Banber Erevani hamalsarani. P'ilisop'ayut'yun, hogebanut'yun.
| E - ISSN | : | 2738-2621 |
| P - ISSN | : | 1829-4553 |



Ժամանակակից աշխարհը բնութագրվում է ճգնաժամային ընդգծված հատկանիշներով: Նման հասարակական-քաղաքական իրավիճակում անձի ազատության հարցը ձեռք է բերում նոր չափում` իր ունիվերսալ բնույթի շնորհիվ շարունակելով հանդիսանալ առաջընթացի բարձրագույն չափանիշը: Հոդվածում սոցիալ-փիլիսոփայական տեսանկյուններից քննարկվում են անձի տեղը և անձի ազատության հիմնախնդիրները ժամանակակից անցումային շրջանում:
Հոդվածում ներկայացվում են Ա. Ի. Միրաքյանի` ընկալման տրանսցենդենտալ հոգեբանության մետաֆիզիկական սկզբնաղբյուրները, բացահայտվում է հոգեկան արտացոլման ուսումնասիրման իր մոտեցման բովանդակությունը: Ենթադրվում է, որ հոգեբանության առարկայի և հոգեկանի ծագման հարցի լուծումը միջառարկայական հիմնախնդիր է:
Հոդվածում քննարկվում է մտածողության առանձնահատկությունների և վարքային տարբեր մարտավարությունների փոխկապակցվածությանհիմնախնդիրը կոնֆլիկտային իրադրության հաղթահարման և լուծման տեսակետից` կարևորելով այդ խնդրի ուսումնասիրման նշանակությունը կոնֆլիկտային իրավիճակների արդյունավետ հաղթահարման և անձի զարգացման գործընթացում: Վերլուծվում են կոնֆլիկտային իրադրությունում անձի վարքային մարտավարությունների վերաբերյալ տարբեր մոտեցումներ` առանձնացնելով կոնֆլիկտի լուծման տեսակետից առավել արդյունավետ եղանակները, ինչպես նաև ներկայացվում են վերոհիշյալ խնդրի ուսումնասիրության արդյունքները և դրանց հոգեբանական վերլուծությունը:
Հոդվածում քննարկվում է հանդուրժողականության և համբերատարության հարաբերակցությունը: Այս խնդիրը տրամաբանորեն տեղափոխվում է էթնիկական դաշտ: Հանդուրժողականության, այսպես կոչված, «առարկայական» ըմբռնումը միանշանակ էթնիկական աշխարհայացքի տիրույթում է: Սա է պատճառը, որ հոդվածում տեղ է հատկացված էթնիկական հանդուրժողականության խնդրին: