Վահանաձև գեղձի ֆունկցիոնալ խանգարում ունեցող անձանց հիվանդության ներքին պատկերի կոգնիտիվ, հուզական և անձնային-իմաստային առանձնահատկությունները
DOI:
https://doi.org/10.46991/BYSU.E/2026.17.3.097Բանալի բառեր:
վահանաձև գեղձի ֆունկցիոնալ խանգարումներ, հիվանդության ներքին պատկեր, հիվանդության ներքին պատկերի բաղադրիչներ, հիվանդության անձնային իմաստներԱմփոփում
Վահանաձև գեղձի ֆունկցիոնալ խանգարումները կարևոր տեղ են զբաղեցնում առողջապահական ոլորտում։ Այս հիվանդությունները էական ազդեցություն են ունենում ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեկան առողջության վրա՝ առաջացնելով նշանակալի փոփոխություններ անձի ճանաչողական և հուզական ոլորտներում։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն է ստանում այն, թե ինչպես է անձը ընկալում սեփական հիվանդությունը, ինչ նշանակություն է տալիս դրան և ինչպես է արձագանքում դրա դրսևորումներին։ Այս հարցերի ուսումնասիրության համար կարևոր տեսական հիմք է «հիվանդության ներքին պատկեր» հասկացությունը, որն արտացոլում է հիվանդության վերաբերյալ անձի պատկերացումների, վերաբերմունքի և հուզական արձագանքների ամբողջությունը։ Հոդվածում համակարգվել են «հիվանդության ներքին պատկեր» հասկացության վերաբերյալ առկա տեսական մոտեցումները, որոնք հիմք են հանդիսանում վահանաձև գեղձի ֆունկցիոնալ խանգարում ունեցող անձանց հիվանդության ընկալման և դրա նկատմամբ արձագանքների ուսումնասիրության համար։ Սույն հետազոտության շրջանակում փորձ է արվել ուսումնասիրել, թե ինչ պատկերացումներ և վերաբերմունք ունեն վահանաձև գեղձի ֆունկցիոնալ խանգարում ունեցող անձինք իրենց հիվանդության նկատմամբ, ինչպես են այն ընկալում և ինչպես են արձագանքում դրան։ Վերլուծությունը ցույց տվեց, որ հիվանդության ներքին պատկերի առանձին բաղադրիչների միջև առկա են մի շարք վիճակագրորեն նշանակալի դրական կապեր։ Հիվանդության ընկալման կառուցվածքում էական դեր ունեն ախտանիշների ինտենսիվությունը և մտահոգվածությունը, որոնք սերտորեն կապված են հիվանդության ազդեցության և հուզական արձագանքի հետ։ Ստացված արդյունքները ցույց են տալիս, որ հիվանդության ներքին պատկերի բաղադրիչների և դրանց փոխկապակցվածության հասկացումը կարող է նպաստել այդ հիվանդությունների բուժման արդյունավետությանը և հիվանդության հետ կապված հոգեբանական գործոնների առավել խորքային ըմբռնմանը։
Ներբեռնումներ
Հղումներ
Առողջություն և առողջապահություն: Վիճակագրական տարեգիրք, Հայաստան 2025 / Դ. Անդրեասյան, Ա. Բազարչյան, Գ. Մուրադյան, Ս. Սիմոնյան, Լ. Միրզոյան, Ա. Սիմոնյան, Ա. Արզումանյան, Ի. Գփոյան, Ի. Թորգոմյան, Հ. Դավթյան, Ս. Փահլևանյան.– Եր.։ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, 2025.– 248 էջ
Конечный Р., Боухал М., Психология в медицине. Прага: Авиценум, 1983. — 405 с.
Лурия Р.А. Внутренняя картина болезней и иатрогенные заболевания.-4-е изд.-М.:Медицина, 1977, 111с.
Малкина-Пых И. Г. Психосоматика и эндокринные заболевания. Зачем тебе болеть? — СПб.: БХВПетербург, 2005. — 160 с.
Николаева, В. В. Влияние хронической болезни на психику / В. В. Николаева – М.: издательcтво Московского университета, 1987. — 168 с.
Сторожакова Г. И., Шамрея В. К., Расстройства психосоматического спектра: патогенез, диагностика, лечение: руководство для врачей/под ред.Г.И.Сторожакова, В. К.Шамрея.—СПб.:СпецЛит, 2014
Allen, K.-A., Gray, D. L., & Baumeister, R. (2021/2022). The Need to Belong: a Deep Dive into the Origins, Implications, and Future of a Foundational Construct. Educational Psychology Review, 34, 1133–1156. Available at: DOI: 10.1007/s10648-021-09633-6
Byrne D. G. Psychological responses to illness and outcome after survived myocardial infarction: long term follow-up / D. G. Byrne // Psychosom. Res. — 1982. — Vol. 26, № 2
Flett, G. L., Nepon, T., Goldberg, J. O., Rose, A. L., Atkey, S. K., Zaki-Azat, J. (2022). The Anti-Mattering Scale: Development, Psychometric Properties and Associations With Well-Being and Distress Measures in Adolescents and Emerging Adults. Available at: https://doi.org/10.1177/0734282921105054
Leventhal, H., Benyamini, Y., Brownlee, S., Diefenbach, M., Leventhal, E. A., Patrick-Miller, L., & Robitaille, C. (1997). Illness representations: Theoretical foundations. In K. J. Petrie & J. A. Weinman (Eds.), Perceptions of health and illness: Current research and applications (pp. 19–45). Harwood Academic Publishers
Petrie KJ, Cameron L, Ellis CJ, Buick D, Weinman J. Changing illness perceptions after myocardial infarction: an early intervention randomized controlled trial. Psychosom Med 2002;64:580 – 6 (10.06.2026) Available at: DOI: 10.1097/00006842-200207000-00007
Shiva Kargar, Seyed Mehdi Tabatabaei, Hassan Okati-Aliabad, Hossein Izadi Rad, Prevalence of Thyroid Dysfunction Disorders among Adult Populations in the Middle–East: A Systematic Review and Meta-analysis. The Open Public Health Journal, Volume 17, 2024․Available at: https://doi.org/10.2174/0118749445317174240827052511
Xiaojie Hu, Yuquan Chen, Yiting Shen, Rui Tian, Yuqin Sheng, Huafa Que, Global prevalence and epidemiological trends of Hashimoto's thyroiditis in adults: A systematic review and meta-analysis. Front. Public Health, 13 October 2022. Sec. Life-Course Epidemiology and Social Inequalities in Health, Volume 10 – 2022. Available at: doi: https://doi.org/10.3389/fpubh.2022.1020709
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Sianna Movsisyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.