Banber Erevani hamalsarani. P'ilisop'ayut'yun, hogebanut'yun.
| E - ISSN | : | 2738-2621 |
| P - ISSN | : | 1829-4553 |

Արդի տեղեկատվական-տեխնոլոգիական փոփոխությունների արագացող տեմպերը խիստ արդիական են դարձրել սոցիալ-հոգեբանական հարմարման խնդիրը: Մարդը հայտնվել է ապակենտրոնացված, հարափոփոխ աշխարհում, որի դինամիկան մի կողմից վտանգավոր է, մյուս կողմից՝ գրավիչ: Այս պարագայում սեփական «շանս»-ի իրացումը հնարավոր է միայն բացառիկ ճկունություն և մոբիլություն դրսևորելու դեպքում, ինչը ենթադրում է, որ ժամանակակից մարդը պետք է վերաիմաստավորի նաև իր արժեքային կողմնորոշումները: Պատահական չէ, որ ժամանակակից մարդու ինքնաներկայացման և ինքնակողմնորոշման պահանջը նրան մի կողմից մղում է ստեղծագործության ու նորարարության, մյուս կողմից՝ հոգատարության և համամասնակցության համատեքստում հնարավորություն է տալիս հաստատելու բանական էգոիզմի համակարգը՝ որոշ չափով հաղթահարելով գոյության և պիտոյականության կապը:


