Banber Erevani hamalsarani. P'ilisop'ayut'yun, hogebanut'yun.
| E - ISSN | : | 2738-2621 |
| P - ISSN | : | 1829-4553 |
XX առաջին կեսի հայ փիլիսոփայության նշանավոր դեմքերից է փիլիսոփա, ազգային գործիչ, Տարոնականություն շարժման համահիմնադիր Հայկ Ասատրյանը (1900-1956), որը փիլիսոփայությունը գերազանցապես ծառայեցնում է իր ազգայնական գաղափարախոսության հիմնավորմանը։ Հոդվածում առանձնացվում են Հ․ Ասատրյանի գաղափարախոսության հիմքում ընկած հետևյալ տեսական-փիլիսոփայական դրույթները՝ ա/ հայոց ազգի անցյալին, ներկային ու ապագային աղերսվող կենսական հարցերը նա դիտարկում է ցեղագիտության պրիմորդիալիստական տեսության սոցիալ-կենսաբանական ուղղության ոսպնյակով, բ/ նա կենսաբանականացնում է նաև ճանաչողական գործընթացը՝ այն դիտելով որպես կենսաբանական երևույթ, միջավայրին հարմարվելու մեխանիզմ, իսկ ճշմարտությունը դիտում է որպես հաջողության հասնելու գործիք, գ/ Հակառակվելով էթնիկական հանրույթների պատմական զարգացման գիտական համարվող ըմբռնմանը, նա ստեղծում է ցեղի մասին առասպելական մի պատկերացում, որում ցեղն է համարվում «ազգութեան եւ ժողովրդի գոյութեան նախապատճառը եւ հիմքը», իսկ ցեղային բնության ձևավորման գործում բացարձակացնում է ոչ միայն ժառանգական տվյալները, այլև բնական միջավայրի դերը, դ/ ընդունում է առասպելական «ազգային ոգու» գոյությունը, որը փոխանցվում է ժառանգաբար «արյան» միջոցով, և որի մեջ գործում է Աստծո կամքը, ե/ պատմաիմաստասիրական նյութի հիման վրա վերլուծելով հայոց պատմական ընթացքը և հայոց հոգեբարոյական նկարագիրը՝ նա հայոց ձախողումների և ողբերգությունների հիմնական պատճառ է համարում սուբյեկտիվ գործոնները։ Ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու համար նա առաջարկում է ազգայնական գաղափարախոսության միջոցով սրբագրել ինքնութենական թերիները և վերափոխել ազգի «վատասերված» բնությունը։ Եթե վերանանք Հ․ Ասատրյանի ցեղի, ոգու մասին ժամանակավրեպ ու առասպելախառն պատկերացումներից, կարող ենք ասել, որ այսօր էլ արդիական է մնում նրա բազում գաղափարներ և հետևյալ հորդորը՝ արդի մարտահրավերներին դիմակայելու, դժվարությունները հաղթահարելու և հայկականությունը պահպանելու համար հարկավոր է համախմբվել համազգային նպատակի շուրջ և հենվել ազգային արժեքների վրա։
Ասատրյան Հ․, Հատընտիր, Եր․, 2004, էջ 74։
Գևորգյան Հ․ Ա․, Փիլիսոփայություն. Պատմություն. Մշակույթ, Եր․, 2005, էջ 510-511։
Լալայան Մ․, Տարոնական շարժումը։ Հայկ Ասատրյան, Եր․, 2002; նույնի՝ Ցեղակրոն և տարոնական շարժումները, Եր․, 2011։
Սարգսյան Ա․Ա․Աշխարհիմաստութիւնն իբրեւ հայոց ինքնութեան ուսումնասիրման եւ կառուցարկման գործօն (Հայկ Ասատրյանի օրինակով), «Էջմիածին», 2018, թիվ Է, էջ 121-135;
Քաջութիւնն ու պատուասիրութիւնը, ասպետական բնազդներն ու հիւրասիրութիւնը միաժամանակ թէ՛ գերմանացիների եւ թէ՛ թուրքերի առաքինութիւնն են կազմում» («Թուրքերը թուրքերի մասին» /կազմող Պետոյան Ս․Հ․, Եր․, 2011, էջ 183)։
Մ. Մ. Բախտինի երկխոսայնության տեսությունը, սկսած 1960-ականների վերջից՝ նրա ստեղծագործությունների թարգմանությունից ու հրատարակումից հետո, զգալի ազդեցություն ունեցավ արևմտյան գրականագիտության հիմնական ուղղություների, դրանց տեսության ու մեթոդաբանության զարգացման վրա:
