Banber Erevani hamalsarani. Banasirut'yun.
| E - ISSN | : | 2738-2575 |
| P - ISSN | : | 1829-457X |
Սույն ուսումնասիրությունը նվիրված է գրաբարի եզրույթների և բառ-եզրույթների ձևավորման քննությանը և դրանց դրսևորումներին արդի արևելահայերենի եզրույթային համակարգում: Քննվում է այն հենքը, որի միջոցով բառը դառնում է եզրույթ կամ բառ-եզրույթ: Կատարված հետազոտության արդյունքում հանգում ենք այն եզրակացության, որ եզրույթների և բառ-եզրույթների ձևավորմանը գրաբարում նպաստում են դրանց հետևյալ հատկանիշները.
1) բազմիմաստությունը՝ բառագիտական մակարդակում. բառերը իրենց իմաստներից յուրաքանչյուրի հենքով դառնում են որևէ բնագավառ ներկայացնող ենթակառույցի՝ մանրահամակարգի միավոր,
2) համանունությունը, որով տվյալ բառը ձևավորում է այդ հասկացությունը արտահայտող տարբեր բառ-եզրույթներ,
3) հոմանշությունը՝ պայմանավորված նրանով, որ տվյալ իմաստով յուրաքանչյուր ենթաշերտի միավոր բազմիմաստ է նաև իբրև եզրույթ կամ բառ-եզրույթ:
Սա անքակտելիորեն փոխկապակցված մի շղթա է, որի յուրաքանչյուր բաղադրիչ ունի բառիմաստ, եզրույթային իմաստ՝ տվյալ բառիմաստի հենքով, դրսևորում է տարարժեքություն՝ խոսքիմասային հենքով, ունի ոճական արժեք, որով վերոհիշյալ հատկանիշներին գումարվում են նաև մատենագրի գրչի լեզվաոճական յուրահատկությունները: Գրաբարյան բառ-եզրույթներն ու եզրույթներն էլ դարձել են այն առանցքային հենքը, որի վրա ձևավորվել, զարգացել և շարունակում է զարգանալ արդի արևելահայերենի եզրույթային համակարգը:
Է. Աղայան, Ընդհանուր և հայկական բառագիտություն, Եր., 1964, էջ 333-334:
Հ. Պետրոսյան, Ս. Գալստյան, Թ. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Եր., 1975, էջ 292:
Լ. Խաչատրյան, Գրաբարի բացատրական բառարան, Եր., 2003, էջ 110:
Բառերի մեկնությունները տրված են ըստ Ռ. Ղազարեանի «Գրաբարի բառարանի» (հ. Ա, Եր., 2000, հ. Բ, Եր., 2000):
Ա. Սուքիասյան, Հայերենի հոմանիշների բառարան, Եր., 2003, էջ 831:
Լ. Եզեկյան, Ոճագիտություն, Եր., 2003, էջ 34:
Գրաբարով ինքնուրույն և թարգմանական գրականության բառապաշարը ենթարկվել է իմաստաստուգաբանական և ոճական խորաքնին ուսումնասիրության, սակայն բառապաշարի կարևորագույն բաղադրիչը՝ եզրույթային համակարգը, դեռևս ուսումնասիրման կարիք ունի: Գրաբարի եզրույթների իմաստաստուգաբանական և կառուցվածքային հատկանիշների՝ մեր կողմից կատարված քննությունը ցույց է տալիս, որ դրանց ուսումնասիրությունը անհրաժեշտ է կատարել համակարգի ամբողջական ընդգրկմամբ: Գրաբարի եզրույթային համակարգի ամենաակնառու հատկանիշը բազմաշերտությունն է. յուրաքանչյուր ենթաշերտ ունի իր առանձնահատկությունները իմաստաոճային և գործառական դիտակետերում, երբ կարևորվում են նաև տվյալ երկի բովանդակությունը և հեղինակի արվեստը գրաբարի բառապաշարի իմաստային ներբերանգների ընդգրկման և դրանց միջոցով որոշակի ոճական արժեքների ստեղծման գործառույթում: Ի վկայումն վերոհիշյալի՝ սույն հոդվածը ներկայացնում է գրաբարի եզրույթների իմաստաոճային հատկանիշները Գ. Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկում: Հեղինակը կիրառել է իմաստային տարբեր շերտեր և ենթաշերտեր ներկայացնող եզրույթներ, ինչպես՝ կենդանիների անուններ, կենցաղային իրերի, մետաղների անվանումներ, մարմնի՝ հոգևոր և ֆիզիկական կառույցի իմաստով եզրույթներ՝ գործառված ուղիղ և փոխաբերական իմաստներով (վերջիններս նաև դառնում են դարձվածային արտահայտությունների և դարձվածքների հիմնաբառեր), կրոնական, իրավական, ռազմական բովանդակության եզրույթներ: Պետք է ընդգծել, որ տիրապետող են Աստծուն մեծարող եզրույթները, որոնք հիմնականում դիպվածային են՝ առկայացված տվյալ խոսքային տիրույթում:
Ա. Աբաջյան, Ն. Դիլբարյան, Ա. Յուզբաշյան, Ք. Հարությունյան, Գրաբարի դարձվածաբանություն, Եր., 2020:
Խ. Բադիկյան, Դարձվածային ոճաբանություն, Եր., 2000:
Ռ. Ղազարեան, Գրաբարի բառարան, հ. Ա, Եր., 2000, հ. Բ, Եր., 2000:
Ռ. Ղազարեան, Գրաբարի դարձուածաբանական բառարան, Եր., 2012:
Գ. Նարեկացի, «Մատեան ողբերգութեան», ակադեմիական հրատ., Եր., 1980:
Երկխոսությունը խոսքային գործունեության մեջ ունի խոշոր կշիռ: Լեզվաբանական գրականության մեջ երկխոսության կառուցվածքը ներկայացվում է ա-ն ասաց, բ-ն ասաց, կամ ա-ն հարցրեց, բ-ն պատասխանեց սխեմայով: Երկխոսության մեջ իր որոշակի տեղն ունի հարցումը: Հարցական հնչերանգը երկխոսության առավել բնորոշ հատկանիշն է: Երկխոսության կիրառության ոլորտները բազմազան են: Գեղարվեստական խոսքը կառուցվում է նաև այնպիսի յուրահատուկ երկխոսություններով, ինչպիսիք են ներքին երկխոսությունը, միակողմանի երկխոսությունը, անպատասխան երկխոսությունը, պատասխանը ժեստով երկխոսությունը և այլն:
Գրական բանավեճերը, գաղափարական տարաձայնությունները կարող են ուրույն արտահայտություն ունենալ գեղարվեստական խոսքում՝ բանաստեղծական երկխոսության տեսքով:
Աբրահամյան Ս., Առաքելյան Վ., Քոսյան Վ., Հայոց լեզու, 2-րդ մաս, շարահյուսություն, Ե.,
:
Աբրահամյան Ս. , Ժամանակակից հայերենի շարահյուսության մի քանի հարցեր, Ե., 1962:
Գալստյան Ա., Երկխոսությունը ժամանակակից հայերենում, Ե. 2003:
Եզեկյան Լ., Հրանտ Մաթևոսյանի արձակի խոսքարվեստի մի քանի հարցեր, Ե., 1986:
Խաչատրյան Գ., Երկխոսությունները «Սասնա ծռեր» էպոսում, Պատմաբանասիրական հանդես,
հ.3, Ե., 2022:
Խլղաթյան Ֆ., Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպի լեզուն և ոճը, Ե., 1988:
Ղուկասյան Ս., Ժամանակակից հայերենի հարցատեսակները (Լեզվի և ոճի հարցեր, հ. 5), Ե.,
:
Պապոյան Ա., Բադիկյան Խ., Ժամանակակից հայոց լեզվի շարահյուսություն, Ե., 2003:
Вопросы литературы, н.10, М.,1975.
Հոդվածը նվիրված է հ.-ե. *(a)u̯(e)- «ճիշտ, հավատարիմ» պարզական արմատից անմիջականորեն սերված մի շարք այնպիսի բառերի կամ արմատների ստուգաբանությանը, որոնք գրային հայերենում սկսվում են վ- կամ (հ)աւ- հնչյուն(ներ)ով։ Ստուգաբանությունները կատարված են հնչյունական, բառակազմական, իմաստային վերլուծությունների հիման վրա, ներքին ու արտաքին վերականգնումների և պամահամեմատական հետազոտության եղանակների կիրառմամբ։ Օգտագործված են ինչպես հանրահայտ ստուգաբանական բառարաններում ու հետազոտություններում, այնպես էլ հայերենի բարբառային բառարաններում ընդգրկված նյութեր։
Հայերենագիտության մեջ ընդունված է այն կարծիքը, թե հայերենի վ- սկզբնահնչյունով բառերը բնիկ չեն՝ բացառությամբ մեկ տասնյակ բառերի, որոնք համարվում են կանոնից շեղումներ։ Սույն հոդվածում, սակայն, բացահայտված է վ- սկզբնահնչյունով բնիկ հայերեն բառերի ծագման օրինաչափությունը, որի հիման վրա կատարված են նոր ստուգաբանություններ։ Հոդվածի շրջանակներում առաջարկված են հետևյալ բառերի նոր ստուգաբանությունները. վավեր, վստահ, հաւատ, հավաստ, հաւասար, ապաւէն։ Այս նոր ստուգաբանություններն էլ հենց հեղինակի ներդրումն են։
Աճառյան Հ., Հայոց լեզվի պատմություն, հ. 1։ Երևան։ Հայպետհրատ։ 1940։ 357 էջ։
Աճառյան Հ., Հայերեն արմատական բառարան, հհ. 1-4։ Երևան։ ԵՊՀ հրատ.։ 1971-1979։ 2705 էջ։
Աճառյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ. 6։ Երևան։ ՀԳԱ հրատ.։ 1971։ 846 էջ։
Զաքարյան Հ., Հայերենի վ- սկզբնահնչյունի հնդեվրոպական ծագման մասին // «Հայոց լեզվի պատմական ուսումնասիրության արդի խնդիրներ» (գիտական հոդվածների ժողովածու)։ Երևան։ «Գիտություն»։ 2019։ Էջեր 34-45։
Զաքարյան Հ., Հ.-ե. *(a)u̯(e)- արմատից սերված հայերեն մի քանի բառերի ստուգաբանություն // «Հայերենագիտական առցանց գիտաժողով», ՀԳԱ ԼԻ։ Երևան։ 2021 / http://language.sci.am/sites/default/files/zakaryan_hovhannes_0.pdf (դիտվել է 21.07.2023)։
Հայոց լեզվի բարբառային բառարան, հհ. Ա-Է։ Երևան։ «Գիտություն»։ 2001-2012։ 2792 էջ։
Մալխասեանց Ս., Հայերէն բացատրական բառարան, հհ. 1-4։ Երևան։ ՀՍՍՌ պետ. հրատ.։ 1944-1945։ 2409 էջ։
Ջահուկյան Գ., Հայոց լեզվի պատմություն. նախագրային ժամանակաշրջան։ Երևան։ ՀԳԱ հրատ.։ 1987։ 748 էջ։
Ջահուկյան Գ., Հայ – իրանական լեզվական զուգադիպումներ // Պատմա-բանասիրական հանդես։ Հ. 2։ 1995։ Էջեր 183-186։
Ջահուկյան Գ., Հայերեն ստուգաբանական բառարան։ Երևան։ «Ասողիկ»։ 2010։ 820 էջ։
Nikolaev S., Database of Indo-European etymology / http://starling.rinet.ru/cgi-bin/response.cgi?root=config&morpho=0&basename=dataiepiet&first (դիտվել է 24.09.2023)։
Pokorny J., Indogermanisches etymologisches Wörterbuch. Bern-Mün¬chen, 1959 / http://dnghu.org/indoeuropean.html (դիտվել է 24.09.2023)։
Wiktionary / https://en.wiktionary.org/wiki (դիտվել է 30.01.2024)։
Викисловарь / https://ru.wiktionary.org/wiki (դիտվել է 30.01.2024)։
Հայ լեզվաբանության մեջ հաճախ է անդրադարձ եղել բայ խոսքի մասի համակարգում սեռային տեղաշարժերի և կրկնասեռության խնդրին։ Քննվել ու քննարկվել են երևույթի պատմական զարգացման հիմնահարցերը, փորձեր են արվել դասակարգելու ձևավորման ու զարգացման ուղղությունները՝ հաճախ ընդլայնելով կամ նեղացնելով հասկացության բովանդակությունն ու ձևավորման հնարավորությունները։ Հարցի վերաբերյալ իրապես ստեղծվել է հարուստ գրականություն։ Սակայն տակավին տարակարծություններ կան ոչ միայն արդեն իսկ հաճախ քննարկված հարցերի, այլև բայասեռի քերականական կարգի ենթակարգերի տարատեսակ դրսևորումների, դրանց փոխհարաբերության, ձևաբանական և շարահյուսական մակարդակներում կրկնասեռության արտահայտության յուրահատկությունների ևնի վերաբերյալ։ Մեր հոդվածը վերաբերում է սեռային տեղաշարժերի և կրկնասեռության ձևավորման հիմունքներին․ հարցը ուսումնասիրվում է համաժամանակյա, մասամբ՝ տարժամանակյա հայեցակետերով։ Ըստ առաջացման հիմունքների՝ առանձնացվում են կրկնասեռության երեք տարատեսակ՝ իմաստային կրկնասեռություն, խնդրառական կրկնասեռություն և գործառական կրկնասեռություն։ Հատուկ անդրադարձ է կատարվում կրկնասեռություն հասկացության սահմանների ճշգրտմանը, և առանձնացվում է ենթակարգային հարաբերության այն դրսևորումները (գործողության ներքին խնդրառություն, բառի եզակի փոխաբերական գործածություն, համանունություն ևն), որոնք առնչակից են, բայց չեն նույնանում կամ չպետք է նույնացվեն կրկնասեռության հետ։
Զաքյան Հ․, Արդի հայերենի կրկնասեռ բայերը, Եր․, 2019։
Աբրահամյան Ա․, Բայը ժամանակակից հայերենում, էջ 706-716։
Աբրահամյան Ա․, Բայը ժամանակակից հայերենում, էջ 679։
Բարսեղյան Հ․, Արդի հայերենի բայի և խոնարհման տեսություն, էջ 131։
«Ժամանակակից հայոց լեզու», հ․ 2, էջ 306։
Սաֆարյան Տ․, Հայերենի կրկնասեռ բայերը, Եր․, 2013, էջ 66։
Բադիկյան Խ․, Ժամանակակից հայոց լեզվի ձևաբանություն, էջ 142։ Սաֆարյան Տ․, Հայերենի կրկնասեռ բայերը, Եր․, 2013, էջ 56-64։
Ասատրյան Մ․, Բայի սեռերը ժամանակակից հայերենում, Եր․, 1959, էջ 119։
Սարգսյան Լ․, Բայերի սեռային անցումները արդի արևելահայերենում//Բանբեր Երևանի համալսարանի, Եր․, 2014, թիվ 3, էջ 45-54:
Մուրվալյան Ա․, Հայոց լեզվի դարձվածաբանություն և բայակազմություն, Եր․, 1959, էջ 241-244:
Թելյան Լ․, «Բացարձակ աներևույթի» գնահատման շուրջ//Արդի հայերենի քերականության հարցեր, Եր․, 2016, էջ 23-43:
Մալխասյան Ս., Հայերենի բացատրական բառարան, հ․ 1-4, Եր․, 2010։
«Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարան, հ․ 1-4, 1 Եր․, 979-1981։
«Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան», հ․ 3, Եր., 1974։
Ինչպես հայտնի է, լեզվի բաղադրիչներից ամենազգայունը բառապաշարն է, որն անմիջականորեն արտահայտում է հասարակական կյանքում կատարվող փոփոխությունները: Հայերենի բառապաշարը անընդհատ ենթարկվել է փոփոխության, համալրվել բազմաթիվ նորակազմ բառերով ու կապակցություններով, որոնք կարիք ունեն հանգամանալից քննության: Կան բառեր, որոնք սկզբից ցայսօր կենդանի են մնացել և պահպանել են իրենց հիմնական նշանակությունները: Կան այնպիսիք, որոնք մնացել են կենդանի, սակայն ստացել են նոր իմաստներ: Լ․ Հովհաննիսյանի «Գրաբարի բառարան, Նոր հայկազյան բառարանում չվկայված բառեր»-ում և արդի հայերենի բացատրական բառարաններում վկայված բառանյութի համեմատությամբ փորձել ենք ցույց տալ գրաբարի բառապաշարի մեջ կատարված տեղաշարժերն ու փոփոխությունները, բառապաշարային որոշ յուրահատկություններ:
Յուրաքանչյուր լեզվի հարստությունը պայմանավորված է նրա բառապաշարի հարստությամբ, որը ներառում է զանազան բառաշերտեր, որոնք էլ իրենց բառամթերքով ու գործառությամբ առանձնանում են և ինքնուրույն խմբեր կազմում։ Մենք առանձնացրել ենք իմաստային տարբեր դաշտերի պատկանող բառեր, կատարել դրանց քննությունը՝ ներկայացնելով այդ խմբերում ընդգրկված արմատական բառերի ստուգաբանությունը: Հիմնվելով բառարանների վիճակագրական տվյալների վրա՝ պարզ է դառնում, որ տարբեր թեմատիկ խմբերում ներառված որոշ բառեր, որոնք որպես բառային միավորներ արձանագրված են բառարաններում, աչքի են ընկնում իրենց պասիվ գործածությամբ, գործառապես կենսունակ չեն, կիրառապես և քանակապես զիջում են մյուսներին, սակայն չի բացառվում, որ դրանք ևս կարող են հետագայում համալրել լեզվի կենսունակ բառապաշարը:
Ա․Աբրահամյան, Մի քանի դիտողություններ ժամանակակից հայերենի բառային նորաբանությունների վերաբերյալ, «Լրաբեր հասարակական գիտությունների», Եր․, 1970, հ․ 12, էջ 36։
Է. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Եր., 1976:
Հ. Աճառեան, Հայերէն նոր բառեր հին մատենագրութեան մէջ, Վենետիկ, 1922:
Հ. Աճառեան, Հայերէն արմատական բառարան, Եր., 1926:
Առձեռն բառարան հայկազնեան լեզուի, Վենետիկ, 1865:
Գ. Աւետիքեան, Հ. Սիւրմելեան, Մ. Աւգերեան, Նոր հայկազեան բառարան, հ. 1, Եր., 1979, հ. 2, Եր., 1981:
Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Եր., 1969:
Լ. Խաչատրյան, Գրաբարի տարարժեք բառերի բացատրական բառարան, Եր., 1998, էջ 5:
Լ. Խաչատրյան, Գրաբարի բացատրական բառարան. ձևաբանորեն տարարժեք բառեր, Եր., 2003:
Լ. Խաչատրյան, Գրաբարի բացատրական բառարան, Եր., 2003, էջ 6:
Լ. Հովհաննիսյան, Գրաբարի բառարան. Նոր հայկազյան բառարանում չվկայված բառեր, Եր., 2010:
Ռ. Ղազարյան, Բուսանունների հայերեն-լատիներն-ռուսերեն-անգլերեն- ֆրանսերեն-գերմաներեն բառարան, Եր., 1981, էջ 84)։
Ռ. Ղազարյան, Գրաբարի բառարան, Եր., 2000:
Ռ. Ղազարյան, Հ. Ավետիսյան, Նորայայտ բառեր գրաբարում, Եր., 2007:
Ս. Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան, Եր., 1944:
Գ. Ջահուկյան, Ժամանակակից հայոց լեզվի իմաստաբանություն և բառակազմություն, Եր., 1989, էջ 136:
Գ. Ջահուկյան, Հայերեն ստուգաբանական բառարան, Եր., 2010:
Հ․ Օհանյան, Ժամանակակից հայոց լեզվի բառապաշարը և նրա հարստացման միջոցները, Եր., 1982, էջ 98։
Հոդվածում ներկայացված են հայերենի բարբառների լեզվական հարստության աղբյուրները, հնչյունական, բառապաշարային և քերականական առնչությունները գրաբարի հետ։ Հին գրական հայերենը բառապաշարային ազդեցություններով էական դեր է ունեցել միջին ու նոր գրական լեզուների կազմավորման ու զարգացման, բարբառային բառապաշարի համալրման համար։
Առաջադրված և բացահայտված են մի քանի հիմնական հարցեր՝ 1) գրաբարյան հիմք ունեցող հնչյունափոխական տարբեր դրսևորումներ, 2) բառի անհնչյունափոխ ձևի պահպանման դեպքեր, 3) հնչյունական և բառային զուգաձևությունների առաջացման առանձնահատկություններ, 4) գրական լեզվի բառային կազմում չընդգրկված, սակայն բարբառներում պահպանված պահպանված բառեր ու արտահայտություններ, 5) բնիկ հայերեն բառարմատների առանձին կիրառություններ և այլն։
Ուսումնասիրությամբ պարզել ենք, որ հայերենի բարբառները պատմական զարգացման ընթացքում գրաբարի լեզվական հիմքի վրա համալրվել ու հարստացել են հնչյունական, բառապաշարային և քերականական տարբեր միջոցներով։ Գրական լեզվի բառային կազմից դուրս մնացած, սակայն բարբառներում պահպանված բառաձևերը՝ հին և նոր իմաստներով, օգնում են լեզվական որոշ հարցեր բացահայտելուն, ինչպես նաև ստուգաբանական ճշգրտումներ կատարելուն։
Աճառյան Հ., Հայերեն արմատական բառարան, ԵՊՀ հրատ., Եր., 1926։ nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=7&dt=HY_HY&query=
Առաքելեան Վ,, Գրաբարի քերականութիւն, «Վիամիր» հրատ., Եր. , 2010։
Արամ Հայկազ, Մոռացված էջեր, հատոր Ե, Եր., 2014։
Բաղրամյան Ռ., Ձայնավորների ներդաշնակության օրենքը բարբառներում, «Տեղեկագիր հասարակական գիտությունների», N 12, Եր., 1964։
Բաղրամյան Ռ., Բաղաձայնների փոփոխությունները բարբառներում (ուրվագիծ), «Լրաբեր», N 1, Եր., 1967։
Թուրշյան Հ., Բառարան Վանի բարբառի, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Եր., 2018։
Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ստ., Բարսեղյան Հ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, ԵՊՀ հրատ., Երեւան, 2001։
Հանեյան Ա., Տիգրանակերտի բարբառը, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Եր., 1978։
Միքայելյան Ժ., Վասպուրականի խոսվածքների քմային ձայնավորները, Եր., 2009։
Մուրադյան Հ., Գրիգորյան Ա., Կոստանդյան Դ., Հանեյան Ա., Հայերենի բարբառագիտական ատլասի նյութերի հավաքման ծրագիր, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Եր., 1977:
Պետրոսյան Հ., Հայերենագիտական բառարան, «Հայաստան» հրատ., Եր., 1987։
Ջահուկյան Գ., Հայ բարբառագիտության ներածություն, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Եր., 1972:
Margosyan M., Gavur Mahallesi, «Aras», Istambul, 2013.
Ուխտանես եպիսկոպոսի «Պատնութիւն Հայոց» գրքում վկայված են մարդկություն հասկացույթի հին հայերենի գրեթե բոլոր հիմնաբառերը, որոնց ստուգաբանական և իմաստաբանական հետազոտությունն ապացուցում է, որ մարդկություն հասկացույթ նշանակող բոլոր առաջնային միավորները հայերենում գերազանցապես բնիկ են եղել։ Դրանց տարաժամանակյա քննությունն ապացուցում է, որ դրանք համագործածական են գրական հայերենի բոլոր փուլերում, բարբառներում և խոսվածքներում, գալիս են նախալեզվից և ունեն հազարամյակների պատմություն։ Հին հայերը, առանձնանալով հնդեվրոպական միասնությունից, արդեն ունեցել են բարձր զարգացած հասարակական կյանք՝ իր հստակ աստիճանակարգությամբ, խորքային հարաբերություններով, ազգակցական, բարեկամական և մասնագիտական բազմազան ենթահամակարգերով, որոնց անվանումները հնդեվրոպական են, փոխառություններն այստեղ սակավաթիվ են, հիմնականում դիպվածաբար։
Մարդկություն/մարդ հասկացույթի բառերը հայերենի պատմության ընթացքում սակավ փոփոխություններ են կրել, դրանք կայուն միավորներ են․ վկայված փոփոխությունները վերաբերում են որոշ բառերի հիմնական բառաֆոնդից դուրս մղվելուն, այսինքն՝ հնաբանություններ դառնալուն։ Միաժամանակ ունենք նաև իմաստի ընդլայնման դեպքեր, երբ մարդ հասկացույթի շատ բառեր, իրենց հիմնական նշանակությանը զուգահեռ, ձեռք են բերել հարգական կամ մտերմական դիմելաձևերի կիրառություն: Որոշ միավորներ ձեռք են բերել ակնհայտ եզրույթային իմաստ`հարստացնելով արդի հայերենի բառապաշարը։
․ Մատենագիրք Հայոց, ԺԵ․ հատոր, Ժ․ դար, գիրք Բ․, էջ 441-445։
․ Լ. Շ. Հովհաննիսյան, Գրաբարի բառապաշարի իմաստային խմբերի քննություն (I մաս), Եր., 2008։
․ Հայր Գաբրիէլ Աւետիքեան, Հայր Խաչատուր Սիւրմէլեան, Հայր Մկրտիչ Աւգերեան, Նոր բառգիրք հայկազեան լեզուի,Վենետիկ, 1836, հ. 1, հ․2։
․ Հրաչեայ Աճառեան, Հայերէն արմատական բառարան, Եր․, 1926, հ․1-4։
․ Էդ․ Աղայան, Արդի արևելահայերենի բացատրական բառարան, Եր․, 1976;
․Ստ․ Մալխասեանց, Հայերենի բացատրական բառարան, Եր․, 1944, հ․ 2։
․ Գ․ Ջահուկյան, Հայերեն ստուգաբանական բառարան, Եր․, 2010։
․ Ռ. Ղազարյան, Հ. Ավետիսյան, Միջին հայերենի բառարան, Եր., 2009։
Հայ եկեղեցական մշակույթը մեծ նշանակություն ունի հայ ժողովրդի հոգևոր կյանքի գրեթե բոլոր բնագավառների համար և շոշափում է հասարակական գիտակցության բոլոր ձևերը՝ բարոյագիտություն, փիլիսոփայություն, գրականություն, պատմագրություն և այլն: Հին և Նոր Կտակարանների թարգմանությունները, որոնք տվեցին այդ բազմապիսի բնագավառների հայալեզու եզրույթներն ու հայերեն ճկուն արտահայտչաձևերը, իրենց հերթին նպաստեցին ինքնուրույն և թարգմանական գրականության հետագա զարգացմանը:
Սույն հոդվածում անդրադարձ է արվում ծիսական առարկաների հինհայերենյան անվանումներին, դրանց կաղապարների զարգացմանը հայերենում: Ծիսական իմաստ արտահայտող բառերի քննությունը հետաքրքիր է ոչ միայն լեզվաբանական տեսակետից, այլև պատմական, ազգագրական և մշակութային առումներով: Քննության առնված ծիսական բոլոր եզրույթները կազմությամբ բաղադրյալ բառեր են՝ բարդ և ածանցավոր:
Հայտնի է, որ հայերենն աչքի է ընկնում բառակազմական ճկունությամբ և լայն հնարավորություններով, իսկ ծիսական բովանդակության բառերը հիմնականում բառակազմական տեսանկյունից արդյունավետ են. ունեն կապակցելիական մեծ հնարավորություններ: Ծիսական առարկաները եղել են մարդկային մշակույթի և հոգևոր կյանքի անբաժանելի մասը հազարամյակների ընթացքում: Դրանք ծառայում են ոչ միայն որպես ծիսական արարողությունների գործիքներ, այլև խորհրդանիշներ, որոնք կրում են խորը իմաստներ և կապում անհատներին իրենց համոզմունքներին ու ավանդույթներին: Շատերի համար ծիսական առարկաները ներկայացնում են անձնական կապեր հավատքի և ինքնության հետ: Նրանք ծառայում են իբրև հիշեցումներ մարդու արմատների և արժեքների մասին՝ կարիքի մեջ տրամադրելով մխիթարություն և առաջնորդություն: Դրանք կարող են փոխանցվել նաև սերնդեսերունդ՝ պահպանելով և ամրապնդելով ընտանեկան ավանդույթներն ու հավատալիքները:
Աճառեան Հ., Հայերէն արմատական բառարան (ՀԱԲ), Երևան 1926:
Աճառյան Հ., Հայոց լեզվի պատմություն, մաս 1, Երևան 1940:
Առձեռն բառարան հայկազնեան լեզուի(ԱԲ), Վենետիկ, 1865:
Ասլանյան Ս., Ակնարկներ ժամանակակից հայոց լեզվի բառագիտության և տերմինաբանության, Երևան 1982:
Աւետիքեան Գ., Հ. Սիւրմելեան, Մ. Աւգերեան, Նոր հայկազեան բառարան (ՆՀԲ), հ. 1, Երևան 1979, հ. 2, Երևան, 1981:
Բարսեղյան Հ. , Հայերեն ուղղագրական-ուղղախոսական- եզրաբանական բառարան, Երևան 1973:
Գյուրջինյան Դ., Կրոնաեկեղեցական լեզվական միավորների քննություն, Ս. Էջմիածին, 2002:
Գյուրջինյան Դ., Հայերենի բառակազմորեն «ամուլ» բուսանունների մասին, Բանբեր Երևանի համալսարանի, Երան, 2000:
Խաչատրյան Լ., Գրաբարի բացատրական բառարան. Ձևաբանորեն տարարժեք բառեր, Երևան, 2003:
Կարապետեան Ս., Ծիսական առարկաների հինհայերէնեան անուանումները՝ որպէս հայերէնի բառային կազմի հարստացման աղբիւր, «Էջմիածին» 2023, Երևան, 2003:
Համաբարբառ գրաբար Աստուածաշնչի, Երևան, 2012, (ՀԳԱ):
Հովհաննիսյան Լ., Գրաբարի բառարան. Նոր հայկազյան բառարանում չվկայված բառեր, Երևան, 2010:
Հովսեփյան Լ., Գրաբարի բառակազմությունը, Երևան 1987, էջ 299:
Ղազարեան Ռ. , Աւետիսեան Հ., Նորայայտ բառեր գրաբարում, Երևան, 2007:
Ղազարեան Ռ. , Գրաբարի հոմանիշների բառարան, Երևան, 2006:
Ղազարեան Ռ., Գրաբարի բառարան (ԳԲ), Երևան, 2000:
Ղազարեան Ռ., Գրաբարի դարձուածաբանական բառարան, Երևան, 2012:
Մալխասեանց Ս., Հայերէն բացատրական բառարան (ՀԲԲ), Երևան 1944:
Մեսրոպյան Հ., Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի երկերի բառարան, Մոնրեալ, 2000:
Մեսրոպյան Հ., Կրոնաեկեղեցական բառապաշարը հայերենի բարբառներում, Երևան, 2016:
Չէպէյեան արքեպս. Ղեւոնդ, Ծիսական գիտելիքներ, Անթիլիաս-Լիբանան, 1986:
Պապիկյան Ս., Հայերենի կրոնաեկեղեցական բառապաշարը և նրա պատմական զարգացումը, Երևան, 2011:
Ջահուկյան Գ., Հայերեն ստուգաբանական բառարան, Երևան, 2010:
Ջահուկյան Գ., Հայոց լեզվի պատմություն. նախագրային ժամանակաշրջան, Երևան, 1987:
Օհանյան Հ., Ժամանակակից հայոց լեզվի բառապաշարը և նրա հարստացման միջոցները, Երևան 19Հնն82, էջ 114:
Օրմանեան արքեպս. Մ., Ծիսական բառարան(ԾԲ), Անթիլիաս-Լիբանան, 1979:
Այսպիսով՝ գրաբարից ժամանակակից արևելահայերենի գիտական բառաշերտ անցած եզրույթների իմաստային դաշտերի փոփոխությունների քննության արդյունքում սույն հոդվածում կատարել ենք հետևյալ եզրահանգումները, նախ՝ հայերենի բառապաշարի եզրութացման գործընթացը կատարվել է ոչ միայն նախագրաբարյան, այլև հետգրաբարյան շրջափուլերում։ Ապա՝ եզրութացումը կատարվել է գրաբարում բառ → ժամանակակից հայերենում եզրույթ, կամ գրաբարում եզրույթ → ժամանակակից հայերենում եզրույթ, գրաբարում, նաև ժամանակակից հայերենում և´ բառ, և´ եզրույթ իմաստային անցման, վերաիմաստավորման ճանապարհով։ Ժամանակակից արևելահայերենում եզրութային նորակազմությունները համալրել են ոչ միայն նույն, այլ նաև նոր և համանուն եզրութային արտահամակարգերի շարքերը։
Ազգային լեզվով եզրութաբանության զարգացման գործընթացը պահանջոմ է պատական հոգածություն՝ ճիշտ լեզվաքաղաքականություն, մասնագետների գործուն մասնակցություն, ինչը բարդ է և ժամանակատար։ Մայրենիով եզրութաբանությունը կարող է առաջացնել տարբերություններ գիտական և կիրառական լեզուների միջև, ինչը կարող է դժվարացնել միջազգային համագործակցությունը և հաղորդակցությունը։ Ուստի, ազգային լեզվով եզրութաբանական համակարգի զարգացումը կարևոր է տվյալ լեզվի և մշակույթի պահպանման, գիտելիքի տարածման և լեզվական ինքնավարության ապահովման համար, բայց ունի որոշակի մարտահրավերներ, որոնք պահանջում են հավասարակշռված և ռազմավարական մոտեցում։
Գ․ Բ․ Ջահուկյան, Հայոց լեզվի պատմություն․ նախագրային ժամանակաշրջան, Եր․,1987, էջ 384։
Վ․ Համբարձումյան, XVII-XIX դդ. գրաբար ճարտասանական երկերի տերմինաբանությունը, «Հայոց լեզվի պատմության հարցեր», պր. 2, Եր․, 1985, էջ 257-317: XVIII դ. գրաբարի մաթեմատիկական տերմինաբանությունը, «Լրաբեր հասարակական գիտությունների», 1986, 3, էջ 70-78: Հայոց լեզվի կետադրական տերմինների ծագումը և կառուցվածքը, «Պատմա-բանասիրական հանդես», 2001, 1, էջ 102-119։
Հ․ Ց․Պետրոսյան, Տերմինագիտության հիմունքներ. դասագիրք, Եր․, 2010: Գիտական գրավոր խոսք, Եր․, 2014, էջ 115-152։
Ռ․ Ս․ Ղազարեան, Գրաբարի բառարան, հ․ 1,2, Եր․, 2000։
Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Եր․, 1969, հ․ 1, 4, էջ 268։
Ю. М․ Шемчук, Переименование как особое лингвистическое явление неологии, Рема, 2010․ В. А. Серов, Новое слово как результат действия номинативного механизма (на материале номинаций пунктов общественного питания в русском, английском и французском языках), МГЛУ, Конференция «Ломоносов-2023, E. C Traugott, Semantic Change, Oxford Research Encyclopedias, 2017.
R. Klappenbach, Wörterbuch der deutschen Gegenwartssprache, Akademie-Verlag, 1977.
Գ․ Աւետիքեան և այլք, Նոր բառգիրք հայկազեան լեզուի, Վենետիկ, 1836, հ․1, ց․ 1, էջ 86։
Մ․ Օրմանեան, Ծիսական բառարան, Անթիլիաս, 1979։
Ռ․ Ս․ Ղազարյան, Բուսանունների հայերեն – լատիներեն -ռուսերեն – անգլերեն – ֆրանսերեն -գերմաներեն բառարան, Եր․, 1981։
Վ․ Ադամյան, Ժ․ Բաբայան, Հայկական խոհանոցի բառարան, Եր․, 2015։
Աճառեան Հր․, Հայերէն արմատական բառարան, Եր․, 1926․ հ․4։
Ջահուկյան Գ․, Հայերեն ստուգաբանական բառարան, Եր․, 2010։
Թենեքեջյան Մ․, Անգլերեն-հայերեն, հայերեն – անգլերեն բժշկագիտական տերմինների բացատրական բառարան։ Եր․, 2007։
V-րդ դարի եկեղեցական գործիչ Հովհան Մանդակունին մեզ է թողել ստեղծագործությունների հարուստ ժառանգություն։ Բացի հոգևոր երգերից, ճառերից, խրատներից ու շարականներից, նրա անունով մեզ հայտնի են առանձին հոդվածների բաժանված եկեղեցաբանական և կրոնաբանական ինը կանոններ, որոնք զետեղված են «Կանոնագիրք Հայոց»-ի էջերում։ Դրանք թույլ են տալիս հասկանալ ժամանակի եկեղեցական կյանքի սովորույթները, տարածված օրենքներն ու դրանց խախտումների համար սահմանված պատիժները, ինչպես նաև նկատել գրաբար բնագրի առանձնահատկությունները՝ լեզվաբանական տեսանկյունից։ Սույն հոդվածում քննվել են «Կանոնք Հովհաննու Մանդակունւոյ Հայոց Կաթողիկոսի» երկում տեղ գտած իրավունքի իմաստային դասին պատկանող բառերը։ Քննությունը ցույց է տվել, որ իրավունքին վերաբերող բառապաշարը հիմնականում ներառում է իրանական փոխառություններ, ինչպես նաև բնիկ հնդեվրոպական արմատներից սերվող բառեր, որոնք շարունակում են արդի մնալ նաև արևելահայերենում։ Հիբրիդային կազմավորումները կանոններում սակավ են, իսկ դարձվածային միավորները հիմնականում բայական են: Չնայած բնագրային տեքստի հակիրճությանը, քննության արդյունքում բացահայտվել և ուրվագծվել են իրավունքի ոլորտին առնչվող 32 բառ և դարձվածային միավորներ: Ուսումնասիրված բառերի իմաստաբանական և ստուգաբանական առանձնահատկությունները բացահայտում են գրաբարի այս շրջանի լեզվաբանական դրսևորումները և կարգայնացումները։
Գ. Ջահուկյան, Հայերեն ստուգաբանական բառարան, Եր., 2010։
Կանոնագիրք Հայոց, հատոր Ա, Եր., 1964։
Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, հ․1, Եր., 2007։
Հր. Աճառեան, Հայերէն արմատական բառարան, Եր., 1926։