Banber Erevani hamalsarani. Banasirut'yun.
| E - ISSN | : | 2738-2575 |
| P - ISSN | : | 1829-457X |
Հոդվածում քննվում են տարբեր ազգերի և տարբեր ժամանակների գրողների (Լ. Անդրեև, Ժ. Պ. Սարտր, Աբե Կոբո, Լ. Խեչոյան, Գ. Խանջյան) միևնույն՝ «Պատ(ը)» վերնագրով ստեղծագործությունները։ Փորձ է արվում բացահայտելու, որ անկախ թեմաների, բովանդակության, հեղինակային անհատակա- նությունների ու ոճերի տարբերություններից, պատի խորհրդանիշն արտահայտում է բավականաչափ մոտ իմաստներ, որոնց հիմքում ընկած է էկզիստենցիալիզմի փիլիսոփայությունը։ Զգալիորեն տարբերվում է ճապոնացի գրող Աբե Կոբոյի համանուն վեպը, որի երեք հատվածներից յուրաքանչյուրում պատը կատարում է տարբեր դերեր՝ բոլոր պարագաներում արտահայտելով իրականության աբսուրդայնությունը։
Пол Стретерн, Къеркегор за 90 минут, М., 2004.
Ֆրիդրիխ Նիցշե, Երկեր 5 հատորով, հ․ 1, Եր․, <<Անտարես>>, 2018:
Ницше Ф., Фрейд З., Фромм Э., Камю А., Сартр Ж. П., Сумерки богов, М., 1990.
Հրանտ Մաթևոսյան, Երկեր երկու հատորով, հ․ 2, <<Սովետական գրող>>, Եր., 1985:
http://az.lib.ru/a/andreew I n/text 0160.shtml
<<История русского литературоведения>>, изд.: <<Высшая школа>>, М., 1980.
Լևոն Խեչոյան, Փուշը, հայր, փուշը, <<Նահապետ>> հրատ․, Եր․, 2011:
Գուրգեն Խանջյան, Նամակներ ընթացքից, Եր․, 2009:
Հոդվածը նվիրված է Համո Սահյանի բանաստեղծական վարպետության մի շարք խնդիրների: Մասնավորապես, դիտարկված են այն հնարքները, որոնց օգնությամբ բանաստեղծը ձևավորում է յուրահատուկ հնչողությամբ ինքնատիպ հանգեր: Իր հոդվածներում և մասնավոր զրույցներում Համո Սահյանը մշտապես ընդգծել է բանաստեղծության մեջ առաջին տողի կարևորությունը, որը կանխորոշում է մյուս տողերի ընթացքն ու ռիթմը, նաև հանգը: Որևէ ուրիշ հայ բանաստեղծ չի կիրառել այդքան մեծ թվով իգական և դակտիլային հանգեր, որքան Համո Սահյանը: Իր շատ բանաստեղծություններում նա օգտագործել է արևելյան պոեզիային բնորոշ ռեդիֆային հանգեր, որտեղ առկա են տողամիջյան հենակետային բառեր, իսկ դրանց հաջորդում է որևէ կրկնվող բառախումբ: Մեր դասական պոեզիային ոչ այնքան բնորոշ հանգերի այսպիսի առատությունը ցույց է տալիս, որ Սահյանը հատուկ հոգածությամբ է վերաբերվել հանգավորման արվեստին:
Դավիթ Գասպարյան, Սովետահայ պոեզիայի տաղաչափությունը, Եր., 1979:
Դավիթ Գասպարյան, Համո Սահյան, Եր., 2003:
Լևոն Մկրտչյան, Զրույցներ բանաստեղծի հետ, Եր., 1984:
Холшевников В. Е., Основы стиховедения. Русское стихосложение, Л., 1972:
Համո Սահյան, Երկեր չորս հատորով, հ. 4, Ե., 2014:
Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հ. 6, Ե., 1967:
Томашевский Б. В., Стилистика и стихосложение, Л., 1959.
Համո Սահյան, Տոհմի կանչը, Եր., 2020:
Квятковский А., Поэтический словарь, М., 1966.
