Ժամանակային հեռանկարի և հիվանդության նկատմամբ վերաբերմունքի փոխկապակցվածությունը քաղցկեղ ունեցող անձանց օրինակով
DOI:
https://doi.org/10.46991/BYSU.E/2026.17.2.062Բանալի բառեր:
քաղցկեղային հիվանդություն ունեցող անձ, ժամանակային հեռանկար, հիվանդության նկատմամբ վերաբերմունքԱմփոփում
Քաղցկեղային հիվանդություններն արդի բժշկության և հոգեբանության կարևորագույն խնդիրներից են՝ պայմանավորված դրանց լայն տարածվածությամբ, ծանր ընթացքով, սրընթաց զարգացմամբ և մարդու կյանքի տարբեր ոլորտների վրա ունեցած բազմակողմ ազդեցությամբ։ Քաղցկեղի ախտորոշումը հաճախ ուղեկցվում է ուժեղ հոգեբանական լարվածությամբ, տագնապով, անորոշությամբ և ապագայի վերաբերյալ պատկերացումների փոփոխությամբ։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն են ձեռք բերում հիվանդության նկատմամբ վերաբերմունքի և ժամանակային հեռանկարի ուսումնասիրությունները, քանի որ դրանք անմիջականորեն կապված են հիվանդի հուզական վիճակի, հոգեբանական հարմարման, կյանքի որակի և կյանքի իմաստավորման գործընթացների հետ։
Սույն հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են քաղցկեղ ունեցող անձանց ժամանակային հեռանկարի առանձնահատկությունները, հիվանդության նկատմամբ վերաբերմունքի ձևերը և դրանց միջև առկա փոխկապակցվածությունները։ Բացի այդ, ուշադրություն է դարձվել նաև սեռային տարբերությունների բացահայտմանը և դրանց հոգեբանական առանձնահատկությունների վերլուծությանը։Վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ քաղցկեղ ունեցող անձանց շրջանում առկա է փոխկապակցվածություն ժամանակային հեռանկարի առանձնահատկությունների և հիվանդության նկատմամբ վերաբերմունքի ձևերի միջև։ Միաժամանակ բացահայտվել են սեռային տարբերություններ ինչպես ժամանակային հեռանկարի, այնպես էլ հիվանդության նկատմամբ վերաբերմունքի ձևերում։ Մասնավորապես, տղամարդկանց շրջանում առավել քիչ էր արտահայտված ապագայի կողմնորոշումը, ինչպես նաև առավել նկատելի էին հիվանդության նկատմամբ տագնապային և պարանոյալ վերաբերմունքի միտումները։ Կանանց մոտ, ընդհակառակը, առավել արտահայտված էին ապագայի կողմնորոշումը, սոցիալական ակտիվությունը և էրգոպաթիկ վերաբերմունքը։
Ներբեռնումներ
Հղումներ
Вагайцева, М. В., Чулкова, В. А., Карпова, Э. Б., & Леоненкова, С. А. (2015). Психологиче-ские исследования в онкологии. Психология. Психофизиология, 8(3), 28–35. / Vagaytseva, M. V., Chulkova, V. A., Karpova, E. B., & Leonenkova, S. A. (2015). Psikhologicheskie issledovaniya v onkologii. Psikhologiya. Psikhofiziologiya, 8(3), 28–35.
Козлова, Н. В., & Андросова, Т. В. (2010). Социально-психологическое сопровождение он-кологических больных. Вестник Томского государственного университета, (335), 142–147. / Kozlova, N. V., & Androsova, T. V. (2010). Sotsialno-psikhologicheskoe soprovozhdenie onkologicheskikh bolnykh. Vestnik Tomskogo gosudarstvennogo universiteta, (335), 142–147.
Семиглазова, Т. Ю., Ткаченко, Г. А., & Чулкова, В. А. (2016). Психологические аспекты ле-чения онкологических больных. Злокачественные опухоли, (Спецвыпуск 1), 54–58. https://doi.org/10.18027/2224–5057–2016–4s1-54–58 / Semiglazova, T. Yu., Tkachenko, G. A., & Chulkova, V. A. (2016). Psikhologicheskie aspekty lecheniya onkologicheskikh bolnykh. Zlokachestvennye opukholi, (Spetsvypusk 1), 54–58. https://doi.org/10.18027/2224-5057-2016-4s1-54-58
Харьковский, А. Н. (2015). Представления детей о болезни и их опосредующая роль в тера-певтической работе с болеющими детьми. Национальный психологический журнал, 3(19), 105–116. https://doi.org/10.11621/npj.2015.0300 / Kharkovskiy, A. N. (2015). Predstavleniya detey o bolezni i ikh oposreduyushchaya rol v terapevticheskoy rabote s boleyushchimi det'mi. Natsionalnyy psikhologicheskiy zhurnal, 3(19), 105–116. https://doi.org/10.11621/npj.2015.0300
Anagnostopoulos, F., & Griva, F. (2012). Exploring time perspective in Greek young adults: Validation of the Zimbardo Time Perspective Inventory and relationships with mental health indicators. Social Indicators Research, 106, 41–59. https://doi.org/10.1007/s11205-011-9792-y
Ashley, L., Marti, J., Jones, H., Velikova, G., & Wright, P. (2015). Illness perceptions within 6 months of cancer diagnosis are an independent prospective predictor of health-related quality of life 15 months post-diagnosis. Psycho-Oncology, 24, 1463–1470. https://doi.org/10.1002/pon.3812
Shtrahova, A. V., & Arslanbekova, E. V. (2011). Motivational component of the internal picture of the disease as a factor of adherence to therapy in patients with somatic diseases with a vital threat. Bulletin of the South Ural State University, Series “Psychology”, 29(246), 76–82.
Wagner, C. V., Semmler, C., Power, E., & Good, A. (2010). What matters when deciding whether to participate in colorectal cancer screening? The moderating role of time perspective. Journal of Applied Biobehavioral Research, 15(1), 20–30.
Zimbardo, P. G., & Boyd, J. N. (1999). Putting time in perspective: A valid, reliable individual-differences metric. Journal of Personality and Social Psychology, 77(6), 1271–1288.
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Gayane Shaverdyan, Anahit Mikayelyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.