Թերասությունները որպես լեզվագոր­ծա­բա­նական և հաղորդակցական ռազմավարություն․ տեսական հիմ­քերն ու խոսույթային դրսևորումները 

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.46991/BYSU.B/2026.17.3.070

Բանալի բառեր:

թերասություն, անորոշություն, քաղաքավարություն, գործաբանական լեզվաբանություն, ճանաչողական լեզվաբանություն

Ամփոփում

Թերասությունները միջանձնային հաղորդակցության հիմնարար բաղադրիչ են, քանի որ հնարավորություն են տալիս զրուցակիցներին իրենց խոսքին հաղորդել զգուշավորություն, ձևակերպել ասույթը որոշակի անորոշությամբ և նվազեցնել պարտավորվածության աստիճանը։ Հոդվածում ներկայացվում են թե՛ դասական, թե՛ ժամանակակից տեսություններ, որոնք ընդգծում են թերասությունների հաղորդակցական գործառույթները։ Միաժամանակ վերլուծվում է ճանաչողական և սոցիալ-հոգեբանական գործոնների ազդեցությունը դրանց ընտրության և կիրառության վրա։ Հետազոտության նպատակն է ապահովել  թերասությունների էության և հաղորդակցական կիրառությունների համակարգված և հստակ նկարագրությունը՝ դրանք դիտարկելով ոչ միայն լեզվաբանական, այլև խոսքի մշակույթի և սոցիալական փոխազդեցության համատեքստում։ Աշխատանքում նաև քննարկվում է, թե ինչպես են թերասությունները ազդում ասույթի իմաստային ուժի, ճշմարտայնության աստիճանի ընկալման և միաջանձնային հարաբերությունների հավասարակշռման վրա։ Բացի այդ, կատարվում է գեղարվեստական խոսույթի վերլուծություն Դոննա Տարտի «Ոսկե ճնճղուկը» ստեղծագործության հիման վրա, որի շրջանակում ուսումնասիրվում է թերասությունների կիրառությունը, դրանց գործաբանական դերը և ազդեցությունը հաղորդակցական ռազմավարությունների ձևավորման վրա։ Վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ տարբեր համատեքստերում թերասությունների կիրառությունը տարբերաչափ է, և դրանք կարևոր դեր են կատարում հաղորդակցության արդյունավետությունն ապահովելու համար։

 

Ներբեռնումներ

Ներբեռնման տվյալները դեռ հասանելի չեն:

Հեղինակի կենսագրությունը

  • Nona Harutyunyan, Հ

    ԵՊՀ անգլերեն լեզվի № 2 ամբիոնի հայցորդ, թարգմա­նու­թյան տեսության և պրակտիկայի ամբիոնի դասախոս

Հղումներ

Blum-Kulka, S., & Olshtain, E. (1984). Requests and apologies: A cross-cultural study of speech act realization patterns (CCSRP). Applied Linguistics, 5(3), 196-213. https://doi.org/10.1093/applin/5.3.196

Brown, P., & Levinson, S. C. (1987). Politeness: Some universals in language usage. Cambridge University Press.

Clemen, G. (1997). The concept of hedging: Origins, approaches and definitions. In R. Markkanen & H. Schröder (Eds.), Hedging and discourse: Approaches to the analysis of a pragmatic phenomenon in academic texts (pp. 235-248). Walter de Gruyter.

Tartt, D. (2013). The Goldfinch. Little, Brown and Company.

Fraser, B. (1975). Hedged performatives. In P. Cole & J. L. Morgan (Eds.), Syntax and semantics (Vol. 3, pp. 187-210). Academic Press.

Fraser, B. (1980). Conversational mitigation. Journal of Pragmatics, 4(4), 341-350.

Hinkel, E. (2008). Hedging, inflating, and persuading in L2 academic writing. Applied Language Learning, 18(2), 1-24.

Homles, J. (1984). Hedging your bets and sitting on the fence: Some evidence for hedges as support structures. Te Reo, 27, 47-62.

House, J., & Kasper, G. (1981). Politeness markers in English and German. In F. Coulmas (Ed.), Conversational routine (pp. 157-185). Mouton.

Hübler, A. (1983). Understatements and hedges in English. John Benjamins.

Hyland, K. (1996). Talking to the academy: Forms of hedging in science research articles. Written Communication, 13(2), 251-281.

Lakoff, G. (1972). Hedges: A study in meaning criteria and the logic of fuzzy concepts. Chicago Linguistic Society Papers, 8, 183-228.

Markkanen, R., & Schröder, H. (1989). Hedging and discourse: Approaches to the analysis of a pragmatic phenomenon in academic texts. Walter de Gruyter.

Markkanen, R., & Schröder, H. (1992). Hedging in academic discourse. In R. Markkanen & H. Schröder (Eds.), Hedging and discourse (pp. 3-18). Walter de Gruyter.

Prince, E. F., Frader, J., & Bosk, C. (1982). On hedging in physician-physician discourse. In R. J. Di Pietro (Ed.). Linguistics and the professions (pp. 83-97). Ablex.

Rosch, E. (1975). Cognitive representations of semantic categories. Journal of Experimental Psychology: General, 104(3), 192-233.

Skelton, J. (1988). The care and maintenance of hedges. ELT Journal, 42(1), 37-43.

Tsuk, J. (1986). Hedging in news discourse. Journal of Pragmatics, 10(3), 345-358.

Weinreich, U. (1966). Explorations in semantic theory. In T. Sebeok (Ed.), Current trends in linguistics (Vol. 3, pp. 395-477). Mouton.

Zadeh, L. A. (1965). Fuzzy sets. Information and Control, 8(3), 338-353.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-10-22

Թողարկում

Բաժին

Լեզվաբանություն

Ինչպես մեջբերել

Harutyunyan, N. (2026). Թերասությունները որպես լեզվագոր­ծա­բա­նական և հաղորդակցական ռազմավարություն․ տեսական հիմ­քերն ու խոսույթային դրսևորումները  . Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն, 17(3(51), 70-83. https://doi.org/10.46991/BYSU.B/2026.17.3.070

Նմանատիպ հոդվածներ

1-10 of 98-

Դուք կարող եք նաև սկսել նմանության խորացված որոնումը այս հոդվածի համար: