Banber Erevani hamalsarani. Banasirut'yun.
| E - ISSN | : | 2738-2575 |
| P - ISSN | : | 1829-457X |
Հոդվածը մեկնաբանում է կերակրի սեմանտիկայի հետ կապված խնդիրներ, որոնք տեսանելի են դիցաբանության, բանահյուսության և պատմության մեջ: Նախ ընդգծվում է այն հանգամանքը, որ կերակուրը մարդու կյանքի կենսաբանական պայման է, սակայն պատմությանը զուգընթաց այն կենսաբանական պայմանից աստիճանաբար ձեռք է բերում նաև սոցիալական և հոգևոր բովանդակություն՝ անմիջականորեն հիմք ծառայելով զոհաբերությունից դեպի հաղորդություն ձգվող ծիսական շղթայի ստեղծման: Թեև մարդը՝ homo sapiens-ը, արմատականորեն տարբերվում է կենդանիներից, սակայն ուտելու պրոցեսը որոշակիորեն մերձեցնում է նրանց: Այդ առումով մարդկանցից չեն տարբերվում նաև աստվածները: Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում զոհաբերությանը, որը հնագույն ժամանակներից ի վեր ծառայում է աստվածների և մարդկանց միջև կապի հաստատմանը և ուժեղացմանը: Հոգևոր, ծիսական ճաշկերույթի հետ միասին դիտարկվում է նաև աշխարհիկ ճաշկերույթը՝ խնջույքը: Այն մեկնաբանվում է երկու իմաստով՝ իբրև տոնակատարություն և իբրև դավադրություն: Եթե ծիսական ճաշկերույթներում գերազանցապես կարևորվում է կապը Աստծու կամ աստվածների հետ (ուղղահայաց կապ), ապա աշխարհիկ խնջույքը հիմնականում կարևորվում մասնակիցների միջև կապի ամրացմամբ (հորիզոնական կապ), քանզի միասին ուտելը վիթխարի բարոյական և սոցիլական ուժ է պարունակում: Պատահական չէ, որ Է. Կանետտին կերակրի կամ ուտելու գործառույթում իշխանության տարրեր է տեսնում: Այս առումով հիմնական ուշադրություն է հատկացվում խնջույքին՝ իբրև դավադրություն: Դիտարկվում են բազմաթիվ օրինակներ՝ բերված դիցաբանությունից, էպոսից և պատմությունից:
Ավագ Էդդա, Եր., 2018:
Հայզինգա Յ., Homo Ludens, Եր, 2007:
Պլուտարքոս, Երկեր, Եր., 1983:
Սասունցի Դավիթ, Եր., 1981:
Սվետոնիոս, Տասներկու կեսարների կյանքը, Եր., 1986:
Փավստոս Բուզանդ, Յայոց պատմություն, Եր., 1968:
Абрамян Л., Первобытный праздник и мифология, Ер., 1983.
Беовульф. Старшая Эдда. Песнь о нибелунгах., М., 1975.
Вольфрам Х., Готы, СПб., 2003.
Генон Р., Символы священной науки, М., 2009.
Кассий Д., Римская история, СПб., 2011.
Ле Гофф Ж., Трюон Н., История тела в средные века, М., 2008.
Мелетинский Е., Кельтский эпос / История всемирной литературы в 9-ти
томах, т. 2, 1984.
Мифы народов мира, Энциклопедия. Электронное издание, М., 2008.
Росс Э., Кельты-язычники, М., 2005.
Саги об уладах, М., 2004.
Словарь средневековой культуры, М., 2003.
Тацит К., Сочинения в 2-х томах, т. 1, Ненинград, 1969.
Фомин О., Сакральная триада, М., 2005.
Фрейд З., Тотем и табу, СПб., 2017.
Фрейд З., Избранное, М., 1990.
Фрейденберг О., Поэтика сюжета и жанра, М., 1997.
Элиаде М., Миф о вечном возвращении, М., 2000.
Canetti E., Masse und Macht, München, 2011.
Հոդվածում ներկայացվում են Հակոբ Օշականի՝ 1923 թ. Բոստոնի «Հայրենիք» ամսագրի օգոստոսյան համարում տպագրված «Յովհ. Թումանեան եւ իր գործը» ստվարածավալ հոդվածի հիմնական դրույթները, որոնք հեղինակի՝ Թումանյանի արվեստի մասին ձևավորված գեղագիտական ու փիլիսոփայական հայացքների հանրագումարն են: Թումանյանի ստեղծագործություններին արևմտահայ ճանաչված գրող, քննադատ ու գրականության տեսաբան Հակոբ Օշականը ծանոթ էր վաղուց և տարիներ առաջ առիթներ ունեցել էր անդրադառնալու դրանց՝ արտահայտելով հակասական կարծիքներ՝ անվերապահ մերժումից մինչև բացառիկ բարձր արժևորում: Արևմտահայ քննադատի իրարամերժ տեսակետներն արևելահայ գրական-մշակութային ընթացքի վերաբերյալ ունեին հիմնավոր պատճառներ՝ անձնական խառնվածք, աշխարհայեցություն, վերլուծության մեթոդաբանություն և այլն:
Ուսումնասիրվող հոդվածում Օշականը Թումանյանի գեղարվեստի քննաբանությունը կատարում է թեմատիկ և ըստ գեղագիտական առաջադրույթի առանձնացված տրոհումներով՝ «Քնարերգակը», «Դյուցազներգակը», «Տաղաչափը», «Հեքիաթագիրը», «Humeur»: Մեր խնդիրն է Թումանյանի ստեղծագործական անհատականության այսօրինակ տրոհման համատեքստում բացահայտել քննադատի գնահատման գեղագիտական չափանիշները՝ մատնանշելով թե՛ արժեքավոր դիտարկումները, թե՛ անընդունելի ձևակերպումները: Խնդիրն ուսումնասիրելիս կիրառել ենք պատմահամեմատական, համադրական, մեկնաբանական մեթոդները։
