Արտակարգ պայմաններ ենթադրող գործունեությունում հուզական այրման համախտանիշի զարգացման միտումների և անձի շեշտվածության միջև փոխկապակցվածությունը (շտապօգնության բժիշկների, փրկարարների և զինվորական սակրավորների օրինակով)

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.46991/BYSU.E/2026.17.2.108

Բանալի բառեր:

Անձի շեշտվածություն, հուզական այրման սինդրոմ, հոգեբանական ծանրաբեռնվածություն, հուզական ռեսուրսներ, սթրեսադիմացկունություն

Ամփոփում

Արտակարգ իրավիճակներ ներառող մասնագիտական գործունեության պայմաններում մասնագետի կայուն բարոյահոգեբանական վիճակը հանդիսանում է արդյունավետ աշխատանքի առանցքային նախապայման։ Արտակարգ պայմաններում հայտնվելը մասնագետի անձի համար հոգեհուզական մեծ գործոն է, որը նրա կյանքի և առողջության համար ռիսկային տարրեր է պարունակում։ Այն զգալի ներգործություն է ունենում անձի օրգանիզմի և հոգեկան համակարգի վրա՝ ստիպելով հարմարվել կենսագործունեության հարափոփոխ պայմաններին։

Ժամանակի ընթացքում այս մասնագետների շրջանում, կապված բարոյական, հոգեբանական ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունների հետ, ձևավորվում են անհրաժեշտ հոգեբանական որակներ (սթրեսակայունություն, հոգեբանական ճկունություն, ինքնակարգավորման կարողություն և այլն), որոնք էլ պայմանավորում են աշխատանքային դժվարությունների հաղթահարման արդյունավետությունը։ Միևնույն ժամանակ, երկարատև լարվածությունն ու բարձր պատասխանատվությունը կարող են նպաստել հուզական ռեսուրսների սպառմանը, մասնագիտական մոտիվացիայի նվազմանը և հուզական այրման համախտանիշի ձևավորմանը։

Կիրառական առումով, մասնագետների հոգեբանական առողջության պահպանման և ռիսկային խմբերի նախանշման համար առանձնահատուկ նշանակություն է հաղորդվում հուզական այրման համախտանիշի և անձի շեշտվածության կապերի ուսումնասիրությանը։ Անձնային շեշտվածությունների որոշ տեսակներ կարող են հանդես գալ ինչպես պաշտպանիչ, այնպես էլ խոցելիություն մեծացնող գործոններ՝ պայմանավորելով սթրեսային իրավիճակներին արձագանքման առանձնահատկությունները։ Հետազոտության արդյունքները կարող են հիմք ծառայել կանխարգելիչ ծրագրերի մշակման, մասնագիտական և հոգեբանական համապատասխանության գնահատման գործիքակազմի կատարելագործման և մասնագիտական արդյունավետության բարձրացման համար։ Տվյալ հիմնախնդրի գիտական վերլուծությունը կարևոր է ոչ միայն տեսական, այլև գործնական մակարդակում՝ նպաստելով արտակարգ պայմաններում գործող մասնագետների հոգեբանական բարեկեցության պահպանմանը։

Ներբեռնումներ

Ներբեռնման տվյալները դեռ հասանելի չեն:

Հեղինակի կենսագրությունը

  • Աիդա Վարդանյան, Երևանի պետական համալսարան

    ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի ասպիրանտ

Հղումներ

1. Միրզոյան Վ., Միքայելյան Մ. Մասնագիտական դեֆորմացիայի տեսակներն ու դրա վրա ազդող սոցիալ-հոգեբանական գործոնները, ՎՇՈւ Գիտական Աշխատությունները (Թիվ 3), Վանաձոր, 2022:

2. Волчанский М.Е., Деларю В.В., Болучевская В.В., Золотарёва О.С. Психология и педагогика: Учебно-методическое пособие для студентов медицинских вузов. 3-е изд., доп. и перераб. Волгоград, ВолгГМУ, 2018.

3. Леонгард К. Акцентуированные личности. Москва, Медицина, 1977.

4. Личко А. Е. Психопатии и акцентуации характера у подростков. Санкт-Петербург, Питер, 1983.

5. Alanazy A.R.M., Alruwaili A. The Global Prevalence and Associated Factors of Burnout among Emergency Department Healthcare Workers and the Impact of the COVID-19 Pandemic: A Systematic Review and Meta-Analysis. Switzerland, Healthcare, 2023.

6. Freudenberger H. J. Staff Burnout. USA, Journal of Social Issues, 30(1), 1974.

7. Maslach C. & Jackson, Susan E. Maslach Burnout Inventory Manual (2nd Edition). Palo Alto, California, Consulting Psychologists Press. 1986.

8. Potter C. To what extent do nurses and physicians working with emergency department experience burnout: A review of the literature. Australia, Australasian Emergency Nursing Journal, 9(2), 2006.

9. Somville F., Van der Mieren G., De Cauwer H., Van Bogaert P., Franck E. Burnout, stress and Type D personality amongst hospital/emergency physicians. Germany, International Archives of Occupational and Environmental Health. 2022.

10. Teixeira C., Ribeiro O., Fonseca A.M., Carvalho A.S. Burnout in intensive care units—A consideration of the possible prevalence and frequency of new risk factors: A descriptive correlational multicentre study. Great Britain, BMC Anesthesiology, 2013.

11. https://testometrika.com/diagnosis-of-abnormalities/accentuation-of-character-licko/

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-06-22

Թողարկում

Բաժին

PSYCHOLOGY

Ինչպես մեջբերել

Վարդանյան Ա. (2026). Արտակարգ պայմաններ ենթադրող գործունեությունում հուզական այրման համախտանիշի զարգացման միտումների և անձի շեշտվածության միջև փոխկապակցվածությունը (շտապօգնության բժիշկների, փրկարարների և զինվորական սակրավորների օրինակով). Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 17(2(50), 108-119. https://doi.org/10.46991/BYSU.E/2026.17.2.108