Հտ․ 13 No. 2 (38) (2022)

Հրատարակվել է: 2022-07-08

Ամբողջական թողարկումը

PHILOSOPHY

  • PHILOSOPHY

    Ազգային-մշակութային ինքնօրինության տեսությունը XX դարասկզբի հայ սոցիալ-փիլիսոփայական մտքում

    Սեյրան Զաքարյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Քննարկելով ընդհանուր պետության մեջ ազգերի, ի մասնավորի հայության իրավաքաղաքական կարգավիճակի հարցը, XX դարասկզբի հայ մտածողները մատնանշում էին հնարավոր չորս կարգավիճակ՝ անկախություն, ֆեդերացիա, ազգային-տերիտորիալ և ազգային-մշակութային ինքնօրինություն։ Տարբեր կուսակցություններ ներկայացնող հայ տեսաբանները միասնական էին այն հարցում, որ ռուսական ու թուրքական պետություններում իրական հիմքեր չկան Հայաստանի ո՛չ քաղաքական անկախության և ո՛չ էլ ֆեդերացիայի համար: Եթե ՍԴՀԿ տեսաբանները վերապահումներով պաշտպանում էին Հայաստանի անկախության գաղափարը, ապա Դաշնակցության գաղափարաբանները (Գ․ Խաժակ, Մ․ Վարանդյան և այլք) պաշտպանում էին ազգային-տերիտորիալ և ազգային-մշակութային տեսությունները, կարծելով, որ դրանք գործադրելի են այն ազգերի, օրինակ հայերի համար, որոնք ընդհանուր պետության մեջ համախմբված ապրում են իրենց բնօրրանում, այսինքն՝ ունեն ազգային տերիտորիա, բայց նաև միաժամանակ սփռված են երկրով մեկ։ «Սպեցիֆիկները» (Դ․ Անանուն, Բ․ Իշխանյան) կարծում էին, որ հայության համար հնարավոր է միայն ազգային-մշակութային ավտոնոմիա, որովհետև թե՛ ռուսական և թե՛ թուրքական պետությունների ոչ մի երկրամասում հայությունը չի կազմում մեծամասնություն։ Հայ մարքսիստները (Ստ․ Շահումյան, Ալ․ Մյասնիկյան, Ալ. Ծատուրյան և այլք), միջազգայնությունն ու դասակարգայինն առաջնային համարելով ազգայնության ու ազգայինի նկատմամբ, դեմ էին թե՛ ազգային-տերիտորիալ և թե՛ ազգային-մշակութային տեսություններին։Նրանց համոզմամբ՝ ընդհանուր պետության մեջ չպետք է լինեն ո՛չ ազգային-մշակութային և ո՛չ ազգային-տերիտորիալ բաժանումներ, որովհետև դրանք նախ, վնաս են հասցնում պրոլետարիատի դասակարգային պայքարին, երկրորդ, կարող են հրահրել ազգամիջյան բախումներ։ Հեղինակի կարծիքով՝ հայության համար ազգային-մշակութային ավտոնոմիայի տեսությունն ուներ երկակի նշանակություն՝ դրական, որովհետև այն ընդհանուր պետության մեջ ազգային ուժերը համախմբելու, ազգային ինքնությունը պահպանելու օրինական միջոց էր, բայց միայն դրանով բավարարվելը՝ բացասական, որովհետև այդ տեսությունն անտեսում էր «նյութական Հայաստանի», այսինքն՝ պատմական Հայրենիքի տարածքում, ազգային բնօրրանում կերտելու անկախ պետություն, առանց որի անպատկերացնելի է ազգի ֆիզիկական գոյության ու հոգևոր անվտանգության ու վերածննդի ապահովումը։

    Հղումներ

    Խաժակ Գ․, Դէպի ֆէդէրացիա, Թիֆլիս, 1907, նույնի՝Ի՞նչ է ազգությունը, Կ․Պոլիս, 1912։

    Վարանդեան Մ․ Վերածնւող հայրենիքը եւ մեր դերը, Ժընև, 1910։

    Անանուն Դ.,Ազգային հարցը և դեմոկրատիան, «Նոր հոսանք», 1913, թիվ 1, էջ 142-154, թիվ 2, էջ 358-372, նույնի՝ Հայության հավաքումը, «Մշակ», 1914, հոկտեմբերի 17, թիվ 234:

    Իշխանեան Բ․, Թիւրքիայի ապագան (Քննական էտիւդ), Թիֆլիզ, 1907, նույնի՝ Տաճկահայ խնդիրը և միջազգային դիպլոմատիան, Թիֆլիս, 1907:

    Շահումյան Ստ., Ազգային հարցը և սոցիալ-դեմոկրատիան, ԵԼԺ, հ.1, Եր․, 1975, նույնի՝ Ազգային-կուլտուրական ավտոնոմիայի հարցը, ԵԼԺ, հ. 2, Եր․, 1976:

    Սապահ-Գիւլեան Ս․, Ինքնավար Հայաստան, Գահիրէ, 1915։

    Սապահ-Գիւլեան Ս․, Հայաստանի կազմակերպութեան գործը, «Երիտասարդ Հայաստան», 1918, թիվ 81, էջ 321։

    Շահումյան Ստ.,Ազգային-կուլտուրական ավտոնոմիայի մասին, էջ 373:

    Վարանդեան Մ.,Վերածնւող հայրենիքը եւ մեր դերը, էջ 240։

    Վարանդեան Մ․ Վերածնւող հայրենիքը եւ մեր դերը, էջ 5։

    Հակոբյան Վ․Ա․, Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպության ձևավորվումը և առաջին քայլերը, Եր․, 2015, էջ 92)։

    Անանուն Դ.,Ազգային հարցը և դեմոկրատիան, «Նոր հոսանք», 1913, թիվ 2, էջ 358։

    Անանուն Դ.,Ազգային հարցը և դեմոկրատիան, «Նոր հոսանք», 1913, թիվ 2, էջ 366-367։

    «Անկէտա հայոց հարցի մասին», /Բ․Իշխանեանի զեկուցումը Պետրօգրադում հայկական հարցի մասին/«Մշակ», 1914, դեկտեմբերի 11, թիվ 280։

    Շահումյան Ստ., Ազգային-կուլտուրական ավտոնոմիայի մասին, էջ 413։ ՏԵ՛Ս ՆԱև Մյասնիկյան Ալ., Ընտիր երկեր, Եր․, 1957, էջ 106:

    Իշխանեան Բ․, Ազգային պրօգրեսը եւ դասակարգային շահերը (սօցիօլօգիական պրօբլեմներ), Թիֆլիզ, 1908, էջ 276-277)։

    Շահումյան Ստ.,Ազգային-կուլտուրական ավտոնոմիայի մասին, էջ 395:

    Շահումյան Ստ., Ազգային հարցը և սոցիալ-դեմոկրատիան, էջ 263։

    Շահումյան Ստ., Ազգային հարցը և սոցիալ-դեմոկրատիան, էջ 269:

    Անանուն Դ.,Ազգային հարցը և դեմոկրատիան, «Նոր հոսանք», 1913, թիվ 2, էջ 370։

    Խաժակ Գ. Ի՞նչ է ազգությունը, էջ 121:

    Ռուբենի Ալ․ Երկու խօսք ազգային կուլտուրական աւտոնոմիայի մասին, «Նոր կեանք», 1912, թիվ 3-4, էջ 125:

  • PHILOSOPHY

    Ազատությունը և արդարությունը քաղաքակրթական բախումների համատեքստում

    Մովսես Դեմիրճյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Ընդունված տեսակետ է, որ ժամանակակից աշխարհում գրեթե բոլորի մակարդակների հարաբերություններում վճռորոշ դերը պատկանում է քաղաքական գործոնին։ Նույնքան անվիճելի է, որ արդի գլոբալ փոխակերպումները գոնե վերջին մի քանի տասնամյակներում մեծապես կախված են Արևելքի և Արևմուտքի քաղաքական և տնտեսական փոխհարաբերություններից։ Միևնույն ժամանակ համաշխարհային գործընթացների փիլիսոփայական վերլուծությունը թույլ է տալիս պնդել, որ թեպետ արևմուտքի և արևելքի և՛ երկխոսության, և՛ բախումների երևացող կողմը տնտեսական և քաղաքական շահերն ու նպատակներն են, այդուհանդերձ գոյություն ունեն ավելի խորքային՝ աշխարհայացքային և արժեքային, երևույթներ, որոնք ձևավորում են արևմտյան և արևելյան հասարակությունների (պետությունների, քաղաքակրթությունների) մշակութային դիմագիծը և կանխորոշում դրանց վարքը։ Սույն հոդվածի նպատակն է ցույց տալ, որ արդի աշխարհում ծավալվող քաղաքական հակամարտությունների և նույնիսկ ռազմական բախումների հիմքում համակարգաստեղծ երկու հիմնական գործոնների՝ ազատության և արդարության հայեցակարգերի պայքարն է։ Պարզ է, որ խոսքը ոչ թե մետաֆիզիկական մակարդակում ազատության և արդարության տեսական կամ նույնիսկ վերացական պայքարի մասին է, այլ պատմական կոնկրետ փորձով և հասարակական պրակտիկ կյանքով այս կամ այն կերպ իմաստավորված ազատության և արդարության մասին։ Բանն այն է, որ արևմտյան և արևելյան մշակույթներում ազգերի և պետությունների ձևավորման առանձնահատկությունները խիստ տարբեր են և որոշ դեպքերում՝ նույնիսկ իրարամերժ։ Իսկ սա նշանակում է, որ այդ հասարակությունները և ի վերջո դրանց մշակութային ընդհանրության վրա ձևավորվող արևմտյան և արևելյան քաղաքակրթությունները ունեն տարբեր աշխարհայացքային բնույթ և արժեքային կողմնորոշում, ինչն անմիջականորեն արտահայտվում է դրանց վարած ներքին և արտաքին քաղաքականության մեջ։ Հետևաբար, տարբեր են նաև այդ քաղաքակրթական կեցութային դաշտից կեցցվող երևույթները՝ մարդիկ և նրանց պատկերացումները կյանքի մասին։

    Հոդվածում ցույց է տրվում, որ արևմտյան քաղաքակրթությունը հիմնված է առավելապես ազատության գաղափարի վրա և պատմականորեն պայքարել է մարդու ազատության համար, իսկ արևելյանը՝ արդարության։ Հիմնավորվում է, որ սրա արդյունքում արևմուտքում և արևելքում ձևավորվել են մարդկանց մշակութային տարբեր տիպեր և հանրային կյանքի կազմակերպման տարբեր մոդելներ։

    Հղումներ

    Козьякова М. И. Свобода как феномен европейской истории и ее современная апология // Знание. Понимание. Умение, № 1, 2019, Московский гуманитарный универститет, էջ 163:

    Бычков В., Бычкова Л., XX век: предельные метаморфозы культуры // Полигнозис, 2002, №2, էջ 63:

    Ротенберг В.С., Аршавский В.В., Межполушарная асимметрия мозга и проблема интеграции культур // Вопросы философии, 1984, №4, էջ 78-86:

    Гусейнов А.А. Свобода и справедливость: точки сопряжения // Свобода и/или справедливость. Ведомости. Вып. 28 / Под ред. В. И. Бакштановского, Н. Н. Карнаухова. Тюмень: НИИ ПЭ, 2006, էջ 18-19:

    Кант, И. Критика практического разума. СПб., Наука, 2005, с. 104-105.

    Гуревич П.С. Культурология : учебник для вузов. М.: Проект, 2003. с. 80.

    Рубанов А. В., Свобода и справедливость в поведении людей: социально-исторический очерк // Журнал Белорусского государственного университета. Социология, № 1, 2018, էջ 4-11:

    Кьеркегор // Новая философская энциклопедия: в 4 т. / Институт философии РАН, 2-е изд., М., Мысль, 2010. URL: КЬЕРКЕГОР (iphlib.ru)

    Фромм Э., Бегство от свободы. М., Прогресс, 1990.

