Ինքնագրից մինչև տպագիր. Բակունցի ոճի զարգացումը «Ալպիական մանուշակ» պատմվածքի գեղարվեստական մշակումներում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU.B/2026.17.3.096Բանալի բառեր:
Ա․ Բակունց, ինքնագիր, ստեղծագործական մշակում, տարբերակների համեմատական քննություն, գրական բնանկար, հոգեբանական վերլուծություն, արձակ խոսքի բանաստեղծականացումԱմփոփում
Սույն հոդվածում առաջին անգամ համեմատել ենք Ա. Բակունցի «Ալպիական մանուշակ» պատմվածքի ինքնագիրը /13 էջ/ և վերջին /1933թ. զետեղվել է «Սև ցելերի սերմնացանը» ժողովածուում/՝ հիմնովին խմբագրված տարբերակը՝ նպատակ ունենալով առանձնացնել ու վերլուծել լեզվաոճական այն փոփոխությունները, որոնք քայլ առ քայլ բացահայտում են գրողի ոճի զարգացման ընթացքը: Կատարվել է զուգադրական համակողմանի քննություն, որը հնարավորություն է տվել տեսնելու հեղինակի գեղագիտական հայեցակարգի զարգացման ողջ պատկերը, հասկանալու նաև հայ դասական արձակի կատարելագործման ընդհանուր միտումները: Բակունցի ստեղծագործական աշխատանոցի քննությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ նա թումանյանական և տերյանական ավանդները զարգացման նոր աստիճանի է բարձրացրել: Հեղինակի գեղարվեստական խոսքը սնվում է լեզվի ազգային ձևերից, բայց նրա գեղանկարչական-ստեղծագործական աշխատանքի արդյունքում դրանք դառնում են առավել գունեղ, քնարական, նոր շունչ ու բույր ստանում: Խոսքի վարպետը պարզեցրել է արտահայտման ձևը՝ միաժամանակ զարգացնելով ու թանձրացնելով միտքը: Երբեմն բովանդակությանը հաղորդել է համամարդկային շեշտեր, արել գեղարվեստական խոր ընդհանրացումներ: Վերջնական տարբերակում գրողը խտացրել է բովանդակային հարստությունը, խորացրել հերոսների լուռ դառնալու հոգեբանական վերլուծությունները, բացահայտել նրանց հոգևոր հատկանիշները: Սա հեշտ ապացուցելի է առաջին հերթին բառային մակարդակում. բնությունը, մարդուն և նրան շրջապատող աշխարհը բնութագրելիս Բակունցը հաճախ կերպավորում է լռություն-ը, ծավալում այս բառի իմաստային դաշտը՝ գործածելով ամենատարբեր հոմանիշներ թե՜ ուղիղ, թե՜ փոխաբերական նշանակություններով:
Ներբեռնումներ
Հղումներ
Աղայան Էդ., Արդի հայերենի բացատրական բառարան, 1-2-րդ հատորներ, Երևան, 1976, 1615 էջ։
Աթաբեկյան Ս., Ակսել Բակունց. Պատմվածքի վիպական աշխարհը, Երևան, 1996, 306 էջ։
Ակսել Բ., «Մթնաձոր» ժողովածու, Երևան, 1927, 183 էջ։
Ակսել Բ, «Սև ցելերի սերմնացանը», Երևան, 1933, 188 էջ։
Ակսել Բ., Երկեր չորս հատորով, հ. I , Երևան, 1976, 670 էջ։
Ավետիսյան Զ. Գեղարվեստական մտածողության հետքերով, Երևան, 1985, 158 էջ։
Ավետիսյան Յու., Արևմտահայ բանաստեղծների ստեղծագործական մշակումների լեզվաոճական վերլուծություններ, Երևան, 2012, 115 էջ։
Իշխանյան Ռ., Բակունցի լեզվական արվեստը, Երևան, 1965, 238 էջ:
Կարապենց Հ., Երկու աշխարհ.Գրական փորձարարություններ, Բոստոն,1992, 403 էջ:
Մելքոնյան Ս., Հովհ. Թումանյանը և արևելահայ գեղարվեստական գրականության լեզուն, Երևան, 1986, 319 էջ։
Ներսիսյան Ն., Շարահյուսական կառույցները և դրանց ոճական արժեքը Ակսել Բակունցի պատմվածքներում, Երևան, 2008,122 էջ։
Грифцов Б. А., Психология писателья, Москва, Художественная литература, 1988, 462 с.
Երևանի գրականության և արվեստի թանգարան, Ակսել Բակունցի ֆոնդ. 69։ «Խորհրդային Հայաստան» օրաթերթ, Երևան, 1927, 1 հունվարի և 4 հունվարի:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Narine Nersisyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.




