Banber Erevani hamalsarani. P'ilisop'ayut'yun, hogebanut'yun.
| E - ISSN | : | 2738-2621 |
| P - ISSN | : | 1829-4553 |
Ինչպես հայտնի է, հոգեվերլուծության, ինչպես նաև անալիտիկ հոգեբանության մեջ արարողակարգը դիտվում է որպես ախտանիշ, կրկնվող գործողություններ կամ վարքի առանձին ձևեր, որոնք պարունակում են թերապևտիկ թաքնված գործառույթ: Հոգեվերլուծությունը արարողությունը համարում է նաև անձի սեռական կամ ագրեսիվ ակտիվության փոխարինում: Հոգեվերլուծությունը առանձնացնում է որոշակի չափանիշ, համաձայն որի՝ արարողությունը կպչուն է դառնում այն դեպքերում, երբ դրա իրականացման անհնարինությունը անձի մեջ ձևավորում է տագնապի, վախի զգացում ինչ-որ ողբերգական դեպքի սպասումից: Այդ տարանջատման չափանիշը զրկված է առարկայականությունից՝ չնայած դա բացահայտ է: Տագնապի զգացումը չի վերանում, քանի դեռ արարողությունը չի ավարտվել. այսպիսին է արարողության տարանջատման չափանիշը նորմայում նևրոտիկ արարողությունից:


Մարդու մշտական ձգտումը անսահմանության և ինքնիրացման այլընտրական տարբեր դաշտերի փնտրտուքը կարևորեցին վիրտուալ իրականության հիմնահարցը: Կիբերտարածությունը դարձավ մի անդրանցական միջավայր, ուր մենք կարողացանք տեղափոխել մեր կոլեկտիվ խաղը: Վիրտուալ իրականության՝ որպես կեցության «եզրի» հագեցվածությունը սինգուլյար կետերով պայմանավորեց այնպիսի հատկություն, ինչպիսին է անորոշությունը, որը դրսևորվեց մեր թե՛ անհատական, թե՛ սոցիալական կեցության մակարդակներում: Կարող ենք ասել, որ վիրտուալ իրականությունը դարձավ սոցիալական փորձի նոր միջավայր, որը նպաստեց աշխարհի խորքային սոցիոմշակույթի վերակառուցմանը:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ ամեն տարի ավելի քան 800 000 մարդ ինքնասպանություն է գործում, իսկ ինքնասպանության փորձ կատարողների թիվը շատ ավելի մեծ է: Այս հոդվածում դիտարկվում են ինքնասպանության վարքագծի հոգեբանական հիմքերը և վերջին ժամանակներս դրա ակտիվ դրսևորման պատճառներն Ադրբեջանում: Բնակչության շրջանում կտրուկ աճել են նյարդային հիվանդությունների, խանգարումների, դեպրեսիաների դեպքերը: Ավելացել է նաև տարիքային և սոցիալական տարբեր խմբերի պատկանող քաղաքացիների ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի թիվը: Նկատվում է ինքնահրկիզման՝ որպես օրըստօրե ավելացող ինքնասպանությունների համար նախընտրելի մեթոդի դիմելու միտում: Սոցիալական պայմանները և հոգեբանական խնդիրները ինքնասպանության դիմելու հիմնական պատճառներից են, որոնք պայմանավորված են արյունալի սպանություններով և աուտոագրեսիվ վարքագծի աճով: Այս ամենը դրսևորվում է հասարակության ներսում ագրեսիվ վարքով: