Հետմոդեռնիստական արտատարածականությունը  եվ  արտաժամանակայնությունը․ առօրյա կեցության կորսված խարիսխները

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.46991/BYSU.E/2026.17.3.041

Բանալի բառեր:

առօրեականություն, հետարդիականություն, ժամանակ, տարածություն, էկզիստենցիալ տրոհում, վիրտուալացում, «ոչ-տեղեր», հոսող արդիականություն, կադրակենտրոն առօրյա, կենսաշխարհ

Ամփոփում

Հոդվածում քննվում է հետարդիական թվայնացման և տեխնոլոգիական գերարագացման ազդեցությամբ առօրյա տարածության ու ժամանակի կրած արմատական էկզիստենցիալ տրոհումը։ Ավանդական կենսաշխարհի խարսխվածությունը, որն ապահովում էր անձի գոյաբանական արմատավորումն ու ներքին տևողականությունը, ժամանակակից իրականության մեջ փոխարինվում է վիրտուալացմամբ, անդեմ տարանցիկ տիրույթներով և պատառիկավորված «հոգեջլատված (շիզոֆրենիկ)» ժամանակով։ Հետազոտությունը խորքային կերպով բացահայտում է, թե ինչպես է ներքին տարածաժամանակային ներդաշնակ զսպանակի փլուզումը ծնում «կադրակենտրոն կյանքի» ֆենոմենը, որտեղ անհատը իրականությունն իմաստավորված ապրելու փոխարեն տենդագին սպառում է դրա սիմուլյատիվ, էկրանային պատկերը։ Այս համատեքստում վերլուծվում են դասական քաղաքային դիտորդի փոխակերպումը մակերեսային զբոսաշրջիկի կամ անարմատ թափառաշրջիկի, թվային տիրույթում գեղագիտական կատարյալ դիմակի կերտումը՝ ի հաշիվ ներքին հոգևոր սնանկության, ինչպես նաև մարմնի ժամանակային «ախտահանումն» ու արվեստի ինքնաոչնչացվող վաղանցիկացումը։ Ցույց է տրվում, որ տեխնոլոգիական արագությունը դատարկում է վճռորոշ ակնթարթի էկզիստենցիալ խտությունը՝ առօրեականությունը վերածելով հոսող ու անորոշ ունայնության։ Եզրահանգում է արվում, որ այս տարածաժամանակային քաոսում առօրյան դադարում է լինել կեցության պասիվ հարթակ․ այն վերածվում է բարդ էկզիստենցիալ նախագծի, որտեղ ժամանակակից մարդուց պահանջվում է գիտակցված ջանք՝ սեփական կենսաշխարհի փլատակների միջից սուբյեկտիվության կայուն կղզյակներ և սեփական ինքնության խարիսխներ կերտելու համար։

Ներբեռնումներ

Ներբեռնման տվյալները դեռ հասանելի չեն:

Հեղինակի կենսագրությունը

  • Արփինե Այվազյան, Երևանի պետական համալսարան

    սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի ասպիրանտ

Հղումներ

Բալզակ Օ․ դը, Շագրենի կաշին, Արմավ, 2020-Balzak O. de, Shagreni kashin, Armav, 2020.

Հարությունյան Է., Համատեքստի հերթափոխը․ մարդկային կեցության սոցիոմշակութային այլատեսակությունների ապականումը, Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 2016, 7(1 (19))-

Սողոմոնյան Գ., Անհապաղը որպես արդիականության կառուցարկման սոցիոմշակութային ֆենոմոն, Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 4(1),

Бауман З. Текучая современность. СПб., 2008-Bauman Z., Tekuchaya sovremennost’, SPb., 2008.

Делез Ж., Гваттари Ф. Анти-Эдип: Капитализм и шизофрения. Екатеринбург, 2007-Delez Zh., Gvattari F., Anti-Edip: Kapitalizm i shizofreniya, Ekaterinburg, 2007.

Augé M., Non-Places: Introduction to an Anthropology of Supermodernity, translated by J. Howe, London, New York: Verso, 1995.

Baudrillard, J., Simulacra and Simulation (S. F. Glaser, Trans.), Ann Arbor: University of Michigan Press.

Bauman Z., Liquid Modernity, Cambridge: Polity Press, 2000.

Benjamin, W., The Arcades Project (H. Eiland & K. McLaughlin, Trans.), Cambridge, Mass.: Belknap Press of Harvard University Press, 1999.

Blanchot, M., Everyday Speech, trans. by S. Hanson, Yale French Studies, No. 73, New Haven: Yale University Press, 1987.

Cartier-Bresson H., The Decisive Moment, New York: Simon & Shuster, 1952.

Jameson, F., Postmodernism, or, The Cultural Logic of Late Capitalism, Durham: Duke University Press, 1991.

Lefebvre, H., Éléments de rythmanalyse: Introduction à la connaissance des rythmes, Paris: Éditions Syllepse, 1992.

Schütz, A., The Phenomenology of the Social World (G. Walsh & F. Lehnert, Trans.), Evanston: Northwestern University Press, 1967.

Virilio, P., Vitesse et Politique: essai de dromologie, Paris: Éditions Galilée, 1977.

Wilde O., The Picture of Dorian Gray, London: Penguin Books, 2003.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-11-03

Թողարկում

Բաժին

PHILOSOPHY

Ինչպես մեջբերել

Այվազյան Ա. (2026). Հետմոդեռնիստական արտատարածականությունը  եվ  արտաժամանակայնությունը․ առօրյա կեցության կորսված խարիսխները. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 17(3(51), 41-55. https://doi.org/10.46991/BYSU.E/2026.17.3.041