Համո Սահյան, Նաիրյան դալար բարդի, Եր., 1958:
Համո Սահյան, Քառյակներ, Եր., 2005:
Համո Սահյան, Սեզամ բացվիր, Եր., 1972:
Հայկական առասպելաբանությունը հայոց նախաքրիստոնեական մեծ աստվածներից մեկին՝ քաջության և ռազմի աստված Վահագնին իր դիցաբանական բնութագրով համադրել է թե՛ ամպրոպի և թե՛ արևի աստծու հետ, սա- կայն տիեզերական տարերքների և վիշապամարտի հետ ունեցած առնչությունների շնորհիվ նա առավելապես գիտակցվել է որպես ամպրոպի աստված և հնդեվրոպական համատեքստում մասնավորապես նույնացվել Ինդրային ու Հերակլեսին: Հոդվածում առաջին անգամ շրջանառության մեջ դնելով և բանագիտական քննության առնելով X դարի պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցու Պատմության մեջ Վահագնին վերագրված քնարահարության մոտիվը՝ ցույց է տրվում, որ դիցաբանական համատեքստում արևի աստված քնարահար Ապոլլոնի կերպարին որոշ առումներով համադրելի Վահագնը նրան մոտենում է ևս մեկ հատկանիշով: Հաշվի առնելով Ապոլլոնի և Վահագնի քնարահարության մոտիվների նմանությունը՝ առաջ է մղվում հնարավոր այն վարկածը, որ Վահագնի առասպելի հնագույն տարբերակում նա ևս եղել է քնարահար, քնարահարությամբ կռվել վիշապների դեմ ու հաղթել:
Ագաթանգեղոս, Հայոց պատմություն (Քննական բնագիրը Գ. Տեր-Մկրտչյանի և Ս. Կանայանցի: Աշխարհաբար թարգմ. և ծանոթագր. Ա. Ն. Տեր-Ղևոնդյանի), Եր., 1983:
Ա. Պետրոսյան, Հայկական վիշապամարտի երկու հակադիր կերպարներ, «Պատմաբանասիրական հանդես», Եր., 2010:
Մովսես Խորենացի, Հայոց պատմություն (Քննական բնագիրը Մ. Աբեղյանի և Ս. Հարությունյանի: Աշխարհաբար թարգմ. և մեկնաբան. Ստ. Մալխասյանի), Եր., 1981:
Անանիա Շիրակացի, Տիեզերագիտութիւն և տոմար (Աշխատությամբ Ա. Աբրահամյանի), Եր., 1940:
Ա. Ղանալանյան, Ավանդապատում, Եր., 1969:
Մ. Աբեղյան Մ., Երկեր, հ. Գ, Եր., 1968:
Յովհաննէս կաթողիկոս, Յովհաննու կաթողիկոսի Դրասխանակերտեցւոյ Պատմութիւն հայոց ΄ի լոյս ընծայեաց Մկրտիչ Էմին, Մոսկվա, 1853:
Յովհաննու կաթողիկոսի Դրասխանակերտեցւոյ Պատմութիւն հայոց, Թիֆլիս, 1912:
Պատմութիւն Յովհաննու կաթողիկոսի, Յերուսաղէմ, 1867:
Հովհաննես Դրասխանակերտցի, Հայոց պատմություն (Աշխարհաբար թարգմ. և ծանոթ. Գ. Բ. Թոսունյանի), Եր., 1996:
Յ. Օշական, Յովհաննէս պատմաբան, Թ. դար, «Սիոն», Երուսաղէմ, 1929:
Մ. Աբեղյան, Երկեր, հտ. Գ, Եր., 1968:
Մ. Մկրյան, Երկեր, հտ. 1, Եր., 1987:
Վ. Սաֆարյան, Հայ միջնադարյան գրականություն, Եր., 2016:
Ա. Սարգսյան, Հովհաննես Դրասխանակերտցու «Հայոց պատմությունը» և Մովսես Խորենացին, Եր., 1991:
Մ. Աբեղյան, Հայոց հին գրականության պատմություն, Եր., հ. I, 1944:
Գ. Մադոյեան, Դրուագներ հայոց պատմութեան և բանահիւսութեան, Գիրք Ա., Եր., 2017:
Շ. Գրիգորյան, Վահագնյան վիպերգի և նրա շուրջ ծավալված բանավեճերի պատմությունից, «ՀՍԱՌ ԳԱ տեղեկագիր. Հասարակական գիտություններ», Եր., 1963, № 5:
Բ. Առաքելյան, Դիտողություններ Վահագն Վիշապաքաղի մասին, «Լրաբեր հասարակական գիտությունների», Եր., 1951, № 2:
Ս. Գրիգորյան, Նորակազմությունները Հովհաննես Դրասխանակերտցու «Պատմութիւն Հայոց» երկում, «Հայագիտական հանդես», Եր., 2019, № 2:Լ. Հովհաննիսյան, Գրաբարի բառարան. Նոր հայկազյան բառարանում չվկայված բառեր, Եր., 2010:
Է. Մկրտչյան, Գ. Բ. Թոսունյան. Գրաբարի բառարանագրությունը, «Պատմա-բանասիրական հանդես», №2, Եր., 2006:
Հայր Գ. Աւետիքեան, Հայր Խ. Սիւրմէլեան, Հայր Մկ. Աւգերեան, Նոր բառգիրք հայկազեան լեզուի, հ. 1, Վենետիկ, 1836:
, էջ 1106, Ստ. Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան, հ. 2, Եր., 1944:
Էդ. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, հ. 1, Եր., 1976:
Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, հ. 3, Եր., 1974:
Հայր Գ. Աւետիքեան, Հայր Խ. Սիւրմէլեան, Հայր Մկ. Աւգերեան, Նոր բառգիրք հայկազեան լեզուի, հ. 2, Վենետիկ, 1837:
Ստ. Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան, հ. 4, Եր., 1945:
Էդ. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, հ. 2, Եր., 1976:
Հովհաննես Դրասխանակերտցի, Հայոց պատմություն (Աշխարհաբար թարգմ. և ծանոթ. Գ. Բ. Թոսունյանի), Եր., 1996:
Иованнес Драсханакертци, История Армении (Пер. с древнеарм.) вступ. статья и комментарий М. О. Дарбинян-Меликян, Ереван, 1986.
Ս. Հարությունյան, Հայ առասպելաբանություն, Բեյրութ, 2000:
Ա. Պետրոսյան, Տիգրան Մեծի առասպելաբանական կերպարը, «Պատմաբանասիրական հանդես», Եր., 2008, № 2:
Գ. Մուրադյան, Օտար անունների արտահայտությունները հունաբան թարգմանություններում, «Աշտանակ», Եր., 1995, № 1:
Ն. Կուն, Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները, Եր., 1979:
Հայր Գ. Աւետիքեան, Հայր Խ. Սիւրմէլեան, Հայր Մկ. Աւգերեան, Նոր բառգիրք հայկազեան լեզուի, հ. 1, Վենետիկ, 1836, էջ 1096:
Ստ. Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան, հ. 2, Եր., 1944:
Ա. Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Եր., 2009:
Հայտնի է, որ դասական հայերենում հրամայականը հատուկ ձև ունի հիմնականում եզ. 2-րդ դեմքի համար, որը տարբեր կազմություններ, երբեմն էլ զուգաձևեր է հանդես բերում (հատկապես՝ կրավորաձև խոնարհման դեպքում. հմմտ. իմանամ, ացայ – իմա՛/իմա՛ց/իմացի՛ր, լուանամ, ացայ – լուա՛/լուացի՛ր, խօսիմ, եցայ – խօսեա՛/խօսեա՛ց ևն): Դասական հայերենի համապատասխան փաստերի համաժամանակյա և տարաժամանակյա վերլուծության հիման վրա ենթադրություն է արվում, որ նախագրային հայերենում շեշտահաջորդ վերջնավանկերի անկումից հետո միևնույն աորիստի հիմքը (որի վերջահանգ ց-ն բազմավանկ ցոյական հիմքերի դեպքում ընկել էր) սկզբնապես կիրառվում էր հրամ. եզ. 2-րդ դեմքի իմաստով և՛ ներգործաձև, և՛ կրավորաձև խոնարհման պարագայում (այսինքն՝ իմա՛, լուա՛, խօսեա՛ ևն): Իսկ աորիստի վերջահանգ ց-ով հիմքը և -իր վերջավորությամբ ձևը կրավորաձև հրամ. եզ. 2-րդ դեմքի նշանակությամբ (հմմտ. իմա՛ց/իմացի՛ր, լուացի՛ր, խօսեա՛ց ևն) սկսել են գործառել ավելի ուշ՝ ներգործաձև խոնարհում – կրավորաձև խոնարհում ձևաբանական տարբերակման, մասամբ էլ համակարգային ճնշման պահանջով: Ըստ այդմ՝ դասական հայերենում միջին սեռի մի խումբ բայերի հրամ. եզ. 2-րդ դ. ներգործակերպ ձևերը (հմմտ. նստիմ, նստայ – նի՛ստ, դառնամ, դարձայ – դա՛րձ, լուանամ, ացայ – լուա՛ ևն) պետք է դիտել իբրև հաճախագործածության շնորհիվ պահպանված մնացորդային կազմություններ:
A. Y. Aikhenvald, Imperatives and Commands, Oxford University Press, 2010.
J. H. Greenberg, Language Universals: With Special Reference to Feature Hierarchies, reprinted ed., Berlin/New York, 2005 [1966].
M. Haspelmath, Creating economical morphosyntactic patterns in language change, In: J. Good (ed.), Linguistic Universals and Language Change, Oxford, 2008.
O. Szemerényi, Introduction to Indo-European Linguistics, Oxford, 1996.
H. Rix, Historische Grammatik des Griechischen: Laut-und Formenlehre, 2., korr. Aufl., Darmstadt, 1992.
А. Мейе, Введение в сравнительное изучение индоевропейских языков, М.-Л., 1938.
R. S. P. Beekes, Comparative Indo-European Linguistics: An Introduction, 2nd ed., revised and corrected by M. de Vaan, Amsterdam/Philadelphia, 2011.
M. Meier-Brugger, Indogermanische Sprachwissenschaft, 9., durchgesehene und ergänzte Aufl., unter Mitarbeit von M. Fritz und M. Mayrhofer, Berlin/New York, 2010.
A. Meillet, Esquisse d’une grammaire comparée de l’arménien classique, 2nde éd., Vienne, 1936.
R. Schmitt, Grammatik des Klassisch-Armenischen mit sprachvergleichenden Erläuterungen, 2., durchgesehene Aufl., Innsbruck, 2007.
H. Jensen, Altarmenische Grammatik, Heidelberg, 1959.
Ա. Այտընեան, Քննական քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերէն լեզուի, Վիեննա, 1866:
G. Klingenschmitt, Das altarmenische Verbum, Wiesbaden, 1982.
Ա. Աբրահամյան, Գրաբարի ձեռնարկ, Եր., 1976:
Ա. Բագրատունի, Հայերէն քերականութիւն ի պէտս զարգացելոց, Վենետիկ, 1852:
Գ. Աւետիքեան, Քերականութիւն հայկական, Վենէտիկ, 1815:
Հ. Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ. 4, Ա գիրք, Եր., 1959:
J. Klein, Classical Armenian Morphology, In: A. S. Kaye (ed.), Morphologies of Asia and Africa, Vol. 1, Winona Lake, Indiana, 2007.
A. Meillet, Altarmenisches Elementarbuch, Heidelberg, 1913.
Մ. Աբեղյան, Երկեր, հ. Զ, Եր., 1974:
Պ. Շարաբխանյան, Գրաբարի դաս¬ընթաց, Եր., 1974:
Նոր բառգիրք հայկազեան լեզուի, հ. 1-2 (Վենետիկ, 1836-1837):
S. Kemmer, The Middle Voice, Amsterdam/Philadelphia, 1993:
Բարսեղ Կեսարացու ճառերի, թղթերի, քարոզների և մեկնաբանությունների հանրահայտ ժողովածուն «Գիրք Պահոցը» հին հայերեն է թարգմանվել Ե դարի վերջից մինչև է դարի սկիզբն ընկած ժամանակահատվածում՝ հունական դպրոցի շրջանի թարգմանիչների կողմից: Գրաբարյան բնագրի լեզուն պատկերավոր է, գեղեցիկ և հասկանալի, թարգմանությունը չի պարունակում հունարենին բնորոշ նորաստեղծ արհեստական կառույցներ: «Գիրք պահոցի» թարգմանիչները կատարելապես տիրապետել են ինչպես հին հունարենին, այնպես էլ իրենց մայրենի լեզվին: Թարգմանության լեզվի քերականական հատկանիշների ուսումնասիրությունը ապացուցում է, որ հունական ծագում ունեցող պատճենումները և հունաբանությունները հիմնականում հանդիպում են թարգմանության լեզվի հոլովման համակարգում, հատկապես դերբայների և նրանց առանձին կրավորական տարբերակների ձևավորման փորձերում, իսկ գոյականների, ածականների և թվականների հոլովական համակարգը համապատասխանում է գրական հին հայերենի քերականական կանոններին, հունաբանությունները դիպվածային են:
Ա. Աբրահամյան, Հայոց գիր և գրչություն, Եր., 1973:
Ն. Դանիելյան, Աստվածաշնչի հայերեն թարգմանության փուլերի մասին // Պատմա-բանասիրական հանդես, թիվ 1, 2001:
Ս. Բարսեղ Կեսարացի, Գիրք Պահոց, Ս. Էջմիածին, 2017:
Ն. Դիլբարյան, Բարսեղ Կեսարացու «Գիրք Պահոցի» գրաբար բնագրի նորաբանությունները եւ դրանց կենսունակությունը արդի հայերենում//Հայագիտության հարցեր, 2020, 1(19):
Ն. Դիլբարյան, Բարսեղ Կեսարացու «Գիրք Պահոցի» գրաբար թարգմանության դարձվածքների իմաստակառուցվածքային բնութագիրը //Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն, 2020, 1(31):
Հ. Գաբրիէլ Աւետիքեան, Հ. Խաչատուր Սիւրմելեան, Հ. Մկրտիչ Աւգերեան, Նոր բառգիրք հայկազեան լեզուի, Նախադրունք, Զ, Եր., 1979:
Լևոն Տեր-Պետրոսյան, Հայ թարգմանական գրականություն, Եր., 1984:
Գ. Մուրադյան, Հունաբանությունները դասական հայերենում, Եր., 2010:
Հ. Աճառյան, Հայոց լեզվի պատմություն, II մաս, Եր., 2013:
Մ. Մինասեան, Դասական հայերէնի նկարագրական քերականութիւն, Ժնեւ, 1996:
Մ. Աբեղյան, Երկեր, հ. Զ, Գրաբարի քերականություն, Եր., 1974:
Վ. Առաքելեան, Գրաբարի քերականութիւն, Եր., 2010:
ՀՀ-ում դատալեզվաբանական փորձաքննությունը նորաստեղծ և զարգացող ոլորտ է: Ձևավորվելով և իրացվելով գործնական միջավայրում` անտեսված է մնացել տեսական դրույթներ մշակելու և դրանք իրացնելու, մեթոդաբանության, փորձագետներ պատրաստելու և այլևայլ հարցերում: Որպես միջգիտակարգային երևույթ` չունի մշակվածության բավարար չափ. հստակ նկարագրված չեն փորձաքննություն կատարելու կառուցվածքային և բովանդակային առանձնահատկությունները: Օրենքը ինչ-որ առումով ոչ բավարար պահանջներ և չափանիշներ է սահմանում փորձագետի համար: Հաշվի առնելով երևույթի կարևորությունը` ներկայումս անհրաժեշտություն է առաջանում զարգացնելու և կատարելագործելու լեզվաբանական փորձաքննության բնագավառը, մասնավորապես` ներդնելու լեզվաբան փորձագետ պատրաստելու հիմնավոր համակարգ:
Ратинов А., Кроз М., Ратинова Н., Ответственность за разжигание вражды и ненависти. Психолого-правовая характеристика, М., “Юрлитинформ”, 2005.