Ամփոփելով ուսումնասիրության արդյունքները՝ եկել ենք եզրակացության, որ ոչ միայն այս հոդվածում, որ կառուցված է Թումանյանի գեղարվեստական մեթոդի և Օշականի քննադատական մեթոդի տիպաբանական տարբերությունների վրա, այլև Թումանյանի ստեղծագործության քննությանն առնչվող մյուս հոդվածներում մեծը քննադատը մեծ բանաստեղծին տեսել է հեռվից ու բացառիկ հետաքրքիր դիտարկումներ արել նրա ստեղծագործության աշխարհայացքի, գեղարվեստական մտածողության համակարգի վերաբերյալ։
Թումանյանը ժամանակակիցների հուշերում, հ. 2 (Լրամշակված հրատարակություն), Երևան, «Անտարես» հրտ., 2020:
Տերյան Վ., Երկերի ժողովածու՝ 4 հատորով, հ. 3, Երևան, «Հայաստան» հրտ., 1975:
Սարինյան Ս., Հայոց գրականության երկու դարը, գիրք երրորդ, Երևան, «Զանգակ-97», 2002:
Օշական Հ., Համապատկեր Արեւմտահայ գրականութեան, հտ. 10, Անթիլիաս, 1982:
Դանիէլեան Ս., Արեւմտահայ գրականութիւն. Տիտանի՞կ թէ՞ շարունակականութիւն, Երեւան, Գասպրինտ, 2014:
Քալանթարյան Ժ., Հակոբ Օշականը Հովհ. Թումանյանի մասին, «Գրական թերթ», հմ. 10, Երևան, 2019:
Մնացականյան Ե., Հ. Թումանյանի ուղևորությունը Պոլիս. մտավորականության արձագանքը, Գրականագիտական հանդես, ԻԴ, 2022-1, Երևան, Արմավ հրտ., 2022, էջ 208-230:
«Ճակատամարտ» (թերթ), հմ. 3179 (ապրիլի 15), Կ.Պոլիս, 1923:
«Հայրենիք» (ամսագիր), հմ. 10, Բոստոն, 1923, էջ 40-56:
«Ճակատամարտ» (թերթ), հմ. 925, Կ. Պոլիս, 1921:
«Հայ գրականութիւն» (ամսագիր), հմ. 4, Զմյուռնիա, 1912, էջ 16-23:
Դանիէլեան Ս., Միջուկի տրոհումը. սփիւռքահայ գրականութեան պատմութիւն, գիրք 1, Ներածութիւն, Երևան, «Զանգակ-97», 2011:
«Փոքր արմտանի մեծ վկան» հոդվածում նախորդ դարի մամուլի, գրողի կենսագրական նյութերի ու գեղարվեստական ստեղծագործությունների հիման վրա առաջին անգամ համապարփակ ներկայացվում է սփյուռքահայ գրականության դասական հեղինակ Հակոբ Մնձուրու կյանքի առաջին շրջանը, որն ընդգրկում է նրա՝ ծննդավայրում, ապա Կ. Պոլսում և նորից իր հայրենի գյուղում գտնվելու տարիները (1886-1914): Փաստական և գրականագիտական հիմնավորումներով ներկայացվում են Արևմտյան Հայաստանի Երզնկա գավառի, նրա մի շարք գյուղերի և հատկապես Արմտանի ու նրա բնակիչների կյանքի ու կենցաղի, ազգային սովորույթների, մարդկային հարաբերությունների վերակերտումները մնձուրիական գրականության մեջ, ինչպես նաև գրողի կյանքի այն ընթացքը, որ նա ունեցավ մինչև Առաջին համաշխարհային պատերազմը:
Պատանի Հակոբի կյանքի հյուսքով հոդվածում վեր է հանվում նրա ապրած օրերի այն բազմահարուստ ու բազմերանգ շրջանակը, որը մաս առ մաս ձևավորեց ապագա մեծ գրողին, այն գրողին, որ վերջին վկան դարձավ այլևս չգոյ մի երկրի, որտեղ ապրում էին խաղաղ մարդիկ, և որոնք կյանքի իմաստը տեսնում էին արարման ու աշխատանքի մեջ, փայփայում կյանքի խաղաղ ընթացք:
Հոդվածը պարունակում է արևմտահայոց մի հատվածի կյանքին վերաբերող հարուստ նյութ, որը մեկնելի է դարձնում Հակոբ Մնձուրու գործերի գաղափարական և գեղարվեստական արժանիքները:
Մնձուրի Յ., Կռունկ ուստի՞ կուգաս, Իսթանպուլ, 1974:
«Մարմարա», Իստանպուլ, 1965, հունվարի 22:
«Մարմարա», Իստանպուլ, 1959, ապրիլի 16։
Մեծարենց Մ., Երկեր, Երևան, 1986, էջ 144:
Մնձուրի Հ., Մենք, Անթիլիաս, 2018:
Մնձուրի Հ., Կապույտ լույս, Երևան, 1968:
«Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1936, թիվ 1, էջ 43:
Մնձուրի Յ., Կապոյտ լոյս, Իսթանպուլ, 1958, էջ 90:
Մնձուրի Հ., Երկեր, Երևան, 1986, էջ 307։
Մնձուրի Յ., Տեղեր ուր ես եղեր եմ, Իսթանպուլ, 1984, էջ 141։
«Բագին», Բեյրութ, 2021, թիւ 1, էջ 65։
Մարդու և հասարակության հետ կապված բառերի քննությունը Ծննդոց գրքում ցույց է տալիս, որ իմաստային այս խումբն ունի հիմնական հասկացությունների համար բազմաթիվ բառային նշանակումներ՝ թե պարզ արմատական, թե ածանցավոր կամ բաղադրյալ կազմություններ, որոնք միավորված են իրար լրացնող ենթախմբերում: Այս իմաստային դաշտի ենթախմբերում ընդգրկված բառերը հոմանշային անդամների թվի տեսանկյունից հարուստ շարքեր ունեն: Բառերի հիմնական մասը ծագումով բնիկ հնդեվրոպական է՝ մարդ, այր, ծնունդ, մանուկ, հայր, մայր, եղբայր, քոյր, ուստր, դուստր, անդրանիկ, ծնունդ, ընտանիք, տուն, սակավաթիվ փոխառություններ կան՝ իրանյան (ազգ, տոհմ, զաւակ) և ասորական (տղայ), փոխառյալ կազմությունները գալիս են լրացնելու նշված բազմանդամ հոմանշային շարքերը: Քննված բառերը համագործածական են հայոց լեզվի պատմության բոլոր շրջաններում՝ հին, միջին և նոր գրական հայերեններում, ինչպես նաև բարբառներում: Դրանց իմաստային բովանդակությունը դարերով գրեթե փոփոխությունների չի ենթարկվել, պարզապես որոշ բառեր հիմնական բառաֆոնդից տեղափոխվել են հնաբանությունների, բանաստեղծական բառերի շերտեր: Հունարեն և ասորերեն բնագրից Աստվածաշունչ մատյանը գրաբար դարձրած մեր թարգմանիչները մեծ տաղանդով ի ցույց են դրել ոսկե դարի դասական լեզվի բառապաշարի, բառակազմության և իմաստաբանության ներուժը՝ նույն հասկացությունը տարբեր բառերով, ոճական, իմաստային նուրբ և նրբագույն երանգներով վերարտադրելու ունակությունը՝ Սուրբ գրքի բնագրին համարժեք:
Աճառեան Հրաչեայ, Հայերէն արմատական բառարան, հ.1-4, Եր, 1926:
Աղայան Էդ., Արդի հայերենի բացատրական բառարան, Եր., 1976։
Աստուծաշունչ մատեան հին եւ նոր Կտակարանաց ըստ ճշգրիտ թարգմանութեան նախնեաց մերոց համեմատութեամբ եբրայական եւ յոունական բնագրաց, Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 1997։
Գիրք Ծննդոց, քննական բնագիր, աշխատասիրությամբ Ա.Ս. Զեյթունյանի. Եր., 1985։
Դանիելյան Նորայր, Աստվածաշնչի հայերեն թարգմանության փուլերի մասին, Պատմա-բանասիրական հանդես, թիվ 1 , 2001թ:
Հայր Գաբրիէլ Աւետիքեան, Հայր Խաչատուր Սիւրմէլեան, Հայր Մկրտիչ Աւգերեան, Նոր բառգիրք հայկազեան լեզուի,Վենետիկ, հ.1-2, 1836,1837։
Հովհաննիսյան Լ.Շ., Գրաբարի բառապաշարի իմաստային խմբերի քննություն (I մաս), Եր., 2008։
Ղազարյան Ռ., Ավետիսյան Հ., Միջին հայերենի բառարան, Եր., 2009, էջ 378:
Մալխասեանց Ս., Հայերէն բացատրական բառարան, հ․ 1-4, Եր․, 1944, 1945։
Մանանդյան Հ., Երկեր, Բ, Մեսրոպ Մաշտոցը և հայ ժողովրդի պայքարը մշակութային ինքնուրույնության համար, Եր․, 1978, էջ 443-484:
Տեր-Պետրոսյան Լ., «Սաղմոսների հայերեն թարգմանությունը և նրա նախօրինակը»,«էջմիածին», Ա, 1975։
Ջահուկյան Գ.Բ., Ժամանակակից հայոց լեզվի իմաստաբանություն և բառակազմություն, Եր., 1989։
Ջահուկյան Գ.Բ., Հայերեն ստուգաբանական բառարան, Եր., 2010։
%D5%A1%Ddigilib.aua.am/book/252/257/3748/%D5%8E6%80%D6%84%20%D5%84%D5%A1%D5%B7%D5
Լեզվի զարգացման ընթացքում արդի գրական արևելահայերենի հոլովական համակարգում ձևավորվում ու մշակվում են հոլովման ու հոլովային նոր տարբերակներ՝ առաջ բերելով զուգաձևություններ։ Դրանց առաջացման հիմնապատճառներն են ի հոլովման գերիշխանության ծավալումը, ավանդաբար փոխանցված հոլովային զուգաձևերի փոխներթափանցումները, հիմքային զուգաձևերի, մասնավորապես անհնչյունափոխ հիմքով կազմությունների զարգացումը, իմաստային և գործառական-ոճական հիմունքով ձևերի զուգահեռ գործածությունը։ Այս հիմքով էլ դասակարգվում են հոլովական զուգաձևերի տարատեսակները՝ 1․ հոլովման զուգաձևեր՝ ըստ եզակի սեռական-տրականի կազմության զուգաձևեր, որը պայմանավորված է ի հոլովման ընդլայնմամբ (սյան//սյունի, այգու/այգիի, սկեսրոջ//սկեսուրի, ծննդյան//ծննդի), 2․ հոլովային զուգաձևեր՝ թեք հոլովների՝ տարբեր վերջավորություններով զուգաձևեր (կղզուց//կղզիից, շարժմամբ//շարժումով, երջանկությամբ//երջանկությունով), 3․ հիմքային զուգաձևեր՝ թեք հոլովների՝ նույն վերջավորությամբ, բայց տարբեր հիմքերով զուգաձևեր (մարզիչի/մարզչի, օրից//օրվանից, գրչով//գրիչով, օրով//օրվանով, Լոռիում//Լոռում), 4․ իմաստային զուգաձևեր․ բառի տարբեր իմաստներով պայմանավորված զուգաձևեր (օրի//օրվա, տարու//տարիի, ժամից//ժամվանից, գիշերով//գիշերվանով), 5․ ոճական զուգաձևեր․ ոճական-արտահայտչական տարբեր նշանակություններով զուգաձևեր (սգո//սգի, դստեր//դուստրի, Լոռվա//Լոռու)։ Դրանք հանգամանորեն քննարկվում և նկարագրվում են հոդվածում։
Հոլովական զուգաձևերի առաջացումը և գործածությունը քերականական անընդհատ գործընթացներ են, որոնք հայերենի ձևաբանության այս բաժինը դարձնում են հայերենի քերականական համակարգի՝ տեղաշարժերով թերևս ամենից ավելի հարուստ շերտը։
Մ․ Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Եր․, 1965, էջ 334-348։ Ս․ Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն, 1975, էջ 58-71։
Է․ Աղայան, Ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը, Եր․, 1967, էջ 274-306:
Գ․ Սևակ, Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց, Եր․, 2009, էջ 253-261։
Ս․ Աբրահամյան, Ն․ Պառնասյան, Հ․ Օհանյան, Ժամանակակից հայոց լեզու․ ձևաբանություն, հատոր 2, Եր․, 1974, էջ 81-105։
Մարգարյան Ա․, Հայոց լեզվի քերականություն․ ձևաբանություն, Եր․, 2004, էջ 142-157։
Մ․ Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու․ ձևաբանություն, Եր․, 1983, էջ 92-96։
Զ․ Աղաջանյան, Ձևաբանական նորմ և խոսքի մշակույթի հարցեր, Եր․, 2007, էջ 144-170։
Հ․ Ղազարյան, Հոլովական զուգաձևությունները անվանական համակարգում// ԱրՊՀ տեղեկագիր, Ստեփանակերտ, 2015, N 1, էջ 3-9։
Գ․ Ջահուկյան, Հայոց լեզվի զարգացումը և կառուցվածքը, Եր․, 1969, էջ 168։
Յու․ Ավետիսյան, Տեղաշարժեր ժամանակակից արևելահայերենի հնչյունափոխված և անհնչյունափոխ բառակազմական և ձևակազմական հիմքերում// «Հայագիտության զուգահեռականներում», Եր․, 2021, էջ 125-160։
Ս․ Ավետյան, Անվանական հոլովման տիպաբանական զարգացումը հայերենում// «Հայագիտության հարցեր», Եր., 2021, N 1, էջ 223-236:
Հ․ Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Եր․, 1987:
Հոմանշությունը բնորոշ է համարվում բոլոր լեզուներին և դիտվում որպես լեզվի զարգացածության ցուցանիշ: Հոմանշային հարաբերությունների խնդիրն արդի լեզվաբանության կարևորագույններից է. ինչպես նշվում է լեզվաբանական գրականության մեջ, արդի փուլում նոր գիտական հոլովույթում հետազոտողները «կրկին ու կրկին վերադառնում են հոմանշային հարաբերությունների վերլուծությանը»` պայմանավորված այն հանգամանքով, որ «հոմանշությունը ձևավորում է լեզվի փիլիսոփայական կողմը»: Եվ այս առումով հատկանշական են միջնադարի հայ քերականների՝ hոմանշային հարաբերություններին վերաբերող մոտեցումները նաև այդ ժամանակաշրջանում ստեղծված հոմանիշների ձեռագիր բառարանների և բառաշարքերի կազմության սկզբունքները բացահայտելու տեսանկյունից:
Հայ գիտական գրականության մեջ հայերենի հոմանիշների տեսությանը, դրանց դասակարգմանը, ստեղծման աղբյուրներին, ոճական կիրառություններին առնչվող խնդիրներին անդրադարձել է Աշոտ Սուքիասյանը: Նրա վկայությամբ՝ հոմանիշ հասկացության համար հայերենում «տարբեր ժամանակներում գործածվել են մի քանի տերմիններ»: Լեզվաբանը, անհրաժեշտ համարելով տեղեկություններ հաղորդել «հին և նոր շրջանի հոմանիշների վերաբերյալ, մեր ժամանակների որոշ մասնագետների մի քանի կարծիքների, ինչպես նաև ժամանակակից լեզվաբանության մի երկու դպրոցի տեսությունների մասին», ներկայացնում է նաև «հոմանիշների հարցերը»` հայ քերականների գնահատությամբ: Նա, սակայն, չի անդրադառնում ստորև ներկայացվող քերականների մեկնություններին, այլ նշում է միայն, որ «Հայ իրականության մեջ հոմանիշների մասին առաջին դատողությունները պատկանում են Դիոնիսիոս Թրակացու հայ մեկնիչներին՝ Ստեփանոս Սյունեցուն և Անանունին»։ Աշոտ Սուքիասյանը նաև վկայակոչում է Արսեն Բագրատունու և Միքայել Սալլաթյանի քերականությունները՝ արձանագրելով. «Հետագայում, 19-րդ դարի առաջին կեսից սկսած՝ հայ քերականները համառոտիվ խոսում են հոմանիշների մասին կամ պարզունակ կերպով սահմանում են «հոմանիշ, նույնանշան կամ փաղանուն», այսինքն՝ հոմանիշ բառերը, կամ էլ պարզապես գործնական նպատակներով իրենց քերականություններին կցում են հոմանիշների բառախմբեր կամ շարքեր»։
Աբեղյան Մ., Երկեր, հտ. Զ, Երևան, 1974:
Աղայան Էդ., Հայ լեզվաբանության պատմություն (Սկզբից մինչև մեր օրերը), հտ. 1, Երևան, 1958:
Ամալյան Հ., Միջնադարյան Հայաստանի բառարանագրական հուշարձանները (V-XV դդ.), Երևան, 1966:
Բառարան գաղղիերէն-հայերէն-տաճկերէն աշխատասիրեաց Հ. Սամուէլ վ. Գանթարեան, Վենետիկ, 1886:
Բառարան ի հայկական լեզուէ ի ռուսաց բարբառ, աշխատասիրութեամբ Աղէքսանդրի Մակարեան Խուդաբաշեանց, հտ. 2, Մոսկով, 1838:
Բառգիրք ի բարբառ հայ եւ իտալական Յօրինեալ ի Հ. Մանուէլ վարդապետէ Ջախջախեան, Վենետիկ, 1837:
Բառգիրք հայկազեան լեզուի բաժանեալ յերկուս հատորս արարեալ ի Մխիթարայ վարդապետէ սեբաստացւոյ, Վէնէտիկ, 1749։
Բառգիրք Հայկազեան լեզուի որ է երկասիրութիւն Փեշտըմալճեան պատուելի Գրիգոր մեծիմաստ վարժապետի, hտ. II, Կ.Պօլիս, 1846:
Բառգիրք հայոց, քննական բնագիրը, առաջաբանը և ծանոթագրությունները Հ. Ամալյանի, Երևան, 1975:
Գաբամաճեան Ս., Նոր բառագիրք հայերէն լեզուի, Կ. Պոլիս, 1910 :
Դավիթ Զեյթունցի, Մեկնութիւն Քերականի, աշխ.-մբ Եր. Մելքոնյանի, Երևան, 198:
Եսայի Նչեցի, Վերլուծութիւն քերականութեան, աշխ.-մբ Լ. Խաչերեանի, Երևան, 1966 :
Խաչերեան Լ., Գր. Պահլաւունի Մագիստրոս.Կեանքն ու գործունէութիւնը, Լոս Անճելըս, 1987:
Խաչերյան Լ., Գլաձորի համալսարանը հայ մանկավարժական մտքի զարգացման մեջ (XIII-XIV դդ.), Երևան, 1973:
Միրզոյան Հ., Սիմեոն Ջուղայեցի, Երևան, 1971:
Մուրադյան Ա., Հունաբան դպրոցը և նրա դերը հայերենի քերականական տերմինաբանության ստեղծման գործում, Երևան, 1971:
Յովհ. Քռնեցի, Համառօտ հաւաքումն յաղագս քերականի, Երևան, 1977:
Յովհ. Երզնկացի, Հաւաքումն Մեկնութեան քերականի, աշխ.-մբ Լ. Խաչերեանի, Լոս Անճելըս, 1983:
Յովհ. Ծործորեցի, Համառաւտ տեսութիւն քերականի, աշխ.-մբ Լ. Խաչերեանի, Լոս Անճելըս,1984:
Պետրոսյան Հ., Գալստյան Ս., Ղարագյուլյան Թ. , Լեզվաբանական բառարան, Երևան, 1975:
Պետրոսյան Հ., Հայերենագիտական բառարան, Ե., 1987:
Ջահուկյան Գ. , Գրաբարի քերականության պատմություն, Երևան, 1974:
Սուքիասյան Ա. , Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, 1967։
Սուքիասյան Ա. , Հոմանիշները ժամանակակից հայերենում, Երևան, 1971:
Վարդան Արեւելցի, Մեկնութիւն Քերականի, աշխ.-մբ Լ. Խաչերեանի, Երևան, 1972:
Адонц Н., Дионисий Фракийский и армянские толкователи, Петроградъ, 1915:
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրեր № № 3110, 2372, 538:
Հոդվածում քննարկվում են գովազդային խոսույթում խոսակցական-բարբառային միավորների կիրառությունները: Առանձնաբար քննարկվում են այն դեպքերը, որոնք ընդունելի են գովազդի մարկետինգի և գովազդային խոսքի հասցեագրման առումներով: Դրանք այնպիսի չափավոր գործածություններ են, որոնք անմիջականորեն կապվում են ժողովրդական պարզ խոսքին ու մտածողությանը, գովազդը դարձնում առավել հեշտ հիշվող և տպավորվող: ՀՀ-ում գովազդառուն և գովազդատուն շատ հաճախ են նախընտրում հենց այս լեզվամիավորների գործածությունները: Թեմայի ընտրությունն ու թիրախային լսարանի` հասցեատիրոջ որոշարկումը թելադրում են բառընտրության և բառային զուգակցումների որոշակի սկզբունքներ, որոնք պետք է նպաստեն նաև սեղմ խոսքի ձևավորմանը: Եվ հաճախ թեմա - հասցեատեր ուղիղ կապը ապահովելու համար խոսքի սեղմությունը ձևավորվում է հանրահայտ մոտիվի և դրան հարմարեցված «առօրյա բառապաշարի» ընտրությամբ:
Հանրության հետ առավել հեշտ երկխոսելու, հանրահասկանալի և ժողովրդական մտերմիկ լեզվով կողմնորոշելու համար լեզվական միջոցներ են փնտրվում հենց ժողովրդական խոսքից: Քննարկությամբ ներկայացվում են նաև այնպիսի նմուշներ, որոնք չեն արդարացվում անգամ գովազդի AIDA մոդելի տրամաբանությամբ, և որոնք ինչ-որ առումով խախտում են գովազդի մասին օրենքը` հասարակության մեջ ձևավորելով ցածրաճաշակ ընկալումներ: Տրվում են նաև առաջարկներ գովազդի տեքստի կազմության և մշակման վերաբերյալ:
Матвеева Т., Учебный словарь: русский язык, культура речи, стилистика, риторика, М., 2003։
Бове К., Аренс У., Современная реклама. Творчество в составлении рекламных текстов (перев. с англ.), М., 1995, Джефкинс Ф., Реклама (перев. с англ.), М., 2008: Гампер Е., Влияние рекламы на ментальный компонент культуры (на примере англоязычных женских журналов), Человек в информационном пространстве текста: межвузовский сборник научных трудов, Ярославль, 2010: Сердобинцева Е., Структура и язык рекламных текстов: учебное пособие, М., 2010 և այլք:
«Կրթությունը և գիտությունը Արցախում», Եր., 2004, թիվ 1, էջ 145-149։
Ավետիսյան Յու., Սարգսյան Ա., Թելյան Լ. և այլք, Հայոց լեզու և խոսքի մշակույթ, Եր., 2016, էջ 359-368։
«Ջահուկյանական ընթերցումներ», Եր., 2011, էջ 247-256։
Բարսեղյան Լ., Հեռուստատեսային գովազդի լեզվագործաբանական առանձնահատկությունները անգլերենում (հայերենի և ռուսերենի զուգորդությամբ), Եր., 2010:
Գրիգորյան Զ., Գրքի գովազդի լեզվագործաբանական առանձնահատկությունները ժամանակակից անգլերենում, Եր., 2013:
Մխիթարյան Կ., Գովազդային տեքստի լեզվի և ոճի ուսուցման հիմնախնդիրը (անգլերեն նյութի հիման վրա), Եր., 2013:
Огилви Д., Откровения рекламного агента (пер. англ.), М., 2012, էջ 153:
Кохтев Н., Реклама: искусство слова, М., 1997, с. 19-20.
http://www.irtek.am/views/act.aspx?aid=1471
https://www.youtube.com/watch?v=AgECJ-PD7aI
https://www.youtube.com/watch?v=Qrl3BBd0PC0&t=1s
https://www.youtube.com/watch?v=foNdnvLiFgc , https://www.youtube.com/watch?v=RZouJMGJpts
Հոդվածը նվիրված է աշխարհին աննխադեպ պատուհասած Քովիդ 19-ի ազդեցությանը հայոց լեզվի
բառապաշարի վրա: Ստեղծված նոր իրավիճակով պայմանավորված՝ «կորոնա» օտար բառույթով կազմվեցին նոր բառեր
ու բառակապակցություններ, կատարվեցին փոխառություններ անգլերենից, տեղի ունեցավ բառապաշարում առկա բառերի
իմաստների ընդլայնում: Կորոնավիրուսային այս բառապաշարը դասակարգել ենք ըստ գործածության և
գորածառույթի՝բժշկական տերմիններ, հանրային ճանաչում ստացած բառեր ու բառակապակցություններ,
ոճաարտահայտչական երանգավորում արտահայտող բառեր, իմաստային նորաբանություններ, նաև՝ ըստ թեմատիկ
խմբերի՝ վիրուս կրող մարդկանց խմբեր, համաճարակի հետ կապված մարդկանց զբաղմունքի և վարքականոնի
անվանումներ, առարկաների անվանումներ, համավարակի հետ կապված հիվանդությունների անվանումներ: Այս
քննությունը (շուրջ 122 բառ և բառակապակցություն) վկայում է այն մասին, որ համաշխարհային իրադարձությունները
ևս լեզվի վրա մեծ ազդեցություն են գործում, և լեզուն յուրովի է արձագանքում դրանց: Համավարակի ընթացքում
ստեղծված բառերը, բառակապակցությունները, ինչպես նաև ոչ խոսքային միջոցները տեղեկություն են հաղորդում
հասարակական նշանակություն ունեցող երևույթի մասին, որն անհրաժեշտ է մարդկանց կողմնորոշելու, իրենց
գործելակերպը կարգավորելու համար: Իսկ բառերը ժամանակի ընթացքում գործածությունից դուրս կգան՝ դառնալով 21-
րդ դարի կորոնավիրուսային ժամանակահատվածը բնութագրող պատմաբառեր և կարձանագրվեն բառարաններում՝
համլրելով հայոց լեզվի բառակազմը:
Մ. Սարգսյան, Ն․ Խաչիբաբյան, «Կորոնա» բաղադրիչով նորակազմ բառերի քննություն, «Լեզու և լեզվաբանություն հանդես», № 1, 2021, էջ 69:
Ա. Ղարսլյան, Նոր բառեր և բառակապակցություններ արդի հայերենում՝ պայմանավորված ՔՈՎԻԴ-19-
ով, «Լեզու և խոսք», № 1(1), 2021, էջ 76:
«Նոր բառեր», Զ պրակ, Եր., 2021, էջ 91:
https//hy.wikipedia.org/wiki/COVID-19:
monitoring –group-report.pdf :
Ա. Ս. Ղարիբյան, Ռուս-հայերեն բառարան, Եր., 1977, էջ 401:
Ստ. Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան, հ. 2, Եր., 2010, էջ 135:
Նոր բառգիրք հայկազեան լեզուի, հ.1, Եր., 1979, էջ 825:
Էդ. Աղայան, Տերմինագիտություն, Եր., 1978, էջ 15:
https//hy.wikipedia.org/wiki/COVID-19
ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքը (www.moh.am):
Դ. Գյուրջինյան, Զարմանալի հայերեն, 2020, Եր., էջ 115:
Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Եր., 1965, էջ 201:
Յու. Ավետիսյան, Լ. Թելյան. Ա. Սարգսյան և ուրիշներ, Հայոց լեզու և խոսքի
մշակույթ, Եր., 2016, էջ 63:
Էդ. Աղայան, Ընդհանուր և հայկական բառագիտություն, Եր., 1984, էջ 198:
Էդ. Աղայան, Արդի հայերենի առձեռն բացատրական բառարան, Եր., 2014, էջ 627:
Նոր բառգիրք հայկազեան լեզուի, h. 2, Եր., 1981, էջ 17:
Ստ. Մալխասյան, Հայերէն բացատրական բառարան, հ. 3, Եր., 2010, էջ 25:
Էդ.Աղայան, Արդի հայերենի առձեռն բացատրական բառարան, էջ 985:
Натри, Типы неологизмов в русском языке периода коронавирусной инфекции COVID-19, Университет Тампере, 2021, էջ 34։
Լ. Հախվերդյան, Զրույցներ լեզվի մասին, Եր., 1986, էջ 35:
Հայերենի հնչյունային, հնչույթային համակարգի ուսումնասիրությամբ զբաղվել են տարբեր լեզվաբաններ: Կատարվել են լաբորատոր մի շարք փորձարկումներ: Հիմնավոր քննվել են հատկապես, ձայնավորների, բաղաձայնների, ձայնակապի, երկհնչյունների դիրքային արտասանության տարբերությունները և այլ հարցեր: Հայերենը հնչյունական համակարգի բնույթով համարվում է բարեհունչ լեզու: Այն ունի նաև երաժշտականության բարձր տվյալներ:
Ժամանակակից հայոց լեզվի հնչյունաբանությունը նկարագրում և դասակարգում է հայոց լեզվի արդի փուլի հնչյունական համակարգը, բացահայտում լեզվում կատարվող հնչյունական գործընթացները, հնչյունների զանազան կարգի փոփոխությունները, նրանց առաջացման պատճառները, օրինաչափությունները։ Կարևորվում է տվյալ խոսքաշարում ձայնավոր և բաղաձայն հնչյունների կիրառման հաճախականությունը, ձայնավոր և բաղաձայն հնչյունների հարաբերակցությունը, առոգանությունը և այլն:
Սույն հոդվածում ներկայացված են հնչյունային ոճագիտության զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.): Ուսումնասիրվել են հայոց լեզվի հնչյունային ոճագիտության մասին գրված կարևոր աշխատանքները, տարբեր հետազոտություններում առկա դրույթները: Անդրադարձ է կատարվել հնչյունային ոճագիտության հիմնական բաղադրիչներին՝ բաղաձայնույթ, առձայնույթ, նմանաձայնություն: Մեթոդաբանական հիմք են դարձել եղած տեսական դրույթների համադրումը և վերլուծությունը։ Գիտական գրականության նյութը ներկայացված է ժամանակագրական սկզբունքով:
