Banber Erevani hamalsarani. P'ilisop'ayut'yun, hogebanut'yun.
| E - ISSN | : | 2738-2621 |
| P - ISSN | : | 1829-4553 |
Հոդվածը նվիրված է XX դարի արևմտահայ փիլիսոփայական մտքի ամենահետաքրքիր ներկայացուցիչներից մեկի՝ Շահան Պերպերյանի «Երկու ժամանակները» երկի քննական վերլուծությանը։ Պերպերյանի ուսմունքը ժամանակի մասին դեռևս պատմափիլիսոփայական անդրադարձի չի ենթարկվել, և հոդվածագրի նպատակն է ցույց տալ ժամանակի պերպերյանական ընկալման յուրակերպությունները փիլիսոփայության պատմության համատեքստում։ Դա անելու համար ներկայացվել ու վերլուծվել են ժամանակի մասին Արիստոտելի, Պլոտինի, Օգոստինոս Երանելու, Կանտի ու Բերգսոնի հայացքները Պերպերյանի ուսմունքի հետ իրենց հարաբերության տեսանկյունից։ Ցույց է տրվել, որ Պերպերյանի մոտեցումն ըստ էության շարունակում է նորպլատոնականության գիծը՝ առանձնապես մեծ ազդեցություն կրած լինելով Տևողության մասին Բերգսոնի ուսմունքից։
Պերպերյանը տարբերակում է այսպես կոչված «ժամացուցային» կամ արտաքին և «երաժշտական» կամ ներքին ժամանակները՝ նախապատվությունը տալով վերջինին։ Ներքին ժամանակն, ըստ նրա, իր մեջ ունի հավաքական ոգեղենության միանգամից տրվածության հնարավորությունը։ Պերպերյանը ցույց է տալիս, որ տևելու կարողության շնորհիվ մարդը ձեռք է բերում ստեղծարար ազատություն և կարող է ձևավորել ոչ միայն իր ապագան, այլև՝ իր անցյալը։ Նմանապես, ժողովուրդն, ըստ արևմտահայ մտածողի, ազգ է դառնում, երբ իր գոյությունն ու լինելությունը բարձրացնում է ոգեկան մակարդակի։ Ազգը, կազմելով իր պատմությունը, դառնում է «Հաւաքական անձնաւորութիւն»՝ իր արտաքնապես անցնող ու ջնջվող կյանքը ազատագրելով Արտաքին ժամանակի ջնջող վազքից ու հաստատելով հավաքական ներքին թանձրական Տևողության մեջ։
Պերպերյանը Ներքին ժամանակին տիրելը կապում է հոգու ներկայության, սրբության հետ, նշելով, որ մարդիկ սխալ են հասկանում հավերժությունը, կարծելով, որ այն վերջում է գալու, այնինչ երանելի, սուրբ մարդն արդեն իսկ հավերժության մեջ է, քանի որ բոլոր ժամանակները կրում է իր ներսում։
Պէրպերեան Շ․Ռ․, Երկու ժամանակները, ամանորի մը առթիվ, Երուսաղեմ, Տպարան Սրբոյ Հակոբեանց, 1943։
Պերպերյան Շ., Սրբութիւնները եւ Սուրբը // Պերպերյան Շ., Թելադրանք հոգեւորականներու, Երուսաղեմ, 2002։
Պերպերյան Շ. Ռ. , Արժէքաբանութիւն կամ արժէքներու իմաստասիրութիւն, Անթիլիաս, 1976։
Պերպերյան Շ. Ռ. , Պատմութիւն իմաստասիրութեան, Անթիլիաս, 1977։
Պերպերյան Շ. Ռ. , Բնազանցութիւն, Անթիլիաս, 1978, և այլն։
Պէրպէրեան Ռ., Հայրենասիրութիւն // Առաջին տերեւք, Կ. Պօլիս, 1877:
Պէրպէրեան Ռ., Գեղեցիկն ու գեղարուեստք // Երկու բանախոսութիւնք, Կ. Պօլիս, 1880։
Չրաքյան Տ., Ներաշխարհ // Չրաքյան Տ., Երկեր, Եր., 1981:
Արիստոտել, Ֆիզիկա, V, 3, 219 a 10-14:
Պլոտին, Էննեադներ, III, 7, 11:
Օգոստինոս Երանելի, Խոստովանություն, Գիրք տասնմեկերորդ, XX, 26:
Կանտ Ի., Զուտ բանականության քննադատություն, Սարգիս Խաչենց, Փրինթինֆո, Երևան, 2006։
Bergson H., Time and Free Will, An Essay on the Immediate Data of Consciousness, Dover Publications Inc., Mineola, NY, 2001․
Bergson H., Creative Evolution // Bergson H., Key Writings, Continuum, NY, London, 2002․
Делез Ж., Бергсонизм // Делез Ж., Эмпиризм и субъективность, опыт о человеческой природе по Юму. Критическая философия Канта. Бергсонизм. Спиноза. М., 2001․
Хайдеггер М., Бытие и время, М., 1993․
Ժամանակակից աշխարհում մարդկությունն առերեսվում է բազմաթիվ սոցիոմշակութային ու քաղաքակրթական փոխակերպումների հետ, որոնք հիմնովին այլափոխում են աշխարհի ավանդական պատկերը՝ առաջադրելով առօրյա կյանքի կազմակերպման ու կանոնակարգման նոր սկզբունքներ և մեխանիզմներ, արժեքային ու աշխարհայացքային այլ առաջնահերթություններ և նախընտրություններ։ Արդյունքում ձևավորվում է սոցիոմշակութային մի նոր համատեքստ, որի շրջանակներում այլևս հնարավոր չէ ղեկավարվել նախնիների կողմից հաստատված կյանքի կազմակերպման մշակույթի սկզբունքներով ու կանոններով։ Խնդիրն այն է, որ երբեմնի ավանդապաշտական հասարակություններում համակեցության մշակույթն արմատական փոխակերպումների չէր ենթարկվում, և ամեն մի հաջորդ սերունդ ինքնակամ ենթարկվում էր առօրյա կյանքի կանոնակարգման մշակութային այդ ինստիտուտի պահանջներին ու պարտադրանքներին։ Բայց «արագ ժամանակների» մեր աշխարհում իրավիճակն էապես փոխվել է։
Հետարդիականության սոցիոմշակութային համատեքստը անընդհատ խմբագրվում ու վերախմբագրվում է, և անգամ մեկ սերնդի կյանքում այնպիսի արմատական փոփոխություններ են կատարվում, կյանքի համգամանքներն այնքան մարտահրավերներ ու փակուղիներ են հարուցում, որոնց լուծման ձևն ու եղանակը նախորդ սերունդների կյանքի կազմակերպման մշակույթում պարզապես նախատեսված չէին։
Ելնելով այս իրողությունից՝ հոդվածում կյանքի կազմակերպման ու կանոնակարգման մշակույթը ներկայացվում է իբրև սերունդների փոխհարաբերությունները սահմանող ու կարգավորող ինստիտուցիոնալ համակարգ, իբրև էմպիրիկ գաղափարախոսություն, որի արդիականացման խնդիրն ունի գիտական ու գործնական մեծ կարևորություն։
Шюц А., Избранное: Мир, светящийся смыслом / Пер. с нем. и англ. — «Российская политическая энциклопедия» (РОССПЭН), М., 2004, էջ 402-403
Է․ Հարությունյան, Հուզական և հայեցողական կյանքի մշակույթ․ Հիմունքների բացահայտման պարադոքսը // «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», № 3 (39), 2022, էջ 3-7
Մ․ Դեմիրճյան, Համայնքային կյանքի մշակույթը ազգային ինքնության համատեքստում // «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», № 1 (37), 2022, էջ 29
Бергер П., Лукман Т., Социальное конструирование реальности. Трактат по социологии знания, «Медиум», М., 1995, էջ 89-92
Бергер П., Лукман Т., Социальное конструирование реальности. Трактат по социологии знания, էջ 103
Норт Д., Институты, институциональные изменения и функционирование экономики, «НАЧАЛА», М., 1997, էջ 17
Է․ Հարությունյան, Մարդկային կեցության այլակերպումները․ Ինքնության ճգնաժամ, ԵՊՀ հրատ․, Եր․, 2023, էջ 58-63
Mead M., Culture and Commitment: A Study of the Generation Gap, Natural History Press, New York, 1970, p. 1
Mead M., Culture and Commitment: A Study of the Generation Gap, էջ 15-22
Норт Д., Институты, институциональные изменения и функционирование экономики, էջ 18
Аузан А․, Экономика всего. Как институты определяют нашу жизнь, «Манн, Иванов и Фербер», М․, 2017, էջ 29-43
Arendt H., Between Past and Future: Six Exercises in Political Thought, The Viking Press, New York, 1961, էջ 26
North D., Institutions, The Journal of Economic Perspectives, Vol. 5, No. 1 (Winter, 1991), էջ 97
Է․ Հարությունյան, Հուզական և հայեցողական կյանքի մշակույթ․ Հիմունքների բացահայտման պարադոքսը, էջ 4
Лотман Ю. М., Внутри мыслящих миров. Человек-текст-семиосфера-история, «Языки русской культуры», М., 1996, էջ 175
Է․ Հարությունյան, Հայկական շարունակականություն․ Գործառնության հուսալիության հիմնահարցը // «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (115), 2005, էջ 3
Մարդկության հոգևոր մշակույթի զարգացման գործընթացում փիլիսոփայության նշանակալի դերը դրսևորվում է ոչ միայն գիտելիքների ավելի քան ստվար ծավալով, այլև ընդհանրապես գիտելիքի ձևավորման, հիմնավորման և արժևորման իր մեթոդաբանությամբ: Որքան էլ մեր միտքը սկզբունքորեն հակված է օբյեկտիվության և ճշգրտության, կենդանի կյանքը, առավել ևս մարդկային իրողությունները, եղել ու մնում են տարամետ մեկնաբանությունների, հաճախ համարժեք, բայց և միմյանց հակասող պատկերացումների ծիրում: Եվ դրա ,,մեղավորը,, ոչ թե մեր մտքի թերացումն է կամ անհետևողականությունը, այլ ցանկացած երևույթի հնարավոր նկարագրությունների անսպառելությունը` աշխարհի համընդհանուր իրողությունների հետ համադրություններում: Այսօրինակ հանգամանքը դժվար, եթե չասենք` անհնարին է դարձնում հատկապես մարդկային կյանքի երևույթների, դեպքերի ու իրադարձությունների ունիվերսալ սահմանումն ու գնահատականը: Ճշմարտության և մոլորության, բարու և չարի, օգտակարի և վնասակարի, արդարի և անարդարի, ընդունելիի և մերժելիի, լավի և վատի… զատման, տարանջատման միանշանակ չափանիշի հարցը այսօր էլ փիլիսոփայական բուռն բանավեճերի օրակարգում է և խնդիր` հասարակական կյանքի, սոցիալական գործընթացների կազմակերպման պրակտիկայում:
