Հետմոդեռնիստական արտատարածականությունը եվ արտաժամանակայնությունը․ առօրյա կեցության կորսված խարիսխները
DOI:
https://doi.org/10.46991/BYSU.E/2026.17.3.041Բանալի բառեր:
առօրեականություն, հետարդիականություն, ժամանակ, տարածություն, էկզիստենցիալ տրոհում, վիրտուալացում, «ոչ-տեղեր», հոսող արդիականություն, կադրակենտրոն առօրյա, կենսաշխարհԱմփոփում
Հոդվածում քննվում է հետարդիական թվայնացման և տեխնոլոգիական գերարագացման ազդեցությամբ առօրյա տարածության ու ժամանակի կրած արմատական էկզիստենցիալ տրոհումը։ Ավանդական կենսաշխարհի խարսխվածությունը, որն ապահովում էր անձի գոյաբանական արմատավորումն ու ներքին տևողականությունը, ժամանակակից իրականության մեջ փոխարինվում է վիրտուալացմամբ, անդեմ տարանցիկ տիրույթներով և պատառիկավորված «հոգեջլատված (շիզոֆրենիկ)» ժամանակով։ Հետազոտությունը խորքային կերպով բացահայտում է, թե ինչպես է ներքին տարածաժամանակային ներդաշնակ զսպանակի փլուզումը ծնում «կադրակենտրոն կյանքի» ֆենոմենը, որտեղ անհատը իրականությունն իմաստավորված ապրելու փոխարեն տենդագին սպառում է դրա սիմուլյատիվ, էկրանային պատկերը։ Այս համատեքստում վերլուծվում են դասական քաղաքային դիտորդի փոխակերպումը մակերեսային զբոսաշրջիկի կամ անարմատ թափառաշրջիկի, թվային տիրույթում գեղագիտական կատարյալ դիմակի կերտումը՝ ի հաշիվ ներքին հոգևոր սնանկության, ինչպես նաև մարմնի ժամանակային «ախտահանումն» ու արվեստի ինքնաոչնչացվող վաղանցիկացումը։ Ցույց է տրվում, որ տեխնոլոգիական արագությունը դատարկում է վճռորոշ ակնթարթի էկզիստենցիալ խտությունը՝ առօրեականությունը վերածելով հոսող ու անորոշ ունայնության։ Եզրահանգում է արվում, որ այս տարածաժամանակային քաոսում առօրյան դադարում է լինել կեցության պասիվ հարթակ․ այն վերածվում է բարդ էկզիստենցիալ նախագծի, որտեղ ժամանակակից մարդուց պահանջվում է գիտակցված ջանք՝ սեփական կենսաշխարհի փլատակների միջից սուբյեկտիվության կայուն կղզյակներ և սեփական ինքնության խարիսխներ կերտելու համար։
Ներբեռնումներ
Հղումներ
Բալզակ Օ․ դը, Շագրենի կաշին, Արմավ, 2020-Balzak O. de, Shagreni kashin, Armav, 2020.
Հարությունյան Է., Համատեքստի հերթափոխը․ մարդկային կեցության սոցիոմշակութային այլատեսակությունների ապականումը, Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 2016, 7(1 (19))-
Սողոմոնյան Գ., Անհապաղը որպես արդիականության կառուցարկման սոցիոմշակութային ֆենոմոն, Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 4(1),
Бауман З. Текучая современность. СПб., 2008-Bauman Z., Tekuchaya sovremennost’, SPb., 2008.
Делез Ж., Гваттари Ф. Анти-Эдип: Капитализм и шизофрения. Екатеринбург, 2007-Delez Zh., Gvattari F., Anti-Edip: Kapitalizm i shizofreniya, Ekaterinburg, 2007.
Augé M., Non-Places: Introduction to an Anthropology of Supermodernity, translated by J. Howe, London, New York: Verso, 1995.
Baudrillard, J., Simulacra and Simulation (S. F. Glaser, Trans.), Ann Arbor: University of Michigan Press.
Bauman Z., Liquid Modernity, Cambridge: Polity Press, 2000.
Benjamin, W., The Arcades Project (H. Eiland & K. McLaughlin, Trans.), Cambridge, Mass.: Belknap Press of Harvard University Press, 1999.
Blanchot, M., Everyday Speech, trans. by S. Hanson, Yale French Studies, No. 73, New Haven: Yale University Press, 1987.
Cartier-Bresson H., The Decisive Moment, New York: Simon & Shuster, 1952.
Jameson, F., Postmodernism, or, The Cultural Logic of Late Capitalism, Durham: Duke University Press, 1991.
Lefebvre, H., Éléments de rythmanalyse: Introduction à la connaissance des rythmes, Paris: Éditions Syllepse, 1992.
Schütz, A., The Phenomenology of the Social World (G. Walsh & F. Lehnert, Trans.), Evanston: Northwestern University Press, 1967.
Virilio, P., Vitesse et Politique: essai de dromologie, Paris: Éditions Galilée, 1977.
Wilde O., The Picture of Dorian Gray, London: Penguin Books, 2003.
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Arpine Ayvazyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.