    Степнов П. А. Марксизм как идеократия и наука // Наука о человеке: гуманитарные исследования. 2020, Т.14, № 4, էջ 232-247։

    Макс Вебер. Избранные произведения․ М., Прогресс, 1990․

    Путин объявил о специальной военной операции в Донбассе․ РИА Новости, 24.02.2022. (https://ria.ru/20220224/operatsiya-1774620380.html)

    Էդվարդ Հարությունյան, Ազգային ինքնություն և կյանքի մշակույթ, Եր., ԵՊՀ հրատ., 2004, էջ 39-45:

  • PHILOSOPHY

    Հանդուրժողականության՝ որպես սոցիոմշակութային նորմի հիմնախնդիրը անոմիայի պայմաններում

    Տաթևիկ Փիրումյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում hանդուրժողականության սկզբունքը դիտարկվել է նոր՝ սոցիալական ավելի բարդ համակարգերի համատեքստում, որոնց բնորոշ է մի նոր՝անոմիա կոչվող երևույթը։ Արդի հասարակություններում անոմիան նոր տեսակի հանցավորությունների, ինքնասպանությունների հիմնական գործոն է, որին բնորոշ են բարոյազրկումը, հասարակական կապերի թուլացումը, օտարումը հասարակությունից, կյանքի անիմաստության զգացումը։ Այն հասարակություններում, որտեղ տարածում է գտել անոմիան, սոցիալական ցանկացած աստիճանակարգություն և արժեհամակարգ կասկածի են ենթարկվում, ինչի հետևանքով մարդը հաճախ հայտնվում է սոցիալ-հոգեբանական ճգնաժամի մեջ, ինչն էլ անհանդուրժողականության զանազան դրսևորումների պատճառ է դառնում: Հայտնվելով անորոշության մեջ՝ մարդկանց մեջ ի հայտ են գալիս սոցիալական ապակողմնորոշում, տագնապ, հասարակությունից օտարում և մի շարք այլ ապակառուցողական երևույթներ։

    Հղումներ

    Սողոմոնյան Գ. Ա., Ժամանակակից մարդաբանական ճգնաժամի դրսևորման առանձնահատկություները, «Բանբեր Երևանի Համալսարանի», «Փիլիսոփյություն, Հոգեբանություն», Եր., 2016, № 1 (19), էջ 19:

    Wallerstein I., Globalization or the Age of Transition?, International Sociology, Vol 15, № 2, SAGE (London, Thousand Oaks, CA and New Delhi), 2000, էջ 251:

    Дюркгейм Э., О разделении общественного труда, М․, Канон,1996, էջ 432։

    Հարությյունյան Է. Ա., Անցումային հասարակությունը որպես տրանսֆորմացիոն գործունեության համակարգ, Եր., ԵՊՀ, 2000, էջ 7:

    Дюркгейм Э., Самоубийство// Социологический Этюд, М., Мысль, 1994, էջ 128-148:

    Robert K. Merton, Social structure and Anomie// American Sociological Review, Vol 3, № 5,1938, էջ 672-682:

    Кара-Мурза С. Г., Аномия в России: причины и проявления, М., Научный эксперт, 2013, էջ 4:

    Мертон Р.К., Социальная структура и аномия// Социальная теория и социальная структура, М., изд. АСТ Москва “Хранитель”, 2006, էջ 243-254:

    Бодрийяр Ж., Общество потребления. Его мифы и структуры, М., Республика, Культурная революция, 2006, էջ 222:

    Դեմիրճյան Մ.Հ., Ազգային ինքնությունը արժեհամակարգի փոխակերպման ժամանակակից պայմաններում, «Բանբեր Երևանի Համալսարանի», «Փիլիսոփյություն, Հոգեբանություն», 140.4, Եր., 2013, էջ 35:

    Левинас Э., Избранное. Тотальность и бесконечное, М., СПБ., Университетская книга, 2000, с. 75.

    Камю А., Миф о Сизифе. Эссе об абсурде// в книге Сумерки богов, М., Политиздат, 1990, էջ 262-264:

    Бауман З., Текучая современность, СПБ., изд. Питер, 2008, էջ 29:

    Фромм Э., Бегство от свободы. Человек для себя, Мн., ООО «Попурри», 1998, էջ 128-129:

    Фромм Э., Иметь или быть? М., АСТ, Астрель, 2011, էջ 189:

    Մկրտիչյան Ա. Ե., К вопросу о факторах социального порядка (Սոցիալական կարգի գործոնների շուրջ), «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (125), Եր., 2008, էջ 66:

  • PHILOSOPHY

    «Ավելորդ մարդու» սոցիոմշակութային դիմանկարը

    Օվսաննա Նահապետյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Համաշխարհայնացման գործընթացների հորձանուտում դեգերող ժամանակակից մարդը ասես հայտնվել է իր իսկ սոցիալականությունից հարկադրաբար ու երբեմն նաև ինքնակամ հրաժարվելու ճանապարհին։ Եթե հաշվի առնենք, որ սոցիալականությունը՝ որպես մարդկային կեցության հիմնարար հատկություն, որպես մարդկային գործունեության արդյունքում ստեղծված մշակույթ, դրսևորվում է հասարակական արտադրության, հասարակական կյանքի կառավարման, սոցիալական կապերի ու շփումների (ինտերսուբյեկտիվություն) և, վերջապես, առօրյա կյանքի զանազան ձևերով (կենսաշխարհ), ապա դժվար չէ տեսնել, որ արդի համաշխարհայնացման գործընթացները նույնքան համաշխարհային են դարձնում նաև սոցիալականությունը։ Բայց դժվար չէ տեսնել ու համոզվել, որ այդ ամենի հետևանքով մեր ամենօրյա կյանքի ուղեկից են դարձել նաև այնպիսի զգացումներ, ինչպիսիք են՝ օտարումը, լուսանցքայնությունը, անդեմությունը, ավելորդությունը և այլն: Դրանք արժեքային բազմաչափության, սոցիալական բևեռվածության, էթնիկական խտրականության, անձնական դերի անորոշության արդյունք են և շատ հաճախ սահմանում ու նախանշում են մարդու առօրյա կյանքը: Մարդիկ օտարվում են հասարակությունից՝ հայտնվելով լուսանցքում, քանի որ սոցիալ-մշակութային կառուցվածքները, արժեքները և նորմերը թույլ չեն տալիս իրացնել սեփական էութենական պահանջմունքները: Հոդվածում քննարկվում են «ավելորդ մարդու» սոցիոմշակութային դիմանկարի, նրա ձևավորման քաղաքակրթական նախադրյալների, ինչպես նաև հասարակական գործընթացների վրա նրա ունեցած հնարավոր ազդեցությունների ու հետևանքների մի շարք հիմնահարցեր:

    Հղումներ

    Маркузе Г., Эрос и цивилизация, М., 2003, էջ 319

    Յ.Նոյ Խարարի, XIX դարի 21 դասերը, Եր., 2020, էջ 55:

    Агамбен Дж. Человек без содержания, М., 2018, էջ 95:

    Park R., Human Migratiom and Marginal Man/American Journal of Sociology, Chicago, 1928, №6, էջ 882:

    Stonequist E.V., The marginal man. A study in personality and Cultural Conflict. N.Y. 1967, էջ 92:

    Арендт Х., Истоки тоталитаризма, М. 1996. էջ 595:

    Հարությունյան Էդ., Բացակա մարդը. հուսալու և հիշելու այլընտրանք, // «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն,

    Հոգեբանություն», Երևան, 2018 № 3 (27), էջ 3-16:

    Ильин И.А. Книга раздумий. Я вглядываюсь в жизнь. Белорусская Православная Церковь, 2020. էջ 51:

    Гидденс Э. Ускользающий мир. Как глобализация меняет нашу жизнь, М. 2004, էջ 21:

