Հտ․ 2 (2022): Հատուկ թողարկում. «Արդի հայերենի քերականության հիմնախնդիրներ». Հանրապետական գիտաժողովի նյութեր

					Դիտել Հտ․ 2 (2022): Հատուկ թողարկում. «Արդի հայերենի քերականության հիմնախնդիրներ». Հանրապետական գիտաժողովի նյութեր
Հրատարակվել է: 2022-12-23

Ամբողջական թողարկումը

Լեզվաբանություն

  • Լեզվաբանություն

    Քերականական բառարան. ձևավորման և կառուցվածքի հարցեր

    Յուրի Ավետիսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդ­վա­ծում հա­մա­ռոտ նկա­րագր­վում են «Ար­դի հա­յե­րե­նի ու­սում­նա­կան քե­րա­կա­նա­կան բա­ռա­րա­նի» ձևա­վոր­ման ու կա­ռուց­ված­քի հիմ­նա­կան բա­ղադ­րիչ­նե­րը։ Բա­ռա­րա­նում տրվե­լու է մոտ 4000 բա­ռի քե­րա­կա­նա­կան ամ­բող­ջա­կան նկա­րագ­րութ­յուն։ Այն օգ­տա­տե­րե­րին պետք է ներ­կա­յաց­վի եր­կու տար­բե­րա­կով՝ տպա­գիր և­ է­լեկտ­րո­նա­յին՝ ա­ռա­ջի­նը՝ որ­պես բա­ռի՝ տվյալ ժա­մա­նա­կի քե­րա­կա­նա­կան նկա­րագ­րութ­յան ամ­րագր­ված պատ­կեր, երկ­րոր­դը՝ որ­պես լեզ­վի գոր­ծա­ռա­կան կար­ևո­րա­գույն աբ­յուր միայն ի­րեն բնո­րոշ հատ­կա­նիշ­նե­րով՝ ա­մե­նա­հա­սա­նե­լիութ­յու­նը տա­րա­ծութ­յան և ժա­մա­նա­կի մեջ, պար­բե­րա­բար փո­փո­խութ­յուն­ներ կա­տա­րե­լու մեծ հնա­րա­վո­րութ­յու­նը, ծա­վա­լա­յին սահ­մա­նա­փա­կութ­յան չգո­յութ­յու­նը ևն։  Բա­ռա­րա­նը ձևա­կազ­մա­կան բնույթ ու­նի. ներ­կա­յաց­նե­լու է ար­դի ար­ևե­լա­հա­յե­րե­նի բա­ռա­յին միա­վո­րի ձևա­բա­նա­կան նկա­րագ­րութ­յու­նը։ Բա­ռաձ­ևի շա­րահ­յու­սա­կան հատ­կա­նիշ­նե­րը տրվե­լու են այն չա­փով միայն, որ­չա­փով առնչ­վում են ձևա­կազ­մութ­յա­նը։  Բա­ռա­րա­նը ու­նե­նա­լու է նոր­մա­վո­րող նշա­նա­կութ­յուն՝ մատ­նան­շե­լով լեզ­վի զար­գաց­ման հնա­րա­վոր ու­ղի­նե­րը։ Բա­ռա­րա­նում ներ­կա­յաց­վե­լու են նաև խոս­քի­մա­սա­յին տա­րար­ժե­քութ­յու­նը, բա­ռա­յին միա­վո­րի հո­լո­վա­կան և խո­նարհ­ման հա­րա­ցույ­ցի տի­պար օ­րի­նակ­նե­րը, բա­ռե­րի ո­ճա­բա­նա­կան ար­ժե­քը ևն։ 

    Հղումներ

    Ս. Գյուլբուդաղյան, Հայերենի ուղղագրության պատմություն, Եր., 1973 թ., էջ 373։

    Էդ. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Եր., 1976։

    Հ. Բարսեղյան, Հայերենի ուղղագրական-ուղղախոսական-տերմինաբանական բառարան, Եր., 1973։

    Ա. Սուքիասյան, Ք. Սուքիասյան, Արդի հայերենի ուղղագրական-ձևակազմական բառարան, Եր., 2002։

    Էդ. Աղայան, «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան», հ. 1-4, Եր., 1969-1983։

    Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու. ձևաբանություն, Եր., 1983, էջ 78-81։

    Ա. Մարգարյան, Ժամանակակից հայոց լեզվի քերականություն, Եր., 2004, էջ 364։

    Ա. Մարգարյան, նշվ. աշ., էջ 474, 481-486։ Ֆ. Խլղաթյան, Ժամանակակից հայոց լեզու. մաս Բ, Եր., 2010, էջ 191-198։

    https://hy.wikipedia.org/wiki/%D5%8F%D5%A1%D6%80%D5%AB%D6%84%D5%A 1%D5%B5%D5% AB%D5%B6_% D5%BE%D5%A1%D5%AD%D5%A5%D6%80

    Зализняк А. Грамматический словарь русского языка, М., 2004:

  • Լեզվաբանություն

    Ձևաբանական նշումները արդի հայերենի ուղղագրական, բացատրական բառարաններում

    Լիանա Սարգսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Ի տար­բե­րութ­յուն տե­սա­կան աշ­խա­տութ­յուն­նե­րի հա­րուստ բազ­մա­զա­նութ­յան՝ մե­զա­նում չի գոր­ծել ձևա­բա­նութ­յան գործ­նա­կան, մաս­նա­վո­րա­պես բա­ռա­րա­նա­յին ամ­րագր­ման ե­ղա­նա­կը: Մինչ այ­սօր մենք չու­նենք հա­յե­րե­նի քե­րա­կա­նա­կան բա­ռա­րան։

