիստական հայեցակարգի և իմացաբանական դիրքորոշման հիմքում ընկած պատճառները, փաստարկները, նախորդ իմացաբանական դիրքորոշումների քննադատության փորձերը և ֆալիբիլիզմի զարգացման միտումները։ Պիրսյան ֆալիբիլիզմն առաջին հերթին սուբյեկտի ճանաչողական կարողությունների և ճանաչողության մեթոդի սահմանափակումների ընդունման և հաղթահարման փորձերի արդյունք է, որն առավելապես դրսևորվում է փիլիսոփայի՝ դեկարտյան դոգմատիկ-ֆունդամենտալիստական հայացքների և մեթոդաբանական սկեպտիցիզմի քննադատությունում։ Կարելի է ենթադրել, որ պիրսյան ֆալիբիլիզմի ձևավորման և զարգացման հիմքում ընկած են (1) կամավոր և համընդհանուր կասկածի մեթոդից հրաժարումը, (2) ճանաչողության մեջ բավարար պատճառ ունեցող չափավոր կասկածի պահանջի ընդունումը և (3) գիտելիքների ու համոզմունքների հիմքում բացարձակ իմացական հիմքերի որոնման պահանջից հրաժարումը։ Թեև Պիրսի փիլիսոփայության մեջ այստեսակ իմացաբանական դիրքորոշումը հանգեցնում է ողջ իմացության և ճանաչողական կարողությունների սխալականության ընդունմանը (ֆալիբիլիզմին), այն ճանաչողությունը ու հատկապես գիտական ճանաչողությունը վերաձևակերպում է միջսուբյեկտային դինամիկ գործնթացի, որն ունակ է մեղմելու սուբյեկտիվի առկայությունը և ապահովելու գիտելիքների աճը՝ թույլ չտալով որևէ գիտելիքի կամ համոզմունքի կարծրացում իմացության մեջ։ Հեղինակի կարծիքով՝ Պիրսի ֆալիբիլիզմը ոչ խիստ, չափավոր իմացաբանական դիրքորոշում է, որը թույլ է տալիս խուսափել դոգմատիզմի, ֆունդամենտալիզմի, ինֆալիբիլիզմի և ծայրահեղ սկեպտիցիզմի՝ գիտելիքի նկատմամբ մաքսիմալիստական պահանջներից և հայեցակարգային սահմանափակություններից։
Ներբեռնումներ
Հղումներ
1. Brown M., Science and experience: a Deweyan Pragmatist Philosophy of Science, UC San Diego, 2009.
2. Chysogonus O., Peirce’s fallibilism: A thematic analysis and the revisitation of the origins of fallibilism, AMAMIHE: Journal of Applied Philosophy, ISSN: 1597 – 0779, Vol. 19, No. 4, 2021, p. 18-35.
3. Cooke E., Peirce, Fallibilism, and the Science of Mathematics, Philosophia Mathematica, 11(2), 2003, pp. 158–175.
4. Frankfurt H., Peirce’s Notion of Abduction // Journal of Philosophy, 55, 1958, pp. 593–596.
5. Haack S., Descartes, Peirce and the cognitive community // The Monist, vol. 65, no. 2, 1982, pp. 156–181.
6. Haack S., Fallibilism and Necessity // Synthese, vol. 41, no. 1, 1979, pp. 37-63.
7. Hatfield G., René Descartes // The Stanford Encyclopedia of Philosophy, Stanford University, Edward N. Zalta & Uri Nodelman (eds.), Summer 2024 edition, https://plato.stanford.edu/archives/sum2024/entries/descartes/ (Accessed: 01.09.2025)։
8. Peirce C.S., Collected Papers, ed. C. Hartshorne, P. Weiss, and A. Burks, Harvard University Press, Volume 1-8, Cambridge, 1931-1958.
9. Peirce C.S., Philosophical Writings of Peirce, Dover Publications, New York, 1955.
10. Peirce C. S., Some consequences of four incapacities // The Journal of Speculative Philosophy, vol. 2, no. 3, 1868, pp. 140–157.
11. Pojman L. P., What can We Know? An introduction to the Theory of Knowledge, Belmont: Wadsworth, 2001.
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Davit Akelyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.