    Фромм Э. Человек для себя. Минск. 1992. էջ 74:

    Тургенев И. С. Дневник лишнего человека // Собрание cочинений в 10 т. Т.5. М. 1961. էջ 143:

    Бауман З. Текучая современность. СПб. 2008. էջ 47:

    Бахтин М.М. Проблемы поэтики Достоевского, М. 1972. էջ 434:

    Сартр Ж.П. Первичное отношение к другому: любовь, язык, мазохизм // Проблема человека в западной философии. М.:

    Прогресс. 1988. էջ 217:

    Кастель Р. Метаморфозы социального вопроса. Хроника наемного труда / Общ. ред., пер. с фр. Н.А.Шматко. СПб. 2009. էջ 474–475:

    Бауман З. Индивидуалисированное общество. М. 2002. էջ 85:

    Էդ.Հարությունյան, Մարդկային կեցության այլակերպումները, Երևան, 2018, էջ167:

  • PHILOSOPHY

    Կայունությունը միջսերնդային հարաբերությունների համատեքստում

    Համլետ Սիմոնյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում վերլուծվում է կայունության գաղափարի կիրառելիությունը միջսերնդային հարաբերությունների համատեքստում։ Համաշխարհայնացման գործընթացների և սոցիոմշակութային փոխակերպումների քաոսային իրականության մեջ կայունությունն անմիջականորեն ազդում է սոցիալական համակարգերի թե՛ ներկա, թե՛ ապագա վիճակի վրա։ Վերջին տարիներին գիտական մի շարք բնագավառներում ակտիվորեն քննարկվում է ապագա սերունդների բարեկեցության հարցը, որի առանցքային խնդիրներ են ապագայամետ սոցիալական հաստատությունների կառուցադրումն ու ռազմավարական համապատասխան մեխանիզմների որդեգրումը և զարգացումը։ Այս համատեքստում արդիական են ապագա սերունդների համար խնայողություններ կատարելու, ինչպես նաև նրանց հավասար հնարավորություններ թողնելու մտայնությունները։ Ուստի սույն աշխատանքում փորձ է արված վեր հանել կայունության և ապագա սերունդների հանդեպ պատասխանատվության փոխհարաբերակցությունը, ցույց տալ կայունության դերն ու նշանակությունը ապագա սերունդներին բարեկեցիկ կենսապայմաններ ավանդելու հարցում։ Քննարկվում են նաև Ջ․ Ռոլսի արդար խնայողությունների սկզբունքը և Բ․ Բերրիի փիլիսոփայական հայացքներում կայունության և միջսերնդային արդարության գաղափարները։

    Հղումներ

    Հարությունյան Է․, Մարդկային կեցության այլակերպումները, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2017

    https://en.unesco.org/themes/education-sustainable-development/what-is-esd/sd

    De-Shalit A., Why Posterity Matters. Environmental Policies and Future Generations, Routlege, London, 1995

    https://www.eduskunta.fi/EN/valiokunnat/tulevaisuusvaliokunta/Pages/default.aspx

    Gosseries A., González-Ricoy I., Designing Institutions for Future Generations: An Introduction, in Institutions for Future Generation, Oxford University Press, New York, 2016

    https://www.cfainstitute.org/en/advocacy/issues/short-termism#sort=%40pubbrowsedate%20descending

    https://www.bbc.com/future/article/20210721-the-quest-for-a-galactic-civilisation-that-saves-humanity

    https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=148983

    Takle M., The Norwegian Petroleum Fund: Savings for Future Generations? Environmental Values, Volume 30, Number 2, White Horse Press, Cambridgeshire, 2021

    Rawls J., A Theory of Justice, Harvard University Press, Cambridge, 1971

    Barry B., Sustainability and Intergenerational Justice in Fairness and Futurity, Essays on Environmental Sustainability and Social Justice, ed. by Andrew Dobson, Oxford University Press, New York, 1999

    Barry B., Circumstances of Justice and Future Generations in Obligations to Future Generations, edited by Richard I. Sikora and Brian Barry, White Horse Press, Cambridge, 2012