Թեև մինչ «միջտեքստայնություն» եզրույթի կիրառության շուրջ արդիական տեսական հիմնավորումները, միջտեքստայնությյուն երևույթը՝ տարաբնույթ տեքստերի միջև փոխհարաբերակցության գաղափարը, դեռևս վաղուց ձևավորված ու հիմնավորված իրողություն է: Այնուամենայնիվ, «միջտեքստայնություն» եզրույթ առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել 1967թ.՝ հետկառուցվածքաբանության տեսաբան Յու. Կրիստևայի կողմից՝ «Բախտին, բառ, երկխոսություն և վեպ» հոդվածում: Նա, հիմքում ունենալով Մ. Բախտինի երկխոսայնության տեսությունը, իր ուսումնասիրություններում փոխակերպում ու զարգացնում է միջտեքստային կապերի գաղափարը: Արդի իրականության համատեքստում դիտարկելով Մ. Բախտինի «բազմաձայնության» տեսությունը՝ Յու. Կրիստևան տեսականորեն հիմավորում է, որ յուրաքանչյուր տեքստ երկխոսության մեջ է մեկ այլ տեքստի կամ տեքստերի հետ, որոնցից յուրաքանչյուրն ունակ է դառնալու նոր ձևավորվող տեքստերի համար սկզբնաղբյուրային հիմք:
Թեև Յու. Կրիստևայի կողմից առաջադրված միջտեքստայնության տեսությանն ակներևաբար հարուստ լիցքեր է ստանում Մ. Բախտինի երկխոսայնության տեսությունից, այնուամենայնիվ, միջտեքստայնությունը երկխոսայնության տեսության հայելային անդրադարձը չէ, այլ հետստրուկտտուրալիստական կոնցեպցիայի համատեքստում վերջինիս վերաիմաստավորումն ու փոխակերպումը:
Հոդվածում ներկայացված է Մ. Բախտինի երկխոսայնության տեսության ու Յու. Կրիստևայի միջտեքստայնության տեսության համեմատական տիպաբանական քննությունը։ Բախտինյան հայեցակարգը համեմատվում է հետկառուցվածքբանական ուղղվածություն ունեցող արևմտյան գրական քննադատության միջտեքստայնության տեսության հետ:
Maingueneau D. Le discours littéraire. Paratopie et scène d’énonciation. Paris: Armand Colin. 2013, էջ 5:
Հմմտ. Compagnon A. Le Démon de la théorie. Littérature et sens commun. Paris: Seuil, 1998, էջ 128.
Kristeva J. Sémiotiké, recherche pour une sémanalyse. Paris, Seuil, 1969, p.145.
Калыгин А. И. Философия поступка как феноменология необязательного действия // Язык, сознание, коммуникация М.: МАКС Пресс, 2004, Вып. 26, էջ 98-111:
՝Березовская И. П. Экзистенциально-феноменологическая интерпретация Другого в философии М. Бахтина и Ж.-П. Сартра // Византия, Европа, Россия: социальные практики и взаимосвязь духовных традиций. Архив конференции. Выпуск 1: материалы международной научной конференции (Санкт-Петербург, 1–2 октября 2021 г.) / Отв. ред. О.Н. Ноговицин: ФНИСЦ РАН: РХГА. СПб.: Изд. РХГА, 2021, էջ 189-194:
Стилистический энциклопедический словарь русского языка / под ред. М. Н. Кожиной. 2-е изд., испр. и доп. М.: Изд. Флинта; Наука, էջ 217.
Kristeva J. Semeiotike, recherches pour une sémanalyse, coll. «Tel Quel», Paris, Éditions du seuil, 1969, p. 145.
Barthes R. Texte (théorie de), Encyclopedia Universalis, Paris, Encyclopedia Universalis, 1973, vol. 22, p. 461.
Kristeva J. 1969, Semeiotike, recherches pour une sémanalyse, Paris: Éditions du seuil, coll. «Tel Quel», p. 144.
Kristeva J. «Préface» in, Bakthine, Mikhaïl, La poétique de Dostoïevski, Paris, Seuil, 1970, p.14.
Бахтин М. М. Марксизм и философия языка. М.: Изд. Лабиринт, 1993, 192 էջ:
Kristeva J., Semeiotike, recherches pour une sémanalyse, Paris: Éditions du seuil, coll. «Tel Quel», 1969, p. 144.
Kristeva J. La Révolution du langage poétique. Paris, Seuil, 1974, p. 343.
Kristeva J., Sémiotikè. Recherches pour une sémanalyse, 1969, էջ 223:
Kristeva J. «L’engendrement de la formule», Semeiotike: recherches pour une sémanalyse, Paris, Seuil, 1969, էջ 223-225:
Kristeva J. Sèméiotikè, Recherches pour une sémanalyse, 1969, p. 53.
Kristeva J., Sémiotiké, recherche pour une sémanalyse, 1969, էջ 194:
Freud S. The unconscious, (1915c). SE 14 , էջ 191:
Kristeva J. «Psychanalyse et littérature» http://www.kristeva.fr/psychanalyse-et-liberte.html (մուտք՝ 06.12.2023):
«Գենոտեքստ» և «ֆենոտեքստ» երևույթների մասին առավել մանրամասն տե՛ս Kristeva J. La Révolution du langage poétique, 1974, էջ 60:
Kristeva J. «Une Poétique ruinée», dans la Poétique de Dostoïevski de Mikhaïl Bakhtine, trad Isabelle Kohtcheff, Pans, Seuil, 1970b, էջ 18:
Kristeva J., Sémiotiké, recherche pour une sémanalyse, 1969, p.145.
Հոդվածում անդրադարձ է կատարվել պատմական հիշողության, դրանք ձևավորող գործոնների և դրսևորման հիմնական ձևերի ու փոխանցման մեխանիզմների հարցերին: Պատմական հիշողությունը դիտարկվել է երկու տեսանկյունից․ առաջին, պատմական հիշողության փիլիսոփայությունը կարելի է համարել որպես հիշողության կրող, իրեն ճանաչող և վերջինիս բովանդակությունը գնահատող մարդու կենսափիլիսոփայության մաս, երկրորդ՝ պատմական հիշողությունը կարևորվում է որպես «հասարակության արժեքային ներուժը» մոբիլիզացնելու գործոն՝ մեր ժամանակի մարտահրավերներին արձագանքելու համար։
Հաշվի առնելով ժամանակակից հասարակության առջև ծառացած մարտահրավերները, հոդվածում հատուկ ուշադրություն է դարձվել «տեխնոլոգիական դետերմինիզմ» կոչվող մոտեցման հնարավորություններին, որը ստիպում է գիտակցել «տեխնոլոգիական բեկման» անհրաժեշտությունը՝ որպես երկրի գոյատևման պայման, և որը, կարող է համապատասխան «շրջադարձային» լինել պատմական գիտակցության և պատմական հիշողության համար։ Խոսքը գիտական և տեխնոլոգիական «ճեղքումների» իրականացման և հասարակության ստեղծագործական ներուժը կենսական խնդիրներ լուծելու համար մոբիլիզացնելու պատմական փորձի մասին է:
Պատմական հիշողությունը քաղաքական վարքը, գիտակցությունը ձևավորող կարևոր բաղկացուցիչներից է: Այն անցյալը դարձնում է իրական արժեք, մեր կյանքի նշանակալի մաս և կարևորագույն հասարակական իրադարձությունների առաջ մղող, շարժիչ ուժ։ Պատմական հիշողությունն իր էներգիայով հասարակությանը մղում է ինչպես որոշակի ինստիտուցիոնալացված վարքագծի, այնպես էլ բաժանում է պատմական տարածությունն ու ժամանակը: Այս գործընթացում պատմական հիշողության վերծանումը և վերարժևորումը կարևորագույն նախապայման է հասարակություն բնականոն կերպափոխման շարունակականության և կենսունակության ապահովման համար:
Рикер П., Память, история, забвение. М., «Наука», 2004, с.214
Фукуяма Ф. Великий разрыв, М., 2004, с.12-15.
Лекторский В․ А. «Знания о прошлом в современной культуре», Вопросы философии, N 8, 2011, с.4-5.
Рикер П., Память, история, забвение. М., «Наука», 2004, с.469.
Монин М. Апология культыры. Три прочтения «Времени и рассказа» Поля Рикер. М. Прогресс-Традиция, 2019, с.154.
Малышкин Е. Две метафоры памяти. СПБ, 2011, с.37.
Хальбвакс М․ Социальные рамки памяти. М., Новое издатеьлство, 2007, с. 86․
Рикер П., Память, история, забвение. М., «Наука», 2004, с.398.
Гидденс Э.Устроение общества: Очерк теории структурации. М.: Академический Проект, 2005, с.206.
Молодкина Л.К вопросу о феноменологии памяти, Вестник Московского университета, 2007, № 6, с.95.
Филатов В. «История, историософия и методология истории», Наука глазами гуманитария, Прогресс, М., 2005, с.484-498.
Блюхер Ф., Федор Н., Философские проблемы исторических исследований, М., 2004, с.49.
Буллер А., Линченко А., «Простить? О феномене исторического непрощания и бескомпромиссной памяти», Вопросы философии, №11, с.59.
Бергсон А. Творческая эволюция. Материя и память.Мн., 1999,с.207-208.
Հոդվածում քննարկվում են վիրտուալության և իրականության կապի, փոխհարաբերությունների հետ կապված հարցեր, համեմատական վերլուծության միջոցով բացահայտվում են իրականության՝ որպես արտաքին աշխարհի և վիրտուալության գոյաբանական տարբերակման հիմքերը։ Փորձ է արվում որոշել վիրտուալության գոյաբանական կարգավիճակը կեցության համակարգում։ Հոդվածի նպատակն է բացահայտել վիրտուալության դիրքը իրականությունների աստիճանակարգման մեջ, նյութական իրականության հետ նմանություններն ու տարբերությունները, ինչպես նաև հեռանկարային հնարավորություններն ու մարտահրավերները։ Հոդվածում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում վիրտուալության հասկացության հստակեցմանը, փորձ է արվում ներկացնել դրսևորումների ողջ շրջանակը, որն ընդգրկում է տվյալ հասկացությունը։ Քննարկվում են այնպիսի հարցեր, ինչպիսիսք են ֆիզիզկապես անհաղթահարելի գոյաբանական սահմանները, պայմանական և հոգեկան իրականությունների հասկացությունները՝ վիրտուալության հետ հարաբերության համատեքստում։ Վիրտուալության գոյաբանական կարգավիճակը գնահատելու նպատակով՝ անդրադարձ է կատարվում վիրտուալ օբյեկտների ստեղծմանը, դրանց կախվածությանը ֆիզիկական իրականությունից, վիրտուալ աշխարհների ինքնավարությանը, պատկերայնությանը, ինտերակտիվությանը, ինչպես նաև վստահելիության ու կայունության աստիճանին։ Քննարկման արդյունքում պարզվում է, որ վիրտուալությունը ամբողջականության, զգայական ընկալման, հագեցվածության, լիարժեք ինքնուրույնության բացակայության և մի շարք այլ առումներով զիջում է ֆիզիկական իրականությանը՝ նպատակ չունենալով հաղթահարել այդ իրականությունը, մրցակցել դրա հետ կամ դուրս գալ դրա սահմաններից։
Севальников А. Ю. Онтологические аспекты виртуальной реальности // Виртуалистика: экзистенциальные и эпистемологические аспекты. М., 2004, էջ 210։
Розин В. М. Существование, реальность, виртуальная реальность // Концепция виртуальных миров и научное познание. СПб., 2000, с. 58.
John Dewey and James Alexander McClellan Applied Psychology: An Introduction to the Principles and Practice of Education, էջ 47-48։
Шюц А. Избранное: мир, светящийся смыслом / пер. с нем. и англ. М., 2004, с. 403.
Бодрийяр Ж. Симулякры и симуляции, М., 20015, էջ 81։
Berger P., & Luckmann T. The social construction of reality. In Social Theory Re-Wired, Routledge, 2016, էջ 95։
Таратута Е. Е. Философия виртуальной реальности, СПб., 2007, с. 80.
Маньковская Н. Б. Эстетика постмодернизма, СПб., 2000, с. 243.
Иванов А. Е. Виртуальная реальность // История философии: энцикл․, Мн., 2002, с. 185․
Хоружий С. С. Род или недород? Заметки к онтологии виртуальности // Вопросы философии. 1997. № 6. с. 54.
Ингарден Р. Исследования по эстетике, М., 1962, էջ 101։
Носов Н. А. Виртуальная реальность // Вопр. Философии, 1999, № 10, էջ 151։
Юхвид А.В. Виртуология:культурнофилософские аспекты // Вестник МГОУ. ФН. №3. 2010, էջ 115։
Таратута Е. Е. Философия виртуальной реальности, СПб., 2007, էջ 81։
Հոդվածում վերլուծվում է մարդկային գոյության եզակի ասպեկտը, որը կենտրոնական տեղ է գրավում փիլիսոփայական մարդաբանության մեջ՝ իր բազմաթիվ իմաստներով, հակասություններով, բարդություններով և դրա էությունը լիովին հասկանալու անհնարինությամբ։ Դիտարկվում է կյանքի և մահվան ընկալման խնդիրը, մարդու թերարժեքության կենսաբանական և հոգեբանական բնութագրերը, սահմանային իրադրության առկայությամբ պայմանավորված մշտական դեֆիցիտի վիճակը, որը պետք է հաղթահարվի կյանքը պահպանելու համար, ինչպես նաև վերջի անխուսափելիության գիտակցումը:
Հոդվածում ներկայացված են մարդկային գոյության հիմնական բաղադրիչների համառոտ ակնարկը, ինչպիսին է տառապանքը, մի երևույթ, որը ցույց է տալիս վերափոխման ցանկությունը, անցումը գոյությունից դեպի չգոյություն, որպես սեփական ամբողջականության և վերջնականության փորձ: Մարդկային գոյության ողբերգությունը դիտարկվում է փիլիսոփա-աստվածաբան Գ.Նարեկացու տեսանկյունից:
Տառապանքը՝ իբրև մարդու գոյության անհրաժեշտ բաղադրիչ՝ հանգամանալից քննարկվում է նաև էքզիստենցիալ փիլիսոփաների կողմից։ Վերլուծվում է ցավի փորձի առանձնահատկությունը, ինչը ցույց է տալիս, որ ցավի նկատմամբ զգայունությունը կարող է կապված լինել անհատի մշակութային և էթնիկական բնութագրերի հետ: Ցավը համարվում է կենդանի աշխարհի էվոլյուցիայի կարևոր հատկանիշ և մարդու գոյության հիմնական նշան, որը էական ազդեցություն ունի նրա գոյության վրա։ Դիտարկվում է նաև կյանքի իմաստի հարցը էկզիստենցիալ փիլիսոփաների և հոգեվերլուծաբանների տարբեր տեսակետների համատեքստում:
Фромм Э. Человеческая ситуация - ключ к гуманистическому психоанализу. Искусство любить. СПб.: Азбука. 2000.
Гуревич П. Расколотость человеческого бытия. Рос. акад. наук. Ин-т философии. М.: ИФРАН. 2009.
Нарекаци Гр. Книга скорбных песнопений. Пер. с древнеарм. и коммент. М.О. Дарбинян-Меликян и Л.А. Ханларян. М.: «Наука» ”. 1988, с.152.
Захарова Е.В. Фрейд об онтологической недостаточности человека. Травма быть живым. Исторические, философские, политические и юридические науки, культурология и искусствоведение.// Вопросы теории и практики. 2011. № 3 (9): в 3-х ч. Ч. II. C. 59-64.
Гегель Г.В.Ф. Энциклопедия философских наук. Философия духа. М.: Мысль. 1977. 471 с.
Захарова Е.В. Фрейд об онтологической недостаточности человека. Травма быть живым. Исторические, философские, политические и юридические науки, культурология и искусствоведение.// Вопросы теории и практики. 2011. № 3 (9): в 3-х ч. Ч. II. C. 59-64.
Гуревич П. Расколотость человеческого бытия. Рос. акад. наук. Ин-т философии. М.: ИФРАН. 2009.
Захарова Е.В. Фрейд об онтологической недостаточности человека. Травма быть живым. Исторические, философские, политические и юридические науки, культурология и искусствоведение.// Вопросы теории и практики. 2011. № 3 (9): в 3-х ч. Ч. II. C. 59-64. , Фрейд З. Влечения и их судьба //Фрейд З. По ту сторону принципа удовольствия /пер. с нем. Минск: Харвест. 2004.
Антюхина А. В. Боль и страдание: философское осмысление. Исторические, философские, политические и юридические науки, культурология и искусствоведение.// Вопросы теории и практики. 2013. № 4 (30): в 3-х ч. Ч. I. C. 25-28.
Франкл В. Воля к смыслу: М.:Апрель Пресс, ЭКСМО Пресс. 2000.
Попова О.Ф. Избегание страдания как экзистенциальная установка формирования зависимости// «Философия, этика, религиоведение». Акмеология, научно-практический журнал 2017. № 3/63/. С. 82-26.
Франкл В. Воля к смыслу: М.:Апрель Пресс, ЭКСМО Пресс. 2000. c.97.
Ницше Ф.Сочинения: 2-х т.М.: Рипол Классик,1998, Т. 2.864. с.347
Нарекаци Гр. Книга скорбных песнопений. Пер. с древнеарм. и коммент. М.О. Дарбинян-Меликян и Л.А. Ханларян. М.: “Наука”. 1988. с. 104.
Юнг К.Г. Душа современного человека // Архетип и символ. М.: Ренессанс, стр 152.
Фрейд З. "Недовольство культурой". Санкт-Петербург, Издательство: Фолио, Подарочные издания художественной литературы. 2013.
Ժամանակակից պատերազմում տեղեկատվական-քարոզչական գործողությունների, տեղեկատվական (հոգեբանական) օպերացիաների դերի ու ռազմական նշանակության էապես աճը արմատապես փոխել են պատերազմի բնույթը՝ նպատակ ունենալով քիչ ռեսուրսներով, առանց ռազմական ուժի կիրառման ազդելու հակառակորդ պետության ղեկավարության, կոնկրետ մարդկանց հոգեվիճակների, զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի, ինչպես նաև ամբողջ բնակչության դիրքորոշումների, տրամադրությունների վրա: Պատահական չէ, որ արդի պատերազմում «ծանրության կենտրոնը» դարձել է հակառակորդի ԶՈՒ-ի զինծառայողների մտավոր կարողությունները, հուզակամային հատկությունները՝ նպատակ ունենալով բարոյական հյուծման, անզորության, տագնապի, նյարդահոգեկան անկայունության զգացման ձևավորմամբ նվազեցնել մարտական ակտիվությունը և նպատակի կարևորությունը: Սույն հոդվածի նպատակն է համապարփակ ուսումնասիրել արդի պատերազմի տիրույթում տեղեկութահոգեբանական ներգործության դերն ու նշանակությունը՝ ցույց տալով դրա ազդեցությունը զինծառայողների մարտական ակտիվության վրա: Նպատակին հասնելու համար օգտագործվել են միջգիտակարգային տեսական վերլուծության հետևյալ մեթոդները՝ համեմատական, ընդհանրացման, համակարգման: ՈՒսումնասիրության արդյունքում եկանք այն եզրահանգման, որ արդի պատերազմում առաջնային նշանակություն ունեն տեղեկատվական-քարոզչական և հոգեբանական ձեռնարկումները, որոնք հնարավորություն են տալիս քիչ ռեսուրսներով հասնել ցանկալի նպատակի, նույնիսկ նախքան մարտական գործողությունները: Զինծառայողների մարտական ակտիվության բարձրացմանը նպաստող կարևոր գործոններից՝ տեղեկույթի ճշգրտությունը և բացասական տեղեկութահոգեբանական ներգործությունից պաշտպանվածությունը հնարավոր է իրականացնել մարտական, այդ թվում հոգեբանական պատրաստման ընթացքում:
Գ. Տավարածյան, Պաշտպանական բարեփոխումներն ու զինված ուժերի զարգացումը ժամանակակից պատերազմների բնույթի հաշվառմամբ , «Հայկական բանակ», 2022, № 3, էջ 9-23:
Novikov V. K. Information weapons-weapons of modern and future wars – 3rd ed., ispr. And additional – M.: Hotline – Telecom, 2020. p. 280.
Логинов П. К. Информационно-психологическое воздействие в современных операциях // Военная мысль. 2022. № 5. сс. 60-69.
Վ. Մարգարյան, Մարտական գործունեության հոգեբանություն, Երևան, 2009, էջ 228:
Սուն Ցզի, Երկ ռազմարվեստի մասին և Նիկոլո Մաքիավելի, Տիրակալը: Աշխատանքային տետրեր, Երևան: ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի հրատ., 2022, № 4, էջ 25:
Հատվածներ Կառլ ֆոն Կլաուզևիցի «Պատերազմի մասին» աշխատությունից»: Աշխատանքային տետրեր, Երևան: ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի հրատ., 2020, № 3, էջ 2:
Fátima C. Carrilho Santos. Artificial Intelligence in Automated Detection of Disinformation: A Thematic Analysis. Journalism and Media, 2023, № 4, pp. 679–687
Исаев Д., Насонов К. Современные направления негативного информационно-психологического воздействия на военнослужащих. Способы распознавания и противодействия. Армейский сборник, 2022, № 8,
Корчемный П. А. и др. Военная психология: методология, теория, практика. М., 2010, С. 104.