Նման խնդիրների համակարգման և մեկնության առաքելությամբ դեռևս անտիկ մշակույթում կյանքի կոչվեց հռետորիկան իբրև բանավեճի, փաստարկման եղանակով ընդհանուր եզրահանգման, համոզման հասնելու պրակտիկ մեթոդաբանություն, աշխարհայացքային հարցերին փիլիսոփայական հիմնավորմամբ լուծումներ առաջադրելու հնարավորություն: Այդ առաջադրումներում, մշտապես իրենց արդիականությամբ առանձնանում են ստատուսների և լոկուսների մասին տեսությունները, որոնք այսօր էլ երբեմն մշակված, բայց ավելի հաճախ՝ տարերայնորեն մեծապես գործառվում են մասնավորապես դատական և քաղաքական գործընթացներում, կենդանի ելույթներում, քնննարկումներում ու դեբատներում: Առավել ևս` երդվյալ ատենակալներով դատարանների ներդրման մեր հեռանկարում և քաղաքական դաշտի դեմոկրատացման մեր իրականությունում ավելի քան կարևոր է թվում ընդհանրապոս հռետորիկայի և հոդվածում առանձնապես ներկայացված տեսությունների լուսաբանումն ու իմացությունը՝ նշված ոլորտներում գործունեություն իրականացնողների համար
Аристотель. Риторика. В кн. «Античные риторики». Изд. «Московского университета». Москва, 1978 г., էջ 21:
Վարդումյան Ա. Ս., Փիլիսոփայություն փիլիսոփայական փաստարկում հռետորիկա, «Բանբեր Երևանի համալսարանի», Հասարակական գիտություններ, Երևան, 2013 թ., էջ 11-12:
Մելքոնյան Մ. Գ., Հրեղեն խոսքի ուժը, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 1979 թ., էջ 11: Պողոսյան Պ. Մ., Հռետորական արվեստի մասին, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 1994 թ., էջ 13: Վարդումյան Ա. Ս., Հռետորիկա. Արվեստ թե գիտություն, «Սիոն», Երուսաղեմ, 2002 թ., նո. 1-2-3, էջ 61:
Միրզոյան Վ., Ճարտասանություն, չորրորդ հրատարակություն, «Իրավունք» հրատարակչություն, Երևան, 2010 թ., էջ 56: Марк Туллий Цицерон. Три трактата об ораторском искусстве. изд. «Наука». Москва, 1972 г., էջ 5:
Վարդումյան Ա. Ս., Ճշմարտության պրոբլեմը հռետորության մեջ, «Գիտական աշխատությունների ժողովածու», Երևան, «Մանկավարժ», 1998 թ., էջ 196:
Վարդումյան Ա. Ս. Հռետորիկա շատերի և յուրաքանչյուրի համար, Երևան, ԵՊՀ հրատ., 2019 թ., էջ 139-142:
Гаспаров М. Л. Античная риторика как система. В кн. «Античная поэтика». изд. «Наука». Москва, 1991 г., էջ 33:
Гаспаров М. Л. Античная риторика как система. В кн. «Античная поэтика». изд. «Наука». Москва, 1991 г., էջ 29:
Шакаряан. Г. Г. Проблемы детерминации и функционирования философкого знания. изд. «Ереванского университета», Ереван, 1982 г., էջ 74: «The Works of Thomas Reid D.D.». Now Fully Collected With Selections From His Unpublished Letters, v. 1, Seventh Edition, Edinburgh, 1872, էջ 470:
Բրուտյան Գ. Ա., Տրամաբանության դասընթաց, չորրորդ հրատարակություն, «Երևանի համալսարան», 1987 թ., էջ 415:¬
Гаспаров М. Л. Античная риторика как система. В кн. «Античная поэтика». изд. «Наука». Москва, 1991 г., էջ 30-31:
Հովհաննիսյան Ս. Հ. Փաստարկման արտատրամաբանական տարրերը, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 1997 թ., էջ 4: Շաքարյան Հր. Գ., Փաստարկման էթիկական արժեքային տեսանկյուննե¬րը, «Բանբեր Երևանի համալսարանի», Երևան, 1996 թ., Նո. 2, էջ 8: Брутян Г. А. Аргументация. Ереван, 1984 г.: «How I see Philosophy» (Waismann F.). In «Logical Positivism». (ed. By Ayer A. J.). New York. 1966. էջ 350 – 351: Perelman Ch and L. Olbrechts-Tyteca. The New Rhetoric. A Treatise on Argumentation. Unniversity of Notre Press. 1971, էջ 11:
Հոդվածը նվիրված է դավադրապաշտական տեսությունների տարածման սոցիալ-հոգեբանական, սոցիալ-քաղաքական, իմացաբանական հետևանքների համեմատական վերլուծությանը։ Հոդվածում, մասնավորապես, ցույց է տրվել, որ, չնայած այն հանգամանքին, որ դավադրապաշտական տեսությունների տարածումը հումանիտար և հասարակագիտական ակադեմիական շրջանակներում հիմնականում բացասական համբավ ունի, սակայն դրանց տարածման հետևանքները չի կարելի միանշանակորեն գնահատել որպես բացասական երևույթ։ Հոդվածում օգտագործվել են խնդրի վերաբերյալ միջգիտակարգային էմպիրիկ և տեսական ուսումնասիրությունների արդյունքները, անդրադարձ է կատարվել դավադրապաշտական տեսությունների տարածման սոցիալ-հոգեբանական, սոցիալ-քաղաքական, այնպես էլ իմացաբանական հետևանքների գնահատմանը։ Որպես դավադրապաշտական տեսությունների տարածման բացասական հետևանքներ՝ ներկայացվել են քաղաքական հաստատությունների նկատմամբ անվստահության խորացման, ժողովրդավարությանը սպառնալիքների, գիտության և գիտականության մերժողականության, սոցիալ-հոգեբանական խոցելիության դրսևորումները, իսկ որպես դրական հետևանքներ՝ քաղաքական թափանցիկության և հաշվետվողականության ընդլայնման, իրական դավադրությունների բացահայտման, աշխարհում մարդու ճանաչողական ադապտացման գործոնները։ Համեմատական վերլուծության արդյունքում եզրակացվել է, որ նախ դավադրապաշտական տեսությունների տարածման բացասական հետևանքները գերազանցում են դրական հետևանքներին, այնուհետև՝ դրական հետևանքներն ունեն կարճաժամկետ, մինչդեռ բացասական հետևանքները՝ երկարաժամկետ ազդեցություն։ Հոդվածի արդյունքները կարող են կիրառվել հումանիտար և հասարակագիտական հետազոտություններում, հանրային և պետական քաղաքականությունների մշակման գործում։
Բաբաջանյան Լ․, Դավադրապաշտական տեսությունների տարածման սոցիալ-քաղաքական սպառնալիքները, https://www.youtube.com/watch?v=xVDeUlmsJo&ab_channel=%3A%D4%B2%D5%B8%D6%82%D5%B6TV, :Բուն TV, հղումը հասանելի է 17․02․2024։
Բաբաջանյան Լ․, Պոպուլիզմի և դավադրապաշտական տեսության գաղափարական բաղադրիչները, Բանբեր Երևանի համալսարանի․ Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 2021, № 2, էջ 31-43։
Բաբաջանյան Լ․, Պոպուլիստական դավադրապաշտական տեսությունների տարածման քաղաքական սպառնալիքները, Բանբեր Երևանի համալսարանի․ Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն, 2022, № 1, էջ 61-73։
Բաբաջանյան Լ․, Why are Spreading Deceptive Political Conspiracy Theories Ethically Wrong?, «Բանբեր Երևանի համալսարանի․ Փիլիսոփայություն, Հոգեբանություն», Երևան, 2023, No 2., էջ 31-32։
Apophenia, Carroll R.T., The Skeptic’s Dictionary, https://skepdic.com/apophenia.html, հղումը հասանելի է 17․02․2024։
Bale, J. M., Political Paranoia v. Political Realism: On Distinguishing Between Bogus Conspiracy Theories and Genuine Conspiratorial Politics, Patterns of Prejudice, 2007, 41(1), էջ 45–60։
Bergmann E., Butter M., Conspiracy Theory and Populism, Consequences of Conspiracy Theories, «Routledge Handbook of Conspiracy Theories» (խմբ․ Butter M. and Knight P.), Routledge, 2020, էջ 334-337։
Butler, L.D., Koopman, C. and Zimbardo, P.G., The psychological impact of viewing the film “JFK”: emotions, beliefs, and political behavioral intentions, Political Psychology, 1995, 16 (2), էջ 237-257։
Cassam Q., Vice Epistemology, The Monist, 2016, 99,
Coady D., Are Conspiracy Theorists Irrational? Episteme, Volume 4, Issue 02, 2007,
Coady D., Conspiracy Theory as Heresy, Educational Philosophy and Theory, Routledge, 2021, էջ 756-759:
Coady D., Cass Sunstein and Adrian Vermeule on Conspiracy Theories, Argumenta 3․2, 2018,
Grimes, D.R., On the viability of conspiratorial beliefs, PloS One, 11(1), 2016: https://journals.plos.org/plosone/article?id=10.1371/journal.pone.0151003 - հղումը հասանելի է 17․02․2023
Imhoff R․, Lamberty P․, Too special to be duped: need for uniqueness motivates conspiracy beliefs, European Journal of Social Psychology, 2017, էջ 724–734։
Jolley D., Mari S., Douglas K. M., Consequences of Conspiracy Theories, «Routledge Handbook of Conspiracy Theories» գրքում (խմբ․՝ Butter M., Knight P.), Routledge, 2020, էջ 231-242։
Jolley, D., Meleady R., Douglas, K.M., Exposure to intergroup conspiracy theories promotes prejudice which spreads across groups’, British Journal of Psychology, 2019, էջ 17-35։
Jolley D., Douglas K.M., The social consequences of conspiracism: exposure to conspiracy theories decrease intentions to engage in politics and to reduce one’s carbon footprint, BJP, 105 (1), 2014, էջ 35-36:
Krekó, P., Countering Conspiracy Theories and Misinformation, խմբ․ Butter, M., Knight, P., «Routledge Handbook of Conspiracy Theories» գրքում, London: Routledge, 2020, էջ 242-256։
Raikka J., Conspiracies and Conspiracy Theories: An Introduction, Argumenta 3․2, 2018, էջ 5-6։
Van Prooijen J․-W․, Douglas K․M․, Conspiracy theories as part of history: The role of societal crisis situations, Memory Studies, 2017, Vol. 10 (3), էջ 323–333։
