Banber Erevani hamalsarani. P'ilisop'ayut'yun, hogebanut'yun.
| E - ISSN | : | 2738-2621 |
| P - ISSN | : | 1829-4553 |

Հոդվածում համեմատվում են երկու կանխադրույթների համակարգերը, որոնք ընկալման հոգեբանության դասական և անդրանցական հարացույցների համար հիմնարար են: Ընկալման համարժեքության խնդրի վերլուծության օրինակով ցույց է տրվում դրանց մեթոդաբանական ռեսուրսների սկզբունքային տարբերությունը: Եթե դասական հարացույցում արդարացի է օբյեկտի և դրա պատկերի միջև համապատասխանությունը, ապա անդրանցական հարացույցում օբյեկտի վերացմանը զուգընթաց իմաստազրկվում է նաև ընկալման համարժեքության հասկացությունը: