Ամսագրի մասին

Հանդեսի թեմատիկ ոլորտներից են հայ և համաշխարհային փիլիսոփայության պատմության, տեսության, տրամաբանության, մարդաբանության, բարոյագիտության և գեղագիտության, ինչպես նաև հոգեբանության պատմության և տեսության, անձի հոգեբանության և կլինիկական հոգեբանության ժամանակակից հիմնախնդիրները, փիլիսոփայական ու հոգեբանական հետազոտությունների մեթոդաբանությունն ու մեթոդիկան: Մեր խմբագրական խորհուրդը ձգտում է ընդլայնել հեղինակների շրջանակը՝ հրավիրելով հետազոտողներ աշխարհի տարբեր բուհերից:

Ընթացիկ թողարկումը

Հտ․ 17 No. 3(51) (2026)
					Դիտել Հտ․ 17 No. 3(51) (2026)
Հրատարակվել է: 2026-11-03

Ամբողջական թողարկումը

PHILOSOPHY

  • PHILOSOPHY

    Ոս­կե կա­նոն. վաղ միջմ­շա­կու­թա­յին հե­տա­զո­տութ­յուն­նե­րը և տե­սա­կան հաս­կա­ցութ­յան կա­յա­ցումը

    Ռուբեն Ապրեսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդ­վա­ծում քննութ­յան է առ­նվում Ոս­կե կա­նո­նի (ՈԿ) միջմ­շա­կու­թա­յին ու­սում­նա­սի­րութ­յան ա­ռա­ջին փոր­ձե­րը Լեո­նի­դաս Ֆի­լի­պի­դի­սի (1929; 1933) և Ջոյս Հերց­լե­րի (1934; 1936) աշ­խա­տութ­յուն­նե­րում։ Վեր­լու­ծութ­յան նպա­տակն է ցույց տալ, թե ինչ­պես այս հե­ղի­նակ­նե­րը ոչ միայն ար­ձա­նագ­րե­ցին Ոս­կե կա­նո­նի լայն տա­րած­վա­ծութ­յու­նը քրիս­տո­նեութ­յու­նից դուրս, այլև դրե­ցին դրա տե­սա­կան հա­յե­ցա­կար­գա­վոր­ման հիմ­քե­րը։ Քն­նութ­յու­նը կա­տար­վում է հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ Ոս­կե կա­նո­նի միջմ­շա­կու­թա­յին ու­սում­նա­սի­րութ­յու­նը նպա­տակ ու­նի հայտ­նա­բե­րելու դրա ձևա­կեր­պում­նե­րը տար­բեր մշա­կույթ­նե­րի տեքս­տե­րում, դրան­ցում ըն­կած ար­ժե­քա­յին բո­վան­դա­կութ­յու­նը և դ­րա՝ որ­պես նոր­մա­տիվ գոր­ծի­քի, գոր­ծա­ռու­թա­յին ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րը։ Հեն­վե­լով Ֆի­լի­պի­դի­սի (քրիս­տո­նեութ­յուն, հու­դա­յա­կա­նութ­յուն, հու­նահ­ռո­մեա­կան աշ­խարհ, իս­լամ, կոն­ֆու­ցիա­կա­նութ­յուն, հնդկա­կան կրոն­ներ) և Հերց­լե­րի («նախ­նա­կան» հա­սա­րա­կութ­յուն­նե­րից մինչև հին քա­ղա­քակր­թութ­յուն­ներ) վե­րա­կազ­մութ­յուն­նե­րի վրա՝ ցույց է տրվում, որ Ոս­կե կա­նո­նի ար­ժե­քա­յին մի­ջու­կը կազ­մա­վոր­վում է փո­խա­դար­ձութ­յան, վնաս չպատ­ճա­ռե­լու և բա­րե­հա­ճութ­յան գա­ղա­փար­նե­րով, մինչ­դեռ միջմ­շա­կու­թա­յին տար­բե­րութ­յուն­նե­րը հիմ­նա­կա­նում վե­րա­բե­րում են հա­մա­տեքս­տե­րին և նոր­մա­տիվ լայ­նութ­յան աս­տի­ճա­նին։ Եզ­րա­կա­ցութ­յան մեջ փաս­տարկ­վում է, որ հենց Ֆի­լի­պի­դի­սի և Հերց­լե­րի աշ­խա­տութ­յուն­ներն են ի­րա­կա­նաց­րել ան­ցու­մը Ոս­կե կա­նո­նի նմա­նա­տիպ ա­սույթ­նե­րի պար­զա­պես «հա­վա­քագ­րու­մից» դե­պի դրանց ար­ժե­քա­յին բո­վան­դա­կութ­յան և նոր­մա­տիվ կա­ռուց­ված­քի վեր­լու­ծութ­յուն՝ այդ­պի­սով նա­խա­պատ­րաս­տե­լով դրանց ինք­նու­րույն ու­սում­նա­սի­րութ­յու­նը բա­րո­յա­կան փի­լի­սո­փա­յութ­յան շրջա­նա­կում։

    Հղումներ

    Budge, E.A.W. The Teaching of Amen-em-Apt, Son of Kanekht. London: Martin Hopkinson & Co., 1924.

    Hatch W.H.P. A Syriac Parallel to the Golden Rule, The Harvard Theological Review, 1921, Vol. 14, No. 2, 193–195.

    Hertzler, J.O. “On Golden Rules”, International Journal of Ethics, 1934, Vol. 44, No. 4, pp. 418–436.

    Hertzler, J. The Social Thought of the Ancient Civilizations. New York; London: McGraw-Hill Book Company, Inc., 1936.

    Hruschka J. “Die Goldene Regel in der Aufklärung – die Geschichte einer Idee”, Jahrbuch für Recht und Ethik / Annual Review of Law and Ethics. 2004. Vol. 12. S. 157–172.

    Lichtheim M. Ancient Egyptian Literature, Vol. II: The New Kingdom. University of California Press, 1976.

    Meynard, SJ, T. The Jesuit Reading of Confucius: The First Complete Translation of the Lunyu (1687) Published in the West. Leiden: Brill, 2015.

    Noble, M. Golden Rules of World Religions. Los Angeles: Ivan Deach, 1931.

    Philippidis, L.J. Die “Goldene Regel”: religionsgeschichtlich untersucht. Inaugural-Dissertation zur Erlangung der Doktorwürde der Hohen Philosophischen Fakultät der Universität Leipzig. Leipzig: Adolf Klein Verlag, 1929.

    Philippidis, L.J. Religionswissenschaftliche Forschungsberichte über die “goldene Regel”. Athen: Selbstverlag, 1933.

    Reiner, H. Das kantische Sittengesetz im Sittlichen Bewußtsein der Antike, in: Kant-Studien, 1934, XXXIV, 1–26.

    Spooner, W.A. “Golden Rule”, In: Encyclopedia of Religion and Ethics, eds. J. Hastings, with the assistance оf J.A. Selbie and L.H. Gray. Vol. VI. New York: Charles Scribner’s Sons; Edinburgh: T.&T. Clark, 1914, pp. 310–312.

    Statman, A. A Global Enlightenment: Western Progress and Chinese Science, Chicago & London, The University of Chicago Press, 2023.

    Tasker, J.G. “Golden Rule”, In: A Dictionary of Christ and the Gospels, ed. J. Hastings, et.al. Vol. I. Edinburgh: T&T Clark, 1906, pp. 653–655.

    Votaw C.W. “Sermon on the Mount”, In: A Dictionary of the Bible: Dealing with its Language, Literature, and Contents Including the Biblical Theology, ed. by James Hastings, with assistance of John Solbie, Edinburgh: T. & T. Clark, 1898, pp. 1–45.

    Walsh, W. The Golden Rule. London: C.W. Daniel, 1920.

    Wettstein, J.J. Novum Testamentum Graecum editionis receptae cum lectionibus variantibus Codicum MSS., Editionum aliarum, Versionum et Patrum nec non commentario pleniore ex Scriptoribus veteribus Hebraeis, Graecis et Latinis historiam et vim verborum illustrante. Vol. 1. Amsterdam: Dommeriana, 1751.

    Zahn, T. Das Evangelium des Matthäus. Leipzig: A. Deichertsche Verlagsbuchhandlung (G. Böhme), 1922.

  • PHILOSOPHY

    Վաղնջագիտակցության կառուցվածքային փոխակերպումները. բանահյուսական տեքստից մինչև հետարդիա­կանություն

    Հռիփսիմե Զաքարյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում դիտարկվում է հնագույն աշխարհընկալման խորքային մոդելների և արքետիպային հիմքերի դրսևորման շարժընթացը (դինամիկան) բանահյուսական ավանդույթի ու հետարդիականության գեղարվեստական համակարգերի սահմանագծին։ Հոդվածի նպատակն է սահմանել վաղնջագիտակցության իմացաբանական դերն ու դրա պոետիկական դրսևորումները բանահյուսական ավանդույթից դեպի հետարդիական արձակ անցման համատեքստում։ Հետազոտության խնդիրներ են՝ սահմանել վաղնջագիտակցության էութենական բնութագրերն ու առանցքային հայեցակարգերը, բացահայտել գործառնական դերը բանահյուսական և հետարդիական տեքստային համակարգերում՝ վեր հանելով դրա ազդեցությունը գեղարվեստական կառույցի ձևավորման խնդրում, դիտարկել բանահյուսական տեքստերը որպես վաղնջագիտակցության դրսևորման հարացույց՝ ավանդական ժանրերի և արքետիպային հիմքերի հետարդիական վերաձևման համատեքստում: Հետազոտության նորարարական մեթոդաբանությունը խարսխված է արդի գեղարվեստական նյութի բանագիտական վերլուծության վրա, ինչը համադրվել է համեմատական-տիպաբանական քննության, միջտեքստայնության ուսումնասիրության, ինչպես նաև կառուցվածքային մարդաբանության (Կ․ Լևի-Ստրոս), ժանրային էվոլյուցիայի (Վ․ Պ․ Անիկին), արխաիկ գիտակցության էության ու սկզբունքների (Յու. Յու. Պերշին) տեսությունների և կառուցարկման մեթոդի հետ։ Որպես հետազոտական նյութ դիտարկվել է բանահյուսական տեքստի (ATU 709 տիպի) գեղարվեստական վերակերպումը Նիլ Գեյմանի ստեղծագործություններում։ Ուսումնասիրության արդյունքում հիմնավորվել է, որ արխաիկ մտակերպի տարրերը պատմական վերապրուկ չեն, այլ՝ ժամանակակից անհատի հոգեկառույցի շարժընթաց համակարգ, որն իրացվում է արդի գրականության մեջ ավանդական ժանրերի և արքետիպային հիմքերի վերաձևմամբ։  Հետազոտության արդիականությունը պայմանավորված է նրանով, որ վաղնջագիտակցությունը տեսականորեն բնութագրվում է որպես հետարդիական անհատի հոգեկառույցի բաղադրիչ տարր և աշխարհաճանաչողության աղբյուր: Այս մոտեցումը նոր հեռանկար է բացում բանահյուսական սյուժեների հետարդիական վերակերպումների և ժամանակակից արձակի պոետիկայի ուսումնասիրության համար: 

    Հղումներ

    Գալստյան, Հ. (2026). Հայ ստորին առասպելաբանություն. չար ոգիներ: Երևան: ՀԱԻ հրատ.:

    Аникин, В. П. (1980). Теория фольклорной традиции и ее значение для исторического исследования былин. М.: Изд-во МГУ / Anikin V. P. Teoriya fol'klornoy tradicii i ee znachenie dlya istoricheskogo issledovaniya bylin. M., Izd-vo MGU, 1980, 332 s. Веселовский, А. Н. (1989). Историческая поэтика. М.: Высшая школа / Veselovskiy A. N. Istoricheskaya poetika. M., Vysshaya shkola, 1989, 648 s.

    Гейман, Н. (2014). Американские боги; Король горной долины; Сыновья Ананси. М.: АСТ / Geyman N. Amerikanskie bogi; Korol' gornoy doliny; Synov'ya Anansi. M., AST, 2014, 685 s.

    Лозовик, Е. В. (2014). Роль повествователя в литературной сказке Нила Геймана «Снег, зеркало, яблоки». Дискуссия, 2(43), pp. 128-133 / Lozovik E. V. Rol' povestvovatelya v literaturnoy skazke Nila Geymana «Sneg, zerkalo, yabloki» // Diskussiya. 2014, №2 (43), s. 128-133.

    Мерло-Понти, М. (1999). Феноменология восприятия. СПб.: Ювента, Наука / Merlo-Ponti M. Fenomenologiya vospriyatiya. SPb., Yuventa, Nauka, 1999, 603 s.

    Першин, Ю. Ю. (2014). Архаическое сознание: сущность и принципы: Дис. ... д-ра филос. наук. Омск / Pershin Yu. Yu. Arhaicheskoe soznanie: suschnost' i principy: Dis. ... d-ra filos. nauk. Omsk, 2014, 271 s.

    Тэрнер, В. (1983). Символ и ритуал. М.: Главная редакция восточной литературы издательства «Наука» / Terner V. Simvol i ritual. M., Glavnaya redakciya vostochnoy literatury izdatel'stva «Nauka», 1983, 277 s.

    Boas, F. (1938). The Mind of Primitive Man. Revised edition. New York: The Macmillan Company.

    Eliade, M. (1953). Traité d'histoire des religions. Paris: Payot.

    Gaiman, N. (2005). Smoke and mirrors: Short fictions and illusions. London: Review.

    Lévi-Strauss, C. (1962). La Pensée sauvage. Paris: Librairie Plon.

    Tolkien, J. R. R. (1966). Beowulf: The Monsters and the Critics. In The Tolkien Reader. New York: Ballantine Books.

    Uther, H.-J. (2004). The Types of International Folktales: A Classification and Bibliography. Vols. I–III. Helsinki: Academia Scientiarum Fennica.

    Van Gennep, A. (1909). Les Rites de passage. Paris: Émile Nourry.

  • PHILOSOPHY

    Ընտրության ինքնավարությունը և ազատության խնդիրը թվային դարաշրջանում

    Ղազար Ավետիսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում վերլուծվում է մարդու ազատ ընտրության հիմնախնդիրը թվայնացված հասարակության պայմաններում, որտեղ ալգորիթմական համակարգերը աստիճանաբար ներթափանցում են տեղեկատվության, սպառման, հաղորդակցության և առօրյա որոշումների կայացման գրեթե բոլոր ոլորտները։ Հիմնական ուշադրությունը դարձվում է ժամանակակից ազատության պարադոքսալ բնույթին․ մի կողմից՝ մարդն ունի ընտրության աննախադեպ մեծ թվով հնարավորություններ, իսկ մյուս կողմից՝ գնալով ավելի քիչ վերահսկողություն ունի այն տեղեկատվական և սոցիալական պայմանների նկատմամբ, որոնց շրջանակում ձևավորվում են իր նախասիրությունները և որոշումները։ Այս համատեքստում վերլուծվում են ազատության և ինքնավարության դասական փիլիսոփայական ըմբռնումները, ընտրության «ճարտարապետության», «ֆիլտրային պղպջակի», «վերահսկողական կապիտալիզմի» հասկացությունները։ Ջ. Ս. Միլի, Ի. Բեռլինի, Մ. Ֆուկոյի, Է. Պարիզերի, Շ. Զուբոֆի և այլ հեղինակների մոտեցումների համադրության միջոցով հիմնավորվում է այն դրույթը, որ ալգորիթմական համակարգերը պարտադիր չէ, որ սահմանափակեն ազատությունը ուղղակի հարկադրանքի միջոցով։ Թաքնված սահմանափակումը կարող է առաջանալ այն ժամանակ, երբ ալգորիթմներն անտեսանելի կերպով ձևավորում են ընտրության միջավայրը, ընտրում են տեղեկատվության հոսքը, կանխատեսում են մարդու վարքագիծը և որոշ դեպքերում փորձում են փոփոխել այն։ Արդյունքում առաջանում է ազատության պարադոքս․ մարդը կարող է իրեն առավել ազատ զգալ հենց այն ժամանակ, երբ իր ընտրության ձևավորման պայմանները դառնում են ավելի քիչ թափանցիկ։

    Հղումներ

    1. Кант И., Сочинения: в 6 т. Т. 4, ч. 1. — М.: Мысль, 1965. — 543 с.,/ Kant I., Sochineniya: v 6 t. T. 4, ch. 1. — M.: Mysl', 1965. — 543 s.,/

    2. Паризер Э., За стеной фильтров. Что Интернет скрывает от вас?, М.: Альпина Бизнес Букс, 2012, 304 с. / Parizer E., Za stenoy fil'trov. Chto Internet skryvayet ot vas?, M.: Al'pina Biznes Buks, 2012, 304 s.

    3. Спиноза Б., Этика. Мн.: Харвест, М.: АСТ, 2001․ 336 с. /Spinoza B., Etika. Mn.: Kharvest, M.: AST, 2001․ 336 s./

    4. Талер Р., Санстейн К., Nudge. Архитектура выбора. Как улучшить наши решения о здоровье, благосостоянии и счастье, М.: Манн, Иванов и Фербер, 2017. 240 с. / Taler R., Sansteyn K., Podtalkivaniye. Vybor arkhitektury. Kak uluchshit' nashi resheniya o zdorov'ye, blagosostoyanii i schast'ye, M.: Mann, Ivanov i Ferber, 2017. 240 s.

    5. Фуко М., Надзирать и наказывать: Рождение тюрьмы, М.: Ad Marginem, 1999. 478 с. / Fuko M., Nadzirat' i nakazyvat': Rozhdeniye tyur'my, M.: Ad Marginem, 1999. 478 s.

    6. Юм Д., Сочинения в 2 томах. Т. 2. М.: Мысль, 1996, 806 с./ Yum D., Sochineniya v 2 tomakh. T. 2. M.: Mysl', 1996, 806 s./

    7. Berlin, I. Four Essays on Liberty. Oxford: Oxford University Press, 1969, 213 p.

    8. Dworkin, G. The Theory and Practice of Autonomy. Cambridge: Cambridge University Press, 1988, 173 p.

    9. James, W. The Will to Believe and Other Essays in Popular Philosophy. Cambridge: Cambridge University Press, 2014, p. 151.

    10. Mill, J. S., On Liberty. Ed. and intro. Gertrude Himmelfarb. London: Penguin Classics, 2003. 192 p.

    11. Zuboff, Shoshana, The Age of Surveillance Capitalism: The Fight for a Human Future at the New Frontier of Power. New York: PublicAffairs, 2019, 478 p.

  • PHILOSOPHY

    Հետմոդեռնիստական արտատարածականությունը  եվ  արտաժամանակայնությունը․ առօրյա կեցության կորսված խարիսխները

    Արփինե Այվազյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում քննվում է հետարդիական թվայնացման և տեխնոլոգիական գերարագացման ազդեցությամբ առօրյա տարածության ու ժամանակի կրած արմատական էկզիստենցիալ տրոհումը։ Ավանդական կենսաշխարհի խարսխվածությունը, որն ապահովում էր անձի գոյաբանական արմատավորումն ու ներքին տևողականությունը, ժամանակակից իրականության մեջ փոխարինվում է վիրտուալացմամբ, անդեմ տարանցիկ տիրույթներով և պատառիկավորված «հոգեջլատված (շիզոֆրենիկ)» ժամանակով։ Հետազոտությունը խորքային կերպով բացահայտում է, թե ինչպես է ներքին տարածաժամանակային ներդաշնակ զսպանակի փլուզումը ծնում «կադրակենտրոն կյանքի» ֆենոմենը, որտեղ անհատը իրականությունն իմաստավորված ապրելու փոխարեն տենդագին սպառում է դրա սիմուլյատիվ, էկրանային պատկերը։ Այս համատեքստում վերլուծվում են դասական քաղաքային դիտորդի փոխակերպումը մակերեսային զբոսաշրջիկի կամ անարմատ թափառաշրջիկի, թվային տիրույթում գեղագիտական կատարյալ դիմակի կերտումը՝ ի հաշիվ ներքին հոգևոր սնանկության, ինչպես նաև մարմնի ժամանակային «ախտահանումն» ու արվեստի ինքնաոչնչացվող վաղանցիկացումը։ Ցույց է տրվում, որ տեխնոլոգիական արագությունը դատարկում է վճռորոշ ակնթարթի էկզիստենցիալ խտությունը՝ առօրեականությունը վերածելով հոսող ու անորոշ ունայնության։ Եզրահանգում է արվում, որ այս տարածաժամանակային քաոսում առօրյան դադարում է լինել կեցության պասիվ հարթակ․ այն վերածվում է բարդ էկզիստենցիալ նախագծի, որտեղ ժամանակակից մարդուց պահանջվում է գիտակցված ջանք՝ սեփական կենսաշխարհի փլատակների միջից սուբյեկտիվության կայուն կղզյակներ և սեփական ինքնության խարիսխներ կերտելու համար։

    Հղումներ

    Բալզակ Օ․ դը, Շագրենի կաշին, Արմավ, 2020-Balzak O. de, Shagreni kashin, Armav, 2020.

    Հարությունյան Է., Համատեքստի հերթափոխը․ մարդկային կեցության սոցիոմշակութային այլատեսակությունների ապականումը, Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 2016, 7(1 (19))-

    Սողոմոնյան Գ., Անհապաղը որպես արդիականության կառուցարկման սոցիոմշակութային ֆենոմոն, Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 4(1),

    Бауман З. Текучая современность. СПб., 2008-Bauman Z., Tekuchaya sovremennost’, SPb., 2008.

    Делез Ж., Гваттари Ф. Анти-Эдип: Капитализм и шизофрения. Екатеринбург, 2007-Delez Zh., Gvattari F., Anti-Edip: Kapitalizm i shizofreniya, Ekaterinburg, 2007.

    Augé M., Non-Places: Introduction to an Anthropology of Supermodernity, translated by J. Howe, London, New York: Verso, 1995.

    Baudrillard, J., Simulacra and Simulation (S. F. Glaser, Trans.), Ann Arbor: University of Michigan Press.

    Bauman Z., Liquid Modernity, Cambridge: Polity Press, 2000.

    Benjamin, W., The Arcades Project (H. Eiland & K. McLaughlin, Trans.), Cambridge, Mass.: Belknap Press of Harvard University Press, 1999.

    Blanchot, M., Everyday Speech, trans. by S. Hanson, Yale French Studies, No. 73, New Haven: Yale University Press, 1987.

    Cartier-Bresson H., The Decisive Moment, New York: Simon & Shuster, 1952.

    Jameson, F., Postmodernism, or, The Cultural Logic of Late Capitalism, Durham: Duke University Press, 1991.

    Lefebvre, H., Éléments de rythmanalyse: Introduction à la connaissance des rythmes, Paris: Éditions Syllepse, 1992.

    Schütz, A., The Phenomenology of the Social World (G. Walsh & F. Lehnert, Trans.), Evanston: Northwestern University Press, 1967.

    Virilio, P., Vitesse et Politique: essai de dromologie, Paris: Éditions Galilée, 1977.

    Wilde O., The Picture of Dorian Gray, London: Penguin Books, 2003.

PSYCHOLOGY

  • PSYCHOLOGY

    Պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինվորների հոգեբանական հարմարման շարունակականության հայեցակարգային վերլուծություն

    Հրանտ Ավանեսյան, Էմմա Սարգսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Սույն հետազոտությունը դիտարկում է զորակոչիկների և պարտադիր զինվորական ծառայություն անցնող անձանց հոգեբանական հարմարման և դեվիանտ վարքի փոխկապակցվածությունը՝ առաջարկելով հարմարման գործընթացը մեկնաբանող ինտեգրատիվ հայեցակարգ։ Առաջատար գիտական հրապարակումների տեսական վերլուծությունը համադրվում է համակարգված ակնարկների, մետավերլուծությունների և զորակոչիկների շրջանում կատարված ժամանակակից ուսումնասիրությունների արդյունքների հետ՝ շեշտադրելով անհատական, միջանձնային և կազմակերպական գործոնների փոխազդեցությունը։ Արդյունքները ցույց են տալիս, որ չհարմարվող վարքը չի կարող բացատրվել միայն անհատական հատկանիշներով կամ հոգեբուժական ախտանիշներով։ Հուզական կարգավորման դժվարությունները, իմպուլսիվությունը և հաղթահարման անարդյունավետ ռազմավարությունները փոխազդում են սոցիալական ընդունման, խմբային համախմբվածության, առաջնորդության և ծառայության պահանջների հետ։ Հարմարումը դիտարկվում է որպես դինամիկ և շարունակական գործընթաց, որի տարբեր փուլերում կարող են առաջանալ դեվիանտ վարքի նախանշաններ։ Առանձնահատուկ նշանակություն ունեն նաև սոցիալական աջակցությունը, միջանձնային հարաբերությունները և կազմակերպական միջավայրը։ Այս հիմքով առաջարկվում է Ռազմական հոգեբանական հարմարման շարունակականության (MPAC) մոդելը, որը դեվիանտ վարքը դիտարկում է որպես հարմարման դժվարությունների հնարավոր դրսևորում և ընդգծում կանխարգելիչ միջամտության անհրաժեշտությունը։ Մոդելը միավորում է անհատական, սոցիալական և կազմակերպական մակարդակները՝ հնարավորություն տալով համակարգված կերպով գնահատել հարմարման ընթացքը և ռիսկի հնարավոր դրսևորումները ծառայության տարբեր փուլերում։

    Հղումներ

    Дорофеев И. И., Корзунин В. А., Овчинников Б. В., Юсупов В. В., Ятманов А. Н. (2016). Методологические аспекты выделения категории медико-психологического сопровождения курсантов. Клиническая и специальная психология, 5(2), 113–120. https://psyjournals.ru/journals/cpse/archive/2016_n2/cpse_2016_n2_Dorofeev_et_al.pdf / Dorofeev I. I., Korzunin V. A., Ovchinnikov B. V., Yusupov V. V., Yatmanov A. N. (2016). Metodologicheskie aspekty vydeleniya kategorii mediko-psikhologicheskogo soprovozhdeniya kursantov. Klinicheskaya i spetsialnaya psikhologiya, 5(2), 113–120. https://psyjournals.ru/journals/cpse/archive/2016_n2/cpse_2016_n2_Dorofeev_et_al.pdf

    Корзунин А. В., Юсупов В. В., Корзунин В. А., и др. (2013). Обоснование методического аппарата по определению групп профессионального психологического сопровождения курсантов военного вуза МО РФ. Вестник ЛГУ им. А. С. Пушкина, (4). https://cyberleninka.ru/article/n/obosnovanie-metodicheskogo-apparata-po-opredeleniyu-grupp-professionalnogo-psihologicheskogo-soprovozhdeniya-kursantov-voennogo/ Korzunin A. V., Yusupov V. V., Korzunin V. A., et al. (2013). Obosnovanie metodicheskogo apparata po opredeleniyu grupp professionalnogo psikhologicheskogo soprovozhdeniya kursantov voennogo vuza MO RF. Vestnik LGU im. A. S. Pushkina, (4). https://cyberleninka.ru/article/n/obosnovanie-metodicheskogo-apparata-po-opredeleniyu-grupp-professionalnogo-psihologicheskogo-soprovozhdeniya-kursantov-voennogo

    Серегин Д. А., Марченко А. А., Баурова Н. Н., Днов К. В. (2018). Ранняя диагностика девиантного поведения у военнослужащих по призыву. Доктор. Ру., (9), 40–49. DOI: 10.31550/1727-2378-2018-153-9-40-49 /Seregin D. A., Marchenko A. A., Baurova N. N., Dnov K. V. (2018). Rannyaya diagnostika deviantnogo povedeniya u voennosluzhashchikh po prizyvu. Doktor. Ru., (9), 40–49. DOI: 10.31550/1727-2378-2018-153-9-40-49

    Солодков А. С., Ильина А. А., Федоров Е. В., Кузнецова Е. В., Ятманов А. Н. (2016). Прогнозирование психологического благополучия курсантов военного вуза. Ученые записки университета Лесгафта, (11), 141. https://cyberleninka.ru/article/n/prognozirovanie-psihologicheskogo-blagopoluchiya-kursantov-voennogo-vuza / Solodkov A. S., Ilina A. A., Fedorov E. V., Kuznetsova E. V., Yatmanov A. N. (2016). Prognozirovanie psikhologicheskogo blagopoluchiya kursantov voennogo vuza. Uchenye zapiski universiteta Lesgafta, (11), 141. https://cyberleninka.ru/article/n/prognozirovanie-psikhologicheskogo-blagopoluchiya-kursantov-voennogo-vuza

    Bethmann, D., & Cho, J. I. (2023). Conscription hurts: The effects of military service on physical health, drinking, and smoking. SSM – Population Health, 22, 101391. https://doi.org/10.1016/j.ssmph.2023.101391

    Bucher, J. (2014). Military deviance. In Encyclopedia of Social Deviance (Vol. 2, pp. 442–444). SAGE Publications, Inc. https://doi.org/10.4135/9781483340470.n177

    Cox, J. A., McLean, S., Read, G. J. M., & Salmon, P. M. (2025). The factors that contribute to dysfunctional behavior in active military personnel: An umbrella review. Trauma, Violence, & Abuse. Advance online publication. https://doi.org/10.1177/15248380251349776

    Giles, G. E., Navarro, E., et al. (2023). Characterizing relationships among the cognitive, physical, social-emotional, and health-related traits of military personnel. Military Medicine, 188, e2520–e2530. https://doi.org/10.1093/milmed/usad002

    Gladkova, Y. O., Filonenko, V. M., & Shcherbakova, I. V. (2026). Psychological aspects of deviant behavior of military personnel in the context of extreme existential trials. Bulletin of Criminological Association of Ukraine, 32(2), 968–982. https://doi.org/10.32631/Vca.2024.2.76

    Gromatsky, M., et al. (2023). The prevalence of nonsuicidal self-injury in military personnel: A systematic review and meta-analysis. Trauma, Violence, & Abuse, 24(5), 2936–2952. https://doi.org/10.1177/15248380221119513

    Hom, M. A., Stanley, I. H., Schneider, M. E., & Joiner, T. E. (2017). A systematic review of help-seeking and mental health service utilization among military service members. Clinical Psychology Review, 53, 59–78. https://doi.org/10.1016/j.cpr.2017.01.008

    Hurjui, E., & Tigusan, M. (2013). Aspects of deviance in military environment. International Conference of Scientific Paper AFASES, Brasov. https://www.afahc.ro/ro/afases/2013/socio/hurjui_ticusan.pdf

    Jones, N., Seddon, R., Fear, N. T., McAllister, P., Wessely, S., & Greenberg, N. (2012). Leadership, cohesion, morale, and the mental health of UK Armed Forces in Afghanistan. Psychiatry, 75(1), 49–59. https://doi.org/10.1521/psyc.2012.75.1.49

    Kim, H.-R., Seol, J. H., & Lee, K.-H. (2020). The relationships among job burnout, organizational citizenship behavior, work engagement, and social capital via smartphone use in the Navy soldiers on duty: A moderated mediation model. Korean Psychological Journal of Culture and Social Issues, 26(4), 409–433. https://doi.org/10.20406/kjcs.2020.11.26.4.409

    Kim, S., & Lee, S. J. (2025). A study on the relationship between smartphone use and military life adaptation of Korean soldiers: The mediating effects of interpersonal skills and self-esteem. The Journal of Learner-Centered Curriculum and Instruction, 25(4), 683–698. https://doi.org/10.22251/jlcci.2025.25.4.683

    Kirkham, R., Liu, C., Wulandari, T., Aidman, E., Yücel, M., Wiley, J., & Albertella, L. (2025). Emotion regulation and coping in active military personnel: A systematic review. Stress and Health, 41(3), e70036. https://doi.org/10.1002/smi.70036

    Kwan, J., Sparrow, J., Facer-Irwin, E., Thandi, G., Fear, N. T., & MacManus, D. (2020). Prevalence of intimate partner violence perpetration among military populations: A systematic review and meta-analysis. Aggression and Violent Behavior, 53, 101419. https://doi.org/10.1016/j.avb.2020.101419

    Larsson, G., et al. (2022). Perceived stress and hair cortisol levels amongst conscripts during basic military training: A repeated measures study. Military Psychology, 34(5), 541–550. https://doi.org/10.1080/08995605.2021.2018902

    LeardMann, C. A., Powell, T. M., Smith, T. C., Bell, M. R., Smith, B., Boyko, E. J., Hooper, T. I., Gackstetter, G. D., Ghamsary, M., & Hoge, C. W. (2013). Risk factors associated with suicide in current and former US military personnel. JAMA, 310(5), 496–506. https://doi.org/10.1001/jama.2013.65164

    Livingston, W. S., et al. (2023). The association of military sexual harassment/assault with physical and mental health: A meta-analysis. Trauma, Violence, & Abuse, 24(4), 2616–2629. https://doi.org/10.1177/15248380221109790

    Mieziene, B., Emeljanovas, A., Cesnaitiene, V. J., Vizbaraite, D., & Zumbakyte-Sermuksniene, R. (2020). Health behaviors and psychological distress among conscripts of the Lithuanian military service: A nationally representative cross-sectional study. International Journal of Environmental Research and Public Health, 17(3), 783. https://doi.org/10.3390/ijerph17030783

    Osborne, A., Wilson-Menzfeld, G., McGill, G., & Kiernan, M. D. (2022). Military service and alcohol use: A systematic narrative review. Occupational Medicine, 72(5), 313–323. https://doi.org/10.1093/occmed/kqac045

    Page, M. J., McKenzie, J. E., Bossuyt, P. M., et al. (2021). The PRISMA 2020 statement: An updated guideline for reporting systematic reviews. BMJ, 372, n71. https://doi.org/10.1136/bmj.n71

    Sharp, M. L., Fear, N. T., Rona, R. J., Wessely, S., Greenberg, N., Jones, N., & Goodwin, L. (2015). Stigma as a barrier to seeking health care among military personnel with mental health problems. Psychological Medicine, 45(9), 1873–1883. https://doi.org/10.1017/S0033291714001609

    Shin, S., & Kang, K. J. (2026). Influence of smartphone dependence, mental health, and resilience on military life adjustment among soldiers: A cross-sectional study. Research in Community and Public Health Nursing, 37(1), 1–13. https://doi.org/10.12799/rcphn.2025.01291

    Smaliukienė, R., Bekešienė, S., Mažeikienė, A., Larsson, G., Karčiauskaitė, D., Mazgelytė, E., & Vaičaitienė, R. (2022). Hair cortisol, perceived stress, and the effect of group dynamics: A longitudinal study of young men during compulsory military training in Lithuania. International Journal of Environmental Research and Public Health, 19(3), 1663. https://doi.org/10.3390/ijerph19031663

  • PSYCHOLOGY

    Անձնային ենթագործոնները ձյուդոիստների մոտ. տարբերակումն ըստ մրցակցային մակարդակի և մարզական փորձի

    Գայանե Լալայան, Լուսինե Ստեփանյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Անձային ոլորտի հետազոտությունները սպորտում գրեթե միշտ սահմանափակվում են լայն գործոնների վերլուծությամբ, սակայն դրանք հիմանակնում միասեռ չեն, և գործոնի մակարդակում բացակայող էֆեկտը կարող է առկա լինել այն կազմող ավելի նեղ բաղադրիչներից որևէ մեկի փոփոխության հիմքում։ Հոդվածում ուսումնասիրվում է ձյուդոիստների անձնային դիմագիծը հնգագործոն անձնային հարցաշարի 25 ենթագործոնների և 5 հիմնական գործոնների մակարդակով։ Հետազոտությանը մասնակցել է 12–22 տարեկան 72 արական սեռի ձյուդոիստ՝ ներկայացնելով մրցակցային երեք առանձին մակարդակներ՝ ցածր, միջին և բարձր։ 25 ենթագործոններից 11-ը էականորեն տարբերվել են մրցակցային մակարդակների միջև, ամենամեծ էֆեկտները՝ ինքնուրույնության, հետաքրքրասիրության, գերակայության և կոկիկության բաղադրիչների դեպքում։ Ինքնակառավարման ոլորտի բոլոր հինգ ենթագործոնները կապված էին մարզական փորձի, բայց ոչ տարիքի հետ՝ այսինքն այդ հատկությունները զարգանում են մարզական գործունեության, ոչ թե ընդհանուր հասունացման փոփոխության հաշվին։ Որոշումների կայացման ոճի հետ առանձին գործոնների համեմատությունից նշանակալի են եղել միայն 6-ը, ինչը հիմք է ծառայում նշելու, որ անձնային ոլորտի գնահատումը սպորտային գործունեության ընթացքում պետք է իրականացվի ենթագործոնների մակարդակով, իսկ որոշումների կայացման ոճը պետք է դիտարկվի որպես առանձին կառուցվածք՝ բացահայտելու դրա վրա ազդող հիմնական գործոնների ազդեցությունը։

    Հղումներ

    1. Zell E., Lesick T.L., Big Five Personality Traits and Performance: A Quantitative Synthesis of 50+ Meta-Analyses // Journal of Personality, 2021, Vol. 90, No. 4, pp. 559–573.

    2. Yang J.-H. et al., Relationship between Athletes’ Big Five Model of Personality and Athletic Performance: Meta-Analysis // Behavioral Sciences, 2024, Vol. 14, No. 1.

    3. Shuai Y., Wang S., Liu X. et al., The Influence of the Five-Factor Model of Personality on Performance in Competitive Sports: A Review // Frontiers in Psychology, 2023, Vol. 14.

    4. Piepiora P., Personality Traits and Sporting Level of Athletes // Physical Education of Students, 2024.

    5. Stepanyan L., Lalayan G., Heart Rate Variability Features and Their Impact on Athletes’ Sports Performance // Journal of Physical Education and Sport, 2023, Vol. 23, No. 8, pp. 2156–2163.

    6. Stepanyan L., Lalayan G., Avetisyan A., An Investigation of Psychological and Physiological Factors Affecting Performance in Adolescent Judokas // Georgian Medical News, 2023, No. 7 (340), pp. 30–36.

    7. Lalayan G., Avetisyan A., Khachatryan M., Enhancing Performance in Adolescent Judokas: The Role of Subjective Well-Being and Psychomotor Abilities // Science in Sport: Modern Problems, 2023, No. 2 (9), pp. 156–169.

    8. Araújo D., Davids K., Hristovski R., The Ecological Dynamics of Decision Making in Sport // Psychology of Sport and Exercise, 2006, Vol. 7, No. 6, pp. 653–676.

    9. Johnson J.G., Cognitive Modeling of Decision Making in Sports // Psychology of Sport and Exercise, 2006, Vol. 7, No. 6, pp. 631–652.

    10. Raab M., T-ECHO: Model of Decision Making to Explain Behaviour in Experiments and Simulations under Time Pressure // Psychology of Sport and Exercise, 2002, Vol. 3, No. 2, pp. 151–171.

    11. Berry J., Abernethy B., Côté J., The Contribution of Structured Activity and Deliberate Play to the Development of Expert Perceptual and Decision-Making Skill // Journal of Sport and Exercise Psychology, 2008, Vol. 30, No. 6, pp. 685–708.

    12. Gutiérrez-Díaz del Campo D., González Villora S., García López L.M. et al., Differences in Decision-Making Development between Expert and Novice Invasion Game Players // Perceptual and Motor Skills, 2011, Vol. 112, No. 3, pp. 871–888.

    13. Хромов А.Б., Пятифакторный опросник личности, Курган, 2000. / Khromov A.B., Pyatifaktornyy oprosnik lichnosti, Kurgan, 2000.

    14. Nutt P.C., Influence of Decision Styles on Use of Decision Models // Technological Forecasting and Social Change, 1979, Vol. 14, No. 1, pp. 77–93.

    15. Cohen J., Statistical Power Analysis for the Behavioral Sciences, 2nd ed., Hillsdale, NJ, Lawrence Erlbaum Associates, 1988.

    16. Lochbaum M., Sherburn M., Sisneros C. et al., Pre-Event Self-Efficacy and Sports Performance: A Systematic Review with Meta-Analysis // Sports, 2023, Vol. 11, No. 11.

    17. Vičar M., Self-Confidence, Commitment and Goal-Setting in Czech Athletes at Different Performance Levels // Acta Gymnica, 2018, Vol. 48, No. 2.

  • PSYCHOLOGY

    Անձնային գծերի և «աշխա­տանք–անձնական կյանք» հավասարակշռության փոխկապվածու­թյունը կանանց շրջանում

    Աստղիկ Սերոբյան, Նարինե Հովակիմյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածի նպատակն է սոցիալ-հոգեբանական տեսանկյունից ուսումնասիրել կանանց անձնային գծերի և աշխատանք–անձնական կյանք հավասարակշռության փոխկապակցվածությունը։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն է ստանում անձնային գծերի ուսումնասիրությունը։ Հետազոտությունն իրականացվել է 81 աշխատող կանանց շրջանում։ Անձնային գծերի ուսումնասիրման համար կիրառվել է «Մեծ հնգյակ» մոդելի հարցարանը, իսկ աշխատանք–անձնական կյանք հավասարակշռության գնահատման համար՝ Աշխատանք-Կյանք բալանսի սանդղակը։ Տվյալների վերլուծության ընթացքում իրականացվել է անձնային գծերի և աշխատանք–անձնական կյանք հավասարակշռության բաղադրիչների առաջնային վերլուծություն, ինչպես նաև դրանց միջև առկա կապերի վերլուծություն Պիրսոնի կոռելացիոն բանաձևով և ռեգրեսիոն վերլուծություն։ Արդյունքները ցույց են տալիս, որ նեյրոտիզմը կապված է աշխատանքի և անձնական կյանքի փոխադարձ միջամտության ավելի բարձր մակարդակների և դրանց դրական փոխազդեցության ավելի ցածր արտահայտվածության հետ, մինչդեռ բարեխղճությունը կապված է միջամտության ավելի ցածր և փոխբարելավման ավելի բարձր ցուցանիշների հետ։ Բարյացակամության դեպքում արձանագրվել է կապ անձնական կյանքի՝ աշխատանքի միջամտության հետ, մինչդեռ էքստրավերտության և լայնախոհության համար վիճակագրորեն նշանակալի կապեր չեն արձանագրվել։ Ստացված արդյունքները ընդգծում են անձնային առանձնահատկությունների նշանակությունը կանանց աշխատանքային և անձնական կյանքի փոխազդեցության հոգեբանական առանձնահատկությունների ըմբռնման գործում

    Հղումներ

    Սերոբյան Ա., Խաչատրյան Ն., Գրիգորյան Ա. (2021) Անձի դիսպոզիցիոնալ գծեր և սոցիալ-մշակութային կողմնորոշումներ. հոգեչափողական գործիքների տեղայնացում: Գիտամեթոդական ձեռնարկ. -Եր., ԵՊՀ հրատ., 128 էջ:

    Boekhorst, J. A., Singh, P., & Burke, R. J. (2017). Personality traits and work–life balance among women managers in the United Arab Emirates. Gender in Management, 32(3), 174–190.

    Brough, P., O’Driscoll, M. P., & Kalliath, T. J. (2005). The ability of ‘family friendly’ organizational resources to predict work–family conflict and job and family satisfaction. Stress and Health, 21(4), 223–234.

    Brough, P., O’Driscoll, M. P., & Kalliath, T. J. (2005). The ability of ‘family friendly’ organizational resources to predict work–family conflict and job and family satisfaction. Stress and Health, 21(4), 223–234.

    Fujimoto, Y., Azmat, F., & Härtel, C. E. J. (2013). Gender perceptions of work–life balance: Management implications for gender equality. Gender in Management, 28(7), 432–453.

    Greenstein, T. N. (2000). Economic Dependence, Gender, and the Division of Household Labor in the United States: A Replication and Extension. Journal of Marriage and Family, 62(2), 322–335.

    Kalliath, T., & Brough, P. (2008). Work–life balance: A review of the meaning of the balance construct. Journal of Management & Organization, 14(3), 323–327.

    Leka, S., & De Alwis, S. (2016). Work, Life and Personality: The Relationship Between the Big Five Personality Traits and Work-life Conflict. South Asian Journal of Management, 23(4),31–53. McCrae, R. R., & Costa, P. T. (1999). A Five-Factor Theory of Personality. In L. A. Pervin & O. P. John (Eds.), Handbook of Personality: Theory and Research (2nd ed.). New York: Guilford Press.

    Michel, J. S., Clark, M. A., & Jaramillo, D. (2011). The role of the Five Factor Model of personality in the perception of work–family conflict: A meta-analytic review. Journal of Vocational Behavior, 79(1), 191–203.

    Peeters, M. C. W., Montgomery, A. J., Bakker, A. B., & Schaufeli, W. B. (2005). Balancing work and home: How job and home demands are related to burnout. International Journal of Stress Management, 12(1), 43–61.

    Voydanoff, P. (2005). Toward a Conceptualization of Perceived Work-Family Fit and Balance: A Demands and Resources Approach. Journal of Marriage and Family, 67(4), 822–836.

    Օնլայն ռեսուրսներ

    https://scales.arabpsychology.com/s/work-life-balance-scale/#google_vignette

  • PSYCHOLOGY

    Վահանաձև գեղձի ֆունկցիոնալ խանգարում ունեցող անձանց հիվանդության ներքին պատկերի կոգնիտիվ, հու­զական և անձնային-իմաստային առանձնահատկությունները

    Սիաննա Մովսիսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Վահանաձև գեղձի ֆունկցիոնալ խանգարումները կարևոր տեղ են զբաղեցնում առողջապահական ոլորտում։ Այս հիվանդությունները էական ազդեցություն են ունենում ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեկան առողջության վրա՝ առաջացնելով նշանակալի փոփոխություններ անձի ճանաչողական և հուզական ոլորտներում։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն է ստանում այն, թե ինչպես է անձը ընկալում սեփական հիվանդությունը, ինչ նշանակություն է տալիս դրան և ինչպես է արձագանքում դրա դրսևորումներին։ Այս հարցերի ուսումնասիրության համար կարևոր տեսական հիմք է «հիվանդության ներքին պատկեր» հասկացությունը, որն արտացոլում է հիվանդության վերաբերյալ անձի պատկերացումների, վերաբերմունքի և հուզական արձագանքների ամբողջությունը։ Հոդվածում համակարգվել են «հիվանդության ներքին պատկեր» հասկացության վերաբերյալ առկա տեսական մոտեցումները, որոնք հիմք են հանդիսանում վահանաձև գեղձի ֆունկցիոնալ խանգարում ունեցող անձանց հիվանդության ընկալման և դրա նկատմամբ արձագանքների ուսումնասիրության համար։ Սույն հետազոտության շրջանակում փորձ է արվել ուսումնասիրել, թե ինչ պատկերացումներ և վերաբերմունք ունեն վահանաձև գեղձի ֆունկցիոնալ խանգարում ունեցող անձինք իրենց հիվանդության նկատմամբ, ինչպես են այն ընկալում և ինչպես են արձագանքում դրան։ Վերլուծությունը ցույց տվեց, որ հիվանդության ներքին պատկերի առանձին բաղադրիչների միջև առկա են մի շարք վիճակագրորեն նշանակալի դրական կապեր։ Հիվանդության ընկալման կառուցվածքում էական դեր ունեն ախտանիշների ինտենսիվությունը և մտահոգվածությունը, որոնք սերտորեն կապված են հիվանդության ազդեցության և հուզական արձագանքի հետ։ Ստացված արդյունքները ցույց են տալիս, որ հիվանդության ներքին պատկերի բաղադրիչների և դրանց փոխկապակցվածության հասկացումը կարող է նպաստել այդ հիվանդությունների բուժման արդյունավետությանը և հիվանդության հետ կապված հոգեբանական գործոնների առավել խորքային ըմբռնմանը։

    Հղումներ

    Առողջություն և առողջապահություն: Վիճակագրական տարեգիրք, Հայաստան 2025 / Դ. Անդրեասյան, Ա. Բազարչյան, Գ. Մուրադյան, Ս. Սիմոնյան, Լ. Միրզոյան, Ա. Սիմոնյան, Ա. Արզումանյան, Ի. Գփոյան, Ի. Թորգոմյան, Հ. Դավթյան, Ս. Փահլևանյան.– Եր.։ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, 2025.– 248 էջ

    Конечный Р., Боухал М., Психология в медицине. Прага: Авиценум, 1983. — 405 с.

    Лурия Р.А. Внутренняя картина болезней и иатрогенные заболевания.-4-е изд.-М.:Медицина, 1977, 111с.

    Малкина-Пых И. Г. Психосоматика и эндокринные заболевания. Зачем тебе болеть? — СПб.: БХВПетербург, 2005. — 160 с.

    Николаева, В. В. Влияние хронической болезни на психику / В. В. Николаева – М.: издательcтво Московского университета, 1987. — 168 с.

    Сторожакова Г. И., Шамрея В. К., Расстройства психосоматического спектра: патогенез, диагностика, лечение: руководство для врачей/под ред.Г.И.Сторожакова, В. К.Шамрея.—СПб.:СпецЛит, 2014

    Allen, K.-A., Gray, D. L., & Baumeister, R. (2021/2022). The Need to Belong: a Deep Dive into the Origins, Implications, and Future of a Foundational Construct. Educational Psychology Review, 34, 1133–1156. Available at: DOI: 10.1007/s10648-021-09633-6

    Byrne D. G. Psychological responses to illness and outcome after survived myocardial infarction: long term follow-up / D. G. Byrne // Psychosom. Res. — 1982. — Vol. 26, № 2

    Flett, G. L., Nepon, T., Goldberg, J. O., Rose, A. L., Atkey, S. K., Zaki-Azat, J. (2022). The Anti-Mattering Scale: Development, Psychometric Properties and Associations With Well-Being and Distress Measures in Adolescents and Emerging Adults. Available at: https://doi.org/10.1177/0734282921105054

    Leventhal, H., Benyamini, Y., Brownlee, S., Diefenbach, M., Leventhal, E. A., Patrick-Miller, L., & Robitaille, C. (1997). Illness representations: Theoretical foundations. In K. J. Petrie & J. A. Weinman (Eds.), Perceptions of health and illness: Current research and applications (pp. 19–45). Harwood Academic Publishers

    Petrie KJ, Cameron L, Ellis CJ, Buick D, Weinman J. Changing illness perceptions after myocardial infarction: an early intervention randomized controlled trial. Psychosom Med 2002;64:580 – 6 (10.06.2026) Available at: DOI: 10.1097/00006842-200207000-00007

    Shiva Kargar, Seyed Mehdi Tabatabaei, Hassan Okati-Aliabad, Hossein Izadi Rad, Prevalence of Thyroid Dysfunction Disorders among Adult Populations in the Middle–East: A Systematic Review and Meta-analysis. The Open Public Health Journal, Volume 17, 2024․Available at: https://doi.org/10.2174/0118749445317174240827052511

    Xiaojie Hu, Yuquan Chen, Yiting Shen, Rui Tian, Yuqin Sheng, Huafa Que, Global prevalence and epidemiological trends of Hashimoto's thyroiditis in adults: A systematic review and meta-analysis. Front. Public Health, 13 October 2022. Sec. Life-Course Epidemiology and Social Inequalities in Health, Volume 10 – 2022. Available at: doi: https://doi.org/10.3389/fpubh.2022.1020709

Դիտել բոլոր թողարկումները