Յոգայի տերմինները հայերենում. դրանց տեղայնացման առանձնահատկություններն ու խնդիրները
DOI:
https://doi.org/10.46991/BYSU.B/2026.17.3.113Բանալի բառեր:
յոգայի տերմինաբանություն, սանսկրիտ, փոխառություն, տեղայնացում, պատճենում, իմաստային նորաբանությունԱմփոփում
Ժամանակակից աշխարհում գլոբալիզացիայի պայմաններում լեզուները մշտապես
փոխազդում են միմյանց վրա, որի հետևանքով մշակութային, գիտական և մի շարք այլ ոլորտների տերմիններ մի լեզվից թափանցում են տարբեր լեզուներ:
Այսպիսի մի ոլորտ է յոգան, որը, ծագելով Հնդկաստանում, այսօր արդեն մեծ տարածում ունի ամբողջ աշխարհում: Յոգայի տարածմանը զուգահեռ տարբեր լեզուներում ձևավորվել է նաև նրա տերմինային համակարգը, որը հիմնականում սանսկրիտ ծագում ունի:
Հայերենում նույնպես յոգայի տերմինները անմիջական կամ միջնորդավորված փոխառություններ են սանսկրիտից և շատ քիչ են ենթարկվել լեզվական քննության:
Մեր նպատակն է ուսումնասիրել հայերենում յոգայի տերմինների ներթափանցման, կիրառության և ազգայնացման առանձնահատկությունները՝ անգլերենի և ռուսերենի համադրությամբ:
Հետազոտությունը հիմնված է բառապաշարի զարգացման, բառակազմության և իմաստաբանության վերաբերյալ ժամանակակից լեզվաբանական տարբեր մոտեցումների վրա:
Չնայած սանսկրիտյան փոխառությունները շարունակում են գերակշռել ժամանակակից լեզուներում, այնուամենայնիվ ազգայի համարժեքների ստեղծումը կարևոր դեր ունի տերմինների հասկանալիության և լայն հանրության կողմից դրանց ընկալման համար: Ուստի յոգայի տերմինների համակարգված ուսումնասիրությունն ու կանոնարկումը հայ լեզվաբանության կարևոր խնդիրներից է, որոնց լուծմանն էլ միտված է սույն հետազոտությունը:
Ներբեռնումներ
Հղումներ
Արդի հայերենի բառապաշարի զարգացման հիմնախնդիրներ(հոդվածների ժողովածու), (2020) Երևան (Ardi hayereni barapashari zargacman himnaxndirner (hodvatsneri zhoxovatsu), (2020), Yerevan):
Ավետիսյան Յու. և այլք (2014): Հայոց լեզու և խոսքի մշակույթ, գիրք Ա, Երևան
(Avetisyan Yu. ev aylq (2014): Hayoc lezu ev xosqi mshakuyt, girq A, Yerevan):
Ավետիսյան Յու. և այլք (2015): Հայոց լեզու և խոսքի մշակույթ, գիրք Բ, Երևան
(Avetisyan Yu. ev aylq (2015): Hayoc lezu ev xosqi mshakuyt, girq B, Yerevan):
Ավետիսյան Յու., Թելյան Լ., Սարգսյան Լ.(2020): Արդի հայերենի բառապաշարը, Երևան (Avetisyan Yu., Telyan L. (2020): Sargsyan L., Ardi hayereni barapashare, Yerevan):
Ռ. Սաղաթելյան(2021/2): Բառիմաստի ընդլայնումը որպես ֆիթնեսային տերմինների առաջացման աղբյուր, Բանբեր ԵՊՀ, Երևան, 72-79էջեր (Saghatelyan R., (2021/2): Barimasti yndlajnumy vorpes fitnesajin terminneri arajacman axbjur, EPH, Yerevan, 72-79 ejer):
Кубрякова, Е. С.(2004). Лексическое значение слова. Проблемы семантики и словообразования. Москва. Русский язык.
Кузнецова П.А. .(2025). Особенности перевода эквивалентов спортивной терминологии с английского на русский язык, Вестник науки, N÷6(87),Том1:
Marchand, H.(1969). The categories and types of present-day English word-formation. C. H. Beck.
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Rita Saghatelyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.