Մ. Ասատրյան, Խոսքի կուլտուրայի մասին, Եր., 1958:
Ս. Աբրահամյան, Աշակերտի խոսքի զարգացում, Եր., 1973:
Ա. Արամյան, Հնչյունաբանություն և հնչյունախոսության մի քանի հարցերը ռուս և հայ լեզվաբանության մեջ, «Լեզվի և ոճի հարցեր» հոդվածների ժողովածու, 1960, I, էջ 315-336:
Ռ. Թոխմախյան, Ժամանակակից հայերենի բառային շեշտի բնույթը, «Լեզվի և ոճի հարցեր» հոդվածների ժողովածու, 1975, III, էջ 123-207:
Ֆ. Խլղաթյան, Հնչյունական ոճաբանություն, «Լեզվի և ոճի հարցեր». Հոդվածների ժողովածու (6), Եր., 1982, էջ 84:
Ֆ. Խլղաթյան, Ոճաբանական տերմինների բառարան, Եր., 1970, էջ 16:
Մ. Պետրոսյան, Լեզվի և ոճի հարցեր, Եր., 1980, էջ 53:
Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան, Եր., 1980, էջ 43:
Ս. Մելքոնյան, Ակնարկներ հայոց լեզվի ոճաբանության, Եր., 1984, էջ 65:
Ա. Մարության, Հայոց լեզվի ոճաբանություն, Եր., 2000, էջ 189:
Գ. Ջահուկյան, Ֆ. Խլղաթյան, Հայոց լեզվի ոճաբանություն, Եր., 2007, Էջ 82:
Հ. Զաքարյան, Յու. Ավետիսյան, Ոճագիտություն: Տեքստագիտություն: Հայոց լեզվի պատմություն, Եր., 2018, Էջ 17:
L. Galperin, Stylistics, M., 1977, p 126.
P. Simpson, Stylistics, UK, 2004, V. Zhukovska, English stylistics: fundamentals of theory and practice, Ukraine, 2010.
E. Sachkova, Lectures on English Stylistics, M., 2012.
Ֆ. Խլղաթյան, Ոճաբանական տերմինների բառարան, Եր., 1970, էջ 11:
Ն. Վիրաբյան, Լ. Մարգարյան, Հայոց լեզու: Ոճաբանություն, Եր., 2007, էջ 6:
Գ. Ջահուկյան, Ֆ. Խլղաթյան, Հայոց լեզվի ոճաբանություն, Եր., 2007, Էջ 83:
Թ. Շահվերդյան, Ոճագիտություն, Եր., 2010, էջ 52-53:
Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան, Եր., 1980, էջ 220-221:
Պ. Պողոսյան, Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքներ, I, Եր., 1990, էջ 333:
Ա. Մարության, Հայոց լեզվի ոճաբանություն, Եր., 2000, էջ 187:
Լ. Եզեկյան, Ոճագիտություն, Եր., 2006, էջ 117:
Թ. Շահվերդյան, Ոճագիտություն, Եր., 2010, էջ 53:
P. Simpson, Stylistics, UK, 2004, p 67:
Կուտակային (կումուլյատիվ) հեքիաթը հայկական բանահյուսության՝ մինչ օրս առավել քիչ ուսումնասիրված տեսակներից է: Որպես հեքիաթի ենթաժանր՝ կուտակային հեքիաթները առանձնացվում են՝ ելնելով դիպաշարերի ոչ թե բովանդակային, այլ կառուցվածքային հատկանիշներից: Ելակետը որոշակի կայուն կրկնություններով կուտակվող հյուսվածքն է, որը սյուժեի յուրաքանչյուր օղակում նոր բաղադրիչ է ներառում: Կուտակային նույնաբնույթ կառույց հատուկ է նաև ժողովրդական որոշ ծիսերգերի չափածո կառույցների, ուր մոտիվային կրկնությունները հուշում են ծագումնաբանական ընդհանրությունների մասին:
Հոդվածում միջտեքստային քննության են ենթարկվում մի շարք կուտակային հյուսվածքներ՝ հեքիաթներ ու երգեր: Քննության մեջ ներառել ենք նաև Հովհ.Թումանյանի մշակած և փոխադրած՝ կուտակային հյուսվածքների բարձրարվեստ մշակումները՝ համադրելով դրանք ժողովրդական տարբերակներին և ծիսերգային բանահյուսության այլ նմուշների: Դիտարկվում է կուտակային շղթայի զարգացման տրամաբանությունը՝ ծննդի և մահվան, արարման և քայքայման հաջորդական օղակներով, շղթայի ձևավորման տրամաբանությունը՝ ելնելով կենսանորոգման և կենսապտույտի տրամաբանությունից, որն առանցքային է նաև ամանորյա և հարսանեկան ծիսական բանահյուսության համար: Սրանով էլ պայմանավորվում է կուտակային հեքիաթների ծագումնաբանական ընդհանրությունը բարեկենդանյան և հարսանեկան ծիսական բնագրերին և պարզվում հարսի, փեսայի և պսակի մոտիվների առատությունը քննարկվող կուտակային կառույցներում:
Hans-Jörg Uther, The Types of International Folktales. A Classification and Bibliography, Helsinki, Academia Scientiarum Fennica, 2004, 3 volumes: FF Communications 284; 285; 286.
Пропп В.Я., Кумулятивная сказка // Фольклор и действительность, Санкт Петербург, «Азбука», 2021, 331-354.
Խաչատրյան Ռ.Հ., Կրկնակների ու կրկնությունների գործառույթը ծիսերգերում // Պատմա-բանասիրական հանդես, 1991, № 2, էջ 123-136, էջ 123:
Թումանյան Հովհ., Երկերի լիակատար ժողովածու, հ. 2, Եր., Հայաստանի ԳԱ հրատ., 1990, էջ 304-306:
Halliwell-Phillipps J.O., Popular Rhymes and Nursery Tales: A Sequel to the Nursery Rhymes of England, London, 1849, p. 6:
Петросян Э., Боги и ритуалы древней Армении, Ер., 2004.
Лսснцяан С., Старинные армянские пляски и театральные представления. т. 1, изд. Академии наук АССР, Ер., 1958, с. 79;
Պետրոսյան է., «Գացեք տեսեք» պարերգի իմաստաբանությունը, ՀՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական նստաշրջան, Զեկուցումների թեզիսներ, Երևան, 1982։
Խեմչյան Է., Տավուշ, Հայ ազգագրություն և բանահյուսություն, հ. 21, Եր., 2000, էջ 214-215:
Фрейденберг О.М., Поэтика сюжета и жанра, Москва, 1997, с. 67-68.
Վարդանյան Ն. Խ., Խաչի իմաստաբանությունը հարսանեկան թագվորագովքերում, «Էջմիածին», 2014, Ը (օգոստոս), էջ 88-98:
Հին արևելքի պոեզիա, կազմ. Էդոյան Հ.Ա., Երևան, 1982, ԵՊՀ հրատ.:
Հայկունի Ս., Կենդանական վէպեր. ժողովրդական առակներ, Վաղարշապատ, 1907, Մասն Ա, «Աշղ Այհլոր», էջ 17:
Сборник материалов для описание местностей и племен Кавказа, 1904, № 33.
Скотт Дж., Против зерна: глубинная история древнейших государств, Москва, «Дело», 2020):
Տեր-Աղեքսանդրեան Գ., Թիֆլիսեցոց մտավոր կյանքը, Թիֆլիս, 1885, էջ 33:
Թումանյան Հովհ., Երկերի լիակատար ժողովածու, հ. 5, Եր., «Գիտություն», 1994, էջ 212:
Գրիգորյան Ռ., Հայ ժողովրդական օրորոցային և մանկական երգեր, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1970, էջ 262-269:
Սահակյան Կ., Հովհաննիսյան Ռ., Խաչը՝ թիկունքիս, Յոթվերքը՝ սրտիս // ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն, Գիտական աշխատություններ, 2008, № 11, էջ 7-16:
Վարդանյան Ն., Հարսանեկան լացերգերի ծիսական իմաստաբանությունը. մահվան այլաբանական խորհրդապատկերների քննություն, «Լրաբեր հասարակական գիտությունների», 2020, № 3 (660), էջ 96-108:
Сборник материалов для описание местностей и племен Кавказа, 1903, № 32.
Пропп В.Я., Русские аграрные праздники (Опыт историко-этнографического исследования), Л., 1963.
Земцовский И.И., К проблеме взаимосвязи календарной и свадебной обрядности славян // Фольклор и этнография. Обряды и обрядовый фольклор, Л., 1974, 147-154.
Ивашнева Л.Л., О взаимносвязи календарной и свадебной поэзии // Русский фольклор XVI, Историческая жизнь народной поэзии, Ленинград, 1976, с. 191-199.
Քաղաքական կյանքի առասպելականացումը միշտ զբաղեցրել է մարդու ստեղծագործ միտքը։ Տարիներ շարունակ հետազոտողները խորհել են քաղաքական միֆերի և դրանց գործառույթների ձևակերպման հարցերի շուրջ։ Այսօր էլ դրանք համարվում են յուրաքանչյուր քաղաքական ուժի զինանոցի անբաժանելի մասնիկը և օգտագործվում են նոր իրականության ստեղծման և կառուցարկման համար։ Քաղաքական միֆերի կիրառելիության տիրույթը մեծացել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, ապրելու մշակույթի պարբերական փոփոխելիության ֆոնին, ինչը առաջ է բերել դրանք մշտապես ուսումնասիրության հղանցքում պահելու խնդիր։ Այս հանգամանքն էլ պայմանավորում է մեր հոդվածի արդիականությունը։ Մեր խնդիրն է մերօրյա իրականությունից վերցված օրինակի միջոցով ուսումնասիրել նախընտրական քարոզարշավների, մասնավորապես արդյունավետ արտահայտման ձևաչափ համարվող նախընտրական հեռուստաբանավեճերի ժամանակ կիրառվող մանիպուլյացիոն տեխնոլոգիաները և դրանց արդյունքում ձևավորված քաղաքական միֆերը։ Հոդվածի մեթոդաբանական հիմքը կազմում են վերլուծության, համեմատության, ընդհանրացման, արխիվային տեսանյութերի, ինչպես նաև այլ գիտական նյութերի համադրման մեթոդները: Իրականացված հետազոտությունից պարզ դարձավ, որ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում թեքնածություն ներկայացրած ուժերը հիմնականում փորձել են կառուցարկել դավադրության, հերոս-փրկչի, ոսկե դարի, հեղափոխությունների մասին ավանդական միֆերը։ Դրանք կառուցվել են մի շարք մանիպուլյացիոն տեխնոլոգիաների կիրառման միջոցով։
Բաբաջանյան Լ․, Առասպելը որպես ամբոխի մարդու սոցիոմշակութային իրականության կառուցարկման գործիք, Երևան, «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», № 3 (18), 2015, էջ 14:
Հակոբյան Մ․, Նախընտրական հեռուստաբանավեճերը որպես քաղաքական լրատվության աղբյուր, Երևան, «Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն», 2020, № 1 (31), 2020, էջ 92։
Մելքնյան Ն․, Քաղաքական միֆոլոգիան 2008-ի նախագահական ընտրությունների համատեքստում | 21-րդ դար «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հանդես, N2, Երևան, 2009 թ., էջ 94-101։
Մելքնյան Ն․, ԶԼՄ-ում կիրառվող մանիպուլացիոն հնարներն ու սոցիալ-հոգեբանական ազդեցության մեխանիզմները, 1-րդ դար» «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հանդես, № 5 (63), 2015 թ., էջ 61։
Պետրոսյան Դ, Գրական բանավեճերը 20-րդ դարասկզբի հայ մամուլում | Երևանի համալսարանի հրատ., 2007, էջ 7։
Նախընտրական մեծ բանավեճ, Հանրային հեռուստաընկերություն, 2018:
https://www.youtube.com/watch?v=gPRONKHsF6k
Кассирер Э. Техника современных политических мифов, “Вестник Московского университета”. Сер. 7, № 2, Москва., 1990, с.
Элиаде М. Аспекты мифа, Москва, 2010. С. 53․