Հտ․ 14 No. 2 (41) (2023)

Հրատարակվել է: 2023-06-13

Ամբողջական թողարկումը

PHILOSOPHY

  • PHILOSOPHY

    Գրիգոր Տաթևացու իմացաբանական հայացքները

    Սեյրան Զաքարյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Սուրբ Գրիգոր Տաթևացու (1346-1409) իմացաբանական հայացքներն ունեն լավատեսական բնույթ՝ նախ, նա  չի կասկածում ճանաչելիի՝ արարված աշխարհի, առանձին իրերի իրական գոյությանը, երկրորդ, համոզված է, որ մարդն ունի բավարար իմացական  միջոցներ ճանաչելու գոյը։ Իմացության գերագույն նպատակը աստվածիմացությունն է, ուստի գիտելիքը արժևորվում է ըստ այն բանի, թե ինչպիսի բնույթ ու միտվածություն ունի և որքանով է նպաստում հոգու փրկությանը։  Տաթևացին պաշտպանում է արիստոտելյան իմացաբանության հիմնարար այն դրույթը, որ մարդու իմացությունն ու գիտելիքը ստացական են, քանիորնրահոգումեջչկանբնածինգաղափարներուգիտելիքներ։ Նաառանձնացնում է իմացությաներեքաստիճան՝ զգայական, բանական և հավատի, որոնք թեև տարբերվում են իրենց առարկաներով, իմացության գործիքներով, մեթոդներով ու կարողականություններով, սակայն միասին ապահովում են մարդկային իմացության ամբողջականությունը։ Թեև իմացության սուբյեկտն ընդհանուր առմամբ կրավորական է, այնուհանդերձ, մտքի մեջ ընդհանուր հասկացությունները ձևավորվում են նաև սուբյեկտի ակտիվության շնորհիվ։ Ճշմարտությունը նա սահմանում է որպես մտքի և իրականության համապատասխանություն։ Տաթևացին թեև առանձնացնում է փիլիսոփայական ու աստվածաբանական ճշմարտությունները, սակայն չիպաշտպանում «երկու ճշմարտությունների» ուսմունքը։ Փիլիսոփայական դրույթները ճշմարիտ են, եթե դրանք համահունչ են Հայտնության ճշմարտություններին:

    Հղումներ

    Arevshatyan S. S. Philosophical views of Grigor Tatevatsi, Yerevan, 1957 (in Russian); Zakaryan S. A. Armenian Philosophers (Grigor Tatevatsi), Yerevan, 1998; the same: Philosophers of Tatev University, Yerevan, 2018, p. 132-237 (in Armenian).

    St. Grigor Tatevatsi, Voskeporik, Constantinople, 1746, p. 26 (in Armenian).

    St. Grigor Tatevatsi, Summer volume of "Book of Sermons", Constantinople, 1741, p. 135 (in Armenian).

    St. Grigor Tatevatsi, Summer volume of "Book of Sermons", p. 454.

    St. Grigor Tatevatsi, Summer volume of "Book of Sermons", p. 72.

    St. Grigor Tatevatsi,The Book of Questions,Constantinople,1729, p. 104 (in Armenian).

    St. Grigor Tatevatsi. Commentary on the Gospel of John, with the diligence of Ghukas Abegha Zakaryan, S. Etchmiadzin, 2005, p. 31 (in Armenian).

    St. Grigor Tatevatsi,Summer volume of "Book of Sermons", p. 28.

    Zakaryan S. A., Aristotle and Armenian philosophy of the XIV century. Yerevan, 2017, p. 54-82 (in Armenian).

    St. Grigor Tatevatsi, Solution to “Introduction” of Porphyry, Constantinople, 1793, p. 332 (in Armenian).

    St. Grigor Tatevatsi,Summer volume of "Book of Sermons", p.28.

    Dales, R. C.,Medieval Discussions of the Eternity of the World, Leiden, Brill, 1990.

    St. Grigor Tatevatsi,Winter volume of "Book of Sermons", Constantinople, 1740, p.174 (in Armenian).

    St. Grigor Tatevatsi, Commentary on the Gospel of John, p. 38.

    St. Grigor Tatevatsi, Summer volume of "Book of Sermons", p. 72.

    Grigoryan G. H., On the key issues of medieval Armenian philosophy, Yerevan, 1987, p. 79 (in Armenian).

    Arevshatyan S. S., Grigor Tatevatsi, In book: "Prominent figures of Armenian culture" (V-XVIII centuries),Yerevan, 1976, p. 409 (in Armenian).

  • PHILOSOPHY

    «Միջտեքստայնություն» երևույթի դրսևորման առանձնահատկությունները հետմոդեռնիստական գեղագիտության մեջ

    Հռիփսիմե Զաքարյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    1967 թ. հետկառուցվածքաբանության տեսաբան Յու. Կրիստաևան, առաջադրելով միջտեքստայնություն եզրույթը, հիմնավորում է, որ յուրաքանչյուր տեքստ, իր բովանդակային ու կառուցվածքային ինքնուրույնությամբ հանդերձ, թաքնված կամ անթաքույց կերպով իր մեջ կրում է այլ տեքստային տարրեր: Եվ իրապես, արդի գրականությունը հատկանշվում է միջտեքստային բնույթով, փոխկապակցված տեքստերի տեսանելի բազմազանությամբ, բազում թելերով կապված է մշակութային ավանդույթի հետ:

    Հոդվածում փորձ է արվում տեսական մտքի վկայակոչումներով միջտեքստայնությունը դիտարկել մի կողմից որպես հետմոդեռնիստական տեքստաբանության դրսևորման ձև, գեղարվեստական յուրահատուկ հնարանք, ի վերջո՝ հետմոդեռնիստական պոետիկայի անքակտելի մաս, մյուս կողմից՝ առհասարակ գեղագիտական սկզբունք, պատմական տարբեր դարաշրջաններում արարված այս կամ այն տեքստի յուրահատուկ որակ: Միջտեքստայնությունը չի սահմանափակվում հետմոդեռնիստական գեղագիտության շրջանակներում, սակայն հետմոդեռնիստական տեքստակերտման ու տեքստընկալման առանձնահատուկ բնույթը թույլ է տալիս յուրովի իմաստավորել միջտեքստայնություն եզրույթի բնույթը:

    Հոդվածի հիմնական նպատակն է հնարավորության սահմաններում դիտարկել «միջտեքստայնություն» երևույթի դրսևորման առանձնահատկությունները հետմոդեռնիստական տեքստում, բացահայտել, թե արդոք միջտեքստայնությունը կարելի է դիտարկել որպես ընդհանուր գեղարվեստական հնարանք, թե այն միայն հետմոդեռնիստական գեղագիտության առանձնահատուկ որակ է:

    Նշված նպատակին հասնելու համար առաջադրել ենք հետևյալ հետազոտական խնդիրները.

    1. սույն հոդվածի շրջանակներում հիմնավորված քննության ենթարկել հետմոդեռնիստական գեղագիտության էությունը բնութագրող հնարավոր տեսական հայեցակարգերը,
    2. այդ համապատկերում տեսական վերլուծությունների մեջ սահմանել միջտեքստայնություն եզրույթի դրսևորման առանձնահատկություններն իրենց տարբեր արտահայտություններով,
    3. որոշարկել միջտեքստայնություն երևույթի դերը հետմոդեռնիստական տեքստի կառուցման գործընթացում:

    Հոդվածի տեսական հիմքում ընկած են Ու. Էկոյի, Մ. Էփշտեյնի, Ռ. Բարտի, Ժ. Բոդրիյարի, Ժ. Դերիդայի և այլոց հետազոտությունները։

    Հղումներ

    Эко У. Постмодернизм, ирония, занимательность // Эко У. Имя розы. М: Изд. «Книжная палата», 1989, с. 460.

    Бронзино Л. Ю. Постмодернизм: сущностные идеи и их представители // Вестник МГИМО-Университета. 2010, (3(12)), էջ 98:

    Ильин И. Постмодернизм // Литературная энциклопедия терминов и понятий (гл. ред. и сост. А. Н. Николюкин). М.: НПК «Интелвак», 2001, էջ 764.

    Hassan J. The Dismemberment of Orpheus. New York, 1982, Hassan J. New Literary History, Vol. 3, No. 1, Modernism and Postmodernism: Inquiries, Reflections, and Speculations (Autumn, 1971), pp. 5-30:

    Эпштейн М. Постмодерн в России: Литература и теория. М.: Изд. Р. Элинина, 2000, с. 5.

    Липовецкий М. Н. Русский постмодернизм (Очерки исторической поэтики): Монография. Урал. гос. пед. ун-т. Екатеринбург, 1997, с. 9.

    Л. Н. Толстого «Ясная Поляна». Санкт-Пе тер бург : Росток, 2013, Էջ 63:

    Барт Р. Смерть автора // Барт Р. Избранные работы: Семиотика. Поэтика. М.: Изд. «Прогресс», 1989, с. 391.

    Հ. Զաքարյան, Ակնարկները, մեջբերություններն ու ռեմինիսցենցիաները որպես միջտեքստայնության տարրեր (Հենրիկ Էդոյանի պոեզիայի օրինակով) // Հայագիտական հանդես, 2022, № 3-4 (57-58), էջ 100-117:

    Деррида Ж. Структура, знак и игра в дискурсе гуманитарных наук // Деррида Ж. Французская семиотика: от структурализма к постструктурализму (пер. с фр. и вступ. статья Г. К. Косикова). М.: Изд. «Прогресс», 2000, էջ 406-426:

    Делез Ж. Платон и симулякр // Новое литературное обозрение, 1993, № 5, էջ 93:

    Бодрийяр Ж. Символический обмен и смерть. М.: Изд. «Добросвет», 2000 , Էջ 34:

    Бодрийяр Ж. Система вещей. Рудомино, (пер. с фр. С. Зенкина). М.: Изд. «РУДОМИНО», 1995, Էջ 153:

    Карымова М. Г. Гипертекст в философии постмодернизма // Вестник ТюмГУ, 2002, №1, с. 64-69.

    Ильин И. П. Интертекстуальность // Ильин И. П. Современное зарубежное литературоведение (страны Западной Европы и США): концепты, школы, термины : эн-цикл. справ. М.: Интрада-ИНИОН, 1999, էջ 208.

    Ильин И. П. Постструктурализм. Деконструктивизм. Постмодернизм. М.: Интрада, 1996.с. 103.

    Липовецкий М. Н. Русский постмодернизм (Очерки исторической поэтики), Екатеринбург: Уральский гос. пед. ин-т, 1997, с. 9.

    Шайтанов И. Триада современной компаративистики: глобализация - интертекст - диалог культур // Вопросы литературы, 2005, № 6, с. 131.

    Постмодернизм: энциклопедия. Минск: Интерпрессервис: Книжный Дом, 2001, с. 399.

    Pfister M. How Postmodern is Intertextualiti? // Pfister M. Intertextuality Ed. Heinrich F. Plett. – Berlin, New York: Walter de Gruyter, 1991, Էջ 207-22

  • PHILOSOPHY

    Ինչո՞ւ է խաբուսիկ քաղաքական դավադրապաշտական տեսությունների տարածումը բարոյապես սխալ

    Լևոն Բաբաջանյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Դավադրապաշտական տեսությունները փորձագիտական շրջանակներում հիմնականում վատ համբավ ունեն, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ համաձայն որոշ հետազոտությունների՝ դավադրապաշտական տեսությունների տարածումն ունի մի շարք բացասական հետևանքներ․ այն հանգեցնում է հասարակության կողմից քաղաքականության նկատմամբ անտարբերության խորացմանը, գիտության և գիտականության նկատմամբ անվստահությանը և այլն։ Սակայն, քիչ չեն նաև այն հետազոտողները, ըստ որոնց՝ դավադրապաշտական տեսությունների տարածումը ունի նաև դրական հետևանքներ․ այն մեծացնում է կառավարիչների հաշվետվողականությունը, նպաստում է թաքնված դավադրությունների բացահայտմանը, և ընդհանրապես հասարակության թափանցիկության ցուցիչ է, իսկ պետական հաստատությունների կողմից նման տեսությունների տարածման կանխարգելման փորձերը կարող են հանգեցնել էլ ավելի բացասական հետևանքների։ Հոդվածում վերլուծվել են խնդրի վերաբերյալ այս երկու մոտեցումները և հիմնավորվել է, որ դավադրապաշտական տեսությունների տարածումը բարոյապես սխալ է հիմնականում այն դեպքերում, երբ գործ ունենք խաբուսիկ քաղաքական դավադրապաշտական տեսությունների հետ, այսինքն՝ այնպիսի խաբուսիկ, մոլորեցնող տեսությունների հետ, որոնք որոշակի քաղաքական շրջանակների կողմից օգտագործվում են իրենց քաղաքական օրակարգը սպասարկելու նպատակով։  Խաբուսիկ քաղաքական դավադրապաշտական տեսությունների տարածման բարոյական տեսանկյունից սխալականությունը պայմանավորված է նրանով, որ դրանք, լինելով կեղծ տեղեկատվության տեսակ, մոլորեցնում և վնասում են հասարակությանը, օգտագործվում են հիմնականում պոպուլիստ և ավտորիտար քաղաքական գործիչների կողմից՝ սոցիալական տարբեր խմբերին բևեռացնելու և իրենց ապօրինի գործողությունները արդարացնելու համար, ինչպես նաև մերժում են հասարակության անդամների հավասարության սկզբունքը։

    Հղումներ

    Cibik M., Hardos P., Conspiracy Theories and Reasonable Pluralism, European Journal of Political Theory, London, 2020, p. 2.

    Silva B.C., Vegetti F., Littvay L., The Elite Is Up to Something: Exploring the Relation Between Populism and Belief in Conspiracy Theories, Swiss Political Science Review, 2017, pp. 1-21.

    Coady D., Are Conspiracy Theorists Irrational? Episteme, Volume 4, Issue 02, 2007, p. 202.

    Huneman P., Vorms M., Is a Unified Account of Conspiracy Theories Possible? Argumenta, no. 6, 2018, pp. 247-270.

    Uscinski J.E., Conspiracy Theories: A Primer, Lanham : Rowman & Littlefield, London, 2020, p. 23.

    Cassam Q., Conspiracy theories. Polity Press, Cambridge, 2019, p. 11.

    Cassam Q., Conspiracy theories. Polity Press, Cambridge, 2019, p. 16-21.

    Raikka J., The Ethics of Conspiracy Theorizing, Springer Science + Business Media B.V., 2009, p. 458.

    Tyson L., Kahn R., The Reptoid Hypothesis: Utopian and Dystopian Representational Motifs in David Icke’s Alien Conspiracy Theory. Utopian Studies, Vol. 16(1), 2005, p. 45.

    Mathiesen K., Fake News and the Limits of Freedom of Speech, in the book “Media Ethics, Free Speech, and the Requirements of Democracy” (ed. Carl Fox and Joe Saunders), Taylor & Francis, New York, 2019, p. 168.

    Mathiesen K., Fake News and the Limits of Freedom of Speech, in the book “Media Ethics, Free Speech, and the Requirements of Democracy” (ed. Carl Fox and Joe Saunders), Taylor & Francis, New York, 2019, p. 161.

    Coady D., Cass Sunstein and Adrian Vermeule on Conspiracy Theories, Argumenta 3,2, 2018, p. 298.

    Yablokov I., Fortress Russia: Conspiracy Theories in Post-Soviet Russia, Polity Press, Cambridge, 2018, p. 185.

    Fay B., The Nazi Conspiracy Theory: German Fantasies and Jewish Power in the Third Reich, Library & Information History, 35:2, 2019, p. 92.

    Giry J., Gurpinar D., Functions and Uses of Conspiracy Theories in Authoritarian Regimes, Routledge Handbook of Conspiracy Theories (ed. Butter M., Knight P.), Routledge, New York, 2020, p. 317.

    Բաբաջանյան Լ․, Պոպուլիստական դավադրապաշտական տեսությունների քաղաքական սպառնալիքները, «Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն», Երևան, 2022, № 1 (37), էջ 70-71։

    Terzyan A., Sustaining power through external threats: the power of enemy images in Russia and Azerbaijan, Journal of Liberty and International Affairs, 6(2), 2020, p. 50.

    Nussbaum M, Perfectionist liberalism and political liberalism. Philosophy & Public Affairs 39 (1), 2011, p. 33.

    Cibik M., Hardos P., Conspiracy Theories and Reasonable Pluralism, European Journal of Political Theory, London, 2020, p. 12.

    Cibik M., Hardos P., Conspiracy Theories and Reasonable Pluralism, European Journal of Political Theory, London, 2020, p. 13.

    Plenta P., Conspiracy theories as a political instrument: utilization of anti-Soros narratives in Central Europe, Contemporary Politics, Routledge, 2020, pp. 3-4.

  • PHILOSOPHY

    Ճշմարիտի հակոտնյան որպես ճշմարիտի հակադեմ հասկացություն

    Գևորգ Հակոբյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում քննարկվում են ճշմարիտին հակադիր բնութագրիչների էությունների փոխներթափանցված հարաբերությունները՝ առանձնապես կենտրոնական դեր հատկացնելով ճշմարիտի հնարավոր հակադեմ հասկացության բացահայտմանը և որոշարկմանը։

    Քննարկումներից պարզվում է, որ գիտափիլիսոփայական խոսույթում ճշմարիտի հակադիր բնութագրիչների էությունների վերաբերյալ միակարծություն չկա, և ճշմարիտին հակադրվող լիովին նույն իմացաբանական որակումն արտացոլելու նպատակով  կիրառվում են բազմաթիվ բնութագրիչներ. (ի թիվս այլոց) սխալ, կեղծ, սուտ, մոլորություն, հակաճշմարտություն և այլն։ Հետևաբար  գիտափիլիսոփայական հայալեզու գրականության մեջ (դասագիրք, հոդված, մենագրություն) չկա նաև համաձայնություն, թե ի՛նչ իմաստներով և ո՛ր դեպքերում պետք է կիրառվեն այս հասկացություններից յուրաքանչյուրը։

    Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճշմարիտին հակադրվող հասկացությունները էական դերակատարություն ունեն ճանաչողության գործընթացում՝ հոդվածում առաջարկվում է զատորոշել այդ հասկացությունների կիրառության սահմանները և չեղարկել դրանց նույնարժեք կիրառության ավանդույթը։ Մանավանդ որ գոյություն ունեն այնպիսի մտակառույցներ, որոնք դուրս են ճշմարիտ/կեղծ  (սխալ, սուտ, մոլորություն և այլն) տրամաբանական-իմացաբանական չափումից։

    Այս համատեքստում պարզվում է նաև, որ ճշմարիտին հակադրվող հասկացություններին առնչվող միակարծության բացակայությունն ունի օբյեկտիվ հիմքեր, որոնցից ամենաէականը «ճշմարիտի հակադեմ» մտածումը արտացոլող հասկացության ու ճշգրտորեն  արտահայտող բառի չգոյությունն է։ Ուստի առաջարկվում է խնդիրը լուծել պայմանական համակարծություններ ընդունելու միջոցով, այս թվում նաև՝ «ճշմարիտի հակադեմ» մտածումը արտացոլելով ճշմարիտի հակոտնյա հասկացությամբ։

    Հղումներ

    Գ. Հակոբյան, Ուսումնասիրության օբյեկտին ճշմարիտ հասկացության հակադեմի դիտանկյունից մոտենալու շուրջ // «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», Երևան, 2022 № 3 (39), էջ 68։

    Գ. Հակոբյան, Կորոնավիրուսային համավարակի խոսույթի իմացաբանական որակման շուրջ // «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», Եր., 2021 № 1 (34), էջ 46։

    Գ. Հակոբյան, Իրավաքաղաքական խոսույթի ոչճշմարիտ տարրերի շուրջ // «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», Եր., 2020 № 1 (31), էջ 32։

    Ա. Գուրզադյան, Ճշմարտության էպիկենտրոնում // «Ռուբիկոն» գեղարվեստական-մշակութաբանական եռամսյա հանդես, 1/11/2007, Եր., էջ 6։

    Մոնտեն Մ., Փորձեր, Եր., 1991, էջ 39։

    Ա. Պ. Հայրապետյան, Փոխանունություն և խոսքիմասային փոխանցում // «Բանբեր Երևանի համալսարանի», № 2 (86), Եր., 1995, էջ 161։

    Հասկացությունների դրական և բացասական լինելու վերաբերյալ, տե՛ս Հ. Ա. Գևորգյան, Վ. Խ. Բաղդասարյան, նշվ. աշխ., էջ 29-30։

    Գ. Հակոբյան, Իրավաքաղաքական խոսույթի ոչճշմարիտ տարրերի շուրջ // «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», Եր., 2020 № 1 (31), էջ 32։

    Ս. Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան, չորս հատորում։ Հատոր Ա, Եր., 1944, էջ 563։

    Դ. Գյուրջինյան, Հայերեն բառարան-տեղեկատու. միասին, անջատ կամ գծիկով գրվող բառեր, Եր., 2008, էջ 66։

    Գ. Հակոբյան, Կորոնավիրուսային համավարակի խոսույթի իմացաբանական որակման շուրջ // «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», Եր., 2021 № 1 (34), էջ 46։

    Ա. Մ. Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, 2-րդ հրատ., Եր., 2009, էջ 1005 և 513, Ա. Մ. Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Եր., 1967, էջ 578 և 317,

    Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Եր., 1987, էջ 420։

    Ս. Գ. Աբրահամյան, Ժամանակակից գրական հայերեն,Եր., 1981, էջ 58։

    Губанов Н.Н., Губанов Н.И., Критерии в системе научного знания. // Гуманитарный вестник МГТУ им. Н.Э. Баумана, Раздел: Гуманитарные науки в техническом университете, Рубрика: Философские науки, 2016, вып. 2, էջ 3։

    Лакатос И., История науки и ее рациональные рекострукции // Кун Т., Структура науяных революций, М., 2003, с. 458.

    Ս. Քէհեաեան, Բարոյագիտութիւն փիլիսոփայական ակնարկ, Անթիլիաս, 2021, էջ 23-24։

    Манасян А. С., Методологические принципы объективности научного знания и единство науки, Ер., 2002, էջ 4-5։

    Է. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Եր., 1976, էջ 714, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Եր., 1969, էջ 97 և այլն։

    Գ. Հակոբյան, Կորոնավիրուսային համավարակի խոսույթի իմացաբանական որակման շուրջ // «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», Եր., 2021 № 1 (34), էջ 47։

    Է. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Եր., 1976, էջ, 1024, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Եր., 1969, էջ 554, Ս. Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան, հատոր Դ, Եր., 1944, էջ 354 և այլն։

    Գ. Հակոբյան, Կորոնավիրուսային համավարակի խոսույթի իմացաբանական որակման շուրջ // «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», Եր., 2021 № 1 (34), էջ 47։

    Հ. Օ. Հովհաննիսյան, Բանավեճի տեսություն և արվեստ. փիլիսոփայական քննախոսություն, Եր., 2019, էջ 160-165։

    Դավիթ Անհաղթ, Փիլիսոփայության սահմանումները // Երկեր, Եր., 1980, էջ 45։

    Можейко М. А., Нарратив // Всемирная Энциклопедия Философия, М., Аст, Минск, Харвест, 2001 с., 670.

    Барт Р., Смерть автора // Избранные работы: Семиотика: Поэтика, М., 1989, с. 384.

    Лосев А. Ф., Диалектика мифа, М., 2001, с. 55.

    Bottici Ch., A Philosophy of political myth, New York, 2007, էջ 45։

    Ս. Զաքարյան, Հայոց ինքնության հիմնահարցեր, Եր., 2020, էջ 25։

    Бодрийяр Ж., Симулякры и симуляция, Тула, 2013, с 24-25.

  • PHILOSOPHY

    Ուղղահայաց և հորիզոնական ինքնության հիմնախնդիրը միջսերնդային փոխհարաբերություններում

    Համլետ Սիմոնյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Սերունդների միջև արդար և կառուցողական փոխհարաբերությունների ապահովմանն ու զարգացմանն ուղղված փիլիսոփայական մտայնությունները աստիճանաբար ավելի մեծ ուշադրության են արժանանում։ Փիլիսոփայական տեսանկյունից միջսերնդային փոխհարաբերություններին առնչակից բարոյագիտական հիմնախնդիրների ուսումնասիրությունը հնարավորություն է ընձեռում մի շարք կարևորագույն հարցերի և դրանց հնարավոր լուծումների արծարծման համար, հարցեր, որոնք վերաբերում են սերունդների ինքնությանը, սոցիոմշակութային ժառանգության սերնդեսերունդ փոխանցմանը, միջսերնդային արդարությանը, սերունդների միջև պատասխանատվությանը և այլն։ Այս համատեքստում կարևոր է մտապահել, որ տարբեր սերունդներին վերաբերող ու առհասարակ միջսերնդայնության տարր ունեցող թեմաներն ինչ-որ իմաստով բազմազանություն են ենթադրում, քանի որ գործ ունենք տարբեր սերունդների արժեքային, աշխարհայացքային կողմնորոշումների հետ։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ հոդվածում քննարկվում է սերունդների ինքնության կառուցարկման գործընթացը՝ մասնավորապես անդրադառնալով մեր օրերում ուղղահայաց (ժամանակային) և հորիզոնական (տարածական) ինքնության միջև նշմարվող խզումներին ու հակասություններին։ Վերլուծելով սերունդների ուղղահայաց ինքնության և հորիզոնական ինքնության առանձնահատկությունները՝ անդրադարձ է կատարվում անցյալի փորձին, ինքնութենական մետապատումներին և վերջիններիս ներառվածությանը սերունդների ինքնության ձևավորման գործընթացում։

    Աշխատանքում վերլուծվում են նաև հետհիշողության դերը և նշանակությունը սերունդների ինքնության և փորձառությունների ձևավորման հարցում՝ միևնույն ժամանակ վեր հանելով դրա և՛ կառուցողական, և՛ ապակառուցողական կողմերը։

    Հղումներ

    Кон И. С., Социология личности, Политиздат, Москва, 1967, pp. 109-110.

    Лурье С․ В․, Метаморфозы традиционного сознания (Опыт разработки теоретических основ этнопсихологии и их применения к анализу исторического и этнографического материала), http://svlourie.ru/Erevan-heroic-myth, 01.02.2023

    Ibid, http://svlourie.ru/Erevan-heroic-myth, 01.02.2023.

    Hirsch M., The Generation of Postmemory: Writing and Visual Culture After the Holocaust, Colombia University Press, New York, 2012, pp. 1-25.

    E. Harutyunyan, The Transformations of Human Being (in Armenian), YSU Press, Yerevan, 2018, pp. 6-7.

    Hirsch M., The Generation of Postmemory: Writing and Visual Culture After the Holocaust, Colombia University Press, New York, 2012, p. 5.

    Schutz A., The Phenomenology of the Social World, Northwestern University Press, Evanston, 1967, p. 143.

    Ibid, p. 143.

    Ibid, p. 142.

    E. Harutyunyan, National Identity: the “World of Generations” and the “World of Contemporaries” // “Bulletin of Yerevan University E: Philosophy, Psychology”, No 2 (29), 2019, pp. 7-8.

    Ricoeur P., Memory, History, Forgetting, The University of Chigaco Press, Chicago, 2004, pp. 80-86.

    Arendt H., Between Past and Future: Six Exercises in Political Thought, The Viking Press, New York, 1961, p. 26

    Hirsch M., The Generation of Postmemory: Writing and Visual Culture After the Holocaust, Colombia University Press, New York, 2012, p. 5.

    Maines D․ R., Sugrue, N. M., Katovich, M. A., The Sociological Import of G. H. Mead's Theory of the Past, American Sociological Review, Vol. 48, No. 2, 1983, p. 161, https://www.jstor.org/stable/2095102, 24.03.2023

    Mannheim K., The Problem of Generations, in Essays on The Sociology of Knowledge, ed․ by Kecskemeti P., Routledge and Kegan Paul Ltd, London, 1952, pp. 286-320

    Ibid, pp. 286-320.

    Santayana G., The Life of Reason: The Phases of Human Progress, Dover Publication, Inc., New York, 1980, p. 92

PSYCHOLOGY

  • PSYCHOLOGY

    Երիտասարդների ֆիզիկական դաստիարակության համակարգում առողջախնայող տեխնոլոգիաների ներդրման մեթոդաբանական հիմքերը

    Սահակ Հովհաննիսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Ժամանակակից ֆիզդաստիարակության համակարգում առանձնահատուկ կարևորվում է առողջախնայող կրթական միջավայրի ձևավորման, մասնավորապես առողջախնայող տեխնոլոգիաների ներդրման գործընթացը, որի հաջող իրագործումը ենթադրում է մի շարք հետազոտական խնդիրների համալիր լուծում։ Բուհերում առողջախնայող տեխնոլոգիաների կիրառության հնարավորությունների ուսումնասիրման հրատապությունը բխում է ներկայիս ուսանողների առաջադիմության միջին մակարդակից՝ պայմանավորված նրանց հիվանդացության բարձր աստիճանով։ Բացի այդ՝ ուսանողության առողջությունը դիտարկվում է որպես նրանց պատրաստության որակի, սոցիալական և ստեղծագործական ակտիվության ցուցիչ, իբրև աշխատաշուկայում ապագա մասնագետի մրցունակությունն ապահովող տնտեսական արդյունք։ Այս համատեքստում խիստ կարևորվում է ժամանակակից ուսանողության շրջանում առողջագիտական բարձր մշակույթ ձևավորելու անհրաժեշտությունն ու բուհական ֆիզդաստիարակության համակարգում առողջախնայող տեխնոլոգիաների ներդրման համալիր մեթոդաբանության մշակումը։ Սույն հոդվածում լուսաբանվում են առողջախնայող տեխնոլոգիաների հասկացման և դրանց ներդրման գործուն կառուցակարգերն ու առկա մոտեցումները։ Ըստ այդմ, ներդրվելիք առողջախնայող տեխնոլոգիաները սույն հետազոտությունում ներկայացվում են որպես մի համալիր նորարարական գործընթաց, որը պետք է խարսխված լինի կրթական միջավայրի հետ մանկավաժական գործընթացի բոլոր մասնակիցների համակարգված և ներդաշնակ փոխգործակցության, ինչպես նաև առողջության և ուսումնական գործունեության հանդեպ նրանց վերաբերմունքի արժեքային փոփոխությունների վրա։ Հետևաբար, ուսանողների ֆիզդաստիարակության համակարգում առողջախնայող տեխնոլոգիաներ ներդնելիս հարկ է հաշվի առնել նաև նրանց սեռատարիքային առանձնահատկություններն ու գործառնական հնարավորությունները։

    Հղումներ

    Ա. Լ. Գրիգորյան, Ուսանողների ֆիզիկական ակտիվությունը պայմանավորող կրթական ազդեցության միջոցները // «Կրթությունը 21-րդ դարում» հանդես, // № 1(1), 2019, էջ 104-113։

    Ս. Հովհաննիսյան, Առողջ կենսակերպի և սեփական առողջության հանդեպ երիտասարդների արժեքային վերաբերմունքի գենդերային տարբերությունների ուսումնասիրություն։ Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, հոգեբանություն, 2022, № 1, էջ 73-74։ https://doi.org/10.46991/BYSU: E /2022.13.1.072

    Борщёва И. В. Психологические проблемы здоровьесбережения студентов СГА // Здоровьесберегающие образовательные технологии: материалы междисциплинарной научно-практической конференции / Отв. ред. Е. В. Усова, М.: СГА, 2007, էջ 59-60։

    Вирабова А. Р. Рефлексивное управление системой ресурсов здоровьесберегающей школы. // Вариативность технологий здоровьесбережения в дошкольном и школьном образовании / под ред. член-корр. РАН, проф., д.м.н. Кучмы В. Р., проф., д.м.н. Вирабовой А. Р. – М.: ПРОБЕЛ-2000, 2017, էջ 12։

    Грядкина Т. С. Здоровьесберегающее и здоровьеформирующее физическое воспитание в дошкольном образовательном учреждении // Дошкольная педагогика, 2008, № 2, էջ 10։

    Григорян А. Л., Векилян К. М., Оганесян С. В., Мартиросян А. В. Оздоровительная физическая культура в системе здорового образа жизни современной студенческой молодёжи (учебно-методическое пособие для студентов), Ер.: Изд. РАУ, 2020, 80 էջ։

    Грядкина Т. С Реализация здоровьесберегающих и здоровьесозидающих педагогических технологий в современных дошкольных образовательных организациях (образовательная область «физическое развитие») // Здоровьесбережение дошкольников: вызовы времени и потенциал образования: сб. материалов межрегиональной науч.-практ. конф. / под общ. ред.: Т. С. Грядкиной. СПб.: ГАОУ ДПО «ЛОИРО», 2019, էջ 8։

    Ивахненко Г. А. Здоровьесберегающие технологии в российских вузах [Электронный ресурс] // Вестник института социологии, 2013, № 6, էջ 107, առցանց՝ https://www.vestnik-isras.ru/files/File/Vestnik_2013_6/Ivachnenko.pdf, այց՝ 21․10․2022։

    Ирхин В. Н., Ирхина И. В., Беседина О. А. Педагогическое сопровождение студентов в условиях здоровьесберегающего образовательного процесса в вузе. // Культура физическая и здоровье, 2010, № 4 (29), էջ 38։

    Катренко М. В., Продиус А. Н., Иванова С. В., Михайлова Н. А. Здоровьесберегающие технологии в практике физкультурного образования студентов. / Физическая культура: воспитание, образование, тренировка, 2013, № 5, էջ 65։

    Маджуга А. Г. Педагогическая концепция здоровьесозидающей функции образования. / Автореф. дисс. на соиск. уч. ст. докт. пед. наук, Владимир, 2011, էջ 4-5։

    Медведева С. А. Здоровьесберегающая физическая культура в профессионально-педагогическом вузе [Электронный ресурс]: учебно-методическое пособие / под ред. С. А. Медведевой, Е. Б. Ольховской, Т. А. Сапегиной. Екатеринбург: Изд-во Рос. гос. проф.-пед. ун-та, 2016, էջ 3, առցանց՝ http://elar.rsvpu.ru/handle/123456789/20927, այց՝ 29.06.2022։

    Панов Е. В., Кудрявцев М. Д., Шукюрова Э. Ш. Здоровьесберегающие технологии в системе физического воспитания студентов. // «Научно-практический электронный журнал Аллея Науки», № 6 (22), 2018, առցանց՝ https://alley-science.ru/sovremennaya_nauka_i_ee_razvitie__6_22___2018/, այց՝ 05.05.2022։

    Соловьева Н. И. Концепция здоровьесберегающей технологии в образовании и основные организационно-методические подходы к ее реализации. // Экология, культура, образование, Ставрополь, 2005, № 17, էջ 30-31։

    Сытый В. П., Соклаков В. И., Тихонова В. И. Инновационная технология процесса физического воспитания учащихся // Здоровьесберегающие психолого-педагогические технологии и медико-биологические системы оздоровления: материалы I Междунар. науч.-практ. конференции, 28 апреля, 2014 г., Барановичи: РИО БарГУ, 2014, էջ 98-101։

    Таничева Ю. А. Методика реализации здоровьесберегающих технологий, առցանց՝ https://infourok.ru/metodika-realizacii-zdorovesberegayushih-tehnologij-5669008.html, այց՝ 13.12.2022։

    Тихонова В. И., Касько В. А., Савицкая Я. И., Девдера И. А. Здоровьесберегающие технологии в образовательной среде: модные тенденции или актуальная потребность [электронный ресурс] // Оздоровительная физическая культура молодежи: актуальные проблемы и перспективы: материалы III Междунар. науч.-практ. конф.: в 2 ч., Минск, 12-13 апреля 2018 г., Минск: БГМУ, 2018, Ч. 2, էջ 106, առցանց՝ http://rep.bsmu.by/handle/BSMU/22049, այց՝ 29.06.2022։

    Филимонова Н. И., Трищина Т. И., Дивисенко О. Н. Здоровьесберегающие технологии в практике физического воспитания студенток. // Современные методы формирования здорового образа жизни у студенческой молодежи: сб. науч. ст. по материалам I Респ. науч.-практ. конф. с междунар. участием, Минск: Изд. Центр БГУ, 2017, էջ 226-230, առցանց՝ http://elib.bsu.by/handle/123456789/169497, այց՝ 29.10.2022։

    Arpentieva M. R. (2018). Healthy saving in the high school: problems and prospects. // Health, Physical Culture and Sports, 4(11), էջ 14-15 (in Russian). / Submitted 28.05.2018 / Accepted 16.10.2018, առցանց՝ http://journal.asu.ru/index.php/zosh, այց՝ 21.10.2022։