Van Prooijen J.-W., Psychological benefits of believing conspiracy theories, Current Opinion in Psychology, Elsevier, 2022, 47:101352:
Uscinski J.E., Parent J.M., American Conspiracy Theories, Oxford University Press, New York, 2014, էջ 32։
Uscinski, J. E., Parent, J., Torres, B., Conspiracy theories are for losers, APSA 2011 Annual Meeting Paper, 2011 https://ssrn.com/abstract=1901755 , հղումը հասանելի է 17․02․2024։
Հոդվածում ուսումնասիրվում են ուսանողների՝ ակադեմիական և սոցիալական ներգրավվածության ու սուբյեկտիվ բարեկեցության փոխկապվածությունները։ Հարցման արդյունքնում մասնակիցները տրամադրել են տեղեկատվություն սոցիալ-ժողովրդագրական որոշակի գործոնների վերաբերյալ և լրացրել ուսանողների ներգրավվածությունն ու սուբյեկտիվ բարեկեցությունը չափող հարցարաններ։ Ցույց է տրվել, որ և ակադեմիական, և' սոցիալական բարեկեցությունը դրականորեն են փոխկապված բարեկեցության հետ, ըստ որի, այն ուսանողները, որոնք ակտիվորեն ներառված են իրենց ակադեմիական և սոցիալական կյանքում, բարեկեցության ավելի բարձր մակարդակ ունեն։ Ստացվում է, որ համալսարաններում պետք է ոչ միայն ուշադրություն դարձնել ուսանողների ակադեմիական առաջընթացին, այլև խթանել ուսանողների ակադեմիական և սոցիալական ներգրավվածությունը՝ դրանով իսկ նպաստելով նրանց հոգեբանական բարեկեցությանը։ Ուսումնասիրությամբ ցույց է տրվել նաև, որ վճարովի կրթական համակարգում սովորելը, ինչը ենթադրում է ուսման վարձավճարի պարտավորութուններ և կրթական ծախսեր, նույնպես ազդեցություն կարող է ունենալ ուսանողների բարեկեցության վրա։
Lipson, S. K., & Eisenberg, D. (2018). Mental health and academic attitudes and expectations in university populations: Results from the healthy minds study. Journal of Mental Health, 27(3), 205–213. https://doi.org/10.1080/09638237.2017.1417567
Ramón-Arbués, E., Gea-Caballero, V., Granada-López, J. M., Juárez-Vela, R., Pellicer-García, B., & Antón-Solanas, I. (2020). The Prevalence of Depression, Anxiety and Stress and Their Associated Factors in College Students. International journal of environmental research and public health, 17(19), 7001. https://doi.org/10.3390/ijerph17197001
Baik, C., Larcombe, W., & Brooker, A. (2019). How universities can enhance student mental wellbeing: The student perspective. Higher Education Research & Development, 38(4), 674–687. https://doi.org/10.1080/07294360.2019.1576596
Fredricks, J. A., Blumenfeld, P. C., & Paris, A. H. (2004). School engagement: Potential of the concept, state of the evidence. Review of Educational Research, 74(1), 59–109. https://doi.org/10.3102/00346543074001059
Yin, X., Huang, Y., Zhang, X., Chen, Y., Wang, M., & Qian, H. (2022). Influencing Factors and Improvement Path of Academic Engagement among College Students in the Context of Epidemic Prevention and Control. International journal of environmental research and public health, 19(19), 12939. https://doi.org/10.3390/ijerph191912939
Kuh, G. D. (1995). The Other Curriculum: Out-of-Class Experiences Associated with Student Learning and Personal Development. The Journal of Higher Education, 66(2), 123–155. https://doi.org/10.2307/2943909
Finn, J. D., & Zimmer, K. S. (2012). Student engagement: What is it? Why does it matter? In S. L. Christenson, A. L. Reschly, & C. Wylie (Eds.), Handbook of research on student engagement. New York: Springer
Gong, Z., Jiao, X., Zhang, M., Qu, Q., & Sun, B. (2022). Effects of personal growth initiative on occupational engagement of college students in the uncertain social context: A cross-lagged model and a moderated mediation model. Frontiers in psychology, 13, 988737. https://doi.org/10.3389/fpsyg.2022.988737
Pascarella, E. T., & Terenzini, P. T. (2005). How college afects students: A third decade of research. San Francisco: Jossey-Bass. https://campusclimate.ucop.edu/_common/files/pdf-climate/Distance_learning_article-Pascarella_Terenzini.pdf
Appleton, J. J., Christenson, S. L., & Furlong, M. J. (2008). Student Engagement with School: Critical Conceptual and Methodological Issues of the Construct. Psychology in the Schools, 45, 369-386. http://dx.doi.org/10.1002/pits.20303
Sá, M. J. (2023). Student Academic and Social Engagement in the Life of the Academy—A Lever for Retention and Persistence in Higher Education. Educ.Sci.2023,13,269. https:// doi.org/10.3390/educsci13030269
Marmara, J., Zarate, D., Vassallo, J., Patten, R., & Stavropoulos, V. (2022). Warwick Edinburgh Mental Well-Being Scale (WEMWBS): measurement invariance across genders and item response theory examination. BMC psychology, 10(1), 31. https://doi.org/10.1186/s40359-022-00720-z
Zhoc, K. C. H., Webster, B. J., King, R. B. et al. (2019). Higher Education Student Engagement Scale (HESES): Development and Psychometric Evidence. Res High Educ 60, 219–244. https://doi.org/10.1007/s11162-018-9510-6
Sá, M. J. (2023). Student Academic and Social Engagement in the Life of the Academy—A Lever for Retention and Persistence in Higher Education. Educ.Sci.2023,13,269. https:// doi.org/10.3390/educsci13030269
Vargas-Madriz, L. F., & Konishi, C. (2021). The Relationship Between Social Support and Student Academic Involvement: The Mediating Role of School Belonging. Canadian journal of school psychology, 36(4), 290–303. https://doi.org/10.1177/08295735211034713
Yin, X., Huang, Y., Zhang, X., Chen, Y., Wang, M., & Qian, H. (2022). Influencing Factors and Improvement Path of Academic Engagement among College Students in the Context of Epidemic Prevention and Control. International journal of environmental research and public health, 19(19), 12939. https://doi.org/10.3390/ijerph191912939
Հոդվածն անդրադառնում է սոցիալական ցանցերում դեռահասների վարքաձևերին` նրանց բարեկեցության և անվտանգության համատեքստում: Քննարկվում է դեռահասների վարքագծի վրա ցանցային մեդիա տարածության ազդեցության երկիմաստությունը թե՛ միմյանց հետ շփման և փոխազդեցության, թե՛ ընդհանուր կրթական գործընթացի առումով: Դիտարկվում է նաև սոցիալական ցանցերի ազդեցությունը դեռահասների վրա՝ կախված այն ուսումնական հաստատությունների առանձնահատկություններից, որտեղ նրանք սովորում են։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կիբերբուլինգի խնդրին։ Նախապես մշակված հարցաթերթիկի միջոցով բացահայտվում են սոցցանցերի օգտատերերի ապակառուցողական գործողությունները, որոնք նշանակալի անհանգստություն են առաջացնում դեռահասների շրջանում սեփական անձի հոգեբանական անվտանգության տեսանկյունից։ Հետազոտության նպատակը կապվում է դեռահասների վարքագծի և սոցիալական ցանցերի նկատմամբ նրանց վերաբերմունքի բացահայտման հետ՝ սեփական բարեկեցության և անվտանգության առումով: Ուսումնասիրվում է դեռահասների վերաբերմունքը այնպիսի սոցիալ-հոգեբանական երևույթի հանդեպ, ինչպիսին է կիբերհարձակումը։ Դուրս են բերվում որոշ տարբերություններ սոցիալական ցանցերում դեռահասների վարքագծի միջև, որը պայմանավորված է նրանց դպրոցական կրթության ինտենսիվությամբ: Հետազոտությունն ընդգրկել է հարցարանային սանդղակներ՝ դպրոցից դուրս և դպրոցում սոցիալական ցանցերում դեռահասների վարքագծի տարբերությունները բացահայտելու համար: Բացահայտվել են սոցիալական ցանցերի և՛ դրական, և՛ բացասական ազդեցությունները դեռահասների վարքագծի վրա: Հոդվածում ներկայացված են դպրոցում/դպրոցից դուրս սոցիալական ցանցերում դեռահասների վարքագծի ցուցիչների և կառուցվածքային հարցազրույցի փոխհարաբերակցության արդյունքները: Ամփոփված են դեռահասների վարքագծի բովանդակային կողմերը համացանցում և սոցիալական ցանցերում, ինչպես նաև կիբերհարձակման խնդրի հնարավոր մտահոգությունները։ Եզրակացությունները վերաբերում են դեռահասների կիբերիրազեկման անհրաժեշտությանը՝ վիրտուալ տարածքում հոգեբանական անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու համար։
(Schønning,V., Hjetland, G.J., Aaro, L.E., & Skogen, J.C. (2020) Social media use and mental health and well-being among adolescents- a sqoping review. Frontiers in psychology, 11,1949).
Smith, P.K., Mahdavi, J., Carvalho, M., Fisher, S., Russel, S., &Tippett, N. Cyberbulling: Its nature and impact in secondary school pupils. Journal of Child Psychology and Psychiatry, 49, - 2008, - 376-385
Soron, T.R., & Islam, S.M.S. Suicide on Facebook-the tales of unnoticed departure in Bangladesh. Global Mental Health, 7, e12 – 2020)
Dhandapani, V. R., Chandrasekaran, S., Singh, S., Sood, M., Chadda, R. K., Shah, J., ... & Singh, S. P. (2021). Community stakeholders' perspectives on youth mental health in India: problems, challenges and recommendations. Early Intervention in Psychiatry, 15(3), 716-722))
Khodarahimi, S., & Fathi, R. (2017). The role of online social networking on emotional functioning in a sample of Iranian adolescents and young adults. Journal of technology in human services, 35(2), 120-134
Jahan, I., & Ahmed, S. Z. (2012). Students’ perceptions of academic use of social networking sites: a survey of university students in Bangladesh. Information Development, 28(3), 235-247
Wang, S. K., Hsu, H. Y., Campbell, T., Coster, D. C., & Longhurst, M. (2014). Aninvestigation of middle school science teachers and students use of technology insideand outside of classrooms: considering whether digital natives are more technologysavvy than their teachers. Educational Technology Research and students use of technology insideand outside of classrooms: considering whether digital natives are more technologysavvy than their teachers. Educational Technology Research and Development, 62(6), 637–662.(
Lu, J., Hao, Q., & Jing, M. (2016). Consuming, sharing, and creating content: How youngstudents use new social media in and outside school. Computers in Human Behavior, 64,55–64; http://doi.org/10.1016/j.chb.2016.06.019.
Ghai, S., Magis-Weinberg, L., Stoilova, M., Livingstone, S., & Orben, A. (2022). Social media and adolescent well-being in the Global South. Current Opinion in Psychology, 46, 101318
Li, Q. (2010). Cyberbullying in high schools: A study of students' behaviors and beliefs about this new phenomenon. Journal of Aggression, Maltreatment & Trauma, 19(4), 372-392)
Twenge, J. M., & Campbell, W. K. (2019). Media use is linked to lower psychological well-being: Evidence from three datasets. Psychiatric Quarterly, 90, 311-331
Twenge, J. M., Joiner, T. E., Rogers, M. L., & Martin, G. N. (2018). Increases in depressive symptoms, suicide-related outcomes, and suicide rates among US adolescents after 2010 and links to increased new media screen time. Clinical Psychological Science, 6(1), 3-17
Magis‐Weinberg, L., Gys, C. L., Berger, E. L., Domoff, S. E., & Dahl, R. E. (2021). Positive and negative online experiences and loneliness in Peruvian adolescents during the COVID‐19 lockdown. Journal of Research on Adolescence, 31(3), 717-733
Կրթական համակարգում փոփոխությունները ժամանակի հրամայականներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ է ստեղծարար և ճկուն մոտեցում, ավանդական կրթության մոդելի վերափոխում, ինչը հնարավորություն կընձեռի ապահովել նոր հմտությունների ձևավորումը սովորողների համար։ Այս գործում առաջնային է ստեղծարար ուսուցչի դերը որպես օրինակ աշակերտի համար: Հոդվածի նպատակն է ներկայացնել ուսուցիչների ստեղծարարության դրսևորմանը նպաստող և խոչընդոտող գործոնները, հայկական միջավայրում դրանց դրսևորման առանձնահատկությունները: Այս նպատակով ուսումնասիրվել են ստեղծարարության մոտեցումները կրթության ոլորտում, ստեղծարարության դրսևորմանը նպաստող և խոչընդոտող գործոնները։ Ստեղծարարության տեսաբաններ Մ․ Նյոլկեի, Տ․ Լյուբարտի և Կ․ Ռոջերսի մոտեցումների հիման վրա կազմվել է հարցարան, որը որպես հետազոտության մեթոդ կիրառվել է կրթության ոլորտի փորձագետների և ուսուցիչների ուսումնասիրության համար։ Փորձարարական տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ փորձագետները ուսուցիչներից ակնկալում են ցուցաբերել ստեղծարարություն, որը կհամապատասխանի համակարգի սահմանափակումներին, ավելի շատ հիմնված կլինի ուսուցչի նախաձեռնողականության և մոտիվացիայի վրա, քան պարգևատրումների և արտաքին միջավայրի պայմանների վրա։ Մինչդեռ ուսուցիչները շեշտադրում են ոչ միայն իրենց անձնային ստեղծարար որակների առկայությունը, այլև արտաքին միջավայրի կողմից իրենց աշխատանքի կարևորումը և պարգևատրումը։ Չնայած մրցակցությունը և պարգևատրումը տեսականորեն ընդգրկված են ստեղծարարության դրսևորմանը խանգարող գործոնների շարքում, սակայն ուսուցիչները դրանք առավել քիչ խոչընդտող են համարում։
