Խորհրդարանական լսումները որպես հանրային քննարկման իրականացման ձև

Հեղինակներ

  • Արտակ Ասատրյան Երևանի պետական համալսարան

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU:C/2024.15.1.137

Բանալի բառեր-:

խորհրդարանական լսումներ, հանրային քննարկումներ, լսումների կազմակերպում, լսումների ամփոփում, լսումների արձանագրություն, լսումների առցանց մասնակցություն, լսումների հեռավար մասնակցություն

Ամփոփում

Խորհրդարանական լսումները՝ որպես հանրային հարցերի քննարկման կարևոր հարթակ, նպաստում են պետական նշանակության տարբեր հարցերի շուրջ որշումներ կայացնելիս հանրության լայն շերտերի մասնակցությանը։ Այս ձևաչափն էլ ավելի է կարևորվում, երբ օրակարգում հայտնվում են հասարակությանը հուզող և հասարակական մեծ հնչեղություն ստացած նախագծեր։ Հետևաբար, այս ինստիտուտի պատշաճ իրավակարգավորումը ձեռք է բերում առանձնահատուկ կարևորություն։ Հոդվածի շրջանակներում անդրադարձ է կատարվել խորհրդարանական լսումների կազմակերպման և անցմացման իրավակարգավորումներին, որին զուգահեռ ներկայացվել է նաև մի շարք հարցերի առնչությամբ օտարերկրյա փորձը։

Մասնավորապես, ի թիվս այլնի, քննարկվել են նաև խորհրդարանական լսումներ հրավիրելու իրավասություն ունեցող սուբյեկտների, խորհրդարանական լսումներին մասնակցության համար հայտեր ներկայացնելու, խորհրդարանական լսումները վարելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձանց լիազորությունների թերի ամրագրման, խորհրդարանական լսումների ամփոփման, դրա արդյունքում համապատասխան արձանագրություն կազմելու և այն խորհրդարանի ինտերնետային կայքում հրապարակելու, խորհրդարանական լսումներում հեռավար մասնակցության կարևորության, նման մասնակցության օրենսդրական ամրագրման բացակայության հետ կապված հարցեր։

Կատարված վերլուծությունների արդյունքում վեր հանված թերությունների և բացերի վերացման և լրացման նպատակով արվել են մի շարք առաջարկներ, որոնք կնպաստեն այս կարևոր ինստիտուտի հետագա կատարելագործմանը։

Հեղինակի կենսագրությունը

  • Արտակ Ասատրյան, Երևանի պետական համալսարան

    ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ,
    իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-06-06

Թողարկում

Բաժին

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Ինչպես մեջբերել

Ասատրյան Ա. (2024). Խորհրդարանական լսումները որպես հանրային քննարկման իրականացման ձև. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 15(1 (40), 137-149. https://doi.org/10.46991/BYSU:C/2024.15.1.137