https://ceur.ru/library/articles/lingvisticheskaja_jekspertiza/item351234/
Галяшина Е., Основы судебного речеведения, М., “СТЭНСИ”, 2003.
Бринев К., Теоретическая лингвистика и судебная лингвистическая экспертиза, Барнаул, “Лексис”, 2009.
Баранов А., Лингвистическая экспертиза текста: теория и практика, 6-е изд., М., 2018.
Ավետիսյան Յու., Մկրտչյան Ա., Սարգսյան Լ., Իրավաբանական գրագրության լեզուն, Եր., ԵՊՀ հրատ., 2019:
Голев Н., Юридический аспект языка в лингвистическом освещении, “Юрислингвистика: Проблемы и перспективы”, изд-во Алтайского государственного университета, Барнаул, 1999.
«ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք», հոդված 104, 243 (https://www.arlis.am/documentview.aspx?docID=68011)
Тарланов З., Методы лингвистического анализа, М., изд. “Юрайт”, 2019.
Кукушкина О., Методы анализа, применяемые в судебной лингвистической экспертизе (աղբյուրը` https://core.ac.uk/download/ pdf/235675353.pdf).
Бастриков А., Бастрикова Е., Палеха Е., Верифицируемые виды анализа спорного текста: допустимые методы лингвистической экспертизы (աղբյուրը` https://kpfu.ru/uz-rus/hum/arhiv/ verificiruemye-vidy-analiza-spornogo-teksta_337218.html)
Ա. Ժամկոչյան, Բովանդակության վերլուծությունը որպես մեդիա¬տեքստերի ուսումնասիրության մեթոդ, 19.05.2011 (http://www.noravank.am/arm/articles/security/detail. php?ELEMENT_ID=5781)
18-րդ դարի աշուղ Սայաթ-Նովան, որը ստեղծագործել է Թիֆլիսի բարբառով, իր խաղերում կիրառել է զանազան գրաբարյան միավորներ, որոնք արժանի են ուսումնասիրության։ Սայաթ-Նովայի խաղերում գործածված գրաբարյան միավորները (բառեր, բառակապակցություններ), որոնք ընդհանուր անվամբ բնութագրվում են իբրև գրաբարաբանություններ, կարելի է ներկայացրել երեք հիմնական խմբով՝ 1․ հնչյունական, 2․ բառային-քերականական, 3․ շարահյուսական։ Սրանցից գործածության ավելի ընդարձակ կիրառություն ունեն բառային-քերականական բնույթ ունեցող միավորները, որոնք ինքնատիպություն են տալիս Սայաթ-Նովայի խաղերի լեզվին և դրա առանձնահատկություններից են։
Է. Աղայան, Ընդհանուր և հայկական բառագիտություն, ԵՊՀ հրատ., Եր., 1984:
Ֆ. Խլղաթյան, Ժամանակակից հայոց լեզու, մաս Ա, «Զանգակ-97» հրատ., Եր., 2009:
Ա. Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու, ԵՊՀ հրատ., Եր., 1999:
Սերոբ Ղազարյան, Հայոց լեզվի համառոտ պատմություն, ԵՊՀ հրատ., Եր., 2006:
«Սայաթ-Նովա, Խաղեր», ժողովածու, Եր․, 1987։
Ա. Քոչոյան, Սայաթ-Նովայի հայերեն խաղերի բառարան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Եր., 1963:
Ա․ Չօպանեան, Նաղաշ Յովնաթան աշուղը եւ Յովնաթան Յովնաթանեան նկարիչը, Փարիզ, 1910:
Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Եր․, 1987:
Ա. Աբրահամյան, Գրաբարի ձեռնարկ, «Լույս» հրատ., Եր., 1970:
Հրաչեայ Աճառեան, Հայ բարբառագիտութիւն, «Լազարեան Ճեմարան Արեւելեան Լեզուաց», Մոսկուա-Նոր-Նախիջեւան, 1911:
Վ. Առաքելյան, Հինգերորդ դարի հայ թարգմանական գրականության լեզուն և ոճը, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Եր., 1983:
Վ. Առաքելյան, Ակնարկներ հայոց գրական լեզվի պատմության, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Եր., 1981:
Հոդվածում քննարկվում է գերմաներենի բայական բարդություններում հանդես եկող բայական իմաստաբանությամբ բաղադրիչի արժութայնության յուրահատկությունը: Գերմաներենի անվանական բարդություններում ընդգրկված բայական իմաստաբանությամբ բաղադրիչի արժութայնությունը կարող է ստանալ տարածական իրացում, ինչն անմիջականորեն ազդում է տեքստակազմության վրա: Հետազոտությունը կատարվել է գեղարվեստական գրականությունից, մամուլից, ինչպես նաև օրենսդրական ակտերից վերցված համապատասխան նյութերի հիման վրա: Տարածականորեն իրացված փաստարկները կարող են ներկայացվել ինքնուրույն բառերով կամ ներառվել մեկ այլ բարդության կազմում: Մի քանի արժութայնություն համատեղու դեպքում հնարավոր է զուգակցել որոշ փաստարկների տարածական իրացումը կոմպոզիտի մեջ անմիջական շարահյուսական միջավայրում մյուսների ընդգրկմամբ։
Кубрякова Е. С. О тексте и критериях его определения // Сб. тр. в 3 т., М., 2001, Т. 1: Текст. Структура и семантика.
Гальперин И. Р. Текст как объект лингвистического исследования, М., 2007.
Erben J. Deutsche Grammatik. Ein Abriß, München, 1996.
, S. 69. Ср. также: Der Duden, Bd. 4: Die Grammatik / P. Eisenberg [et al.], Mannheim, 2009.
Eisenberg P. Grundriss der deutschen Grammatik, Stuttgart, Weimar, 2013.
Норман Б. Ю. Когнитивный синтаксис русского языка, М., 2013.
Зиядуллаев И. О. Субъективная сочетаемость глаголов и вербоцентризм предложения немецкого языка // Вестник Моск. гос. обл. ун-та. Сер.: Лингвистика, 2017, № 5.
Лобановская Е. В. Предикативный знак и способы его реализации в современном немецком языке : дис. … канд. филол. наук: 10.02.04, Н. Новгород, 1996.
Глушак Т. С. Функционально-коммуникативное взаимодействие разноуровневых единиц языковой системы в диапазоне реализации номинализационных тенденций немецкого языка : Науч. докл. по дис. ... д-ра филол. наук, Минск, 1991.
Gesetz über die internationale Rechtshilfe in Strafsachen // Strafrecht, Baden-Baden, 2000, § 71.
Kumpfmüller M. Die Herrlichkeit des Lebens, Köln, 2011.
Kumpfmüller M. Die Herrlichkeit des Lebens, Köln, 2011.
Кубрякова Е. С. Части речи в ономасиологическом освещении, М., 2012.
Арутюнова Н. Д. Предложение и его смысл. Логико-семантические проблемы, М., 2009.
Уфимцева А. А. Типы словесных знаков, М., 2020.
Delius Fr. Chr. Mogadischu Fensterplatz, Reinbek b. Hamburg, 1987.
Link Ch. Die Suche, München, 2018.
Übereinkommen der Vereinten Nationen über Verträge über den internationalen Warenkauf // Zivilrecht: Wirtschaftsrecht, Baden-Baden, 2000.
Grundgesetz für die Bundesrepublik Deutschland // Strafrecht, Baden-Baden, 2000.
Gewerbeordnung // Öffentliches Recht, Baden-Baden, 2000.