Cropley A. J., More Ways than One: Fostering Creativity in the Classroom, Ablex Publishing, New Jersey, 1992։
Մեծ Բրիտանիայի Ստեղծարար և մշակութային կրթության հարցերով ազգային խորհրդատվական կոմիտեի զեկույց, National Advisory Committee on Creative and Cultural Education, All Our Futures: Creativity, Culture and Education, 1999, էջ՝ 30,
Ayob A., Hussain A., Majid R. A., A Review of Research on Creative Teachers in Higher Education, International Education Studies, Vol. 6, No. 6, 2013, էջ՝ 8,
Cropley A. J., More Ways than One: Fostering Creativity in the Classroom, Ablex Publishing, New Jersey, 1992։
Պողոսյան Ս․, Ստեղծարար կառավարում, մեթոդական ուղեցույց, ՀՀ ՊԿԱ, Երևան, 2018, էջ՝ 80։
Нельке М., Техники креативности, Омега-Л, М., 2006, էջ՝ 49։
Вайнцвайг П., Десять заповедей творческой личности, Прогресс, М.,1990։
Любарт Т., Муширу К., Торджман С., Зенасни Ф., Психология креативности, Когито-Центр, Москва, 2009։
Guilford J. P., Three faces of intellect, The American Psychologist, 14, № 8, 1959։
Де Боно Э., Рождение новой идеи, Москва, Прогресс, 1975, էջ՝ 5։
Де Боно Э., Искусство думать. Латеральное мышление как способ решения сложных задач, Альпина Паблишер, М., 2015։
Де Боно Э., Искусство думать. Латеральное мышление как способ решения сложных задач, Альпина Паблишер, М., 2015։
Вайнцвайг П., Десять заповедей творческой личности, Прогресс, М.,1990, էջ՝ 81։
Ильин Е. П., Психология творчества, креативности, одаренности, Питер, СПб., 2009, էջ՝ 300։
Пузеп Л. Г., Креативность как одна из характеристик личности будущего педагога, Омский научный вестник N4(58), 2017, с. 115-117։
Cropley A. J., More Ways Than One: Fostering Creativity in the Classroom, Ablex Publishing, New Jersey, 1992, էջ՝ 27։
Cayirdag N., Creativity Fostering Teaching: Impact of Creative Self-efficacy and Teacher Efficacy, Vol. 17 No. 6, 2017, pp. 1959-1975,
Craft A., Creativity in School: Tensions and Dilemmas, Taylor & Francis e-Library, 2005։
Ayob A., Hussain A., Majid R. A., A Review of Research on Creative Teachers in Higher Education, International Education Studies, Vol. 6, No. 6, 2013,
Cayirdag N., Creativity Fostering Teaching: Impact of Creative Self-efficacy and Teacher Efficacy, Vol. 17 No. 6, 2017, pp. 1959-1975,
Մեծ Բրիտանիայի Ստեղծարար և մշակութային կրթության հարցերով ազգային խորհրդատվական կոմիտեի զեկույց, National Advisory Committee on Creative and Cultural Education, All Our Futures: Creativity, Culture and Education, 1999, էջ 103,
Ayob A., Hussain A., Majid R. A., A Review of Research on Creative Teachers in Higher Education, International Education Studies, Vol. 6, No. 6, 2013,
Unsworth, K., Unpacking Creativity, Academy of Management Review, 26(2), 2001, pp. 289-297,
Lapeniene D., Dumciene A., Teachers’ Creativity: Different Approaches and Similar Results, Procedia, Social and Behavioral Sciences 116, 2014, pp. 279 – 284, էջ՝ 280,
Unsworth, K., Unpacking Creativity, Academy of Management Review, 26(2), 2001, pp. 289-297, էջեր՝ 6-8,
Lapeniene D., Dumciene A., Teachers’ Creativity: Different Approaches and Similar Results, Procedia, Social and Behavioral Sciences 116, 2014, pp. 279 – 284, էջ՝ 281,
Cayirdag N., Creativity Fostering Teaching: Impact of Creative Self-efficacy and Teacher Efficacy, Vol. 17 No. 6, 2017, pp. 1959-1975,