About the Journal

Ամսագրի մասին

Գիտական հոդվածների միջազգային պարբերականը նպատակ ունի հավաքելու և ներկայացնելու Հայաստանում և Հայաստանից դուրս <<Օտար լեզուները մասնագիտական նպատակների համար>> (FLSP) ոլորտի մասնագետների կողմից մշակված ժամանակակից մեթոդները՝ փորձի փոխանակման և դրանց հետագա զարգացման նպատակով: Այն հրատարակվում է 2001 թվականից ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ։

FLSP գրախոսվող, բաց հասանելիությամբ ամսագիր է, որը հրատարակվում է Երևանի պետական համալսարանի Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 1 ամբիոնի կողմից:

Խմբագրությունը բաղկացած է պատվավոր անդամներից՝ FLSP-ի ոլորտի ականավոր գիտնականներից, ովքեր հսկայական դեր են խաղացել ամսագրի հիմնադրման արագ լուրջ առաջընթացի գործում:

FLSP ամսագիրը լայն տարածում է գտնում FLSP գիտնականների և լեզվի պրակտիկ դասավանդողների շրջանում:

Ամսագիրը գտնվում է ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից հաստատված գրախոսվող ամսագրերի ցանկում:

Բոլոր աշխատությունները տեղադրված են Երևանի պետական համալսարանի կայքում (publications.ysu.am

FLSP-ի գլխավոր խմբագիրն է պրոֆեսոր Մարգարետ Ապրեսյանը, բանասիրության գիտությունների թեկնածու, Երևանի պետական համալսարանի անգլերենի թիվ 1 ամբիոնի վարիչ (margaret.apresyan@ysu.am)

Մանրամասն տեղեկությունների համար դիմել english@ysu.am