    Հաշ­վի առ­նե­լով խնդրի ար­դի վի­ճա­կը՝ նա­խա­տես­վում է կազ­մել և հ­րա­տա­րա­կել այդ­պի­սի ա­ռանձ­նա­հա­տուկ մի աշ­խա­տանք՝ «Ար­դի ար­ևե­լա­հա­յե­րե­նի ու­սում­նա­կան քե­րա­կա­նա­կան բա­ռա­րան»:

    Ան­շուշտ, հայ բա­ռա­րա­նագ­րութ­յունն ու­նի դա­րա­վոր ա­վան­դույթ­ներ. լեզ­վամ­շա­կու­թա­յին անգ­նա­հա­տե­լի ար­ժեք ու­նեն 19-20-րդ դդ. հրա­տա­րակ­ված այն­պի­սի հան­րա­գի­տա­կան ու լեզ­վա­բա­նա­կան բա­ռա­րան­ներ, ինչ­պի­սիք են Մ­խի­թար­յան հայ­րե­րի «­Նոր բառ­գիրք հայ­կա­զեան լե­զո­ւի»-ն, Հ. Ա­ճառ­յա­նի «Հա­յե­րեն ար­մա­տա­կան բա­ռա­րան»-ը և «­Հա­յոց անձ­նա­նուն­նե­րի բա­ռա­րան»-ը, Հ. Բար­սեղ­յա­նի «­Հա­յե­րեն ուղ­ղագ­րա­կան-ուղ­ղա­խո­սա­կան, տեր­մի­նա­բա­նա­կան բա­ռա­րան»-ը, «­Ժա­մա­նա­կա­կից հա­յոց լեզ­վի բա­ցատ­րա­կան բա­ռա­րան»-ը՝ 4 հա­տո­րով, Էդ. Ա­ղա­յա­նի «Ար­դի հա­յե­րե­նի բա­ցատ­րա­կան բա­ռա­րան»-ը, Ա. Սու­քիաս­յա­նի, Ս. Գալստ­յա­նի «­Հա­յոց լեզ­վի դարձ­վա­ծա­բա­նա­կան բա­ռա­րան»-ը, Ա. Սու­քիաս­յա­նի «­Հա­յոց լեզ­վի հո­մա­նիշ­նե­րի բա­ռա­րան»-ը և­ այլն:

    Ներ­կա­յումս էլ բա­ռա­րա­նագ­րա­կան ուղ­ղութ­յուն­նե­րը կրկին բազ­մա­զան են՝ բա­ցատ­րա­կան, ուղ­ղագ­րա­կան, բա­ռա­կազ­մա­կան, դարձ­վա­ծա­բա­նա­կան, հո­մա­նիշ­նե­րի, նո­րա­բա­նութ­յուն­նե­րի, օ­տար բա­ռե­րի, դրանց հա­մար­ժեք­նե­րի, բար­բառ­նե­րի, հա­պա­վում­նե­րի:

    Ս­րանք, սա­կայն, գե­րա­զան­ցա­պես բա­ռա­գի­տա­կան բնույ­թի են և տա­լիս են բա­ռա­յին կազ­մի ի­մա­ցա­բա­նա­կան նկա­րագ­րութ­յուն: Այս­պի­սի բա­ռա­րան­նե­րը ու­նե­նա­լու են ի­րենց արդ­յու­նա­վետ շա­րու­նա­կութ­յու­նը։ Այ­սու­հան­դերձ, լեզ­վա­բա­նա­կան բա­ռա­րան­նե­րը ու­նեն նաև այլ ա­ռա­քե­լութ­յուն­ներ, ո­րոն­ցից մեկն էլ գրա­կան լեզ­վի քե­րա­կա­նութ­յան, մաս­նա­վո­րա­պես ձևա­բա­նութ­յան բա­ռա­րա­նա­յին նկա­րագ­րութ­յունն է: Հա­մե­նայն դեպս, դեռևս 1950-ա­կան­նե­րից այդ­պի­սիք կազմ­վել են անգ­լե­րե­նի, ֆրան­սե­րե­նի, ռու­սե­րե­նի հա­մար, մինչ­դեռ մե­զա­նում քե­րա­կա­նա­կան խիստ մաս­նա­վոր ցու­ցում­նե­րը ա­ռայժմ տեղ են գտել բա­ցատ­րա­կան, ուղ­ղագ­րա­կան բա­ռա­րան­նե­րում: Հույս ու­նենք, որ կազմ­վե­լիք բա­ռա­րա­նը պի­տի լրաց­նի այս բա­ցը:

    Հղումներ

    Ստ. Պալասանյան, Ընդհանուր տեսութիւն արեւելեան նոր գրաւոր լեզուի հայոց, Թիֆլիս, 1870, Քերականութիւն մայրենի լեզուի հայոց, Թիֆլիս, 1874,

    Հ. Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի` համեմատությամբ 562 լեզուների, Եր․, 1955-1971,

    Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Եր., 1965, Գ. Սևակ, Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց, Եր., 1955,

    Հ. Բարսեղյան, Արդի հայերենի բայի և խոնարհման տեսություն», Եր., 1953, Հայերենի խոսքի մասերի ուսմունքը, Եր., 1980,

    Գ. Ջահուկյան, Հայոց լեզվի տեսության հիմունքները, Եր., 1974, Մ. Ասատրյան, Ժամանակակից հայերենի ձևաբանության հարցեր, 3 հ., Եր., 1970-77, Ժամանակակից հայոց լեզու. ձևաբանություն, Եր., 1983,

    Ա. Մարգարյան, Հայերենի հոլովները, Եր., 2000, Հայոց լեզվի քերականություն․ ձևաբանություն, Եր., 2004,

    Լ. Խաչատրյան, Բառակազմական և ձևաբանական կաղապարները ժամանակակից հայերենում, Եր., 2014,

    Ստ. Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան, Եր., 1944, էջ ԺԷ,

    «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան», Եր., 1969, էջ VIII,

    Հ. Բարսեղյան, Հայերեն ուղղագրական-ուղղա¬խոսական, տերմինաբանական բա¬ռարան, Եր., 1973, էջ IX:

  • Լեզվաբանություն

    Անգործածականությունը որպես քերականական ենթակարգերի որոշման հիմնախնդիր

    Արտաշես Սարգսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Քերականական տարբեր համակարգերում կարող են լինել բառաձևեր, որոնք չեն գործածվում կամ շատ հազվադեպ են գործածվում, բայց իրենց կազմությամբ չեն հակասում ընդհանուր համակարգին։ Օրինակ՝ շատ գոյականների ներգոյական հոլովաձևը գործածական չէ կամ եզակի թվով գործածական չէ, բայց հոգնակին լայն կիրառություն ունի։ Այսինքն՝ հարացույցի որոշ ձևեր կարող են անգործածական լինել, բայց դրանք ենթադրելի են, քանի որ քերականական կազմությամբ և արտահայտած իմաստով տեսականորեն կարող են գոյություն ունենալ։ Անգործածական կամ հազվադեպ գործածվող քերականական այսպիսի ձևեր կարող են լինել թե՛ գոյականի, թե՛ դերանվան, թե՛ բայի համակարգերում և վերաբերում են նրանց քերականական տարբեր կարգերին։ Սակայն այդ երևույթն ամենից շատ դրսևորվում է գոյականի հոլովման համակարգում։ Հարց է ծագում, թե արդյո՞ք պետք է համարվի, որ նման ձևեր գոյություն չունեն, թե՞ պետք է չբացառվի նրանց հնարավոր գործածությունը։ Այս խնդիրը հատկապես կարևորվում է քերականական բառարաններ կազմելիս, որոնցում պետք է ներկայացվեն բառի քերականական բոլոր ձևերը։ Հոդվածում քննվում են այս հիմնախնդրին առնչվող հարցեր, բերվում են եղած որոշ մոտեցումներ, փորձ է արվում ճանապարհ գտնելու առաջացող խոչընդոտները հաղթահարելու համար։

    Հղումներ

    Գ. Ջահուկյան, Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1974, էջ 206-208։

    Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու։ Ձևաբանություն, ԵՊՀ հրատ., Երևան, 2002, էջ 256։

    Էդ. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, «Հայաստան» հրատ., Երևան, 1976, էջ 787։

    Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, հ. 3, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1974, էջ 250։

    Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, «Հայաստան» հրատ, Երևան, 1987, էջ 481։

    Վ. Տերյան, Երկերի ժողովածու (կազմ.՝ Վ. Պարտիզունի), հ. 1, Հայպետհրատ, Երևան, 1960, էջ 163։

    Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու։ Ձևաբանություն, ԵՊՀ հրատ., Երևան, 2002, էջ 70։

  • Լեզվաբանություն

    Հայերենի ձևաբանական տիպաբանության հարցի շուրջ

    Լալիկ Խաչատրյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Մասնագիտական գրականության մեջ հայերենի զարգացման գրաբար և արդի հայերեն գոյավիճակները տիպաբանորեն ավանդաբար բնութագրվել է այնպիսի գծերով, որոնք ժամանակակից մեթոդաբանության տեսանկյունից վերանայման կարիք են զգում։ Ելնելով հայերենի երկու գոյավիճակներում քերականական իմաստների արտահայտման լեզվական միջոցների բնույթից և դրանց գործադրման հաճախականությունից՝ մենք սույն հոդվածում առաջարկում ենք հայերենի երկու կտրվածքների տիպաբանական այլ բաժանում։

    Ըստ մեր առաջարկած մոտեցման՝ հին հայերենի զարգացման երկու կտրվածքների (գրաբարի և արդի հայերենի) ձևաբանական տիպերը որոշելու կամ բնութագրելու համար պետք է նկատի ունենալ բառաձևերի արտահայտության և բովանդակության պլանների հարաբերակցության սկզբունքը` քերականական իմաստներ արտահայտելու տեսակետից։ Ըստ այդմ, կարող ենք ասել, որ հին հայերենը տիպաբանորեն կցական կառուցատիպի լեզու է՝ զուգակցված թեքականությամբ, իսկ ժամանակակից հայերենը կցական կառուցատիպի լեզու է` զուգակցված վերլուծական-մասնիկավոր տիպով։

    Հղումներ

    Հ. Պետրոսյան, Ս. Գալստյան, Թ. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Եր., 1975, էջ 161։

    Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Եր., 1987 էջ 268։

    Լ. Խաչատրան, Գ. Թոսունյան, Գրաբարի դասագիրք, Եր., 2004, էջ 38, 250 - 275։

    Ս. Ավետյան, Որքան´ով է թեքական կամ կցական դասական հայերենի անվանական հոլվումը, Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն», 2020, N 1 (31), էջ 24-39։

    Ա. Սարգսյան, Դասական գրաբարի տիպաբանական բնութագիրը, Եր., 1975։

    Ա. Ղարիբյան, Հայոց լեզվի պատմության ուսումնասիրության ներածություն, Եր., 1937, էջ 115։

    Գ. Ջահուկյան, Հայոց լեզվի զարգացումն ու կառուցվածքը, Եր., 1967, էջ 113։

    Г. Джаукян, Общее и армянское языкознание, Ереван, 1978, с. 94.

    Էդ. Աղայան, Լեզվաբանության հիմունքներ, Եր., 1987, էջ 470։

  • Լեզվաբանություն

    Որ, թե շաղկապների բազմագործառութային դերը արևելահայերենում

    Աննա Աբաջյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Ար­դի հա­յե­րե­նի որ, թե շաղ­կապ­նե­րը ի­րենց գոր­ծա­ծութ­յան հա­ճա­խա­կա­նութ­յամբ, այլ խոս­քի մա­սեր կազ­մե­լու ու­նա­կութ­յամբ, ա­մե­նա­տար­բեր հա­րա­բե­րութ­յուն­ներ ար­տա­հայ­տե­լու, ի­րենց մի­ջո­ցով խոս­քի­մա­սա­յին տա­րար­ժե­քութ­յուն ու­նե­ցող բա­ռե­րի խոս­քի­մա­սա­յին պատ­կա­նե­լութ­յու­նը տվյալ նա­խա­դա­սութ­յան մեջ ճշտե­լու, ներ­խոս­քի­մա­սա­յին տե­սակ ա­ռանձ­նաց­նե­լու, ի­մաս­տա­յին նրբե­րանգ­ներ դրսևո­րե­լու օժտ­վա­ծութ­յամբ և ճկու­նութ­յամբ, խոս­քի ո­ճա­վո­րում ար­տա­հայ­տե­լու յու­րա­հատ­կութ­յամբ բա­ցա­ռիկ տեղ են գրա­վում ար­ևե­լա­հա­յե­րե­նում:

    Վս­տա­հա­բար կա­րող ենք փաս­տել, որ ժա­մա­նա­կա­կից հա­յե­րե­նում շաղ­կապ­նե­րի թվի ա­ճը գե­րա­զան­ցա­պես պայ­մա­նա­վոր­ված է որ, թե-ով հա­րադ­րա­վոր շաղ­կապ­նե­րի կազ­մութ­յամբ, ո­րոնք շատ կար­ևոր են նաև ո­ճա­կան կի­րա­ռութ­յուն­նե­րի լայն հնա­րա­վո­րութ­յուն­ներ ըն­ձե­ռե­լու ա­ռու­մով: Այս գոր­ծըն­թա­ցում հատ­կա­պես մեծ է ա­ռօր­յա-խո­սակ­ցա­կան լեզ­վի, բար­բառ­նե­րի, ինչ­պես նաև օ­տար լե­զու­նե­րի, թարգ­մա­նա­կան գրա­կա­նութ­յան ազ­դե­ցութ­յու­նը:

    Հղումներ

    Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Եր., 1965:

    Մ. Աբեղյան, Աշխարհաբարի շարահիւսութիւն, Վաղարշապատ, 1912։

    Ս. Աբրահամյան, Չթեքվող խոսքի մասերը և նրանց բառական ու քերակա¬նա¬կան հատկանիշների փոխհարաբերությունը ժամանակակից հայերենում, Եր., 1965:

    Ա. Այտընեան, Քննական քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերէն լեզուի, Վիեննա, 1866:

    Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզվի ձևաբանության հարցեր, հ. Գ, Եր., 1977:

    Գ. Գարեգինյան, Շաղկապները ժամանակակից հայերենում, Եր., 1963:

    Ա. Մարգարյան, Հայոց լեզվի քերականություն. Ձևաբանություն, Եր., 2004:

    Գ. Ջահուկյան, Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, Եր., 1974:

  • Լեզվաբանություն

    Նկատառումներ խոսքի մասերի դասակարգման և ներխոսքիմասային հարցերի շուրջ

    Փառանձեմ Մեյթիխանյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդ­վա­ծում հե­ղի­նակն ու­սում­նա­սիր­ման նյութ է դարձ­րել խոս­քի մա­սերն ու ներ­խոս­քի­մա­սա­յին հար­ցե­րը՝ հա­մա­ռո­տա­կի անդ­րա­դառ­նա­լով ինչ­պես Դիո­նի­սիոս Թ­րա­կա­ցու, հռո­մեա­ցի և լա­տին քե­րա­կան­նե­րի, այն­պես էլ հայ լեզ­վա­բա­նա­կան մտքի հսկա­նե­րի՝ Մ. Ա­բեղ­յա­նի, Հր. Ա­ճառ­յա­նի, Գ. Ջա­հուկ­յա­նի, Ս. Աբ­րա­համ­յա­նի, Էդ. Ա­ղա­յա­նի, Ստ. Պա­լա­սան­յա­նի, Գ. Ս­ևա­կի ու Ար. Ղա­րիբ­յա­նի, Հովհ.­ Բար­սեղ­յա­նի և­ այ­լոց քե­րա­կա­նա­գի­տա­կան հա­յացք­նե­րին, ա­ռա­վել հան­գա­մա­նա­լից՝ խոս­քի մա­սե­րի դա­սա­կարգ­ման հար­ցե­րին, հատ­կա­պես դե­րա­նուն խոս­քի մա­սի բնու­թագր­ման հա­կա­դիր տե­սա­կետ­նե­րին՝ ո­րո­շա­կի դեպ­քե­րում ար­տա­հայ­տե­լով սե­փա­կան դիր­քո­րո­շու­մը:

    Ու­սում­նա­սիր­ման բուն նպա­տա­կը դպրո­ցա­կան-նոր­մա­տիվ քե­րա­կա­նութ­յան մեջ ար­դի լեզ­վա­կան ա­ռու­մով դե­րա­նուն, մակ­բայ խոս­քի մա­սե­րը ա­ռա­վել պարզ և մատ­չե­լի ներ­կա­յաց­նելն է, ինչ­պես նաև խոս­քի մա­սե­րին ծա­գում­նա­բա­նա­կան անդ­րա­դարձ կա­տա­րե­լը:

    Հղումներ

    Адонц Н. Дионисий Фракийский и армянские толкователи. Петроград, 1915, с. 12.

    Հ. Խ. Բարսեղյան, Հայերենի խոսքի մասերի տարբերակման տեսությունները, Եր., 1975, էջ 6-7:

    Գ. Բ. Ջահուկյան, Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում (5-15-րդ դդ.), Եր., 1954, էջ 14:

    Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, «Հայաստան» հրատարակչություն, Եր., 1987, էջ 286:

    Հր. Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ. III, Եր., 1957, էջ 16:

    Հ. Ա. Հարությունյան, Ածական անուն, դերանուն, Եր., 1976, էջ 75:

  • Լեզվաբանություն

    Բայական լծորդությունների փոխանցումների պատմական զարգացումն արդի արևելահայերենում

    Ալվարդ Խաչատրյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Բայական լծորդությունների տեղաշարժերի տարժամանակյա քննությունը կարևոր է հետագայում դրանց կրած համակարգային փոփոխությունները բացահայ­տելու տեսակետից: Լծորդությունների այդ անցումները հանգեցնում են բայի խոնարհ­ման համակարգային փոփոխությունների, որին զուգահեռ փոխվում են բայական լծոր­դությունների փոխանցումների եղանակները, քանակը, ուստի սահմանափակ­վում են նաև լծորդ ձայնավորների փոխանցումների տիպերը:

    Տվյալ հոդվածում հետազոտված են արդի արևելահայերենի բայերն իրենց գրաբարյան և միջինհայերենյան տարբերակների զուգադրությամբ, վեր են հանված դրանց­ լծորդ ձայնավորների անցումների ամենատարածված ձևերը արտահայտութ­յան և բովանդա­կության պլաններում: Գրաբարում և միջին հայերենում տարածված են եմ-իմ, իսկ արդի արևելահայերենում՝ ամ-եմ  և եմ-անամ  փոխանցում ունեցող բայերը, որոնց մեջ գերակշռում է չեզոք սեռի իմաստը: Արդի արևելահայերենում գրաբարյան և միջինհայերենյան ի և ու լծորդությունները վերանում և դառնում են հիմնականում ե լծորդության բայեր,  որոնք էլ իրենց հերթին վերածվում են ի լծորդության բայերի արևե­լահայ գրեթե բոլոր բարբառներում՝ բերել-պիրիլ, նայել-նայիլ, զարթնել-զարթնիլ, թռչել-թռչիլ, սիրել-սիրիլ, գրել-գրիլ (Տավուշի մարզ): Ե և ի լծորդության գրաբարյան որոշ բայեր գրական և խոսակցական տարբերակներում վերածվում են ա խոնարհման բայերի՝ ճչել-ճչալ, երեւիլ-երեւալ, խօսել(իմ)-խոսալ (խսկց.), ծիծաղել(իմ)-ծիծաղալ և այլն:

    Բանալի բառեր: Բայական լծորդություններ, հին հայերեն, միջին հայերեն, արդի արևելահայերեն, ներգործական սեռ, կրավորական սեռ, չեզոք սեռ, պարզ և ածանցավոր բայեր:

    АЛВАРД ХАЧАТРЯН - Историческое развитие переходов спряжения глаголов в современном восточноармянском языке

    Ключевые слова: спряжения глаголов, древнеармянский, среднеармянский язык, современный восточноармянский язык, залог, пассивный, активный, нейтральный, простые и производные глаголы.

    Диахроническое изучение сдвигов глагольных спряжений важно с точки зрения выявления последующих изменений в обшеглагольной системе языка. Переходы тематических гласных приводят к изменениям глагольных спряжений, вместе с которыми меняются формы и количество глагольных спряжений, поэтому типы переходных тематических гласных также ограничены.

    В данной статье рассматриваются современные восточноармянские глаголы в сравнении с их древнеармянскими и среднеармянскими прототипами, а также выделяются наиболее распространенные формы переходов тематических гласных с точки зрения планов выражения и содержания. В древнеармянском и среднеармянском распространены глагольные переходы մ-իմ, а в современном восточноармянском - ամ-եմ и եմ-անամ, в которых преобладают глаголы нейтрального залога.

    В современном восточноармянском языке тематические гласные грабара и среднеармянского ի и ու больше не применимы, а глаголы этих двух спряжений  в основном перешли на тематическое гласное ե, они в свою очередь в некоторых диалектах восточноармянского языка видоизменяются, став  ի: բերել-պիրիլ, թռչել-թռչիլ, զարթնել-զարթնիլ (Тавушская область). В литературном и разговорном вариантах некоторые древнеармянские глаголы спряжения ե и ի переходят в глаголы спряжения ա: ճչել-ճչալ, երեւիլ-երեւալ, խօսել(իմ)-խոսալ, ծիծաղել(իմ)-ծիծաղալ и др.

     

     

    ALVARD KHACHATRYAN - Historical evolution of verb conjugation transitions in modern Eastern Armenian

    Key words: verb conjugations, Old Armenian, Middle Armenian, Modern Eastern Armenian, voice, passive, active, neutral, simple and derivative verbs.

     

    The diachronic study of shifts in verbal conjugations is important from the point of view of identifying following changes in the general verbal system of the language. Thematic vowel transitions lead to changes in verb conjugations, along with which the forms and amount of verb conjugations change, so the types of transitional thematic vowels are also limited.

    This article discusses Modern Eastern Armenian verbs in comparison with their Old Armenian and Middle Armenian prototypes, and highlights the most common forms of thematic vowel transitions in terms of expression and content. In Old Armenian and Middle Armenian, verb transitions մ-իմ are common, and in modern Eastern Armenian - ամ-եմ and եմ-անամ, in which verbs of a neutral voice predominate.

    In modern Eastern Armenian, the thematic vowels of Grabar and Middle Armenian ի and ու are no longer applicable, and the verbs of these two conjugations have mainly switched to the thematic vowel ե, they, in turn, are modified in many dialects of the Eastern Armenian language, becoming ի: բերել-պիրիլ, թռչել-թռչիլ, զարթնել-զարթնիլ (Tavush region). In literary and colloquial versions, some ancient Armenian conjugation verbs ե and ի go into the verbs of conjugation: ճչել-ճչալ, երեւիլ-երեւալ, խօսել(իմ)-խոսալ, ծիծաղել(իմ)-ծիծաղալ and others.

     

     

    Հղումներ

    Ա. Աւետիքեան, Խ. Սիւրմէլեան, Հ. Աւգերեան, Նոր բառգիրք հայկազեան լեզուի, Ե., 1979:

    Հ. Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ IV, Ա գիրք, Ե., 1959:

    Ա. Բագրատունի, Հայե¬րէն քերականութիւն ի պէտս զարգացելոց, Ի Վենետիկ, 1852:

    Ա. Աբրահամյան, Բայը ժամանակակից հայերենում, Գիրք I, Ե., 1962:

    Է. Աղայան, Ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը, Ե., 1967:

    Ռ. Ղազարյան. Հ. Ավետիսյան, Միջին հայերենի բառարան, Ե., 2009:

    Գ. Նարեկացի, Մատեան ողբերգութեան, Երուսաղեմ, ԲԱՆ ԺԷ, 1964:

    Գ. Ջահուկյան, Հայոց լեզվի զարգացումը և կառուցվածքը, Ե., 1969:

    Գ. Ջահուկյան, Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, Ե., 1974:

    Վ. Առաքելեան, Գրաբարի քերականութիւն, Ե., 2010:

    Ա. Խաչատրյան, Բայասեռի արտահայտությունը փոխանցում ունեցող միջինհա¬յերեն¬յան բայերում, Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն, 2022, № 2:

  • Լեզվաբանություն

    Գրաբարից ժառանգված հոլովական զուգաձեւությունների զարգացումն արդի արեւելահայերենում

    Նարինե Դիլբարյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հո­լո­վա­կան զու­գաձ­ևութ­յու­նը ըն­դուն­ված է սահ­մա­նել որ­պես նույն քե­րա­կա­նա­կան ի­մաստն ար­տա­հայ­տե­լու հա­մար գոր­ծած­վող մե­կից ա­վե­լի հո­լո­վիչ­նե­րի և հո­լո­վա­կազ­միչ­նե­րի ամ­բող­ջութ­յու­նը: Ըստ այդմ՝ զու­գաձ­ևութ­յուն­ներ կա­րող են ու­նե­նալ բո­լոր թեք հո­լով­նե­րը՝ սե­ռա­կան-տրա­կան, բա­ցա­ռա­կան, գոր­ծիա­կան, ներ­գո­յա­կան: Նոր­մա­տիվ քե­րա­կա­նութ­յան մեջ ըն­դու­նե­լի զու­գաձ­ևութ­յուն­նե­րը կա­րող են լի­նել հա­մա­զոր և­ ան­հա­մա­զոր: Հո­լո­վա­կան զու­գաձ­ևութ­յուն­նե­րի ա­ռա­ջաց­ման պատ­ճառ­նե­րը հիմ­նա­կա­նում ներ­լեզ­վա­կան են՝ նա­խոր­դող շրջան­նե­րի հին գրա­կան լե­զու­նե­րի, հատ­կա­պես գրա­բա­րի, բար­բառ­նե­րի, ինչ­պես նաև արևմ­տա­հա­յե­րե­նի քե­րա­կանական հա­մա­կար­գե­րի հա­մա­ժա­մա­նակ­յա գո­յութ­յու­նը, մրցակ­ցութ­յու­նը: Զու­գաձ­ևութ­յուն­նե­րը կա­նո­նա­կար­գե­լու և լեզ­վա­կան նոր­մի տե­ղա­շար­ժե­րը ար­ձա­նագ­րե­լու հա­մար անհ­րա­ժեշտ են օ­րենք­նե­րով սահ­ման­ված հստակ գոր­ծա­ռույթ­ներ ու լիա­զո­րութ­յուն­ներ ու­նե­ցող պե­տա­կան խորհր­դակ­ցա­կան մար­մին­ներ:

    Հղումներ

    Головин Б. Н. Основы культуры речи, М., 1988, https://www.art365.am, Յու. Ս. Ավետիսյան, Արևելահայերենի և արևմտահայերենի զուգադրական քերականություն, Եր. 2007, Յակոբ Չոլաքեան, Արեւմտահայերէնի քերականութիւն,Ա գիրք, Եր., 2017, Վարագ Առաքելեան, Գրաբարի քերականութիւն, Եր., 2010, Մ. Ասատրյան, Ժամանանակակից հայերենի ձևաբանության հարցեր, Ա, Եր., 1970, Յու. Ավետիսյան, Տեղաշարժեր ժամանակակից արևելահայերենի հնչյունափոխված և անհնչյունափոխ բաղադրական հիմքերում,Վէմ, 2017, 1(57), Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Երկեր, Զ, Եր., 1974,Ա. Այտընյան, Քննական քերականություն աշխարհաբար կամ արդի հայերեն լեզվի, Եր., 1987,Լ. Թելյան, Դիտարկումներ արդի հայերենի լեզվական նորմի վերաբերյալ, շարահյուսական նորմ // Լեզու և լեզվաբանություն, 2019, №1:

  • Լեզվաբանություն

    Եզրույթների դասակարգումն ըստ խոսքիմասային պատկանելության

    Կարինե Միքայելյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Այս­պի­սով՝ 1. եզ­րույթ­նե­րի՝ ըստ խոս­քի մա­սե­րի դա­սա­կարգ­ման մեր կող­մից ա­ռա­ջարկ­վող վե­րոնշ­յալ սկզբուն­քը հնա­րա­վո­րութ­յուն է ըն­ձե­ռում խոս­քի­մա­սա­յին ար­ժե­քը դի­տար­կելու բա­ռի­մաս­տա­յին և ձե­վա­բա­նա­կան hատ­կա­նիշ­նե­րի ամ­բող­ջութ­յան մեջ՝ հաշ­վի առ­նե­լով եզ­րույթ­նե­րի խոս­քի­մա­սա­յին դա­սա­կարգ­ման բա­ռա­կազ­մա­կան, ի­մաս­տա­յին - ի­մաս­տա­բա­նա­կան, ձևա­բա­նա­կան հատ­կա­նիշ­նե­րը, նաև հնչյու­նա­փո­խա­կան եր­ևույթ­նե­րը՝ ըստ վե­րոնշ­յալ կա­ղա­պար­նե­րի և բա­նաձ­ևե­րի: Այ­սինքն, եզ­րույթ­նե­րի բազ­մա­հատ­կա­նիշ զու­գըն­թաց քննութ­յան հնա­րա­վո­րութ­յուն է ստեղծ­վում:

    2. Եզ­րույթ­նե­րի տա­րար­ժե­քութ­յունն էլ պետք է ար­տա­ցոլ­վի մաս­նա­վոր եզ­րույ­թա­բա­նա­կան տա­րար­ժե­քա­յին բա­ռա­րան­նե­րում՝ հիմք ըն­դու­նե­լով տա­րար­ժեք եզ­րույթ­նե­րի ներ­հա­մա­կար­գա­յին և տար­հա­մա­կար­գա­յին տար­բե­րակ­նե­րը, ընդ ո­րում՝ դրան­ցում կա­րող են նե­րառ­վել նաև բառ և­ եզ­րույթ կա­ղա­պա­րով տա­րար­ժեք եզ­րու­թա­յին միա­վոր­նե­րը:

    Հղումներ

    Աղաջանյան Զ., Արդի հայերենի իմաստաարժեքային զուգաձևությունների բառաքերականական բառարան, Երևան, 2017:

    Գալստյան Ս., Ածանցումը և ածանցները ժամանակակից հայերենում, Երևան, 1978:

    Գալստյան Ս., Ժամանակակից հայոց լեզվի գործնական աշխատանքների ձեռնարկ, Եր., 2003:

    Խաչատրյան Լ., Խոսքիմասային տարարժեքությունն արդի հայերենի կայուն կապակցություններում, Եր., 1996։

    Պետրոսյան Հ. Ց., Տերմինագիտության հիմունքներ, Եր., 2010։

    Ջահուկյան Գ. Բ., Խոսքի մասերի կաղապարային դասակարգումը / / Լրաբեր հասարակական գիտությունների, 1976, թիվ 1:

  • Լեզվաբանություն

    Հայերենի շարահյուսության մի քանի վիճարկելի խնդիրների շուրջ

    Հովհաննես Զաքարյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Սույն հոդ­վա­ծը հետև­յալ ե­րեք խնդիր­նե­րի մա­սին է։

    1. Լեզ­վա­կան գծա­յին միա­վոր­նե­րը՝ ըստ ի­րենց գրա­ված դիր­քի, սկզբուն­քո­րեն ու­նեն ոչ թե ե­րեք բնու­թագ­րեր՝ ա­ռա­ջա­դաս, մի­ջա­դաս, վեր­ջա­դաս, այլ չոր­սը։ Չոր­րոր­դը շրջա­դաս դիրքն է, երբ բնու­թագր­վող միա­վո­րը պար­փա­կում՝ շրջա­պա­տում է մեկ այլ միա­վոր։ Շա­րահ­յու­սա­կան մա­կար­դա­կում այս դիր­քը սո­վո­րա­բար նույ­նաց­վում է մի­ջա­դաս դիր­քի հետ, սա­կայն հաշ­վարկ­ման հա­մա­կար­գի ան­թույ­լատ­րե­լի փո­փո­խութ­յամբ։
    2. Մի­ջանկ­յալ միա­վոր հա­մար­վող այն մի­ջա­դաս կա­ռույց­նե­րը, ո­րոնք ա­ռա­ջա­դաս դիր­քում գլխա­վոր նա­խա­դա­սութ­յուն­ներ են, ի­րա­կա­նում այդ նույն ար­ժեքն ու­նեն և նույն գոր­ծա­ռույթն են կա­տա­րում ցան­կա­ցած դիր­քում։
    3. Սա­կայն, ու­րեմն շաղ­կապ­նե­րը, ո­րոնք մի­ջա­դաս (կամ վեր­ջա­դաս) դիր­քում ձեռք են բե­րում վե­րա­բե­րա­կա­նի ե­րանգ, բնավ չեն կորց­նում շաղ­կա­պի ի­րենց դե­րը և չեն ստա­նում խոս­քի­մա­սա­յին տա­րար­ժե­քութ­յուն։
    Հղումներ

    Մ. Աբեղյան, Աշխարհաբարի շարահյուսություն, Երկեր, հ. Զ, Եր., 1974

    Ս. Աբրահամյան, Ժամանակակից հայերենի չթեքվող խոսքի մասերը, Եր., 1959

    Ս. Աբրահամյան, Հայոց լեզու (շարահյուսություն) (բուհական ձեռնարկ), Եր., 2004

    Ս. Աբրահամյան, Հայոց լեզու (շարահյուսություն) (դպրոցական դասագիրք), Եր., 1998

    Ս. Աբրահամյան, Վ. Առաքելյան, Վ. Քոսյան, Հայոց լեզու, II մաս, Շարահյուսություն, Եր., 1975

    Ս. Աբրահամյան, Ն. Պառնասյան, Հ. Օհանյան, Խ. Բադիկյան, Ժամանակակից հայոց լեզու, հ. 3, Եր., 1976

    Է. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Եր., 1976

    Զ. Աղաջանյան, Արդի հայերենի իմաստաարժեքային զուգաձևությունների բառաքերականական բառարան, Եր., 2017

    Վ. Առաքելյան, Հաերենի շարահյուսություն, հ. 2, Եր., 1964

    Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզվի ձևաբանության հարցեր, հ. Գ, Եր., 1977

    Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու (շարահյուսություն), Եր., 1987

    Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու (ձևաբանություն), Եր., 1983

    Վ. Ավագյան, Հայոց լեզվի շարահյուսություն, Եր., 1985

    Յու. Ավետիսյան, Հ. Զաքարյան, Ա. Աբրահամյան, Ձեռնարկ-շտեմարան, Եր., 2009

    Յու. Ավետիսյան, Հ. Զաքարյան, Ձևաբանություն, Եր., 2015

    Յու. Ավետիսյան և այլք, Հայոց լեզու և խոսքի մշակույթ, Եր., 2016

    Ն. Բարաթյան և այլք, Հայերեն-անգլերեն բառարան, Եր., 2006

    Գ. Գարեգինյան, Շաղկապները ժամանակակից հայերենում, Եր., 1963

    Գ. Գարեգինյան, Ժամանակակից հայոց լեզու (բարդ նախադասություն), Եր., 1984

    Լ. Եզեկյան, Հայոց լեզու, Եր., 2005

    Հ. Զաքարյան, Շարադասական դիրքերը և դրանց արժեքները հայերենում, «Ջահուկյանական ընթերցումներ – 2011», Եր., 2011, էջ 114 – 125

    Հ. Զաքարյան, Շրջադաս երկրորդական նախադասությունները հայերենում, «Ժողովածու Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 90-ամյակին նվիրված գիտաժողովի նյութերի (2012 թ., դեկտեմբերի 14)», 2-րդ պրակ, Եր., 2014, էջ 36-40

    Հ. Զաքարյան, Շրջադաս ստորադասական կառույցները հայերենում, «Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային գիտաժողովի զեկուցումներ (2014 թ., հունիսի 10-12), Եր., 2014, էջ 43-50

    Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, հ. 1-4, Եր., 1969-1980

    Ռ. Իշխանյան, Արդի հայերենի շարահյուսություն, Եր., 1986

    Ֆ. Խլղաթյան, Հայոց լեզու-7 (դպրոցական դասագիրք), Եր., 2000

    Հայ-ռուսերեն բառարան (գլխ. խմբագիր Ե. Գալստյան), Եր., 1987

    Ս. Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան, Եր., հհ. 1-4, 1944-1945

    Ա. Պապոյան, Խ. Բադիկյան, Ժամանակակից հայոց լեզվի շարահյուսություն, Եր., 2003

    Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Եր., 1987

    Հ. Պետրոսյան, Ս. Գալստյան, Թ. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Եր., 1975

    Գ. Ջահուկյան, Ժամանակակից հայերենի տեսության հիմունքներ, Եր., 1974

    Ա. Սարգսյան, Ժամանակակից հայերենի կետադրությունը, Եր., 2012

    Ա. Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Եր., 1967

    Գ. Սևակ, Հայոց լեզվի շարահյուսություն (դպրոցական դասագիրք), Եր., 1976

    Վ. Քոսյան, Ժամանակակից հայերենի նախադասության վերլուծության հարցեր, Եր., 1976

  • Լեզվաբանություն

    Կանգնել և նստել բայերի լրացումառությունը դարձվածքներում

    Գայանե Չոփուրյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հայերենի դարձվածքներում նստել և կանգնել չեզոք սեռի հականիշ բայերի լրացումառության հնարվորություների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ  բայերը գերազանցապես պահանջում են բուն տեղի, ձևի և չափի պարագա լրացումներ: Վերջիններս մի դեպքում արտահայտվում են հոլովաձևերով և կապական կապակցություններով, մյուս դեպքում՝ չթեքվող խոսքի մասով։ Հոլովաձևերով արտահայտված որոշ լրացումներ ունեն այլ հոլովով արտահայտված զուգաձևեր, որոնք առկա են հայոց լեզվի բարբառային շերտում: Խնդրո առարկա բայերով ձևավորված դարձվածքները հիմնականում ժողովրդախոսակցական լեզվի արտահայտություններ են։

    Կապակցելիական ավելի լայն հնարավորություններով օժտված է նստել բայը, որը որոշ դարձվածքներում հանդես է բերում կրկնասեռություն. այն կապել և խաչել զուգաբայերով պայմանավորված, արտահայտում է ներգործական սեռի քերականական իմաստ՝ պահանջելով սեռի խնդիր լրացում։

     

    Հղումներ

    Բադիկյան Խ․, Ժամանակակից հայերենի դարձվածային միավորները, Երևան, 1986։

    Գալստյան Ս․, Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան, Ե․, 1975,

    http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=55 ։

    Մուրվալյա նԱ․, Հայոց լեզվի դարձվածաբանություն և բայակազմություն, Ե․, 1959։

    Ջահուկյան Գ., Ժամանակակից հայոց լեզվի տեսության հիմունքներ, Ե․, 1974:

    Քոսյան Վ., Ժամանակակից հայերենի բառակապակցությունները, Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1975:

    Шанский И.М. Фразеология современного русского языка, изд. 2-е «ВШ», М., 1969. Изд. 3-е, М., 1985.