Ամսագրի մասին

«Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն» հանդեսը հրատարակում է գիտական հոդվածներ և ուսումնասիրություններ, որոնք վերաբերում են հայագիտության, բանասիրության, լեզվաբանության  և ժուռնալիստիկայի խնդիրներին: Հանդեսն ընդունում է բնօրինակ հոդվածներ և համապարփակ ուսումնասիրություններ, որոնք նախկինում հրապարակված չեն: Հանդեսում տպագրվում են ԵՊՀ և ՀՀ այլ գիտակրթական հաստատությունների, ինչպես նաև Սփյուռքի և արտերկրի մասնագետներ:

Ընթացիկ թողարկումը

Հտ․ 5 No. 1(6) (2026): ՀԱՏՈՒԿ ԹՈՂԱՐԿՈՒՄ
					Դիտել Հտ․ 5 No. 1(6) (2026): ՀԱՏՈՒԿ ԹՈՂԱՐԿՈՒՄ
Հրատարակվել է: 2026-02-17

Ամբողջական թողարկումը

Լեզվաբանություն

  • Լեզվաբանություն

    Դերանվան աբեղյանական ըմբռնումը

    Աննա Աբաջյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում քննության են առնվում Մանուկ Աբեղյանի՝ խոսքի մասերի դասակարգմանը, «խոսք» եզրույթի կիրառությանը, դերանունների խոսքիմասային պատկանելությանը և իմաստային յուրահատկություններին առնչվող հարցեր։ Քերականագիտության մեջ տարածված է այն տեսակետը, որ Մ․Աբեղյանի՝ խոսքի մասերի դասակարգման հիմքում ընկած է գլխավորապես իմաստային-շարահյուսական սկզբունքը, որտեղ գերակշռողը շարահյուսականն է։ Սակայն դերանունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շարահյուսականից առավել կարևորվում է այս խմբի բառերի ունեցած յուրահատուկ իմաստային հատկանիշը՝ այն, որ նրանք ոչ թե անվանում, այլ փոխարինում են արդեն անվանված առարկան կամ հատկանիշը։

    Մ․Աբեղյանը չի կաշկանդվում և չի առաջնորդվում լեզվում արդեն գոյություն ունեցող խոսքիմասային դասակարգմամբ, այլ հետևելով եվրոպական և ռուսական լեզվաբանական մտքին՝ իր դասակարգման հիմքում դնում է հենց հայերենին բնորոշ հատկանիշների ուսումնասիրության և անկախ դասակարգում անելու սկզբունքը։ Արդյունքում, թեև դերանունը՝ որպես ինքնուրույն խոսքի մաս (բառերի տեսակ), չի ընդունվում Մ․Աբեղյանի կողմից, այնուամենայնիվ նա անվանում և ընդունում է անձնական, ցուցական, հարցական, փոխադարձ, հարաբերական, անորոշ, ստացական դերանունների գոյությունը հայերենում՝ որպես գոյական, ածական կամ մակբայ խոսքի մասերի առանձին ենթատեսակներ։

    Հղումներ

    Աբաջյան Ա․, Դերանվան աբրահամյանական ըմբռնումը, Բանբեր Երևանի համալսարանի․ Բանասիրություն, Vol.16, N 3(48), Ե․, 2025:

    Աբեղյան Մ․, Երկեր, հ․ Զ, Ե․, 2016:

    Աղայան Է․, Արդի հայերենի բացատրական բառարան, Ե․, 1976:

    Բարսեղյան Հ․, Հայերենի խոսքի մասերի ուսմունքը, Ե․, 1980:

    Աղայան Է․, Արդի հայերենի բացատրական բառարան, Ե․, 1976:

    Гумбольдт В., Избранные труды по языкознанию, М., 1984.

    Толковый словарь Ушаковa, M., 1939, T. 3.

    Щерба Л., О частях речи в русском языке, М., 1928.

  • Լեզվաբանություն

    Մանուկ Աբեղյան բնորդը հուշագրության մեջ

    Աշոտ Գալստյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հուշագրությունը անցյալի` հետաքրքրություն ներկայացնող դեպքերի ու դեմքերի մասին հիշողությունն է: Մանուկ Աբեղյանի մասին հուշագրական էջեր շատ են գրվել, որոնց տողերի միջից հառնում է մեծ գիտնականի դիմանկարը, որն  անընդհատ փոփոխվող վիճակների ամբողջություն է: Այս ժանրում դիմանկարն ամբողջանում է մի քանի սկզբունքներով, որոնցից էականը թերևս հուշագրի առաջին տպավորությունն է: Հեղինակները կերպարագծում են բնորդի դիմանկարը՝ արտաքին բարեմասնությունների հաշվառումով:

    Բնորդի դիմանկարն ամբողջանում են  մի քանի եղանակով՝ բնավորության գծերով, կեցվածքով, շարժուձևով, ներքին հատկանիշներով, հոգեկան գործընթացների  դրսևորումներով, որոնք  հյուսվում են լեզվաոճական տարբեր հիմքերով: Հուշագրության հեղինակը, սակայն,  վերջնարդյունքում  սուբյեկտիվ դիրքորոշում կարող է ունենալ: Հաճախ  հիշողության շարադրանքը դժվարությամբ է կառուցվում հստակ չհիշվելու պատճառով:

    Հղումներ

    Եզեկյան Լ. (1975), Րաֆֆու ստեղծագործությունների լեզուն և ոճը (ըստ պատմավեպերի նյութերի), 228 էջ:

    [Yezekyan L. (1975), Raffu steghtsagortsutyunneri lezun ev vochy (yst patmaveperi nyuteri), 228 ej].

    Բրուտյան Գ. (1972), Փիլիսոփայություն և լեզու, 540 էջ:

    [Brutyan G. (1972), Pilisopajutjun ev lezu, 540 ej]

    Իսահակյան Ա. (1977), Երկերի ժողովածու, հ. 5, 436 էջ:

    [Isahakyan A. (1977), Erkeri zoghovatsu, h. 5. 436 ej].

    Սարոյան Վ. (1991), Ընտիր երկեր 4 հատորով, հ. 4, 432 էջ:

    [Saroyan V. (1991), Yntir erker 4 hatorov, h. 4, 432 ej].

    Րաֆֆին ժամանակակիցների հուշերում, 358 էջ:

    [Raffin zhamanakakicneri husherum, 1986, 358 ej].

    Белинский В. (1948). Избранные сочинения, М., , 396 стр..

    [Belinskij V. (1948). Izbrannye sochineniya, Moskva, , 396 str.].

    ՀԱՄԱՌՈՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    ԱՀ- Աբեղյան Հ., Օրերս ինձ հետ են, Ե., 2014, 470 էջ:

    ԳԹ- Գրական թերթ

    ԶՌ- Զարյան Ռ., Հուշապատում, Գիրք 1, Ե., 1975, 536 էջ:

    ԶՍ-Զորյան Ս., Հուշերի գիրք, Ե., 1991, 336 էջ:

    ԾԱՀԵՆՃ-Ծառուկյան Ա., Հին երազներ, նոր ճամբաներ, Պէյրութ, 1960, 334 էջ:

    ՂՀ-Ղանալանյան Հ., Հուշ-դիմանկարներ, Անմարելի անուններ, Ե., 1987, 168 էջ:

    ՍՀ- «Սովետական Հայաստան», հմ. 120, 1965:

  • Լեզվաբանություն

    Մանուկ Աբեղյանի լեզվաբանական հայեցակարգը` մերօրյա հայկաբանության նորոգման առհավատչյա

    Դավիթ Գյուլզատյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

     Մանուկ Աբեղյանն առաջինն էր, որ արևելահայերենի գիտական տեսությունը շարադրեց` հիմնվելով մեր լեզվի իրական կառուցվածքի վրա:

    Ժամանակի թոհուբոհով պայմանավորված` հետին պլան էին մղվոմ հատկապես արևմուտքում կրթություն ստացած անձինք և հենց այդ անձանց հանգամանքով պայմանավորված` նրանց ստեղծած գիտական արժեքավոր արտադրանքը: Ինչ խոսք, հետաբեղյանական ժամանակներում եղել են արդի հայերենին վերաբերող արժեքավոր և ուշագրավ հետազոտություններ, սակայն հարկ է արձանագրել, որ այդ շրջանը զգալապես հայերենագիտության ռուսաբան դպրոց է, որովհետև Մ. Աբեղյանի` մեր լեզվի բնույթին հարազատ շարահյուսությունից, որն իր տրամաբանականությամբ ու հիմնարարությամբ այսօր էլ մրցակցելի է արևմտյան դպրոցների հետ, հետագա լեզվաբանները հրաժարվեցին և մեծ չափով ռուսերենի քերականության վրա ձևեցին արևելահայերենի քերականությունը:

    Վերանայելու անհրաժեշտություն կա և՛ հնչաբանական, և՛ ձևաբանական բազմաթիվ հարցեր, որոնք հետաբեղյանական շրջանում տարբեր պատճառներով խոտոր գնահատումների են արժանացել:

    Ասվածը չի նշանակում, թե անթույլատրելի են Մ. Աբեղյան գիտնականի տեսակետների վիճարկումները: Բնա՛վ: Պարզապես այն արժեքավորությանը, որ Մ. Աբեղյանով է ստեղծվել հայ լեզվաբանության մեջ, արժանին էլ պետք է հատուցել` վերականգնելով մեր լեզվի էությունից բխող այն դրույթները, որոնք բացահայտել է գիտնականը:

    Մ. Աբեղյանի տեսությունը հետաքրքիր է և կարևոր իր ներուժությամբ: Այն ստեղծագործելու հնարավորություն տվող հայեցակարգ է, և սույն հետազոտության մեջ նման մի փորձ է արված` վերահաստատելու աբեղյանական ուսմունքի մի քանի էական դրույթներ արդի լեզվաբանության նորագույն մեթոդաբանությամբ, այդ թվում` նշանագիտական հայեցակերպով:

     

     

     

     

     

     

     

     

    Հղումներ

    ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

    Աբեղյան Մ. (1965): Հայոց լեզվի տեսություն, Երևան, «Միտք» հրատ., 700 էջ: [Abeƚyan M. (1965), Hayocʻ lezvi tesowtʻyown, Yerevan, «Mitk‘» hrat., 700].

    Աբեղյան Մ. (1985): Մանուկ Աբեղյան, Երկեր, հատոր Ը, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 672 էջ: [Abeƚyan M. (1985), Manowk Abeghyan, Yerker, hato̅r ә (8), Yerevan, HSSH GA hrat., 672].

    Աթայան Է. (1967): Լեզվի շարահյուսական մակարդակի տարրական միավորը և նրա ձևաբանական արտահայտությունը // ԲԵՀ, հմ 2, էջք 125-138: [Atʻayan E. (1967), Lezvi šarahyowsakan makardaki tarrakan miavorә ev nra jevabanakan artahaytowtʻyownә // BYEH, № 2, eǰk‘ 125-138].

    Աթայան Է. (1988), Լեզուների ձևաբանական տիպաբանության առարկան և «անհատա¬կան լեզվական ձևի» բացահայտման խնդիրը // ԲԵՀ, հմ 2, էջք 37-45: [Atʻayan E. (1988), Lezowneri jevabanakan tipabanowtʻyan aṙarkan ev «anhatakan lezvakan» jevi bac‘ahaytman xndirə // BYEH, № 2, eǰk‘37-45].

    Աղայան Է. (1987): Աղայան Է., Նախադասություն և ասություն // ԲԵՀ, հմ 1, էջք 121-138: [Aƚayan E. (1987), Naxadasowtʻyown ev asowtʻyown // BYEH, № 1, eǰk‘ 121-138].

    Գյուլզատյան Դ. (2016): Գրական արևելահայերենի քերականության հիմունքներ, ուսումնական ձեռնարկ, Երևան, «Գլոբալ համալսարան», 314 էջ: [Gyulzatyan D. (2016), Grakan arevelahayereni k‘erakanowtʻyan himownk‘ner, owsowmnakan jeṙnark, Yerevan, «Global hamalsaran», 314].

    Մեյե Անտուան (1978): Հայագիտական ուսումնասիրություններ, Երևան, ԵՊՀ հրատ, 824 էջ: [Meye Antowan (1978), Hayagitakan owsowmnasirowtʻyownner, Yerevan, EPH hrat., 824].

    Պարոնյան Հ., Մեծապատիվ մուրացկաններ: http://abrahamyan-tatev.blogspot.com/2018/11/blog-post_64.html (հասանելի էր 20 հունվարի, 2026): [Paronyan H.: Mecapativ mowrac‘kanner: http://abrahamyan-tatev.blogspot.com/2018/11/blog-post_64.html]:

    Аветян Э. (1989): Семиотика и лингвистика, Ереван, изд-во ЕГУ, 288 стр. [Avetyan E. (1989), Semiotika I lingvistika, Yerevan, izd-vo EGU, 288].

    Аристотель (1976): Сочинения в четерёх томах, том 1, М., «Мысль», 552 стр. [Aristotel (1976), Sochineniya v cheteryox tomax, tom 1, Москва., «Misl», 552].

    Атаян Э. (1968): Предмет и основные понятия структурального синтаксиса, Ереван, «Митк», 280 стр. [Atayan E. (1968), Predmet I osnovnie ponyatiya strukturalnogo sintaxisa, Yerevan, «Mitk», 280].

    Балли Ш. (1955): Общая лингвистика и вопросы французского языка, Москва, «Иностранная литература», 416 стр. [Balli Sh. (1955), Obshaya lingvistika I voprosi fratsuzskogo yazika, Moskva, «Inostrannaya literatura», 416].

    Гегель Г.В.Ф.(2000): Феноменология духа, «Наука», Москва, 496 стр. [Gegel G. V. F. (2000), Fenomenologia dukha, «Nauka», Moskva, 496].

    Теньер Л. (1988): Основы структурного синтаксиса, Москва, «Прогрессс», 656 стр. [Tenier L. (1988), Osnovi strukturnogo sintaxisa, Moskva, «Progress», 656].

  • Լեզվաբանություն

    Հին հայերենի բայական կառույցերի դասակարգումը Մանուկ Աբեղյանի աշխատանքներում

    Նարինե Դիլբարյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

     

    Մանուկ Աբեղյանի լեզվաբանական հետազոտությունների հիմքում միշտ եղել է տարաժամանակյա նկարագրության սկզբունքն, ուստի հայերենի քերականագիտական համակարգի ուսումնասիրությունը նա սկսել է հին հայերենից՝ բացահայտելով հին և նոր հայերենների՝ գրաբարի և աշխարհաբարի ընդհանրություններն ու զարգացման տարբերությունները։ Հատկապես արժեքավոր է հին և նոր հայերենների բայական համակարգերի ուսումնասիրությունը, որը բնորոշվում է իր ժամանակի համար նորարարական մոտեցումներով։ Հին հայերենի բայական կարգերը Մանուկ Աբեղյանն ուսումնասիրել է՝ հիմնվելով 5-րդ դարի դասական մատենագրության սկզբնաղբյուրների, հատկապես «Թարգմանությունների թագուհի» համարվող Աստվածաշունչ մատյանի գրաբար փոխադրության լեզվական հարուստ նյութերի վրա։ Բայերի անդեմ և դիմավոր ձևերի քննությունը լեզվաբանը կատարել է համակարգային, ցույց տալով հին հայերենի հիմնական դերբայների՝ անորոշի և անցյալի ստորոգումային կիրառությունները։ Գրաբարի անորոշ և անցյալ դերբայները շատ անգամ խոնարհված բայերի արժեք ունեին՝ իմաստային հարուստ բազմազանությամբ, ստանում էին ոչ թե ուղղական, այլ սեռական, տրական կամ հայցական հոլովներով ենթականեր՝ արտահայտելով եղանակաժամանակային, կերպասեռային տարբեր բովանդակություն։

    ՄԱբեղյանը կարևոր՝ ցայսօր արդիական դիտարկումներ է կատարել հին հայերենում բայի կերպի կարգի դրսևորումների վերաբերյալ, ներգործական - կրավորական կառույցների կազմության առանձնահատկությունների մասին։ Տեսական քերականագիտական իր պնդումները մեծ լեզվաբանը մշտապես հիմնավորում էր գրաբարյան սկզբնաղբյուրներից բերված բազմաթիվ գործնական օրինակներով։  

     

     

    Հղումներ

    1. Մանուկ Աբեղյան, Երկեր, Զ, Եր․, 1974, էջ 710:

    2. Մանուկ Աբեղյան, Երկեր, Զ, Գրաբարի քերականություն, Եր․, 1974, էջ, 718։

    3. Մանուկ Աբեղյան, Գրաբարի քերականություն, էջ 720-723։

    4. Ս․ Ղազարյան, Գրաբարի դասագիրք, Եր․, 1951, էջ 67։

    5. Մանուկ Աբեղյան, նշվ․ աշխ․, էջ, 723։

    6. Անահիտ Յուզբաշյան, Գրաբարի բայական համակարգը ըստ Մ․ Աբեղյանի, Հուշարձան Մանուկ Աբեղյանի, Եր․, 2023, էջ 205։

    7. Գ․ Ջահուկյան, Հայոց լեզվի տեսության և պատմության հիմնահարցերը/ Արդի հայերենի ժամանակների համակարգը, Բեյրութ, 2000, էջ 75-76։

    8․ Գ․ Ջահուկյան, Հայոց լեզվի տեսության և պատմության հիմնահարցերը/ Արդի հայերենի ժամանակների համակարգը, Բեյրութ, 2000, էջ 75-76։

    9․ Մանուկ Աբեղյան, Գրաբարի քերականություն, էջ 724։

    10․ Մանուկ Աբեղյան, նշվ․ աշխ․ էջ 733։

    11․ Նույն տեղում, էջ 734։

    12․ Արսեն Այտընյան, Քննական քերականություն աշխարհաբար կամ արդի հայերեն լեզվի, Եր․, 1987, էջ 462-463։

    13․ Նույն տեղում, էջ 457- 459։

    14․ Մանուկ Աբեղյան, Գրաբարի քերականություն, էջ 743։

    15․ Նույն տեղում էջ 752։

  • Լեզվաբանություն

    Բանահյուսական ժանրերը Մանուկ Աբեղյանի ու Կոմիտասի կազմած «Հազար ու մի խաղ» ժողովածուում

    Աելիտա Դոլուխանյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Մանուկ Աբեղյանը շարունակել է այն կարևոր գործը, որը նոր հիմքերի վրա դրեց հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը: Ժողովրդական երգարանը եկող սերունդներին հանձնելու կարևոր գործում նա մեծապես օգնել է հանճարեղ Կոմիտասին՝ Գևորգյան ճեմարանում միասին աշխատելու տարիներին:

    Աբեղյանն առաջնակարգ բանագետ էր. նա ծանոթ էր համաշխարհային բանահյուսական կարևոր գործերին ու հմտորեն որոշում էր, թե ինչը պետք է գրառել, և ինչ բառամթերքով մատուցել եկող սերունդներին: Նա ապահովում էր ժողովրդական գեղարվեստական մտածողության փոխանցումը՝ դրան նվիրելով ոչ միայն բնագրային մեծարժեք հրապարակումներ, այլև տեսական ու գիտական հիմնավորումներ:

    Մ.Աբեղյանի և Կոմիտասի կազմած «Հազար ու մի խաղ» երգարանը հայ մշակույթի մնայուն կոթողներից է:

     

    Հղումներ

    Abeghyan M., Erker, HSSH GAhrat., Yerevan, 1975, 603p.

    Dolukhanyan A., Hay joghovrdakan banahyusutyun, “Zangak-97” Yerevan, 2008, 226p.

    Dolukhanyan A., Frederik Maklerმ hayaget, “Zangak-97” , Yerevan, 2011, 222p.

    Terlemezyan R., Komitas, HH GA hrat., Yerevan, 1992, 146p.

    Komitas, Hodvatsner ev usumnasirutyunner, havakets R.Terlemezyan, Petakan hrat., Yerevan, 1941, 199p.

    “Hazar u mi khagh”, Joghovrdakan ergaran, Khmbagretsin Komitas ev M.Abeghyan, HH Kentkomi hrat., Yerevan, 1969, 134p.

    “Hazar u mi khagh”, Joghovrdakan ergeri joghovatsu, “Zangak-97” hrat., Yerevan, 2015, 213p.

    Srvanztyan G., Erker, h.1, HSSH hrat., Yerevan, 1978, 667p.

    Pahlevanyan R., Hay erajshtakan pholkboragitakan ardi khndirnerმ, Amrots grup. hrat., Yerevan, 2018, 175p.

    Asatryan A.G., Ohannes Tchekidjian: Life and Carrier, Antares, Yerevan, 2023, 487p.

    Kravtsov N.N., Lazutin S.G., Russkoe ustnoe narodnoe tvorchestvo, Izd. “Visshaya shkola”, Moskva, 1983, 446p.

  • Լեզվաբանություն

    Հայերենի գոյականի հոլովման համակարգի նկարագրության կաղապարների տիպաբանական և զուգադրական քննություն

    Հովհաննես Զաքարյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Սույն հոդ­վա­ծում տիպաբանորեն գնահատված ու համեմատված են արդի գրական արևելահայերենի գոյականի հոլովման համակարգի գիտական նկարագրության հինգհոլովական և յոթհոլովական կաղապարները, և փաստերով ու տրամաբանական վերլուծությամբ ցույց է տրված առաջինի ակնհայտ առավելությունները, ինչպես նաև երկրորդի բազում թերությունները։ Այդ կաղապարները նաև զուգադրված են գրաբարի յոթհոլովական կաղապարի հետ, և ցույց է տրված, որ աշխարհաբարի նկարագրության յոթհոլովական կաղապարը գրաբարի, ինչպես նաև լատիներենի ու մասամբ ռուսերենի կաղապարների արհեստական, բռնի հարմարեցումն է, մինչդեռ հինգհոլովական կաղապարը անկախ է այլ լեզվական համակարգերի կաղապարներից և համարժեքորեն է արտացոլում արդի գրական արևելահայերենի գոյականի հոլովման համակարգը։

    Եզրակացությունն այն է, որ անհրաժեշտ է կրթական համակարգում իսպառ հրաժարվել յոթհոլովական կաղապարից և վերականգնել հինգհոլովական կաղապարը արդի գրական արևելահայերենի համար։

    Խնդիրն արդիական է ու հրատապ, քանի որ յոթհոլովական կաղապարը ոչ միայն հակագիտական է, այլև հարկադրում է խախտել մանկավարժական մի շարք սկզբունքներ ու պահանջներ։

    Այս խնդիրը հայագիտության մեջ նոր չէ։ Սակայն սույն վերլուծությունը կատարված է նորովի, գիտական վերլուծության տիպաբանական և կաղապարման եղանակներով, մի շարք նոր փաստարկների ներգրավմամբ։

    Հղումներ

    Աբաջյան Ա. (2006), Հայերենի հոլովական համակարգի ըմբռնումը և պատմական զարգացումը հայ քերականագիտության մեջ, Եր., ԵՊՀ հրատ., - 444 էջ։ [Abajyan A. 2006. Hayereni holovakan hamakargi ǝmbrnumǝ yev patmakan zargacumǝ hay qerakanagituthyan mej. Yerevan: YPH hrat. (In Armenian)].

    Աբեղեան Մ. (1906), Աշխարհաբարի քերականութիւն, Վաղարշապատ, - 168 էջ։ [Abeghyan M. 1906. Ashkharhabari qerakanuthyun, Vagharshapat (In Armenian)].

    Աբեղեան Մ. (1908), Աշխարհաբարի հոլովները, Վաղարշապատ, - 84 էջ։ [Abeghyan M. 1908. Ashkharhabari holovnerǝ, Vagharshapat (In Armenian)].

    Աբեղեան Մ. (1909), Հայցական հոլովը մեր աշխարհաբարում, Վաղարշապատ, - 80 էջ։ [Abeghyan M. 1909. Haycakan holovǝ mer ashkharhabarum. Vagharshapat (In Armenian)].

    Աբեղյան Մ. (1974), Երկեր, հ. Զ, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ., - 848 էջ։ [Abeghyan M. 1974. Yerker. h. 6. Yerevan: HSSH GA hrat. (In Armenian)].

    Աբեղյան Մ. (1985), Մի քանի քերականական խնդիրների մասին (Պատասխան իր տեսությունը քննադատողներին) // Երկեր, հ. Ը, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ., էջ 578-580։ [Abeghyan M. 1985. Mi qani qerakanakan khndirneri masin (Pataskhan ir tesuthyunǝ qnnadatoghnerin). Yerker. h. 8. Yerevan: HSSH GA hrat. (In Armenian)].

    Աբովյան Խ. (1950), Նախաշաւիղ կրթութեան ի պէտս նորավարժից, մասն երկրորդ // Երկերի լիակատար ժողովածու, հ. 5, Եր., ՀՍՍՌ ԳԱ հրատ., էջ 113-164։ [Abovyan Kh. 1950. Nakhashavigh krthuthean i pets noravarzhic. masn yerkrord // Yerkeri liakatar zhoghovatsu. h. 5. Yerevan: HSSR GA hrat. (In Armenian)].

    Ս. Աբրահամեան, Բ. Վերդեան, Վ. Քոսեան (1968), Հայերէն լեզուի դասագիրք, Եր., «Լոյս», - 440 էջ։ [Abrahamean S., Verdean B., Qosean V. 1968. Hayeren lezui dasagirq. Yerevan: «Loys» (In Armenian)].

    Աբրահամյան Ս., Պառնասյան Ն., Օհանյան Հ. (1974), Ժամանակակից հայոց լեզու, հ. 2, Ձևաբանություն, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ., - 588 էջ։ [Abrahamyan S., Parnasyan N., Ohanyan H. 1974. Zhamanakakic hayoc lezu. h. 2, Dzevabanuthyun. Yerevan: HSSH GA hrat. (In Armenian)].

    Աղայան Է., Բարսեղյան Հ. (1970), Հայոց լեզու (դասագիրք միջնակարգ դպրոցի V-VII դասարանների համար), Եր., «Լույս», - 352 Էջ։ [Aghayan E., Barseghyan H. 1970. Hayoc lezu (dasagirq mijnakarg dproci V-VII dasaranneri hamar). Yerevan: «Luys» (In Armenian)].

    Աղայան Է., Բարսեղյան Հ. (1994), Հայոց լեզու (դասագիրք V-VI դասարանների համար), Եր., «Լույս», - 400 էջ։ [Aghayan E., Barseghyan H. 1994. Hayoc lezu (dasagirq V-VI dasaranneri hamar). Yerevan: «Luys» (In Armenian)].

    Ասատրյան Մ. (1983), Ժամանակակից հայոց լեզու (ձևաբանություն), Եր., ԵՊՀ հրատ., - 472 էջ։ [Asatryan M. 1983. Zhamanakakic hayoc lezu (Dzevabanuthyun). Yerevan: YPH hrat. (In Armenian)].

    Ավետիսյան Յու., Զաքարյան Հ. (2015), Ձևաբանություն (2-րդ՝ լրամշակված հրատարակություն), Եր., «Զանգակ-97», - 320 էջ։ [Avetisyan Yu., Zaqaryan H. 2015. Dzevabanuthyun (2-rd lramshakvats hratarakuthyun). Yerevan: «Zangak-97» (In Armenian)].

    Ավետիսյան Յու. (2024), Ժամանակակից հայոց լեզու (ձևաբանություն), Եր., «Զանգակ-97», - 328 էջ։ [Avetisyan Yu. 2024. Zhamanakakic hayoc lezu (Dzevabanuthyun). Yerevan: «Zangak-97» (In Armenian)].

    Բարսեղյան Հ. (1967), Մանուկ Աբեղյանի հինգ հոլովի տեսությունը և նրա հին ու նոր քննադատությունները, Եր., «Հայաստան», - 76 էջ։ [Barseghyan H. 1967. Manuk Abeghyani hing holovi tesuthyunǝ yev nra hin u nor qnnadatuthyunnarǝ. «Hayastan» (In Armenian)].

    Իշխանյան Ռ. (1971), Արդի հայերենի հոլովումն ու խոնարհումը, Եր., ԵՊՀ հրատ., - 168 էջ։ [Ishkhanyan R. 1971. Ardi hayereni holovumn u khonarhumǝ. Yerevan: YPH hrat. (In Armenian)].

    Խլղաթյան Ֆ. (2004), Հայոց լեզու (դասագիրք հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի համար), Եր., «Մակմիլան-Արմենիա», - 168 էջ։ [Khlghathyan F. 2004. Hayoc lezu (dasagirq mijnakarg dproci 6-rd dasarani hamar). Yerevan: «Makmilan-Armenia» (In Armenian)].

    Խլղաթյան Ֆ. (2006), Հայոց լեզու (դասագիրք հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի համար), Եր., «Զանգակ-97», - 160 էջ։ [Khlghathyan F. 2006. Hayoc lezu (dasagirq hanrakrthakan dproci 7-rd dasarani hamar). Yerevan: «Zangak-97» (In Armenian)].

    Խլղաթյան Ֆ. (2007), Հայոց լեզու (դասագիրք հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի համար), Եր., «Զանգակ-97», - 160 էջ։ [Khlghathyan F. 2007. Hayoc lezu (dasagirq hanrakrthakan dproci 8-rd dasarani hamar). Yerevan: «Zangak-97» (In Armenian)].

    Ղարիբյան Ա. (1960), Հայոց լեզու (դասագիրք միջնակարգ դպրոցի V-VII դասարանների համար), Եր., Հայպետուսմանկհրատ, - 284 էջ։ [Gharibyan A. 1960. Hayoc lezu (dasagirq mijnakarg dproci V-VII dasaranneri hamar). Yerevan: Haypetusmankhrat (In Armenian)].

    Մալխասեանց Ստ. (1908), Հայցական հոլովը աշխարհաբարի մէջ // «Նոր դպրոց», հմ. 1, էջ 44-51, Թիֆլիս։ [Malkhaseanc St. 1908. Haycakan holovǝ ashkharhabari mej // «Nor dproc», hm. 1, 44-51. Thiflis (In Armenian)].

    Մալխասեանց Ստ. (1909), Դարձեալ հայցական հոլովը // «Նոր դպրոց», հմ. 11, էջ 29-38; հմ. 12, էջ 46-62, Թիֆլիս։ [Malkhaseanc St. 1909. Dardzeal haycakan holovi masin // «Nor dproc», hm. 11, 29-38, hm. 12, 46-62. Thiflis (In Armenian)].

    Մարգարյան Ալ. (2000), Հայերենի հոլովները, Եր., ԵՊՀ հրատ., - 200 էջ։ [Margaryan Al. 2000. Hayereni holovnerǝ. Yerevan: YPH hrat. (In Armenian)].

    Մեյթիխանյան Փ. (2023), Հայոց լեզու (դասագիրք 7-րդ դասարանի համար), Եր., «Աստղիկ գրատուն», - 176 էջ։ [Meythikhanyan Ph. 2023. Hayoc lezu (dasagirq 7-rd dasarani hamar). Yerevan: «Astghik gratun» (In Armenian)].

    Ներսիսյան Բ., Սահակյան Կ. (2017), Յոթ հոլովի տեսությունը հիմնավորելու նոր մեթոդ // «Վէմ համահայկական հանդես», հմ. 3 (59), Եր., «Վէմ», էջ 106-117։ [Nersisyan B., Sahakyan K. 2017. Yoth holovi tesuthyunǝ himnavorelu nor method // «Vem hamahaykakan handes», hm. 3 (59). Yerevan: «Vem», 103-117 (In Armenian)].

    Շարաբխանյան Պ., Պիվազյան Է. (1967), Արդի հայերենի հոլովների մասին // Պատմաբանասիրական հանդես, հմ. 4, էջ 115-134։ [Sharabkhanyan P., Pivazyan E. 1967. Ardi hayereni holovneri masin // Patmabanasirakan Handes, hm. 4, 115-134 (In Armenian)].

    Շրյոդեր Յ. (1711), Արամեան լեզուին գանձ (Thesaurus languae Armenicae), Ամստերդամ, - 570 էջ։ [Schröder J. 1711. Aramean lezuin gandz. Amsterdam (In Latin)].

    Պալասանեան Ստ. (1870), Ընդհանուր տեսութիւն արևելեան նոր գրաւոր լեզուի հայոց, Թիֆլիս, - 120 էջ։ [Palasanean St. 1870. Ǝndhanur tesuthiwn arevelean nor grawor lezui hayoc. Thiflis (In Armenian)].

    Պապոյան Ա. (1964), Տեղաշարժեր հայերենի հոլովման հարացույցում // Պատմաբանասիրական հանդես, հմ. 4, էջ 61-80։ [Papoyan A. 1964. Teghasharzher hayereni holovman haracuycum // Patmabanasirakan Handes, hm. 4, 61-81 (In Armenian)].

    Պետրոսյան Հ. (1987), Հայերենագիտական բառարան, Եր., «Հայաստան», էջ 411-418։ [Petrosyan H. 1987. Hayerenagitakan bararan. Yerevan: «Hayastan», 411-418 (In Armenian)].

    Ջահուկյան Գ. (1967), Ժամանակակից հայերենի հոլովման համակարգը, Եր., ԵՊՀ հրատ., - 92 էջ։ [Jahukyan G. 1967. Zhamanakakic hayereni holovman hamakargǝ. Yerevan: YPH hrat. (In Armenian)].

    Ջահուկյան Գ. (1969), Հայոց լեզվի զարգացումն ու կառուցվածքը, Եր., «Միտք», - 292 էջ։ [Jahukyan G. 1969. Hayoc lezvi zargacumn u karucvatsqǝ. «Mitq» (In Armenian)].

    Սևակ Գ. (1955), Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց, Եր., ԵՊՀ հրատ., - 358 էջ։ [Sevak G. 1955. Zhamanakakic hayoc lezvi dasǝnthac. Yerevan: YPH hrat. (In Armenian)].

  • Լեզվաբանություն

    Իսմիլի կերպարի առասպելաբանական հիմքերը «Սասնա ծռեր» էպոսում

    Ալինա Ղարիբյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Իսմիլը «Սասնա ծռեր» էպոսի միակ կին հերոսուհին է, որը տարբեր գործառույթներով հանդես է գալիս էպոսի ինչպես երկրորդ, այնպես էլ երրորդ ճյուղերում՝ մի դեպքում իբրև Մեծ Մելիքի կին, մյուս դեպքում իբրև Փոքր Մելիքի մայր, ինչով էլ պայմանավորված է կերպարի երկակի բնույթը։

    Մոտիվների առումով հարուստ չէ Իսմիլի կերպարը, սակայն Սասնա հերոսների կյանքում իր խաղացած դերով ճակատագրական նշանակություն ունի: Նա ոչ միայն Սասնա հերոսների համար դառնում է կին և մայր, այլ նաև դառնում է այն կարևոր հակակշիռ բևեռը, որի շնորհիվ սյուժեն զարգանում է զարմանալի հակադրամիասնական ներդաշնակությամբ:

    Իսմիլն էլ Դեղձունի, Խանդութի նման ինքն է իր համար ընտրություն կատարում, թե ում հանձնվի, թե ո՛վ պետք է նրան որդի պարգևի: Վեպի երկրորդ ճյուղում Իսմիլ խաթունը պահպանում է թագուհուն, Մեծ մորը բնորոշ հզորությունը:  Այս առումով երկրորդ ճյուղի վիպական ուրվագծում Իսմիլը դառնում է Մեծ Մհերի կնոջ կամ Արմաղանի կերպարին հավասարազոր և հակակշռող կերպար: Վեպի երրորդ ճյուղում Իսմիլի կերպարը իր բնույթով մոտենում է երկվորյակ եղբայրների մոր հատկանիշներին, ինչը նրան բնորոշ երկրորդ կարևոր հատկանիշն է վեպում:

     

     

    Հղումներ

    Սասնա ծռեր (այսուհետ՝ ՍԾ), հ Ա, (1936):Եր., Պետհրատ., էջ 162-164: Այսուհետ տեքստում էպոսից կատարված մեջբերումներին կից կտրվեն հատորը, մասը, էջը, անհրաժեշտության դեպքում թիվը:

    Սասնա ծռեր, հ. Գ, (1979): Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, էջ 97, 157: Սասնա ծռեր, հ. Դ, (1999): Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., էջ 340-342: «Սասունցի Դավիթ», նոր պատումներ, (1977): Երևան, «Սովետական գրող» հրատ., էջ 83, 112, 194, 256, 343: Սասնա ծռեր, 7 նորահայտ պատումներ, (2000): Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., էջ 34, 66, 174, 216:

    Սասնա ծռեր, հ. Դ, (1999): Նշվ. աշխ., էջ 406:

    Редер Д. Г. (1980). Исида // Мифы народов мира, М., Издат. «Советская энциклопедия», с. 568-570.

    Օրբելի Հ., (1956): Հայկական հերոսական էպոսը, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, էջ 47:

    Սահակեան Ա. Փահլեւանեան Ա., (1996): Սանա ծռեր դիւցազնավէպ, Առասպելական ընդերք, վիպական կառոյց, վիպասանական եղանակ, Փասատենա, Դրազարկ հրատարակչութիւն, էջ 16:

    Մովսես Խորենացի (1981): Հայոց պատմություն, Երևան, ԵՊՀ հրատ., էջ 211-217:

    Օրբելի Հ.: Նշվ. աշխ., էջ 47:

    Մովսես Խորենացի: Նշվ. աշխ., էջ 101:

    Մովսես Խորենացի: Նշվ. աշխ., էջ 215-216:

    Մովսես Խորենացի: Նշվ. աշխ., էջ 232:

    Տեր-Մկրտչյան Գ., (1998): Հայագիտական ուսումնասիրություններ, գիրք Բ, Մայր Աթոռ Սուրբ Էջիածնի տպարան, էջ 599-602:

    Купер Дж., (1995). Энциклопедия символов, Книга IV, Москва, Ассоциация Духовного Единения “Золотой век”, с. 225.

    Купер Дж.,. Նշվ. աշխ., էջ 225:

    Մովսես Խորենացի: Նշվ. աշխ., էջ 231:

    Հարությունյան Ս. (2000): Հայ առասպելաբանություն, Բեյրութ, «Համազգային» հրատ., էջ 189:

    Купер Дж.. Նշվ. աշխ., էջ 65:

    Օրբելի Հ.: Նշվ. աշխ., էջ 48:

    Կյուլբենկյան Գ., (1964): Մեկնաբանություն «Սանասար և Բաղդասար» դյուցազներգութեան, ի լույս սյումերա-հայ բարբառի //Պատմաբանասիրական հանդես, N1, էջ 73-90:

    Ղարիբյան Ա. Ա., (2023): Պառավի կերպարը «Սասնա ծռեր» էպոսի առաջին ճյուղում // Գավառի պետական համալսարան. Գիտական հոդվածների ժողովածու, 14, էջ 269-287:

    Սահակեան Ա., Փահլեւանեան Ա.: Նշվ. աշխ., էջ 44:

    Абрамян Л., (2004). Парные образы «Сасна Црер»: Близнецы, сводные братья, двойственные герои// Հայկական «Սասնա ծռեր» էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը, Երևան, էջ 61-67:

    Абрамян Л.. Նշվ. աշխ.:

    Հարությունյան Ս.: Նշվ. աշխ., էջ 185-186:

    Օրբելի Հ.: Նշվ. աշխ., էջ 48:

    Սասունցի Դավիթ, (1961): Հայկական ժողովրդական էպոս, Եր., Հայպետհրատ, էջ 150:

    Купер Дж.: Նշվ. աշխ., էջ 65:

    Սասունցի Դավիթ: Նշվ. աշխ., էջ 150:

    Սասունցի Դավիթ, Հայ ժողովրդական էպոս: Նշվ. աշխ., էջ 136:

    Օրբելի Հ.: Նշվ. աշխ., էջ 49:

  • Լեզվաբանություն

    Մ. Աբեղյանի գրի առած «Դավիթ և Մհեր» էպոսապատումի բարբառային արժեքը

    Հայկանուշ Մեսրոպյան, Սասուն Համբարձումյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում ներկայացված են Մ. Աբեղյանի գրի առած «Դավիթ և Մհեր» պատումի լեզվական առանձնահատկությունները։ Հայկական էպոսի այս տարբերակը անվանի հայագետին պատմել է մոկացի Նահապետը։ 19-րդ դարի վերջին քառորդի լեզվական նյութը բնական ճանապարհով, առանց գիտական մշակման ենթարկվելու հասել է մեր օրեր։  Մոկսի բարբառի բավականին բարդ հնչյունական, քերականական համակարգը և հարուստ բառապաշարը ամփոփող այս տարբերակը դիտարկված է  համակողմանիորեն։ Ուսումնասիրությամբ  պարզվել է, որ բարբառն ունի  յուրահատուկ դարձվածքներ, բառապաշարային միավորներ, բայական զարտուղի կազմություններ, որոնք տարածքի մյուս խոսվածքներում արձանագրված չեն։

    Կուտակված փաստերի հիման վրա առաջադրվում է, որ հայագիտության 21-րդ դարը դառնա ամբարված էպոսապատումների գիտական վերլուծության, գրարկողների աշխատանքի գնահատման, պատումաբանության գիտական կենտրոնի հաստատման, բանասացների հիշատակման ու մեծարման, անտիպ և տրագրված տարբերակները բարբառային գիտական տառադարձությամբ հրատարակելու ժամանակաշրջան։

    Մ. Աբեղյանի գրի առած «Դավիթ և Մհեր» պատումը ուսումնասիրության  ծավալուն նյութ է ոչ միայն բանագետների, այլև լեզվի պատմության, բարբառագիտության, ազգային հոգեփիլիսոփայության և այլ գիտակարգերի մասնագետների համար։ Այն վստահելի, հիմնավոր  լեզվական փաստեր է տրամադրում  հատկապես Մոկսի բարբառի հնչյունական, քերականական, բառապաշարային իրողությունները մանրակրկիտ քննելու առումով։

    Մոկսեցի Նահապետի փոխանցած պատկերավոր արտահայտությունները, դարձվածային միավորները, հարադրավոր կառույցները, ժամանակակից հայերենի քերականական կանոններին ոչ համահունչ բայական կազմությունները և լեզվական բազմաթիվ վկայություններ փաստում են գրարկողի հմտության, բանահավաք-բարբառակիր հարաբերությունը գիտականորեն ճիշտ հիմքերի վրա դնելու, ասացողից հնարավորինս շատ տեղեկություններ քաղելու և հայոց լեզվի գանձարանը համալրելու մասին։

    Հղումներ

    1.Աբեղեան Մ. (1889)։ «Դաւիթ եւ Մհեր» ժողովրդական դիւցազնական վէպ, Շուշի, Միրիջան Մահտեսի-Յակովբեանցի տպարան,– 61 էջ։ [Abeghyan, M. 1889. «Davit’ ev Mher» zhoghovrdakan dyucaznakan vep. Shushi: Mirijan Mahtesi-Hakobeanci tparan].

    2. Աբեղեան Մ. (1908)։ Հայ ժողովրդական վէպը, արտատպուած «Ազգագրական հանդէսից», Թիֆլիս, Ն. Աղանեանի տպարան, 212 էջ։ [Abeghyan, M. 1908. Hay zhoghovrdakan vepə. Artatpvatc «Azgagrakan handesic». T’iflis: N. Aghanyani tparan].

    3. Աբեղյան Մ. (1966), Երկեր, Ա, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ.,– 572 էջ։ [Abeghyan, M. 1966. Erker. A. Yerevan: HSSH GA Hratarakch’ut’yun].

    4. Աբեղյան Մ. (1985)։ Երկեր, Ը, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ., –672 էջ։ [Abeghyan, M. 1985. Erker. Ə Yerevan: HSSH GA Hratarakch’ut’yun].

    5. Դաւիթ եւ Մհեր (1889)։ Ժողովրդական դիւցազնական վէպ, գրի առաւ Մ. Աբեղեան, Շուշի, Միրիջան Մահտեսի-Յակովբեանցի տպարան, – 61 էջ։ [Davit’ ev Mher, 1889. Zhoghovrdakan dyucaznakan vep. Gri arav M. Abeghyan. Shushi: Mirijan Mahtesi-Hakobeanci tparan].

    6. Իսահակյան Ավ. (1951)։ Երկերի ժողովածու, հ 4-րդ, Եր., «Հայաստան» հրատ., 240 էջ։ [Isahakyan, A. 1951. Erkeri zhoghovatcu. h. 4. Yerevan: «Hayastan» Hratarakch’ut’yun].

    7. Ղարիբյան Ա. (1939)։ «Սասունցի Դավիթ» ժողովրդական վեպի լեզուն (էջ 79-94), «Սասունցի Դավիթ», Հոբելյանական ժողովածու նվիրված եպոսի 1000-ամյակին, Յեր., Արմֆան, –268 էջ։ [Gharibyan, A. 1939. «Sasunci Davit’» zhoghovrdakan vepi lezun. «Sasunci Davit’» hobelyananka zhoghovatcu nvirvatc eposi 1000-amyakin. Yerevan: Armfan Hratarakch’ut’yun].

    8. Մանդինեան Ս. (1881)։ Ազգային դիւցազնական աշխարհ (Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ), Երկրորդ տարուայ ուսմունք եւ ընթերցմունք, Թիֆլիս, Տպարան Մովսէս Վարդանեանցի,–72 էջ։ [Mandinyan, S. 1881.Azgayin dyucaznakan ashkharh (Sasunci Davit’ kam Mheri dur. Erkrord taruay usmunk’ ev ənt’ercmunk’. T’iflis: Tparan Movses Vardaneanci].

    9. Մկրյան Մ. (1957)։ Էջեր հայ վիպասանության պատմությունից, Եր., Հայպետհրատ,– 240 էջ։ [Mkryan, M. 1957. Ejer hay vipasanut’yan patmut’yunic. Yerevan: Haypethrat].

    10. Մկրյան Մ. (1976)։ Հայ հին գրականության պատմություն, Եր., ԵՊՀ,– 336 էջ։ [Mkryan, M. 1976. Hay hin grakanut’yan patmut’yun. Yerevan: Yerevani Petakan Hamalsarani Hratarakch’ut’yun].

    11. Պետերսեն Հ. (1904)։ Հին հայերէնի լեզուի շեշտը // «Հանդէս ամսօրեայ», № 5, էջ 131-133։ [Petersen, H. 1904. Hin hayereni lezui sheshtə// «Handes amsoreay», № 5, 131-133].

    12. Ջրբաշյան Է., Մախչանյան Հ. (1980)։ Գրականագիտական բառարան, Եր., «Լույս» հրատ.,– 350 էջ։ [Jrbashyan, E. Makhch’anyan, H. 1980. Grakanagitakan bararan. Yerevan: «Luys» Hratarakch’ut’yun].

    13. Սասնա ծռեր (1936)։ Ժողովրդական բանահյուսություն, Ա, Ժողովրդական վեպ, Ա հատոր, խմբագրեց Մ. Աբեղյան, աշխատակցությամբ Կ. Մ-Ոհանջանյանի, Յեր., Պետհրատ, – 1128 էջ։ [Sasna tsrer, 1936. Zhoghovrdakan banahyusut’yun. A. Zhoghovrdakan vep. A hator. Khmbagrec M. Abeghyan, ashkhatakcut’yamb K. M. Ohanjanyani, Yerevan:Pethrat ].

    14. Սասնա ծռեր (1977)։ Ժողովրդական վեպ, աշխատությամբ՝ Ս. Հարությունյանի, Եր., «Սովետական գրող» հրատ., –700 էջ։ [Sasna tsrer, 1936. Zhoghovrdakan vep. Ashkhatut’yamb S. Harut’yunyani. Yerevan: «Sovetakan grogh» Hratarakch’ut’yun].

    15. Սրուանձտեանց Գ. (1874)։ Գրոց ու բրոց և Սասունցի Դաւիթ կամ Մհէրի դուռ, Կ. Պօլիս, Օտուն Գաբու ճատտէսի, 465, Տպագրութիւն Ե. Մ. Տնտեսեան,– 192 էջ։ [Sruandzteanc, G. 1874. Groc u broc ev Sasunci Davit’ kam Mheri dur. Polis: Otun Gabu chattesi. 465. Tpagrut’yun E. M. Tntesean].

    16. Патканов Г. (1875), Материалы для изучения армянских наречий, выкуск II, Мушский диалект, Санкт Петербург, типография Императорской академии наук,– 71 ст. [Patkanov, G. 1875.Materiali dlya izucheniya armyanskikh narechiy. Vipusk II, Mushskiy dialect. Sankt Peterburg: tipografiya Imperatorskoy akademii nauk].

  • Լեզվաբանություն

    Բառակազմության տեսական հարցերի քննությունը Մանուկ Աբեղյանի և Հրաչյա Աճառյանի աշխատություններում

    Վարսիկ Ներսիսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Արդի հայերենի համաժամանակյա բառակազմության տեսության ամբողջացմանը միտված աշխատանքներ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կարևորվում է տարբեր լեզվաբանների՝ նշված ոլորտում ունեցած տեսակետներին անդրադառնալը: Սույն ուսումնասիրության միջոցով փորձ է արվել լրաց­նելու այդ կարգի հետազությունները՝ նկարագրական-վերլուծական եղանակով քննության առարկա դարձնելով բառակազմության տեսական հար­­ցե­րի վերաբերյալ երկու ականավոր հայագետների՝ Մանուկ Աբեղյանի և Հրաչյա Աճառ­յա­նի տե­սակետներն ընդհանուր գծերով, ցույց տալ հիմնական տարբերություններն ու նմանությունները:

    Ընդհանուր առմամբ՝ կարելի է ասել, որ Մ. Աբեղյանի խնդիրն է ոչ միայն հայերենի բառապաշարի պատմական զարգացման ընթացքի քննությունն ու օրինաչափությունների բացահայտումը (որոշ դեպքերում՝ նաև այլ լեզուների՝ հիմնականում ռուսերենի, գերմաներենի նույն կարգի իրողությունների համեմատությամբ), այլև դրանց գիտական պատշաճ մշակումն ու համակարգումը: Նրա աշխատություններում դժվար է Աբեղյան գիտնականից զատ չնկատել նաև Աբեղյան դասավանդողին՝ տեսական վերլուծությունը նաև ուսուցանելուն միտված գործին նվիրելու անսահման եռանդի ու ջանքերի գործադրմամբ: Հր. Աճառյանի դեպքում այլ է մոտեցումը.  նա իր առջև խնդիր չի դնում լեզվական իրողությունների՝ տվյալ դեպքում՝ բառա­կազ­մության տեսական հարցերի մշակումը (այդ գործն իրենից առաջ արել էր Աբեղյանը). նրան առա­վելապես հետաքրքրում է բազմաթիվ լեզուներում և հատկապես հայերենում բառերի կազ­մու­թյան օրինաչափությունների, կառուցվածքային առանձնահատկությունների վերհանումն ու դրանց միջև եղած կապերի բացահայտումը:

     

    Հղումներ

    Ա¬բեղ¬յան Մ. (1906): Աշ¬խար¬հա¬բա¬րի քե¬րա¬կա¬նու¬թիւն, ¬Դա¬սա¬գիրք ստո¬րին դա¬սա¬րան¬նե¬րի հա¬մար, ¬Վա¬ղար¬շա¬պատ, տպ. ¬Մայր Ա¬թո¬ռոյ Ս. Էջ¬միած¬նի, - 168 էջ։ [Abeghyan M. (1906). Ashxarhabari qerakanowt'iwn, Dasagirq storin dasaranneri hamar, Vagharshapat, tp. Mayr At'or'oy S. E'jmiac'ni].

    Ա¬բեղ¬յան Մ. (1965): ¬Հա¬յոց լեզ¬վի տե¬սութ¬յուն, Եր., «¬Միտք» հրատ., -699 էջ։[ Abeghyan M. (1965). Hayoc lezvi tesowt'yown, Er., «Mitq» hrat.].

    Ա¬ղա¬յան Է. (1962): ¬Հայ լեզ¬վա¬բա¬նութ¬յան պատ¬մութ¬յուն, հ. 2, Եր., ԵՊՀ հրատ., 385 էջ։ [Aghayan E'. (1962): Hay lezvabanowt'yan patmowt'yown, h. 2, Er., EPH hrat.].

    Ա¬ճառ¬յան Հ. (1952): ¬Լիա¬կա¬տար քե¬րա¬կա¬նութ¬յուն հա¬յոց լեզ¬վի (¬Հա¬մե¬մա¬տութ¬յամբ 562 լեզ¬վի), հ. 1, Եր., ¬Հայ¬կա¬կան ՍՍՌ ԳԱ հրատ., 500 էջ: [Atwar'yan H. (1952). Liakatar qerakanowt'yown hayoc lezvi (Hamematowt'yamb 562 lezvi), h. 1, Er., Haykakan SSR' GA hrat.].

    Ա¬ճառ¬յան Հ. (1954): ¬Լիա¬կա¬տար քե¬րա¬կա¬նութ¬յուն¬հա¬յոց լեզ¬վի (¬Հա¬մե¬մա¬տութ¬յամբ 562 լեզ¬վի), հ. 2, Եր., ¬Հայ¬կա¬կան ՍՍՌ ԳԱ հրատ., 655 էջ: [Atwar'yan H. (1954). Liakatar qerakanowt'yownhayoc lezvi (Hamematowt'yamb 562 lezvi), h. 2, Er., Haykakan SSR' GA hrat.]

    Ա¬ճառ¬յան Հ. (1957): ¬Լիա¬կա¬տար քե¬րա¬կա¬նութ¬յուն հա¬յոց լեզ¬վի (¬Հա¬մե¬մա¬տութ¬յամբ 562 լեզ¬վի), հ. 3, Եր., ¬Հայ¬կա¬կան ՍՍՌ ԳԱ հրատ., - 1011 էջ: [Atwar'yan H. (1957). Liakatar qerakanowt'yown hayoc lezvi (Hamematowt'yamb 562 lezvi), h. 3, Er., Haykakan SSR' GA hrat.].

    Ա¬ճառ¬յան Հ. (1959): ¬Լիա¬կա¬տար քե¬րա¬կա¬նութ¬յուն հա¬յոց լեզ¬վի (¬Հա¬մե¬մա¬տութ¬յամբ 562 լեզ¬վի), հ. IV, Ա մաս, Եր., ¬Հայ¬կա¬կան ՍՍՌ ԳԱ հրատ., - 593 էջ: [Atwar'yan H. (1959). Liakatar qerakanowt'yown hayoc lezvi (Hamematowt'yamb 562 lezvi), h. IV, A mas, Er., Haykakan SSR' GA hrat.,]

    Ա¬ճառ¬յան Հ. (1961): ¬Լիա¬կա¬տար քե¬րա¬կա¬նութ¬յուն հա¬յոց լեզ¬վի (¬Հա¬մե¬մա¬տութ¬յամբ 562 լեզ¬վի), հ. IV, Բ մաս, Եր., ¬Հայ¬կա¬կան ՍՍՌ ԳԱ հրատ., - 543 էջ: [Atwar'yan H. (1961). Liakatar qerakanowt'yown hayoc lezvi (Hamematowt'yamb 562 lezvi), h. IV, B mas, Er., Haykakan SSR' GA hrat.].

    Ա¬ճառ¬յան Հ. (1965): ¬Լիա¬կա¬տար քե¬րա¬կա¬նութ¬յուն հա¬յոց լեզ¬վի (¬Հա¬մե¬մա¬տութ¬յամբ 562 լեզ¬վի), հ. V, Եր., ¬Հայ¬կա¬կան ՍՍՌ ԳԱ հրատ., - 430 էջ: [Atwar'yan H. (1965). Liakatar qerakanowt'yown hayoc lezvi (Hamematowt'yamb 562 lezvi), h. V, Er., Haykakan SSR' GA hrat.].

    Ա¬ճառ¬յան Հ. (2005). ¬Լիա¬կա¬տար քե¬րա¬կա¬նութ¬յուն հա¬յոց լեզ¬վի (¬Հա¬մե¬մա¬տութ¬յամբ 562 լեզ¬վի), Եր., ԵՊՀ հրատ., - 352 էջ։ [Atwar'yan H. (2005). Liakatar qerakanowt'yown hayoc lezvi (Ha¬mema¬towt'yamb 562 lezvi), Er., EPH hrat.] http://publishing.ysu.am/files/Hayots_lezvi_qerakanutyun.pdf

    Բարսեղյան Հ. (1980): Հայերենի խոսքի մասերի ուսմունքը, Եր.,Երևանի համալս. հրատ., - 524 էջ: [Barseghyan H. (1980). Hayereni xosqi maseri owsmownqy', Er.,Er&ani hamals. hrat.].

    Հարությունյան Ս. . (1970): Մանուկ Աբեղյան. կյանքն ու գործը, Ե., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 668 էջ: [Harowt'yownyan S. . (1970). Manowk Abeghyan. kyanqn ow gorc'y', E., HSSH GA hrat.,].

    Ղարիբյան Ա. (1961): Հայոց լեզու, դասագիրք V-VII դասարանների համար․ 9-րդ վերահրատ․, Եր., Հայպետուսմանկհրատ, 320 էջ։ [Gharibyan A. (1961): Hayoc lezow, dasagirq V-VII dasaranneri hamar․ 9-rd verahrat․, Er., Haypetowsmankhrat].

    Սևակ Գ. (1955): Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց, Եր., ԵՊՀ հրատ., 357 էջ: [ Sevak G. (1955): Jhamanakakic hayoc lezvi dasy'nt'ac, Er., EPH hrat.].

    Սուքիասյան Ա. (2001): Մեծ հայագետն ու հայրենասերը (Հր. Աճառյանի ծննդյան 125-ամյակի առթիվ). Պատմա-բանասիրական հանդես, հ. 1, Եր., էջ 47-62:/ [Sowqiasyan A. (2001). Mec' hayagetn ow hayrenasery' (Hr. Atwar'yani c'nndyan 125-amyaki ar't'iv). Patma-banasirakan handes, h. 1, Er.,] https://arar.sci.am/dlibra/publication/192330/edition/174715?language=en

  • Լեզվաբանություն

    Դերբայները՝ ըստ Մանուկ Աբեղյանի «Գրաբարի քերականության»

    պրոֆեսոր Թերեզա Շահվերդյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Գրաբարի ենթակայական դերբայն ունի ավղ (օղ, ող) և իչ վերջավորությունները։ Այն կազմվում է մերթ ներկայի, մերթ անցյալ կատարյալի հիմքից։ Ծագումով կապվում է հնդեվրոպական մայր լեզվի հետ և ունի իր զուգահեռ ձևերը ժամանակակից հնդեվրոպական լեզուներում։ Ըստ համեմատական հայագիտության՝ ենթակայականի ող վերջավորությունը ծագում է հնդեվրոպական atl մասնիկից։ Հնդեվրոպական t խուլ պայթականը ձայնավորների կամ ձայնավորի և ձայնորդի միջև հայերենում փոխվում է յ-ի (mater - մայր, pater - հայր)։ Հայերենում atl-ը դառնում է այլ, այլ-ն, այղ, իսկ այղ-ավղ, քանի որ լ-ն և ղ-ն, յ-ն և վ-ն ունեն արտասանական հնչակցություններ։ Գրաբարում ենթակայականը անվանվում է ներկա դերբայ, որովհետև համապատասխանում է հունարենի այն դերբայական ձևին, որն ունի ներկայի գաղափար։ Հայերենում, սակայն, այս բայաձևը ժամանակի գաղափար չի արտահայտում։ Այն անվանում է գործողություն կատարողին՝ իր իսկ գործողության անունով (վազող)։ Ենթակայական դերբայը ունի միայն անվանական գործառույթ, ուստի հոլովվում է և ստանձնում է գոյականի պաշտոններ։ Նրա իչ վերջավորության ձևերը աշխարհաբարում այլևս բայաձևեր չեն ընկալվում։ Այժմ իչ-ը բայարմատներից գոյական կազմող ածանց է։ Ող վերջավորությամբ բայաձևերը իրենց ընդհանուր բայական առանձնահատկություններով պահպանվում են միջին հայերենում, բարբառներում և գրական աշխարհաբարում։ Այդ վերջավորությամբ բազմաթիվ բառեր խոսքիմասային անցում են կատարել և դարձել գոյական՝ ծնող, ուսանող, մատուցող, գրող և այլն։ Հայերենի որոշ բարբառներում նկատելի է ենթակայական դերբայի՝ մասնակի իմաստային նոր կիրառություն, այսպես՝ «ում» ճյուղի բարբառներից Նոյեմբերյանի խոսվածքում նկատվում է ենթակայական դերբայի՝ ապառնու իմաստով գործածություն՝ գնում եմ ծաղիկ քաղող։ Դժվար է ասել, թե այս կիրառությունը որտեղից է գալիս, բայց հայտնի է, որ ենթակայականը կարող է արտահայտել ինչպես կատարված, այնպես էլ կատարելի գործողություն։ Այսպիսով՝ գրաբարի չորս դերբայները՝ անորոշ, ապառնի, անցյալ, ներկա կամ ենթակայական, իրենց դերբայական հիմնական նշանակություններով, բառակազմական հիմնական առանձնահատկություններով պահպանվել են նաև հայերենի հետագա հատվածներում. մասնակի փոփոխություններ են տեղի ունեցել ածանցավոր բայերի կազմության և մասամբ էլ դերբայական վերջավորությունների մեջ։ Կարելի է ասել, որ գրաբարի համեմատությամբ աշխարհաբարը դերբայների անվանական հատկանիշից անցել է դեպի բայական հատկանիշը. օրինակ՝ եթե գրաբարի ապառնի և անցյալ դերբայները բայական գործածության հետ ունեն անվանական գործածություն, ապա աշխարհաբարում ապառնի դերբայը և գրաբարի անցյալից առաջացած վաղակատար դերբայը ունեն միայն բայական կախյալ գործածություն։

    Հղումներ

    1. Աբեղյան, Մ. (1936). Գրաբարի քերականություն. Երևան, Պետհրատ, 210 էջ։

    [Abegyan, M. (1936). Grabar'i qerakanutyun. Yerevan: Pethrat].

    2. Աբրահամյան, Ա. (1953). Հայերենի դերբայները և նրանց ձևաբանական նշանակությունը. Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., 441 էջ։

    [Abrahamyan, A. (1953). Hayereni derbaynery yev nrants dzevabanakan nshanakutyuny. Yerevan: Haykakan SSH GA hrat.].

    3. Աճառյան, Հ. (1965). Լիակատար քերականություն հայոց լեզվի. հ. 5. Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., 430 էջ։

    [Acharyan, H. (1965). Liakatar qerakanutyun hayots lezvi. vol. 5. Yerevan: Haykakan SSH GA hrat.].

    4. Ասատրյան, Մ. (1973). Ժամանակակից հայերենի ձևաբանության հարցեր. հ. Բ. Երևան, ԵՊՀ հրատ., 416 էջ։

    [Asatryan, M. (1973). Zhamanakakits hayereni dzevabanutyan hartser. vol. B. Yerevan: YPH hrat.].

    5. Բագրատունի, Ա. (1852). Հայերէն քերականութիւն ի պէտս զարգացելոց. Վենետիկ, Ս. Ղազար կղզու տպ., 744 էջ։

    [Bagratuni, A. (1982). Hayerēn kʻerakanutʻiwn i pēts zargatsʻelotsʻ. Venetik: S. Łazar kłzvu tp.].

    6. Աւետիքեան, Գ., Սիւրմէլեան, Խ., Աւգերեան, Մ. (1836). Նոր բառգիրք հայկազեան լեզուի. հ. 1. Վենետիկ, Ս. Ղազար կղզու տպ., 1140 էջ։

    [Avetikyan, G., Syurmelean, Kh., Avgeryan, M. (1836). Nor baṛgirkʻ haykazean lezvi. vol. 1. Venetik: S. Łazar kłzvu tp.].

    7. Շահվերդյան, Թ. (2001). Գրաբարի դերբայները. Ձևաբանություն և շարահյուսություն. Երևան, Վան Արյան հրատ., 159 էջ։

    [Shahverdyan, T. (2001). Grabar'i derbaynery. Dzevabanutyun yev sharahyusutyun. Yerevan: Van Aryan hrat.].

    8. Շահվերդյան, Թ. (2007). Դասական գրաբարի շարահյուսական ոճաբանություն. Երևան, Հայաստան հրատ., 310 էջ։

    [Shahverdyan, T. (2007). Dasakan grabar'i sharahyusakan vochabanutyun. Yerevan: Hayastan hrat.].

    9. Շահվերդյան, Թ. (1985). Դիմավոր բայ+անորոշ դերբայ, միադիմի բայ+անորոշ դերբայ կապակցությունները գրաբարում. // Հայոց լեզու և գրականություն, միջբուհական գիտական աշխատությունների ժողովածու. Երևան, ԵրՊՀ հրատ., էջ 386։

    [Shahverdyan, T. (1995). Dimavor bay + anorosh derbay, miadimi bay + anorosh derbay kapaktsutyunnery grabarerum. // Hayots lezu yev grakanutyun, mijbuhakan gitakan ashkhatutyunneri zhoghovatsu. Yerevan: YerPH hrat., pp. 386].

    10. Շահվերդյան, Թ. (2021). Պատմական ձևաբանություն. Երևան, Լուսաբաց հրատ., 389 էջ։

    [Shahverdyan, T. (2021). Patmakan dzevabanutyun. Yerevan: Lusabats hrat.].

    11. Շահվերդյան, Թ. (2011). Հրաչյա Աճառյանը հայերենի դերբայների մասին. // Գիտական հոդվածներ, բանասիրություն, Բ պրակ. Վանաձոր, էջ 3-13։

    [Shahverdyan, T. (2011). Hrachya Acharyany hayereni derbayneri masin. // Gitakan hodvatsner, banasirutyun. B prak. Vanadzor, pp. 3-13].

    12. Չալըխեան, Վ., Այտընեան, Ա. (1885). Քերականութիւն հայկազեան լեզուի. Վիեննա, Մխիթարյանների տպ., 528 էջ։

    [Chʻalykhean, V., Aytʻnyean, A. (1885). Kʻerakanutʻiwn haykazean lezvi. Vienna: Mkhitʻaryaneri tp.].

    Օգտագործած ուսումնասիրության աղբյուրներ

    1. Ագաթանգեղոս. (1909). Պատմութիւն Հայոց. Տփղիս, Մարտիրոսեանցի տպ., 474 էջ։

    [Agatʻangelos. (1909). Patmutʻiwn Hayotsʻ. Tiflis: Martiroseantsʻi tp.].

    2. Աստվածաշունչ. (1860). Գիրք Աստուածաշունչք հին և նոր կտակարանաց. Վենետիկ, Ս. Ղազար կղզու տպ., 1223 էջ։

    [Astvatsashunchʻ. (1860). Girkʻ Astuatsashunchʻkʻ hin yev nor ktakaranatsʻ. Venetik: S. Łazar kłzvu tp.].

    3. Եզնիկ Կողբացի. (1914). Եղծ աղանդոց. Թիֆլիզ, Տպարան Ն. Աղանեանի, 226 էջ։

    [Eznik Kołbatsi. (1914). Ełtsʻ ałandotsʻ. Tifliz: Tparan N. Ałaneani, 226 pp.].

    4. Եզնիկ Կողբացի. (1970). Եղծ աղանդոց. Թարգմանությունը և ծանոթագրությունները Ա. Ա. Աբրահամյանի. Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., 254 էջ։

    [Eznik Kołbatsi. (1970). Ełts ałandots. Translation and notes by A. A. Abrahamyan. Yerevan: Haykakan SSH GA hrat.].

    5. Հովհաննես Ոսկեբերան. (1855). Եբրայեցիս թուղթն Պօղոսի. Վիեննա, Պաշտպան Ս. Աստուածածին վանքի տպ., 22 էջ։

    [Hovhannes Voskeberan. (1855). Ebrayetsʻis tʻułtʻn Połosi. Vienna: Pashtpan S. Astuatsatsin vanqi tp.].

  • Լեզվաբանություն

    Գրական հայերենի ճյուղերի մերձեցման խնդիրը. Մանուկ Աբեղյանի տեսակետն ու արդի որոշ դրսևորումներ

    Նորայր Պողոսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Աշխարհաբարի երկու ճյուղերի նորմավորման ընթացքը մշտապես ուղեկցվել է այդ ճյուղերի փոխադարձ կանոնակարգման, հին լեզվի հետ հարաբերությունների սահմանների հստակեցման հարցադրումներով։ Սույն հոդվածում անդրադարձ է կատարվում գրական հայերենի ճյուղերի կանոնավորման և հնարավոր մերձեցմանն առնչվող՝ մինչև մեր օրերը հասնող հին ու նոր առաջարկներին։ Դրանք հատկապես ակտիվ էին 19-րդ դարի կեսերից, հիշատակելի են, օրինակ՝ Նահապետ Ռուսինյանի և Ստեփան Պալասանյանի մոտեցումները։ Առավել մանրամասն ներկայացվում է Մանուկ Աբեղյանի ուշագրավ հոդվածը և նրանում արտահայտված տեսակետները։ Այս ուղղությամբ արված հրապարակումներում բազմիցս արտահայտվել են երկու ճյուղերի մերձեցման, անգամ՝ միավորման գաղափարներ թե՛ արևմտահայ, թե՛ արևելահայ իրականության մեջ։ Այս լեզվական-գրական շարժման մեջ իր ներդրումն ունի Մանուկ Աբեղյանը՝ «Մեր երկու գրական լեզուների միության խնդիրը» հոդվածով։ Մ. Աբեղյանի ծրագրային այս հոդվածում հստակ կետերով առաջարկվում են քայլեր՝ մեր լեզվի երկու ճյուղերը հնարավորինս մերձեցնելու համար, քանզի դա ունի լեզվական, ազգային, միաժամանակ նաև՝ տնտեսական ու հասարակական լայն նշանակություն։

    Հոդվածի երկրորդ մասում ներկայացնոււմ ենք ամերիկահայ միջավայրից քաղած և խմբավորված օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ այն, ինչ առաջարկում էին լեզվաբանները 19-րդ դարի կեսերից, որոշակի գործնական դրսևորում է ստացել մեր օրերում։ Նկատի ունենք, որ հայերենի երկու ճյուղերը ամերիկյան միջավայրում որոշ չափով ինքնուրույն ու համեմատաբար մեկտեղված զարգանալով՝ սկսել են ձեռք բերել արևելահայերենից ու արևմտահայերենից տարբերվող քերականական, բառային, հնչյունական առանձնահատկություններ, որը հետևանք է երկու ճյուղերի փոխներթափանցումների և անգլերենից հավասար ազդեցության։ 

    Հղումներ

    Աբեղեան Մ., Մեր երկու գրական լեզուի միութեան խնդիրը, «Արարատ», 1897, № 9-10, էջ 424-431, № 11-12, էջ 494-503 (հոդվածից մեջբերումների էջերը կնշենք շարադրանքի մեջ)։

    Յակոբ Չոլաքեան, Արևմտահայերէն-Արևելահայերէն. Մերձեցման Հարցեր, Ազդակ, Բեյրութ, 2017, փետրվարի համարներ։ Տե՛ս հետևյալ հղումով՝ https://www.aztagdaily.com/archives/335537

    Յարութիւն Քիւրքչեան, Մերձեցումի կարելին ու անկարելին․ արևելահայերէն և արմտահայերէն լեզուաճիւղեր, «Ազդակ», Բեյրութ, 2015, Սեպտեմբեր 5։ Տե՛ս https://tert.nla.am/archive/NLA%20TERT/Azdak1927/2015/2015(150)_ocr.pdf

    Պալասանեան Ստ., Ընդհանուր տեսութիւն արևելեան նոր գրաւոր լեզուի հայոց, Թիֆլիս, 1870, էջ 4։

    Ռոբեր Տէր Մերկերեան, Արդի հայերէնի երկու տարբերակների փոխյարաբերութիւնների հարցեր, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական հոդվածների ժողովածու 2013-2023, Երևան, 2023, էջ 89-100։ Տե՛ս https://language.sci.am/sites/default/files/arewmtahayeren-zhoghovatsow.pdf?utm_source=chatgpt.com

    Ռուսինեան Ն., Ուղղախօսութիւն արդի հայերէն լեզուին, Կ. Պոլիս, 1853, էջ Ե։

    https://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/Ararat%20Ej/1897/1897(11-12)_ocr.pdf

    https://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/Ararat%20Ej/1897/1897(9-10)_ocr.pdf

    https://www.aztagdaily.com/archives/335688

    https://www.aztagdaily.com/archives/335831

  • Լեզվաբանություն

    Աբեղյանի լեզվաբանական ժառանգության գիտական ուսումնասիրությունը

    Հենրիետա   Սուքիասյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

     

    Մանուկ Աբեղյանը հայ լեզվաբանական մտքի ամենախոշոր ներկայացուցիչներից է, որի բազմաբնույթ գործունեությունը որոշիչ նշանակություն ունեցավ հայ նոր գրական լեզվի տեսական ու գործնական ձևավորման մեջ։ Նրա ուսումնասիրությունները հնչյունաբանության, ձևաբանության, իմաստաբանության և շարահյուսության բնագավառներում հիմնադրեցին ժամանակակից հայերենի գիտական ուսումնասիրության նոր որակը։ Աբեղյանի «Հայոց լեզվի տեսություն»-ը, «Աշխարհաբարի քերականություն»-ը և «Աշխարհաբարի շարահյուսություն»-ը դարձան հայերենագիտության դասական աշխատություններ՝ ազատագրելով լեզվի նկարագրությունը գրաբարյան սխեմաների կախվածությունից և հաստատելով աշխարհաբարի ինքնուրույնությունը։ Բառարանագրության ոլորտում նրա կատարած աշխատանքները, այդ թվում՝ ռազմական և բժշկական բառարանների ստեղծումը, նոր փուլ բացեցին հայ բառարանագրության մեջ։ Ուղղագրության բարեփոխման վերաբերյալ Աբեղյանի սկզբունքները, չնայած ժամանակի բանավեճերին, մնացին գիտականորեն հիմնավորված։ Նրա լեզվաբանական ժառանգությունը շարունակում է ապագայի ուսումնասիրողների համար մնալ անսպառ գիտական աղբյուր և հայերենագիտության հիմնասյուններից մեկը։

    Հղումներ

    Աբաջյան Ա․, Աբեղյանական գործող ուղղագրության անհիմն քննադատությունները, Հուշարձան Մանուկ Աբեղյանին (հոդվածների ժովածու), ԵՊՀ, Եր․ 2023:

    Աբաջյան Ա․, Մանուկ Աբեղյանը՝ բառարանագիր, Հուշարձան Մանուկ Աբեղյանին (հոդվածների ժովածու), ԵՊՀ, Եր․ 2023:

    Աղայան Է., Հայ լեզվաբանության պատմություն, հ. 2, Եր., 1958, էջ 150:

    Աղայան է․, Մանուկ Աբեղյանի լեզվական ժառանգությունը, ՀԳԱ տեղեկագիր, Երևան, 1965, էջ 4:

    Ասատրյան Մ․, Հայ լեզվաբանության անզուգական կոթողը, «Երեկոյան Երևան», № 120, 1965։

    Իշխանյան Ռ․, Մեծ հայագետի հոյակապ աշխատության նոր հրատարակությունը, «Գրական թերթ», № 22, 1965։

    Հարությունյան Ս․, Մ. Աբեղյան. կյանքը և գործը, Եր., 1970։

    Հովհաննիսյան Լ․, Մանուկ Աբեղյանը և ուղղագրության հարցը, Հուշարձան Մանուկ Աբեղյանին (հոդվածների ժովածու), ԵՊՀ, Եր․ 2023:

    Ղանալանյան Ա․, Հայագիտության վիթխարի կաղնին, «Գրական թերթ», № 39, 1964։

    Ջրբաշյան Է․, Աբեղյանը և հայկական տաղաչափության ուսումնասիրության հարցերը, Հուշարձան Մանուկ Աբեղյանին (հոդվածների ժովածու), ԵՊՀ, Եր․ 2023:

Դիտել բոլոր թողարկումները