Ինքնութենական «երկվությունը» պատմաքաղաքական լուսանցքայնացման համատեքստում (Հ. Ասատրյանի օրինակով)
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:E/2021.12.3.003Բանալի բառեր:
Ինքնություն, ինքնութենական երկվություն, հայ, հոգենորոգում, պատմաքաղաքական լուսանցքայնացում, ինքնագերազանցում, նպատակԱմփոփում
Հոդվածը նվիրված է Հայկ Ասատրյանի իմաստասիրական ժառանգության օրինակով պատմաքաղաքական լուսանցքայնացման հետ կապի համատեքստում ինքնութենական երկվություն երևույթի վերլուծությանը: Թեպետ հայ մտածողը չի օգտագործել ինքնութենական երկվություն և լուսանցքայնացում եզրերը, այնուեամենայնիվ իր ստեղծագործական ժառանգության մեջ հայոց հոգեբարոյական նկարագրի հարցը քննարկել է վերը նշված երևույթների հետ կապի շրջանակում: Ասատրյանի օրինակով հիմնավորվում է, որ հայի ինքնութենական երկվությունը կմնա խոչընդոտ նրա պատմական զարգացման ճանապարհին, եթե նա հրաժարվի հոգենորոգումից, նոր ճշմարտությունների հարազատումից, նպատակադրումից և այն կյանքի կոչելու կամքից:
Հղումներ
Ա. Սարգսյան, Հայոց ցեղասպանության իմաստավորման հարցը, «Էջմիածին» կրօնագիտական եւ հայագիտական ամսագիր, 2020, Դ, նույնի՝ Հայոց ցեղասպանությունն ինքնության խնդրի համապատկերում (Նժդեհի և Ասատրյանի օրինակով), «Էջմիածին» կրօնագիտական եւ հայագիտական ամսագիր, 2020, Բ, Հայոց ցեղասպանությունն ինքնության խնդրի համապատկերում (Նժդեհի և Ասատրյանի օրինակով), «Էջմիածին» կրօնագիտական եւ հայագիտական ամսագիր, 2020, Գ
Է. Հարությունյան, Ազգային ինքնություն և կյանքի մշակույթ, Եր., 2004
Գ. Նժդեհ, Հատընտիր, Եր., 2006
Ա. Սարգսյան, Հայ ազգային ինքնության պատմաիմաստասիրական և մշակութաբանական տեսանկյունները (Հայկ Ասատրյանի օրինակով), «Բանբեր Երևանի համալսարանի», «Փիլիսոփայություն, Հոգեբանություն» 134.4, Եր., 2011
Հ. Ասատրյան, Հատընտիր, Եր., 2004
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2021 Բանբեր Երևանի համալսարանի

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.