Banber Erevani hamalsarani. P'ilisop'ayut'yun, hogebanut'yun.
| E - ISSN | : | 2738-2621 |
| P - ISSN | : | 1829-4553 |

Սոցիալական հիշողությունը` որպես հասարակության կոլեկտիվ փորձի պահպանման և փոխանցման համակարգ, փոխակերպվող հասարակության պայմաններում ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն: Այս համատեքստում սոցիալական հիշողությունը նաև համակարգի զարգացման ծրագրերի ամբողջությունն է, որի մեջ ամրագրված տեղեկատվության համապատասխանությունից և ընկալման ունակությունից է նաև կախված՝ արդյոք հասարակական բարեփոխումները կհասնե՞ն նախանշված նպատակին, թե՞ կձախողվեն: Ըստ այդմ, հոդվածում կարևորվում է փոխակերպվող հասարակությունում տեղեկատվական ներգործության ուղղությունների և հնարավոր հիմնախնդիրների վերլուծությունը:
Հոդվածում քննարկվում է այն հիմնահարցը, թե ինչպես է գիտափիլիսոփայական մտահորիզոնում ըմբռնվել քաղաքականի բնույթը, և ինչպե՞ս է իմաստավորվել քաղաքականի կարգավիճակը: Հիմնավորվում է այն դրույթը, որի համաձայն գիտափիլիսոփայական հորիզոնում քաղաքականի բնույթի շուրջ էական մտատեղաշարժերն անխուսափելիորեն ազդում են նաև նրա կարգավիճակի նկատմամբ դիրքորոշումների վրա: Մասնավորապես, քաղաքականի ինքնին նպատակ լինելուց միջոցի վերածումը հանգեցրել է մարդկային համակեցության մեջ նրա դերի ու նշանակության նվազմանը: Քանի որ դիսկուրսներն օժտված են փերֆորմատիվ կարողությամբ, երբ վեր է հանվում իրականությունը փոխակերպելու և ինքնին փոխակերպվելու ներունակությունը, ապա վերոնշյալը կարող է հանգեցնել քաղաքականի մահվան կամ հնարավոր այլակերպման ու վերացման պատճառ դառնալ:
Հոդվածում անդրադարձ է կատարվել սև/սպիտակ մոգության և դրական/բացասական սոցիալական ներազդման նմանությանը: Ցույց է տրված, որ սոցիալական ներազդումից պաշտպանվելու համար կենտրոնական նշանակություն ունի նպատակների և մտադրությունների գիտակցումը: Վերջինս պայմանավորում է այդ ազդեցության բովանդակությունը ընդունելու կամ մերժելու ազատ ընտրությունը: Այլ կերպ ասած՝ սոցիալական ազդեցության դրդապատճառային բաղադրիչը ավելի կարևոր է, քան դրա տեղեկատվական և հաղորդակցական տարրերը:

XX դարի երկրորդ կեսին գիտության փիլիսոփայության հետազոտություններում ցույց է տրվել, որ գիտությունը հիմնվում է համապատասխան մետաֆիզիկական նախադրյալների վրա: Այդ իսկ պատճառով կարելի է ենթադրել, որ հոգեբանությունը՝ որպես գիտություն, նույնպես պետք է համապատասխանաբար կապված լինի մետաֆիզիկական սկզբունքների և կանխադրույթների հետ, որոնք սահմանում են հոգեկանի առաջացումը և զարգացումը: Այդ փաստը հակասում է այն տեսակետին, որ հոգեբանության ժամանակակից մեթոդաբանությունում, ինչպես հայտնի է, Լ. Ս. Վիգոդսկիի մեթոդաբանական վերափոխումից հետո տեղ չի հատկացվել մետաֆիզիկական մոտեցմանը: Սակայն XIX դարի և XX դարասկզբի իրավիճակը լրիվ այլ էր: Եվրոպացի հոգեբաններից մետաֆիզիկային անդրադառնում էին մասնավորապես այնպիսի հոգեբաններ, ինչպիսիք են Ի. Հերբարտը, Վ. Վունդտը, Ու. Ջեյմսը, Կ. Յասպերսը: XIX դարի վերջին մետաֆիզիկայի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է նաև Ռուսաստանում: Մետաֆիզիկական գաղափարների էական դերը հոգեկանի ուսումնասիրման գործում ընդունվում էր Վ. Սոլովյովի, Ս. Տրուբեցկոյի, Ն. Գրոտի, Ս. Ֆրանկի, Պ. Ֆլորենսկու, Գ. Չելպանովի և ուրիշների կողմից: Սակայն Լ. Ս. Վիգոդսկու կողմից հոգեբանությունում մարքսիզմը` իբրև դրա մեթոդաբանական հիմք, հեռացվելուց հետո մետաֆիզիկան՝ որպես իդեալիստական ոլորտի գիտելիք, հոգեբանությունից հեռացվեց: Եվ միայն XX դարի վերջին այնպիսի գիտնականներ ներգրավելուց հետո, ինչպիսիք են Վ. Մ. Ալլախվերդովը, Վ. Պ. Զինչենկոն, Ա. Ի. Միրաքյանը, Ա. Վ. Պետրովսկին և Մ. Գ. Յարոշեվսկին, կրկին ցույց տվեցին հոգեբանությունում մետաֆիզիկական գաղափարների և պատկերացումների կիրառման հնարավորությունը և անհրաժեշտությունը: