Banber Erevani hamalsarani. P'ilisop'ayut'yun, hogebanut'yun.
| E - ISSN | : | 2738-2621 |
| P - ISSN | : | 1829-4553 |
Մարդու ընտրությունը միշտ վախճանաբանական հեռանկար ունի, քանզի մարդկային պատմության ընթացքը և նրա վերջաբանը կախված է այն բանից, թե նա ո՞ր ճանապարհով կգնա՝ կյանքի՞, թե՞ մահվան: Քաղաքակրթությունն աստիճանաբար մոտենում է գայթակղություններով լեցուն, սակայն խիստ վտանգավոր մի սահմանագծի, որից անդին չվերահսկվող ուժերի ազդեցությունը մարդու համար կարող է ճակատագրական լինել: Պահն է սթափվելու։ Այս առնչությամբ անուրանալի է փիլիսոփայական մարդաբանության դերն ու նշանակությունը։
Փիլիսոփայական մարդաբանության մեջ տարբերակվում են երկու ուղղություններ՝ փիլիսոփայամարդաբանական էսենցիալիզմ և էկզիստենցիալիզմ։ Էսենցիալիստական փիլիսոփայական մարդաբանությունը հետազոտում է մարդու հարաբերությունը բնության, հասարակության, մշակույթի, իսկ էկզիստենցիալիստական փիլիսոփայական մարդաբանությունը՝ մարդու հարաբերությունը Աստծո, ուրիշի և ինքն իր նկատմամբ։ Ներկայացվում են փիլիսոփայական մարդաբանության առարկան, խնդիրները և գիտական կարգավիճակը։ Հիմնավորվում է այն գաղափարը, որ վաղ է մոռացության մատնել և հրաժարվել, փիլիսոփայական մարդաբանության հետազոտական հարուստ գործիքակազմից։ Քննական վերլուծության արդյունքում հեղինակը եզրահանգում է, որ մարդու մեջ կան այնպիսի դրական որակներ, որոնք զարգացնելով և որոնց վրա հենվելով՝ հնարավոր է կատարելագործել սոցիալական միջավայրը և միջանձնային հարաբերությունները։ Դրա համար անհրաժեշտ է զարգացնել հենց իր իսկ մարդու մասին գիտելիքները, հաշվի առնել իրականացվող տնտեսական, սոցիալական և ինստիտուցիոնալ բարեփոխումների մարդաբանական տեսանկյունները
Гуревич П. С.,Человек многоликий//Это человек: антология, М.,1995, էջ 13–15:
Шелер М., Положение человека в Космосе // Проблема человека в западной философии : антология / под общ. ред. Ю. Н. Попова, М., 1988, с. 31.
Кант И., Сочинения. В 6 т., М., 1966, էջ 351:
Кант И., Сочинения. В 6 т., М., 1963-1966, т. 3, էջ 661:
Кант И., Трактаты и письма, М., 1980, էջ 332:
Фуко М., Слова и вещи: Археология гуманитарных наук. – М., 1977, с. 362.
Моторина Л.Е., Философская антропология: учебное пособие для вузов. – М., 2003, էջ 54։
Никитин Е.П., Об одной тенденции в развитии философии, Вопросы философии, 2001, №10:
Смирнов С.А., Современная антропология , Человек, 2004, № 1, 2, 3
Борзенков В.Г., Единая наука о человеке за пределами редукционизма, Человек, 2011, №2։
Шелер М., Человек и история, М. Шелер. Избранные произведения, М., 1994, էջ 70։
Гуревич П.С., Классическая и неклассическая антропология: сравнительный анализ, М., 2018:
Золотухина-Аболина Е. В., Философская антропология, 2-е изд., Ростов-на-Дону, Феникс, 2014, էջ 13- 14:
Дорофеев В., О статусе философской антропологии // Рефлексии, 2011, № 2(4), с. 17․
Смирнов С.Л., Философская антропология // Человек, 2003, № 4։
Долмейр Ф., Возвращение философской антропологии: субъективные размышления // Человек, 2010, № 4, էջ 5։
Курек Н.С., Звероподобное поведение. Линии Аристотеля и Фрейда // Человек, 2009,№ 1։
Летов О.В., Человек и «сверхчеловек»: этические аспекты трансгуманизма // Человек,2009,№ 1։
Букреев В. С․, Проблема человека в современной философской антропологии // Вестник РФО, 2006, № 3(39).
Кутырев В.А., Крик против небытия // Вопросы философии, 2008, № 8, с․69․
Гуревич П.С. Антропологическая катастрофа // Своб. Мысль. 1997, N 11, էջ 44:
Թվային դարաշրջանում օնլայն և օֆլայն ինքնությունների փոխհարաբերության խնդիրը դարձել է միջանձնային հաղորդակցության հետազոտությունների կարևոր թեմաներից մեկը։ Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները սոցիալական փոխազդեցությունների և հաղորդակցության նոր հնարավորություններ են տալիս մարդու՝ սոցիալականացման բնատուր հակումներն առարկայացնելու համար։ Սոցիալական մեդիա հարթակները և հեռավար կապի միջոցները փոխում են աշխատանքի, կրթության և ժամանցի մասին ավանդական ըմբռնումները՝ ստեղծելով միջանձնային հարաբերությունների նոր՝ վիրտուալ մոդել։ Մարդիկ գնալով ավելի շատ ժամանակ են անցկացնում թվային աշխարհներում և այնտեղ իրենց ներկայացնելու համար ստեղծում են իրենց թվային կերպարները։ Արդյունքում ժամանակակից մարդը սկսում է միաժամանակ ապրել երկու աշխարհներում՝ ֆիզիկական (օֆլայն) և թվային (օնլայն)։ Սույն հոդվածում քննարկվում են այն հիմնահարցը, թե ինչ է իրենից ներկայացնում օնլայն ինքնությունը, ինչպես է այն հարաբերվում ֆիզիկական կյանքում դրսևորվող օֆլայն ինքնության հետ, և վերջապես՝ ինչ հեռանկարներ և խնդիրներ է ձևավորում օնլայն-օֆլայն երկատվածությունը միջանձնային հարաբերությունների համատեքստում։ Հատուկ ուշադրություն է դարձվել այն հիմնախնդիրների վերլուծությանը, որոնք կարող են առաջանալ ֆիզիկական կյանքի տարբեր հատվածներ թվային կյանքով փոխարինելու արդյունքում, ներկայացված են խնդրահարույց իրավիճակների խորքային պատճառները, ուրվագծված են այն նոր հնարավորությունները, որոնք կարող են ընձեռել թվային տեխնոլոգիաների խելամիտ օգտագործումը։
Բանալի բառեր – տեղեկատվական հասարակություն, սոցիալական ցանցեր, թվային աշխարհ, օնլայն ինքնություն, միջանձնային հաղորդակցություն, վիրտուալ մարդ
Яралян К., Виртуальность как трансцендентная среда экзистирования // Բանբեր Երևանի համալսարանի: Փիլիսոփայություն, հոգեբանություն: 2016, № 2 (20), էջ 30։
Иноземцев В., Современное постиндустриальное общество: природа, противоречия, перспективы, М.: Логос, 2008, էջ 88։
Հարությունյան Է., Ազգային ինքնություն. «սերունդների աշխարհ» և «ժամանակակիցների աշխարհ» // «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», 2019 № 2 (29) էջ 4։
Small G., Vorgan G., IBrain: Surviving the Technological Alteration of the Modern Mind, Harper Collins e-books, 2008, էջ 117:
Marwick A., Boyd D., I Tweet Honestly, I Tweet Passionately: Twitter Users, Context Collapse, and the Imagined Audience. New Media & Society, 2011, 13, էջ 115։
Melissa G. Hunt, Rachel Marx, Courtney Lipson, Jordyn Young, No more FOMO: limiting social media decreases loneliness and depression // Journal of social and clinical psychology, dec 2018, vol. 37, issue 10, էջ 751-768։
Jon D. Elhai, Jason C. Levine, Robert D. Dvorak, Brian J. Hall,
Fear of missing out, need for touch, anxiety and depression are related to problematic smartphone use,
Computers in Human Behavior, Volume 63, 2016, էջ 510։ https://doi.org/10.1016/j.chb.2016.05.079.
Նորագույն ժամանակներում երկխոսության խնդիրը լայնորեն դիտարկվում է փիլիսոփաների, գրականագետների, լեզվաբանների, մշակութաբանների, արվեստաբանների և հասարակական մտքի պատմության այլ գիտաճյուղերի ներկայացուցիչների կողմից:
Ռուս փիլիսոփա, արվեստի տեսաբան, մշակութաբան Մ. Մ. Բախտինի երկխոսայնության տեսությունը 1960-ականների վերջից իր առանձնահատուկ ներազդեցությունն ունեցավ արևմտյան գրաքննադատական ու փիլիսոփայական մտքի զարգացման խնդրում: Բախտինյան ընկալումներում երկխոսությունը կեցության հիմքն է. լինել, նշանակում է երկխոսականորեն հաղորդակցվել: Համաձայն Մ. Բախտինի՝ ստեղծագործողը նոր ձևերի որոնումների ճանապարհին մշտապես երկխոսություն է ծավալում ավանդական ու նորարարական գեղարվեստական ստեղծագործությունների հետ: Նրա դատողությունների ելակետային հիմքը Ֆ. Մ. Դոստոևսկու հերոսների առանձնահատուկ երկխոսական հարաբերություններն են: Ֆ. Դոստոևսկին բախտինյան սահմանումներում իր բազմաձայն կերպարների հարստությամբ համաշխարհային գրականության մեջ ձևավորել է նորարարական հնարք՝ «բազմաձայն վեպի» սկզբնավորումը: Վերլուծելով Ֆ. Դոստոևսկու վեպերում ծավալված երկխոսությունների առանձնահատկությունները, պատկերելով մարդուն երկխոսության տարածության մեջ կերտելու հնարանքը, ցույց է տալիս երկխոսությունից դուրս մարդու լինելիության անհնարինությունը։
«Մշակութային երկխոսություն» հասկացությունը, որն առաջին անգամ կիրառվել է Մ. Բախտինի կողմից, ընկալվում է որպես մշակութային տարբեր շերտերի սերտ հարաբերակցություն մշակութային անցյալի հետ: Երկխոսական հարաբերություն, համաձյան նրա, կարող է դրսևորվել տարբեր նշանային համակարգերի միջև: Հետևապես, երկխոսությունը նաև մշակութաբանական երևույթ է:
Հոդվածը նվիրված է Մ. Բախտինի փիլիսոփայական հասկացությունների ձևավորման գործընթացի ուսումնասիրությանը, որը երկխոսությունը դիտարկում է որպես գոյաբանական կատեգորիա։ Բախտինյան հայեցակարգերում երկխոսությունն ընկալվում է որպես «ես»-ի և «դու»-ի «հաղորդակցում» («ես» և «մյուս»), այսինքն՝ այն իր էությամբ նախ և առաջ սոցիալական բնույթ է կրում:
Հոդվածի նպատակն է դիտարկել Մ. Բախտինի «երկխոսայնության» տեսության զարգացման ու դրսևորման առանձնահատկությունները, ցույց տալ երկխոսության գաղափարական և տեսական նախադրյալները, գաղափարների զարգացումը բախտինյան իմացաբանության մեջ՝ որպես մենախոսությունից տարբերվող մեթոդաբանական սկզբունք:
Бахтин М. М. К методологии гуманитарных наук // Бахтин М. М. Эстетика словесного творчества. М.: Изд. «Искусство М., 1979, c. 373.
Бахтин М. М. Проблемы поэтики Достоевского. М.: Изд. «Художественная литература». М., 1972, с. 114.
Бахтин М. М. Проблемы поэтики Достоевского, 1972, с. 45.
Бахтин М. М. Формы времени и хронотопа в романе // Вопросы литературы и эстетики. М.: Изд. «Художественная литература», 1975, с. 446.
Кристева Ю. Бахтин, слово, диалог и роман // Французская семиотика: От структурализма к постструктурализму. Пер. с франц., сост., вступ. ст. Г.К. Косикова. М.: ИГ Прогресс, 2000.c. 429.
Бахтин М. М. Эстетика словесного творчества. М.: Изд. «Искусство», 1986, c. 337.
Бахтин М. М. Автор и герой в эстетической деятельности // Бахтин М. М. Эстетика словесного творчества, 1986, c. 126.
Առավել մանրամասն տե՛ս Волошинов В. Н. («Бахтин под маской» (1)). Фрейдизм. М.: Изд. «Лабиринт», 1993.
Бахтин М. М. Эстетика словесного творчества, 1979, с. 331.
Бахтин М. М. Творчество Франсуа Рабле и народная культура средневековья и Ренессанса. М.: Изд. «Художественная литература», 1990, с. 533.
Бахтин М. М. Собрание сочинений. Т.5. М., 1997, էջ 424.
Бахтин М. М. Эстетика словесного творчества, 1979, с. 335.
Бахтин М. М. К философским основам гуманитарных наук // Бахтин М. М. Автор и герой. К философ ским основам гуманитарных наук. СПб.: Изд. «Азбука», 2000 c. 228–229.
Бахтин М. М. Эстетика словесного творчества, с. 364.
Бахтин М. М. Проблемы поэтики Достоевского, 1979, с. 71.
Ժամանակակից աշխարհն ապրում է փոխակերպման արագընթաց և հակասական գործընթացներ, որոնք ազդում են մարդկային կյանքի բոլոր ոլորտների վրա: Այդ գործընթացները խորհելու այնքան նյութ է տալիս, որքան երբևէ չի տվել և ոչ մի ժամանակաշրջան: Որքան էլ որ դարաշրջանը գերհագեցված է գիտական հայտնագործություններով, չենք կարող չնկատել, որ հոգևորից (բարոյականից) դեպի սնանկ ռացիոնալության բացարձակացումն անհեռանկար և կործանարար է մարդկության համար: Միտքն առանց բարոյական ամբողջական վերահսկողության բավարարում է մարդկային անհատի ֆիզիկական գոյության ապահովմանն ուղղված կարիքները (հիմնականում կենսաբանական) և կարող է տանել անհատի բարյահոգեբանական հետընթացի: Հետարդյունաբերական հասարակություններում կործանարարության ծավալի աճը թերևս այն գինն է, որը մարդը վճարում է ավանդական նորմերի մերժման, բարոյական և էթիկական ուղենիշների անտեսման համար: Աշխարհում ընթացող պատերազմները, կատարվող ահաբեկչություններն ու, հեղափոխությունները, հանցավորության աճը և էկոլոգիական աղետները վկայությունն են, որ ներկայիս քաղաքակրթության բնութագրիչներն են դարձել ապակառուցողականությունն ու ագրեսիան: Անվիճելի է, որ այս ճգնաժամի աղբյուրը, շարժիչ ուժը և արդյունքը մարդն է։ Այս պարագայում անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես է հնարավոր մի իրավիճակ, երբ մարդը, որպես ակտիվ գործող ստեղծագործական էակ, դառնում է կործանարար, ով զրոյացնում է սեփական գոյության հնարավորությունը: Եթե ապակառուցողական մշակույթ որդեգրած մարդը կանգ չառնի և չկարողանա գտնել «բանալի», որը հնարավորություն կտա մնալ ներկայում, ինչպես նաև բացելու մոտ ապագայի դուռը, ապա կարող է կործանել ոչ միայն իրեն, այլև ողջ մարդկությանը:
Հարարի Յ. XXI դարի 21 դասերը, Եր. 2020, էջ 128:
Назаретян А.П., Антропология насилия и культура самоорганизации., М., 2008, էջ 13-14:
Էդվարդ Հարությունյան։ Մարդկային կեցության այլակերպումները։Եր․,2018, էջ 9։
Էմիլ Սիորան։ Ծնված լինելու անհարմարության մասին։ Եր․, 2008, էջ198։
Tinbergen Ν., On War and Peace in Animals and Man, in: Science, Washington, 1968, էջ 1412:
Հարությունյան Է․Ա․Մարդկային կեցության այլակերպումները։ Եր․, 2019, էջ 15:
Дюркгейм Э. Самоубийство: Социологический этюд, М., 1994. էջ 399:
Фромм Э. Анатомия человеческой деструктивности. М.,1994, էջ 316։
Камю А. Бунтующий человек. М.; Политиздат, 1990., էջ 122:
Фромм Э. Бегство от свободы. М., 1989, էջ 154:
Бауман З. Индивидуализированное общество, М., 2005, էջ 164:
Бауман З. Индивидуализированное общество, М., 2005, էջ 118:
Назаретян А.П., Антропология насилия и культура самоорганизации., М., 2008, էջ 13-14:
Фромм Э. , Здоровое общество, 2011, էջ. 397:
Ուսանողների ակադեմիական ներգրավվածությունը կարևոր նշանակություն ունի կրթական գործընթացի կազմակերպման և արդյունավետության համար։ Ուսանողների ներգրավվածության ուսումնասիրությունը այսօր բարձրագույն կրթության արդիական հիմնախնդիրներից է, որն ուշադրության կենտրոնում է 20-րդ դարի երկրորդ կեսին: Այդ տեսանկյունից կարևոր է ուսումնասիրել ուսանողների կյանքի ուսումնական և ոչ ուսումնական այն դժվարությունները, որոնց սովորաբար նրանք բախվում են իրենց տարիքային զարգացման տվյալ փուլում, և որոնք ազդում են ներգրավվածության աստիճանի վրա։ Հոդվածի նպատակն է դուրս բերել ուսանողների մոտ ակադեմիական ներգրավվածությանը նպաստող ու խանգարող գործոնները՝ պայմանավորված տարիքային առանձնահատկություններով և ուսումնական գործունեության դժվարություններով։ Հետազոտության ընտրանք են կազմել ՀՀ տարբեր բուհերի, բակալավրիատի և մագիստրատուրայի 18-25 տ. 180 ուսանողներ, որոնց 61%-ը իգական սեռի ներկայացուցիչ են։ Համաձայն ստացված արդյունքների՝ ակադեմիական ներգրավվածության համար նշանակալի են ձևավորվող հասունության գործոններից ինքնակենտրոնացումը, իսկ սոցիալական ներգրավվածության համար նշանակալի են կյանքի դժվարություններից բացասական հույզերը, ոչ արդիական կրթական միջավայրը, հաղորդակցման դժվարությունները։ Եվ՛ ակադեմիական, և՛ սոցիալական ներգրավվածության համար պայմանավորող կանխորոշիչ նշանակություն ունի ուսանողների ՄՈԳ-ը։ Հետազոտության արդյունքները օգտակար կլինեն բուհերի կրթական քաղաքականության մշակման գործընթացում, ինչպես նաև նոր կրթական պրակտիկաների ներդրման արդյունավետությունը գնահատելու համար։
Գրիգորյան Ա․, Սերոբյան Ա․, Խաչատրյան Ն․, Ուսանողների կյանքի դժվարությունների ուսումնասիրման հարցարանի մշակում եվ հոգեչափողական բնութագրերի վերլուծություն, 2022, № 2, էջ 63-74/ http://www.ysu.am/files/06A_Grigoyan_A_Serobyan_N_Khachatryan.pdf 17.04.2023
Малошонок Н., Студенческая вовлечённость: почему важно изучать процесс обучения, а не только его результат? // Мониторинг университета. № 6: էջ 11–21.
Малошонок Н., Геннадьевна Н., "Студенческая вовлеченность" как социальное явление: теория и методология исследованиятема диссертации и автореферата по ВАК РФ 22.00.01, էջ 25.
Поливанова К.Н. (2016), Детство в меняющемся мире// Современная зарубежная психология. Том 5 № 2. doi: 10.17759/jmfp.2016050201, էջ 7.
Alexander W. A. (1999), Student Involvement: A Developmental Theory for Higher Education, Journal of College Student Development, VOL 40 NO 5, SEPTEMBER/OCTOBER, էջ 518-529․ Jang H., Supporting students' motivation, engagement, and learning during an uninteresting activity. Journal of Educational Psychology, 208, էջ 798-811, Малошонок Н., Студенческая вовлечённость: почему важно изучать процесс обучения, а не только его результат? // Мониторинг университета. № 6: էջ 11–21
Arnett J.J. (2000), Emerging adulthood: A theory of development from the late teens through the twenties. American Psychologist, 55 (5), էջ 18-25․ Arnett J.J. (2004), Emerging adulthood: The winding road from the late teens through the twenties. New York: Oxford University Press, էջ 20.
Arnett J.J. (2006), Emerging adulthood: Understanding the new way of coming of age. In J. J. Arnett & J. L. Tanner (Eds.), Emerging adults in America: Coming of age in the 21st century, DC: APA Books, Washington, էջ 3–19, Arnett J.J. (2000), Emerging adulthood: A theory of development from the late teens through the twenties. American Psychologist, 55 (5), էջ 469-480., Hornblower M. (1997), Great expectations. Time, 129(23), June 9, էջ 58-68.
Arnet J.J. (2007), Emerging Adulthood: What Is It, and What Is It Good for? , Journal compilation, Society for Research in Child Development Volume 1 Number 2, էջ 68–73
Astin A. (1984) Student Involvement: a Developmental Theory for Higher Education // Journal of College Student Development. Vol. 25. No. 4, էջ 518-529.
Karen C. H. Z., Beverley J. W., Ronnel B. K., Johnson C. H. Li, Tony S. H. Ch. (2018), Higher Education Student Engagement Scale (HESES): Development and Psychometric Evidence, Springer Science+Business Media, LLC, part of Springer Nature 2018, Springer Science+Business Media, LLC, part of Springer Nature, էջ 219-244
Konstam V. (2007), Emerging and young Adulthood Multiple Perspectives, Diverse Narratives, Springer Science+Business Media, LLC, 2007, Reifman A., Arnett, J. J., Colwell M. J., Emerging adulthood: Theory, assessment, and application. Journal of Youth Development, 2 (1), էջ 1-12.
Pace R. (1984), Measuring the Quality of College Student Experiences. An Account of the Development and Use of the College Student Experience Questionnaire. Los Angeles: Higher Education Research Institute Graduate School of Education University of California, էջ 4-21․
Reifman A., Arnett, J. J., Colwell M. J. (2007), Emerging adulthood: Theory, assessment, and application. Journal of Youth Development, 2 (1), էջ 469-480.
Այժմ, երբ շուկայում առկա է լայն ընտրանի, ապրանքի առաջխաղացման հարցում գովազդը լավագույն լուծումն է: Ազդեցիկ գովազդ ստեղծելու համար օգտագործվում են զանազան հոգեբանական հնարանքներ, ինչպիսիք են ապրանքի` որպես բրենդի ճանաչումը, գունային մարտավարությունը, շրջանառության հաճախականությունը, թիրախային խմբի ընտրությունը, դիպուկ և տեղին կարգախոսի գործածումը, այլընտրանքային մեթոդների կիրառումը և այլն: Այս հանգամանքով պայմանավորված՝ աշխատանքի նպատակը գովազդի տարանջատ քննությունն է՝ անհատի և նրա արժեհամակարգի վրա ունեցած ազդեցության տեսանկյունից:
Մեր օրերում մեդիան, որը լի է բազմաժանր տեղեկատվությամբ, մեր ենթագիտակցություն է ներմուծում գաղափարներ ու արժեքներ, որոնց առջև մեր գիտակցությունն անզոր է։ Գովազդատուները միմյանց հերթ չեն տալիս՝ ստեղծելու մոդելներ, սահմանելու կյանքի նորմեր, որոնց մենք, կամա թե ակամա, ենթարկվում ենք։ Մշտադիտարկելով հայաստանյան մեդիան՝ նկատում ենք, որ արևմտյան արժեքները մեզնում արմատավորված են, և բավականաչափ ժամանակ է պահանջվում, որպեսզի կարողանանք կոտրել դրանք ու նորերը ստեղծել։ Հաճախ գովազդաշուկան որոշակի քաղաքականություն է վարում առանց հստակ մարտավարությունների, որտեղ գլխավոր դերում մրցակցությունն է։ Այդ պայքարում հաճախ անտեսվում են գովազդային արտադրանքի գործառութային, հոգեբանական, արժեհամակարգային, բարոյաէթիկական և օրենսդրական կողմերը:
Гриднер Дж., Бэндлер Р., Из лягушек в принцы, Воронеж, 1993
Мацумото Д., Психология и культура, СПб., 2002, с. 79-87
ՀՀ օրենքը վիճակախաղերի մասին, https://www.arlis.am/documentview.aspx?docid=75459
ՀՀ օրենքը շահումով խաղերի և խաղատների մասին, https://www.arlis.am/documentview.aspx?docid=80275Ռոսգոսստրախ արմենիա / Հենրիկ Մխիթարյանի գովազդային հոլովակը, Apr 17, 2015, https://www.youtube.com/watch?v=5GrtLGiEa4A
Factory production, Towards a new reality Evoca Bank, Nov 3, 2017, https://www.youtube.com/watch?v=U8FWDjF2mPU&feature=youtu.be&fbclid=IwAR3mZRXY5hBoz8Ue2ufnL7F1NdL1n5KxOuiZD_mrrc6e7flzNFKCNoGfpJg
TotoGaming - Ձեր խաղադրույքը, Jul 23, 2015, https://www.youtube.com/watch?v=T2pbhZTAGYo
ARARAT New Range, PernodRichardArmenia, Apr 22, 2011, https://www.youtube.com/watch?v=RWEq85DiS3s