Հագուստ անվանող բառերի ոճական արժեքը
DOI:
https://doi.org/10.46991/BYSU.B/2026.17.3.123Բանալի բառեր:
հագուստ անվանող բառեր, ոճական արժեք, փոխաբերական իմաստ, հուզաարտահայտչական գունավորում, փոխանունություն, մակդիր, համեմատություն, խորհրդանիշԱմփոփում
Հագուստ անվանող բառերը համագործածական բառաշերտի մի մասն են կազմում, գործածվում են լեզվի գործառական բոլոր ոճերում և ոլորտներում, ինչպես «բարձր», այնպես էլ «ցածր» ոճերում (առտնին, առօրյա-խոսակցական): Դրանք կենսականորեն անհրաժեշտ են բոլոր մարդկանց՝ անկախ նրանց կրթությունից, դիրքից, տարիքից, սեռից և այլն:
Հայ ոճագիտության մեջ շրջանառվում է այն տեսակետը, թե համագործածական բառերը, մասնավորապես հագուստի անվանումները, լինելով չեզոք շերտի բաղադրիչներ, ոճական տեսակետից նշույթավոր չեն, այսինքն՝ չունեն հուզական, արտահայտչական գունավորում: Մինչդեռ որոշ լեզվաբաններ համամիտ չեն վերոհիշյալ կարծիքին՝ համոզված լինելով, որ չեզոք շերտի բառերը՝ իբրև բառարանային միավորներ, նույնպես ունեն անվանողական արժեք, բայց ոչ ավելին: Բայց երբ դրանք հանդես են գալիս տարբեր խոսքաշարերում, ընկնում են տաղանդավոր գրողների ստեղծագործական քուրայի մեջ, ձեռք են բերում փոխաբերական իմաստ, ոճականորեն երանգավորում են խոսքը, արտահայտում հուզաարտահայտչական գունավորում և գեղարվեստական տեսակետից մեծ արժեք են ներկայացնում:
Ներբեռնումներ
Հղումներ
1. Axayan Ed., Ardi hajereni bacatrakan bararan, Er., 1973:
2. Araqelyan V., «Anlreli zangakatun», poemi woshakan aransnahatkutyunnery, «Sovetakan grakanutyun» tiv 1, Er., 1963:
3. Grigoryan S., Hajereni gunanunnery ev nranc lezvavoshakan arjeqy, Er., 1998, ej 117:
4. Ezekyan L., Raffu stexsagorsutyunneri lezun, Er., 1975, ej 176:
5. Ezekyan L., Voshagitutyun, Er., 2003, ej 123:
6. Melqonyan S., Aknarkner hajoc lezvi wshabanutyan, Er,m 1984, ej 28:
7. Jrbashyan Ed, Grakanutyan tesutyun, Er., 1980, ej 245:
8. Suqiasyan A., Jamanakakic hajoc lezu, 1982:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Rebeka Margaryan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.




