Գովազդը որպես էկո-հաղորդակցության մոդել Հայկանուշ Մառքի «Ծաղիկ» հանդեսում (մշակութաբանական ուսումնասիրություն)
DOI:
https://doi.org/10.46991/BYSU.B/2026.17.3.142Բանալի բառեր:
Հայկանուշ Մառք, հաղորդակցություն, էկո-դիսկուրս, հումանիտար գովազդ, «Ծաղիկ» հանդես, մշակութային հիշողություն, մշակութային և սոցիալական կապիտալ, կնոջ սոցիալական կերպարԱմփոփում
Սույն հետազոտության նպատակն է ուսումնասիրել Հայկանուշ Մառքի խմբագրած «Ծաղիկ» հանդեսի (Կ. Պոլիս, 1905–1907) գովազդային բաժինը՝ բացահայտելով գովազդի՝ որպես հաղորդակցական, մշակութային և արժեքաստեղծ երևույթի առանձնահատկությունները։ Հետազոտության հիմնական խնդիրներն են՝ վերլուծել գովազդային հաղորդագրությունների կառուցվածքը, բացահայտել կրթական, բարեգործական, հրատարակչական և առևտրային գովազդների սոցիալական գործառույթները, ինչպես նաև ուսումնասիրել դրանց դերը կնոջ նոր սոցիալական կերպարի, մշակութային ինքնության և համայնքային արժեքների ձևավորման գործընթացում։ Հետազոտության արդիականությունը պայմանավորված է նրանով, որ մամուլի գովազդը դիտարկվում է ոչ միայն որպես տնտեսական տեղեկատվություն, այլև որպես հասարակական պատկերացումներ և արժեքներ ձևավորող հաղորդակցական համակարգ։ Գիտական նորույթը դրսևորվում է «հումանիտար գովազդի էկոհամակարգային դիսկուրսային վերլուծության» (HAEA) մոդելի կիրառմամբ, որը գովազդը դիտարկում է որպես սոցիալական կապերի, մշակութային հիշողության և հանրային արժեքների արտադրության միջավայր։ Հետազոտությունն ունի միջգիտակարգային բնույթ՝ համադրելով գովազդագիտության, հաղորդակցության տեսության, մշակութաբանության, սոցիալական պատմության և գենդերային ուսումնասիրությունների մոտեցումները։ Կիրառվել են քննադատական դիսկուրսային, սեմիոտիկ, պատմամշակութային և համեմատական վերլուծության մեթոդները։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «Ծաղիկ» հանդեսի գովազդները ոչ միայն ներկայացնում էին ապրանքներ, ծառայություններ և հաստատություններ, այլև ձևավորում էին կրթված կնոջ, բարեկեցիկ ընտանիքի, ընթերցող հասարակության և ժամանակակից քաղաքային կյանքի գաղափարները՝ դառնալով պոլսահայ մշակութային ինքնության կառուցման կարևոր հաղորդակցական գործիք:
Ներբեռնումներ
Հղումներ
Primary Source
Tsaghik (1905–1907). Edited by Haykanush Mark. Constantinople. Armenian women’s literary, educational, and socio-cultural periodical.
Scholarly Literature
Assmann, J. (1992). Das kulturelle Gedächtnis: Schrift, Erinnerung und politische Identität in frühen Hochkulturen. München: C.H. Beck.
Barthes, R. (1977). Image, Music, Text. Translated by Stephen Heath. London: Fontana Press.
Bourdieu, P. (1986). The Forms of Capital. In: Richardson, J. G. (Ed.). Handbook of Theory and Research for the Sociology of Education. New York: Greenwood Press, pp. 241–258.
Fairclough, N. (1992). Discourse and Social Change. Cambridge: Polity Press.
Fairclough, N. (1995). Critical Discourse Analysis: The Critical Study of Language. London: Longman.
Habermas, J. (1989). The Structural Transformation of the Public Sphere: An Inquiry into a Category of Bourgeois Society. Translated by Thomas Burger with Frederick Lawrence. Cambridge, MA: MIT Press.
Hall, S. (1980). Encoding/Decoding. In: Hall, S., Hobson, D., Lowe, A., & Willis, P. (Eds.). Culture, Media, Language: Working Papers in Cultural Studies, 1972–79. London: Hutchinson, pp. 128–138.
Jhally, S. (1987). The Codes of Advertising: Fetishism and the Political Economy of Meaning in the Consumer Society. New York: St. Martin’s Press.
McLuhan, M. (1964). Understanding Media: The Extensions of Man. New York: McGraw-Hill.
Putnam, R. D. (2000). Bowling Alone: The Collapse and Revival of American Community. New York: Simon & Schuster.
Scott, J. W. (1986). Gender: A Useful Category of Historical Analysis. The American Historical Review, 91(5), pp. 1053–1075.
Williamson, J. (1978). Decoding Advertisements: Ideology and Meaning in Advertising. London: Marion Boyars.
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Naira Hambardzumyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.