Գոլովին Ն. Ն., Պատերազմի հետազոտություններ, մաս 2: «Աշխատանքային տետրեր», 2021, № 8, էջ 64:
Караяни А. Г., Сыромятников И. В., Военная психология. М.: ВУ, 2016, С. 49:
Լոքյան Ա., Բաղդասարյան Ս., ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողների մարտական ակտիվության աստիճանը պայմանավորող գործոններ. փորձագիտական գնահատում, «Հայկական բանակ», 2023, № 1, էջ 105-118:
Տնտեսական ընտրության և նրա արդյունավետության հիմնախնդիրն այսօր դարձել է նաև հասարակական գիտությունների հետազոտության առարկա: Արդյունավետ է համարվում տնտեսական այն ընտրությունը, որի արդյունքում որոշակի ծախսեր կատարելով անձը առավելագույնս բավարարում է իր պահանջմունքները: Ռեսուրսների սահմանափակությունը ստիպում է մարդուն ֆինանսական միջոցները խնայողաբար օգտագործելով հնարավորինս շատ պահանջմունքներ բավարարել: Դասական տնտեսագիտական մոտեցումը ենթադրում է, որ տնտեսական ընտրություն կատարելիս անձը ենթակա չէ այլոց ազդեցության, քանի որ պահանջմունքներն ու նախասիրությունները՝ որոնք պայմանավորված են անձի անհատական հոգեֆիզիոլոգիական առանձնահատկություններով, հիմնականում կայուն են: Ներկայումս տնտեսագիտական տեսության ներսում շրջանառվում են երեք հիմնական ուղղություններ՝ նեոդասական, ինստիտուցիոնալ և էվոլյուցիոն, որոնց հիմքում ընկած են տնտեսական վարքի բացարձակ կամ սահմանափակ արդյունավետության սկզբունքները:
Հոդվածում «արդյունավետ տնտեսական ընտրություն» եզրույթի տակ նկատի ենք ունեցել այն ընտրությունը, որն առավելագույնս համապատասխանում է անձի ակնկալիքներին և որի դեպքում ակնկալվող օգտակարության ֆունկցիան մաքսիմալ արժեք է ընդունում: Օգտակարության ֆունկցիա ասելով տնտեսագետները նկատի են ունենում տնտեսական սուբյեկտի կողմից տվյալ ժամանակահատվածում օգտագործվող բարիքների (ապրանքներ, ծառայություններ) քանակի և դրանց վրա կատարված ծախսերի չափերի կախվածությունն արտահայտող ֆունկցիաները: Օգտակարության ֆունկցիան արտահայտում է անձի նախասիրությունների և պահանջմունքների բավարարմանը միտված գործողությունների միջև առկա կապերը: Նախասիրությունները և պահանջմունքները դիտարկել ենք հոգեբանական գործոնների համատեքստում:
Հոդվածում ներկայացված են տնտեսական ընտրության արդյունավետությանն առնչվող մի շարք մոտեցումներ: Արդյունավետության խնդիրը դիտարկվում է ապրանքագնային տարածության վրա սահմանված օգտակարության ֆունկցիայի միջոցով: Առաջնորդվել ենք տնտեսագիտական այն դրույթով, որ ինչ գործոններով էլ տնտեսական վարքը պայմանավորվի, միևնույն է անձի նյութական և հոգևոր պահանջմունքների բավարարման խնդրի լուծումն ի վերջո հանգում է ծախսերի նվազեցման խնդրին: Ընտրանքի արդյունավետությունը պայմանավորել ենք ոչ միայն ընտրության իրացման վրա կատարվող ֆինանսական ծախսերի չափով, այլև ընտրանքին վերագրվող գերադասելիությամբ, ինչը անձի հոգեֆիզիոլոգիական առանձնահատկություններով պայմանավորվող նախապատվություն է:
Кейнс Дж. Общая теория занятости, процента и денег. - М.: Эксмо, 2007, - 960 с.
Lindenberg S. An Assessment of the New Political Economy: Its Potential for the Social Sciences and for Sociology in Particular // Sociological Theory. Spring, 1985. pp. 99-113.
Дейнека О. С. Экономическая психология / Учебное пособие. – СПб: Изд-во С- Петерб. ун-та, 2000. – 160 с.
Посыпанова О. С. Экономическая психология: психологические аспекты поведения потребителей. // Монография.-Калуга: Изд-во КГУ им. К.Э. Циалковского, 2012, 296 с.
Корнилова Т. В. Психология риска и принятия решений: Учебное пособие для вузов / Т. В. Корнилова. – М.: Аспект Пресс, 2003. - 286 с.
Моросонова В. И. Индивидуальные особенности осознанной саморегуляции произвольной активности человека // Вестник моск. ун-та, серия 14, Психология. – 2010. – № 2. - С. 36-45.
Котлер Ф, Келлер К. Маркетинг менеджмент. 12-е издание. — СПб.: Питер, 2012, 816 с.
Parsons Talcott. The System of Modern Societies. Englewood Cliffs: Prentice-Hall (Foundation of Modern Sociology Series), 1971, 152 p.
Менгер К. Исследования о методах социальных наук и политической экономии в особенности: монография. – М.: Директ-Медиа 2014, 216 с.
Эрроу К. Дж. Экономическая теория и гипотеза рациональности. // Под. ред. Дж. Итуелла, М. Милгейта, П. Ньюмена: Пер. с англ. /Науч. Ред. Чл.- корр. РАН Автономов В. С. - М.: ИНФРА - М, 2004, 942 с.
Уильямсон О. И. Поведенческие предпосылки современного экономического анализа, /THESIS, 1993, вып. 3, с. 39-49.
Клейнер Г. Б. Рациональность, неполная рациональность, иррациональность: психологические факторы // Homo institutius – Человек институциональный. – Волгоград: ВолГУ, 2005, с. 220-236.
Аузан А. А. Социокультурные коды в экономическом анализе. // Журнал Новой экономической ассоциации. № 1(17), 2013, с. 173-176.
Веригин А. Н. Теория психического отражения и экономическая психология. Экономическая психология в современном мире: сборник научных статей. – М.: 2012, с. 57-68.
Белянин А. В. Математическая психология как раздел экономической теории. // «Психология». Журнал Высшей школы экономики, 2004, т. 1, № 3, с. 106-128. Шумейкер П. Модель ожидаемой полезности: Разновидности, подходы, результаты и пределы возможностей. /THESIS, 1994, вып. 5, с. 29-80.
Бернулли Д. Опыт новой теории измерения жребий // Вехи экономической мысли. Т. 1. Теория потребительского поведения и спроса. – СПб.: Экономичeская школа, 1999, с. 11-27.
Нейман Дж., Моргенштерн О. Теория игр и экономическое поведение». – М.: «Наука», 1970. – 708 с.
Желаева С. Э. Методологические принципы исследования поведения человека в экономике // Вестник Тамбовского университета. – 2011. – № 1. (Гуманитарные науки). – С. 179-187.
Kahneman D., Tversky A. Prospect Theory: An Analysis of Decision under Risk. J. Econometrica. V. 47. No. 2 (Mar., 1979), pp. 263-291. Kahneman D., Tversky A. Choices, Values, and Frames. Russel Sage Foundation. Cambridge University Press, – 2000, 840 p.
Kahneman D., Tversky A. On The Reality of Cognitive Illusions // Psychological Review. 1996, V. 103, No. 3, pp. 582-591.
Simon H. A. Theories of Decision-Making in Economics and Behavior Sciences. The American Economic Review, Vol. 49, Issue 3 (Jun., 1959), pp. 253-283.
Voskanyan K. V., Mathematical model of commodity-money space and its application in psychological research of economic behavior // Lraber of the Armenian-Russian University, Humanities and Social Sciences series, RUA publishing house, № 3 (36), Yerevan, 2020, pp. 58-84 (in Armenian).
Voskanyan K. V., Characteristics of the Mathematical Approach to Modeling the Economic Behavior of an Individual Due to Psychological Factors // Journal of Yerevan University. Philosophy, Psychology, № 3 (33), Yerevan, 2020, pp. 62-77 (in Armenian).
Voskanyan K. V., Methodological Basis for Identifying the Psychological Regularities of the process of Modeling the Economic Behavior of an Individual // Scientific Artsakh, № 2 (9), Yerevan, 2021, pp. 230-239 (in Armenian).