    Ղարագուլյան Ա., Կայունությունը և անկայունությունը հասարակական զարգացման համատեքստում, «Անցումային հասարակություն. սոցիոմշակութային փոխակերպումներ», պրակ 4, Երևան, 2008

PSYCHOLOGY

  • PSYCHOLOGY

    Ուսանողների կյանքի դժվարությունների ուսումնասիրման հարցարանի մշակում և հոգեչափողական բնութագրերի վերլուծություն

    Անի Գրիգորյան, Աստղիկ Սերոբյան, Նարինե Խաչատրյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում ներկայացված է ուսանողների՝ կյանքի դժվարությունների ուսումնասիրության հարցարանի մշակման գործընթացը՝ հոգեմետրիկ բնութագրերի վերլուծությամբ։ Հարցարանի մշակումը իրականացվել է երկու փուլով՝ որակական և քանակական մեթոդների կիրառմամբ։ Առաջին փուլի տվյալների հավաքագրումն իրականացվել է բաց հարցերի միջոցով, որին մասնակցել է 360 ուսանող։ Տվյալները վերլուծվել են կարճ տեքստերի թեմատիկ վերլուծության մեթոդով, և ստեղծվել է հարցարանի նախնական տարբերակը։ Վերջինիս կիրառմամբ իրականցվել է տվյալների հավաքագրման երկրորդ փուլը՝ 318 ուսանողի մասնակցությամբ։ Հարցարանի հոգեչափողական բնութագրերի վերլուծության արդյունքում մշակվել է հուսալի և վալիդ գործիք ուսումնառության ընթացքում ուսանողների կյանքի դժվարությունների ուսումնասիրության համար։ Այն կարելի է կիրառել ուսանողների կյանքի դժվարությունների և վերջինիս հետ կապված սոցիալ-հոգեբանական տարբեր փոփոխականների ուսումնասիրությանն ուղղված հետազոտություններում։

    Հղումներ

    Boral P., Ghormade Y., Wankhede S., et al. Issues and challenges faced by university students staying out of their hometown for study. Journal of interdisciplinary Cycle Research, 5, 2021, pp. 687-707.

    Fook C.Y., Sidhu G., K. Investigating Learning Challenges faced by Students in Higher Education. Procedia-Social and Behavioral Sciences 186, 2015, pp. 604-612.

    Uzorka A., Makeri Y. A. Academic Challenges faced by Students in Higher Education during Covid-19 Pandemic. International Journal of Research and Innovation in Social Science (IJRISS), 4(7), 2020, pp. 474-476.

    Arnett, J. J. Emerging adulthood: The winding road from the late teens through the twenties. New York: Oxford University Press, 2004, 270 p.

    Dagdag J. D., Cuizon H. G., Bete A. O. College Students’ Problems and their link to Academic Performance: Bases for needs-driven Student programs. Journal of Research Policy & Practice of teachers & Teacher Education, 9 (2), 2019. pp. 54-65.

    Robinson O. C. Conducting thematic analysis on brief texts: The structured tabular approach. Qualitative Psychology. Advance online publication, 2021. https://doi.org/10.1037/qup0000189

    Linting, M., Meulman, J. J., Groenen, P. J. F., & Van der Kooij, A. J. Nonlinear principal components analysis: Introduction and application. Psychological Methods, 12, 2007, pp. 336-358.

    Meulman, J., van Der Kooij, A., & HeiserKaplan, W. Principal components analysis with nonlinear optimal scaling transformations for ordinal and nominal data. In: Kaplan, D. (Ed.), The SAGE handbook of quantitative methodology for the social sciences. Washington, DC: SAGE Publications, 2004

    Mori Y., Kuroda M., Makino N. Nonlinear Principal Component Analysis and its Applications. Springer Nature, 2016, 85p. DOI 10.1007/978-981-10-0159-8.

    Taber K. S. The Use of Cronbach’s Alpha when Developing and Reporting Research Instruments in Science Education. Research in Science Education, 2018, 48 (6), pp. 1273-1296.